User Tag List

Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 144 հատից

Թեմա: Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

  1. #31
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Եկեկ ակցիա անցկացնենք: Պայմանավորվենք, որ մեկ ամիս շարունակ ոչ մեկս «մերսի» բառը չենք օգտագործի, թե՛ ակումբում և թե՛ առօրյայում: Համաձա՞յն եք

  2. #32
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք անընդհատ գրում «մերսի». սա նշանակում է «մասսաժ արա» (մերսում՝ մասսաժ): Գոնե «մեռսի»:

  3. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեկ ակցիա անցկացնենք: Պայմանավորվենք, որ մեկ ամիս շարունակ ոչ մեկս «մերսի» բառը չենք օգտագործի, թե՛ ակումբում և թե՛ առօրյայում: Համաձա՞յն եք
    ուրեմն համաևժեք նորմալ երկարությամբ բառ է պետք մտածել: Իսկ ինչ՞ վատ բան կա մեռսիի մեջ: Աշխարհում բոլորն իրար ասում են "մեռսի բոկու" ու ոչ մեկը չի վատացել դրանից

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էդուարդ_man (02.06.2009)

  5. #34
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն համաևժեք նորմալ երկարությամբ բառ է պետք մտածել: Իսկ ինչ՞ վատ բան կա մեռսիի մեջ: Աշխարհում բոլորն իրար ասում են "մեռսի բոկու" ու ոչ մեկը չի վատացել դրանից
    «Մերսի»-ն հայերեն չէ: Կա հայերեն գեղեցիկ բառ՝ «շնորհակալություն»: Ես ուզում եմ սիրենք ու օգտագործենք մերը

  6. #35
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Այդքան շատ չենք օգտագործում, որ անհանգստանանք: Իհարկե մեզ կարելի է հասկանալ սրա նրա լծի տակ ապրել ենք դեռ լավա, որ էսքան էլ հայերեն ենք խոսում

  7. #36
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք անընդհատ գրում «մերսի». սա նշանակում է «մասսաժ արա» (մերսում՝ մասսաժ): Գոնե «մեռսի»:
    Ընդանրապես "merci" բառը, որ մենք այդքան տգեղ ենք արտասանում "մեռսի" ձևով, դա շատ գռեհիկ է հնչում, իսկ որևէ մեկը լսել է, թե ինչպես են արտասանում այդ բառը ֆրանսիցիները.......Դե մոտավերապես այսպես "մեղսիй" ու այդպես շատ գեղեցիկ է հնչում...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.05.2009), Tig (29.05.2009)

  9. #37
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդանրապես "merci" բառը, որ մենք այդքան տգեղ ենք արտասանում "մեռսի" ձևով, դա շատ գռեհիկ է հնչում,
    Ամենամոտը բնօրինակին Monk-ի մոտ է՝ մեղսի:
    իսկ որևէ մեկը լսել է, թե ինչպես են արտասանում այդ բառը ֆրանսիցիները.......
    ոչ միայն լսել է, այլև «զահլամիշ» է եղել ֆրանսիական merci-ից:

    Դե մոտավերապես այսպես "մեղսիй" ու այդպես շատ գեղեցիկ է հնչում...
    Ինչքան ես լսել եմ, միայն ֆրնսուհիներն են, որ մեղսիй են ասում, տղամարդիկ վերջին й-ը չեն արտասանում: Հեչ էլ գեղեցիկ չի հնչում

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (29.05.2009)

  11. #38
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մերսի»-ն հայերեն չէ: Կա հայերեն գեղեցիկ բառ՝ «շնորհակալություն»: Ես ուզում եմ սիրենք ու օգտագործենք մերը
    Էրեխեք, ամենասարսափելին էն ա, որ մեր ամերիկացիները գալիս են, մի հատ գիրք ունեն, ուղեցույց՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Տեսարժան վայրերը, ռեստորանները, խանութները և այլն ու պլուս վերջում փոքրիկ զրուցարան ա, ամենակարևոր բառերի թարգմանությամբ, այդ թվում thank you-ն ա, որի հայերեն համարժեքը գրած ա merci Ու սրանք մեզ հետ խոսելիս հերոսաբար մեռսի են ասում, հպարտ կեցվածք ընդունելով, որ՝ տեսեք, ձեր լեզվով ենք խոսում
    When life gives you lemons, make lemonade

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (29.05.2009)

  13. #39
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք, ամենասարսափելին էն ա, որ մեր ամերիկացիները գալիս են, մի հատ գիրք ունեն, ուղեցույց՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Տեսարժան վայրերը, ռեստորանները, խանութները և այլն ու պլուս վերջում փոքրիկ զրուցարան ա, ամենակարևոր բառերի թարգմանությամբ, այդ թվում thank you-ն ա, որի հայերեն համարժեքը գրած ա merci Ու սրանք մեզ հետ խոսելիս հերոսաբար մեռսի են ասում, հպարտ կեցվածք ընդունելով, որ՝ տեսեք, ձեր լեզվով ենք խոսում
    Ինչ խելոք են էդ ուղեցույցը տպողները

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (29.05.2009)

  15. #40
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք, ամենասարսափելին էն ա, որ մեր ամերիկացիները գալիս են, մի հատ գիրք ունեն, ուղեցույց՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Տեսարժան վայրերը, ռեստորանները, խանութները և այլն ու պլուս վերջում փոքրիկ զրուցարան ա, ամենակարևոր բառերի թարգմանությամբ, այդ թվում thank you-ն ա, որի հայերեն համարժեքը գրած ա merci Ու սրանք մեզ հետ խոսելիս հերոսաբար մեռսի են ասում, հպարտ կեցվածք ընդունելով, որ՝ տեսեք, ձեր լեզվով ենք խոսում
    Ariadna ջան, իմ դաժան փորձը ցույց ա տալիս, որ գրեթե անհնար ա Պիեռին կամ Ֆրեդին սովորացնել արտասանել «շնոր-հա-կա-լութ-յուն»: Դրանք նույնիսկ «ծառ» չեն կարում ասել :

  16. #41
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ariadna ջան, իմ դաժան փորձը ցույց ա տալիս, որ գրեթե անհնար ա Պիեռին կամ Ֆրեդին սովորացնել արտասանել «շնոր-հա-կա-լութ-յուն»: Դրանք նույնիսկ «ծառ» չեն կարում ասել :
    Հա, Հայկ ջան, գիտեմ, մաքսիմում կարանք սովորեցնենք գեղացիների պես շնորհակալության փոխարեն ասեն «ապրես» Նկատել ե՞ք, գեղացիների մոտ տենց ա, նույնիսկ իրենց երեխաներին են տենց սովորեցնում։ Կոնֆետ ես տալիս, մեկ էլ կողքից ասում են՝ ի՞նչ պետք ա ասես։ Էրեխեն էլ, ամաչելով, գլուխը կախած՝ ապես
    When life gives you lemons, make lemonade

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (29.05.2009), Ուլուանա (02.06.2009)

  18. #42
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մի բան էլ ասեմ, չեք կարծում, որ "շնորհակալություն" բառը շատ պաշտոնական է ու երկար խոսակցականում կիրառելու համար: Օրինակ անգլերենում կա 2 տարբերակ. պաշտոնական ձևով ասում են Thank you, իսկ ոչ պաշտոնական, խոսակցականում ասում` Thanks.

    Հ.Գ. Կարծում եմ կարելի է մի նոր բառ հորինել, "շնորհակալություն" բառին ընկեր, որպեսզի խոսակցականում էլ չասենք "merci"

  19. #43
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889

    Պարտիմ, երախտապարտ բառից:

  20. #44
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մերսի»-ն հայերեն չէ: Կա հայերեն գեղեցիկ բառ՝ «շնորհակալություն»: Ես ուզում եմ սիրենք ու օգտագործենք մերը
    «Մերսի» բառը ես էլ հեչ չեմ սիրում ու գրեթե չեմ օգտագործում, մեկ–մեկ ուղղակի կարճության համար ասում եմ, բայց միաժամանակ մի տեսակ տհաճություն եմ զգում, չգիտեմ... Բայց դե հայերեն «շնորհակալություն» բառն էլ չափից դուրս երկար է ու այդ առումով բոլորովին հարմար չէ։ Գրավոր խոսքում դեռ նորմալ է, բայց բանավորում հաճախ բառացիորեն ժամանակը չի հերիքում այն արտասանելու համար, ու որպեսզի «տեղավորվես», ստիպված «մերսի» ես ասում... Խոսքում հաճախակի օգտագործվող նմանատիպ բառերը պիտի կարճ ու հարմար լինեն։ Համոզված եմ, որ եթե հայերեն «շնորհակալություն» բառի փոխարեն ավելի կարճ բառ ունենայինք, «մերսի» ասողների զգալի մասը հայերեն բառը կօգտագործեր։ Ես ընդհանրապես խոսքումս հազվադեպ եմ օտար բառեր օգտագործում, սկզբունքորեն աշխատում եմ չօգտագործել, բայց ամեն անգամ «շնորհակալություն» բառի հետ գործ ունենալիս անհարմարություն եմ զգում։ Շատ դեպքերում էլ ասում եմ՝ «շնորհակալ եմ», բայց դե էլի երկար է, հարմար չի ամեն դեպքում։
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Կարծում եմ կարելի է մի նոր բառ հորինել, "շնորհակալություն" բառին ընկեր, որպեսզի խոսակցականում էլ չասենք "merci"
    Լավ միտք է, կարելի է նույնիսկ մրցույթ հայտարարարել։

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտիմ, երախտապարտ բառից:
    Ցանկալի է, որ նոր բառն արևելահայերեն լինի ու հնարավորինս դյուրընկալելի։

    Աչքիս՝ վերջը Արիադնայի ասած գյուղացիների «ապրես»–ն ենք սկսելու օգտագործել։ Ոնց գցում–բռնում եմ, դրանից ավելի ճիշտ բառ չկա։

    Բայց լուրջ, կարելի է մտածել նոր բառ ստեղծելու ուղղությամբ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկալի է, որ նոր բառն արևելահայերեն լինի ու հնարավորինս դյուրընկալելի։
    Ողջո՜յն, շնորհակալ եմ պատասխանիդ, շատ մերսի:
    Առաջարկեցի այդ բառը, լոկ ցոյց տալու, որ եթէ ուզենք, կամ ուզենանք, արդէն կայ եւ կարող ենք շրջանառութեան մէջ դնել նրան, կամ ուրիշը՝ գտնելով մի նոր բառ:
    «Պարտիմ» գրաբար է (եթէ արեւմտահայերէն կարծեցիր), իսկ մեր արեւելահայերէնում, մեր պատկերացրածից էլ շա՜տ աւելի գրաբարեան ձեւեր եւ բառեր կան: Այդ գրաբարեան խօսքի ձեւերը բարբառային չեն եղել. լեզուն մշակողներն են փոխ առել գրաբարից:

    Նախընտրելի է արեւելահայերէնի մոլին չդառնալ, որովհետեւ արեւելահայերէնը նոյն ինքն հայերէնն է, որ զարգացել ու հարստացել է հայերէն լինելով ու հայերի ու «հայերէնների» հետ կապակցուելով, այլապէս՝ չքնաղ արեւելահայերէնը ինքնիրենից կհեռանայ, որ արդէն այդ ընթացքին մէջ է.― տենց-սենց-նենց ու նմանատիպ այլասերումներով եւ անհարկի ռուսախօսութեամբ:
    Մարդիկ շատ հանգիստ արեւելահայերէն են համարում ռուսերէն բառեր, նոյնիսկ խիստ կզարմանան, եթէ մի ոք ասի դրանք հայերէն չեն, սակայն նոյն պահին կարող են արեւելահայերէն չհամարել գրաբարեան հայերէն մի բառ, որ նրա ծնող լեզուից է:
    Ապրէ'ք, կեցցէ'ք:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (03.06.2009)

Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լռությունը խոսում է
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 141
    Վերջինը: 13.07.2017, 18:05
  2. Ինչու՞ մենք չենք հավանում մեր լուսանկարները
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 26.02.2012, 17:19
  3. Խոսում ենք երգերի բառերով
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 48
    Վերջինը: 15.02.2010, 02:19
  4. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •