User Tag List

Էջ 6 38-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 564 հատից

Թեմա: Յուվենտուս / FC Juventus

  1. #76
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Յուվեի գլխավոր մարզիչ Ռանիերին երեկվա խաղից հետո ասել է.
    - Դերբին մնում է դերբի, հնարավոր է մենք ցույց չտվեցինք այն գեղեցիկ խաղը որին սպասում էին մեր երկրպագուները, բայց բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց ամբողջ եռանդը ներդրել էին դաշտում և արժանի էին հաղթելու: Տորինոն շատ լավ մարզավիճակում էր, բայց իմ ֆուտբոլիստները ցույց տվեցին իրենց բնավորության գծերը և հասան հաղթանակի: Իմ և շատերի համար սա Յուվենտուսի առաջին դերբին էր: Այսպիսի խաղերում հիմնականում խաղում են մինչև վերջին գրամ արյունը և այս դեպքում արդեն գեղեցկությունը խաղում կորում է: Մենք կարողացանք 3 միավոր պոկել և 1միավորով հետ մնալ Ինտերից, որը այժմ Սերիա Ա-ում գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաշվի առնելով այն փաստը, որ մենք հիմա Եվրոպայում չենք խաղում, մենք ավելի շատ ուժեր ունենք չծախսված և կաշխատենք մնալ լիդերների խմբում:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. #77
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ըստ որոշ լրատվամիջոցների Չելսի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հնարավոր է, որ հայտնվի Յուվենտուսում:
    3 տարի առաջ նույն կերպ Ռանիերիին հանեց Չելսիից, իսկ հիմա ուզումա Յուվեից հանի?
    Չգիտեմ էլ ինչ մտածեմ, շատ լավ մարզիչա Մոուրինիոն, բայց Ռանիերիից էլ դժգոհ չենք:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  3. #78
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    վերջը Ռանիերին Մոուրինյոյին խփելուա

  4. #79
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Տարիք
    57
    Գրառումներ
    775
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. FC Juventus

    Մեջբերում salatik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ որոշ լրատվամիջոցների Չելսի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հնարավոր է, որ հայտնվի Յուվենտուսում:
    3 տարի առաջ նույն կերպ Ռանիերիին հանեց Չելսիից, իսկ հիմա ուզումա Յուվեից հանի?
    Չգիտեմ էլ ինչ մտածեմ, շատ լավ մարզիչա Մոուրինիոն, բայց Ռանիերիից էլ դժգոհ չենք:
    Լավ կլինի Մորինյոն Յուվեի հետ Մեծ բաներ կանի :

  5. #80
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Յուվենտուսի պրեզիդենտը վստահ է, որ այս տարի Յուվենտուսը կկարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ Ինտերին սկուդետտոյի համար :

    Ինչպես երևում է Սերիա Ա վերադառնալով Յուվենտուսը Ինտերի հետ նորից մտավ մրցման մեջ առաջին տեղի համար, որը նմանվում է արդեն դուելի:

    Պրեզիդենտ Ջովաննի Կոբբոլի Ջիլին 'La Politica nel Pallone' հաղորդաշարի ժամանակ խոսել է Իտալիայի դերբիների մասին, որոնք շատ կլինեն այս մրցաշրջանում:
    - Տհաճությամբ լցվել Ինտերի նկատմամբ կլիներ ոչ ճիշտ, որովհետև դա շատ վատ կանդրադառնար խաղին,- բացատրել է նա,- մենք չենք ատում նրանց, բայց բոլորին էլ հայտնի է , որ ունենք որոշ չլուծված հարցեր: Մեր երկրպագուները գտնում են, որ Ինտերը մեզանից գողացավ մեր 2 տարվա մրցանակները, և դրա համար մենք պատրաստվում ենք արժանի հակահարված տալ հակառակորդին շատ լավ իմանալով նրա ուժի մասին:

    Վերջին մեկնաբանությունը վերաբերվում էր Ինտերի պրեզիդեն Մասսիմո Մորատտիին.
    - Մորատտին ունի մեկ մեծ թերություն, դա այն է, որ նա Ինտերի երկրպագու է, մնացած բոլոր հարցերում նա հրաշալի անձնավորություն է:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  6. #81
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Յուվեի երկրպագուներին արգելել են ներկա գտնվել Յուվենտուս - Ֆիորենտինա խաղին , Թուրինյան դերբիից հետո Տորինոյի երկրպագուների հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով:
    Ֆիորենտինայի երկրպագուների հետ նույնպես շատ ջերմ չեն հարաբերությունները, և դրա համար անկարգություններից խուսափելու պատճառով արգելել են Յուվենտուսի մուտքը Արտեմիո Ֆրանկի մարզադաշտ:
    Այսպիսի որոշում ընդունել են նաև Նապոլիի երկրպագուների համար, որենց սիրելի թիմը հանգստյան օրերին կմրցի Ինետրի հետ Սան Սիրո մարզադաշտում:

  7. #82
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Մի քանի օր առաջ տեղի ունեցած Թուրինյան դերբիի կրքերը դեռ չեն հանդարտվել, Տորինոյի երկրպագուները, ֆուտբոլիստները և ղեկավարությունը չեն կարողանում ուշքի գալ և համոզված են, որ Տրեզեգեյի վերջին րոպեին խփած գոլը խաղից դուրս վիճակից էր:

    Ֆրանսիացի հարձակվողը խփեց հրաշալի մի գնդակ 93-րդ րոպեին, կոտրելով Տորինոյի երկրպագուների սրտերը և միաժամանակ անգնահատելի հաճույք պատժառելով Յուվեի երկրպագուներին:

    Տրեզեգեն գտնվում էր խաղից դուրս վիճակում, երբ ընդունեց գնդակը, բայց քանի որ գնդակը նրան փոխանցվեց Տորինոյի պաշտպան Էրնան Դելլաֆիորեի գլխից, ապա դրա համար գոլը հաշշվեց:

    Ֆուտբոլիստները և ղեկավարությունը չեն կարողանում ընդունել իրենց պարտությունը և համոզված են, որ իրենց պարտությունը մրցավարի սխալի արդյունք է:

    Տորինո ակումբի նախագահը ասել է .
    - Ես հաստատում եմ այն փաստը, որը հայատարարել էի հենց խաղից հետո: Գոլը խփվել է խաղից դուրս վիճակից: Ադմիրոնը երբ գնդակը փոխանցեց Տրեզեգեին, նա խաղից դուրս էր, և ոչ մի նշանակություն չունի գնդակին դիպավ մեր պաշտպանը թե ոչ:

    Միևնույն ժամանակ Տրեզեգեյի գոլի մասին խոսել է նաև աշխարհի լավագույն մրցավարներից մեկը` Պիերլուիջի Կոլլինան, և նրա կարծիքը նրանց օգտին չէ:
    - Ես մեծ հաճույքով բացատրություն կտամ այդ կասծաների առիթ դարձած էպիզոդի վերաբերյալ,- ասել է Կոլլինան,- ճիշտն ասած, այն, որ գնդակը առանց որևէ խախտման խփվել է, դրանում ոչ մի խոսք չեմ կարող ասել է: Խփված գնդակը 100 % ճիշտ էր հաշվված` FIFA-ի 11-րդ կանոնի համաձայն: Կարող են մարդիկ լինեն, որ չհամաձայնվեն դրա հետ, բայց խաղից դուրսի վերաբերյալ իմ նշված կանոնում կկարդան, որ Տրեզեգեյի գոլը մաքուր էր, քանի որ հարձակվողը գնդակը ստացել էր հակառակորդից:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  8. #83
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Հաճելի սովորությունը շարունակվում է:
    Երբ մրցում են Յուվենտուսի և Ինտերի երիտասարդական թիմերը ինչպես միշտ Յուվենտուսցիները հաղթում են:
    2007 թ.-ի Սուպեր գավաթը ավելացրեց ակումբի հաղթանակների թիվը :

    ԻՆՏԵՐ - ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 0-2 (0-0) (Երիտասարդական)

    Գոլեի հողինակներ

    Պասկուատո - 55՛
    Էսսաբր - 88՛
    Կցված նկարներ Կցված նկարներ

  9. #84
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ինչպես տեղեկացնում է The Guardian հանդեսը, Յուվենտուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը "Պրոֆեսսիոնալ Ֆուտբոլիստների Միջազգային Ֆեդերացիայի" կողմից ճանաչվել է ամենալավագույնը աշխարհում:
    2007 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ են դարձել ըստ ֆեդերացիայի `

    1.Ջանլուիջի Բուֆֆոն .....- Յուվենտուս
    2.Ալեսսանդրո Նեստա ....- Միլան
    3.Ֆաբիո Կաննավարո .....- Ռեալ
    4.Ջոն Տերրի..........................- Չելսի
    5.Կարլես Պույոլ.................. - Բարսելոնա
    6.Կրիշտիանո Ռոնալդո....- Մանչեստր Յունայթեդ
    7.Կակա...................................- Միլան
    8.Ստիվեն Ջերարդ..............- Լիվերպուլ
    9.Լիոնել Մեսսի....................- Բարսելոնա
    10.Դիդիե Դրոգբա ...............- Չելսի
    11.Ռոնալդինիո...................- Բարսելոնա
    Կցված նկարներ Կցված նկարներ

  10. #85
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ըստ tribalfootball-ի Յուվենտուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը ստիպված է եղել Ֆիորենտինայի մարզադաշտը լքել ավտոմեքենայի բեռնախցիկում թաքնվելով :

    Իսկ Gazzetta dello Sport-ը գրում է, որ Ծեր Սենյորայի և Մանուշակների ոչ ոքիից հետո Բուֆֆոնը լրատվամիջոցներին հարցազրույց տալու պատճառով, ստիպված մնացել է ավելի երկար քան իր թիմակիցները:
    Ֆիորենտինայի երկրպագուների կողմից հնարավոր վատ արձագանքի համար, նա ավելորդ քաշքշուկներից խուսափելով մարզադաշտի ավտոկանգառից հեռացել է իր սեփական ավտոմեքենայի բեռնախցիկում , իսկ թե ով է վարել ավտոմեքենան ոչ մեկ չգիտի:
    Ֆիորենտինայի երկրպագուները գտնում են, որ իրենց ամենամեծ թշնամին հենց Յուվենտուսն է, և անգամ Ֆլորենցիա այցելած զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում Յուվենտուսի մարզաշապիկով ման չգան փողոցներում հնարավոր ֆիզիկական հաշվեհարդարի համար:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  11. #86
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Կլաուդիո Ռանիերին հերթական անգամ ապացուցեց, որ ինքը շատ հմուտ կարողանում է յուրաքանչյուր խաղին խաղադաշտ հանել համապատասխան ֆուտբոլիստների:
    Յակվինտան Ֆիորենտինայի հետ խաղում 23-րդ րոպեին արդեն կարողացավ բացել խաղի հաշիվը: Ինքը` Յակվինտան, հարցազրույցի ժամանակ ասել էր.
    - Թիմը շարունակում ցույց տալ լավ արդյունքներ, դա ապացուցում է, որ մենք լավ մարզավիճակում ենք:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  12. #87
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Յուվեի գլխավոր մարզիչ Ռանիերին անկեղծորեն պատմել է Gazzetto dello Sport ամսագրին իր երազանքների մասին, այն, որ նրա շատ մեծ երազանքն է եղել դառնալ Անգլիայի կամ Իսպանիայի հավաքականների գլխավոր մարզիչը:
    Նա մեծ անուն է վաստակել այդ երկրներում, մարզելով մեծ ակումբներ և շատ է զարմանում, որ և Անգլիայի և Իսպանիայի հավաքականները ունենալով լավ ֆուտբոլիստներ համարյա միշտ անհաջող ելույթներ են ունենում միջազգային խոշոր մրցումներում:

    - Երբ ես կգրավեմ Յուվենտուսի հետ բոլոր գավաթները , դրանից հետո միայն կուզենամ աշխատել հավաքականների հետ: Ես աշխատել եմ Իսպանիայում և Անգլիայում (Չելսի, Ատլետիկո, Վալենսիա)շատ մեծ անուն և ուժ ունեցող ֆուտբոլիստների հետ, և միշտ ինքս ինձ հարց եմ տալիս, ինչու այսքան երկար տարիներ այդ երկու երկրների հավաքականները ոչ մի վերելքի չեն կարողանում հասնել:

    Նույն հանդեսին տրված հարցազրույցում Ռանիերիին հարցրել են , արդյոք նա չի՞ զարմացել Չելիսիի ղեկավարության կողմից Ժոզե Մոուրինիոյին հեռացնելու մասին լուրը լսելուց:
    - Այո, - պատասխանել է Ռանիերին,- դա նման չէ Աբրամովիչին... բայց Չելսին միևնունն է աճում է ու աճում...ես հիշում եմ Աբրամովիչի խոսքերը, որ ակումբը պետք է մի քանի տարիների ընթացքում ցույց տա այնպիսի խաղ, որ գոհացնի բոլորին: Չնայած շատ մեծ գումարներին, որ ստանում են Չելսիի ֆուտբոլիստները, դեռ շատ հեռու են հասնելուն այդ նպատակին: Աբրամովիչը ուզում էր հաղթել Չեմպիոնների Լիգայում, բայց երևի նա արդեն ինքն իրեն հարցնում է թե ո՞րն է անհաջողությունների պատճառը:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  13. #88
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ոտքի վնասվածքը կարող է խթան հանդիսանալ Վինչենցո Յակվինտայի մասնակցությանը` ազգային հավաքականի խաղին այս շաբաթ Վրաստանի հավաքականի դեմ:
    Անցած շաբաթ Ֆիորենտինա - Յուվենտուս խաղի ժամանակ վնասել էր ոտքը, և հենց այդ պատճառով էլ հնարավոր է նա չմասնակցի ԵՎՐՈ - 2008-ի հերթական խաղին:
    - Մենք դեռ հույս ունենք, որ նա շուտ կլավանա, - ասել է թիմի բժիշկը,- մի քանի օր հաստատ չի կարողանա մասնակցել պարապմունքներին, իսկ հետո կտեսնենք:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  14. #89
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ֆրանկ Լեմպարդը և Դիդիե Դրոգբան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է, որ տեղափոխվեն Սերիա Ա:
    Վերջին ժամանակներս լուրերը նրանց ակումբը լքելու վերաբերյալ շատանում են, քանի որ ակումբը լքել է նաև Արիստոկրատների սիմվոլը` Ժոզե Մոուրինիոն:
    Յուվենտուսը շատ կուզենար Լեմպարդի նման ֆուտբոլիստ ձեռք բերեր, քանի որ նա ոչ միայն Անգլիայի այլ նաև ամբողջ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է հանդիսանում:
    Դրոգբային հիմնականում կապում են Միլանի հետ, քանի որ Միլանը հարձակման գծում պրոբլեմներ ունի:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  15. #90
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Պաշտոնապես հայտնի դարձավ, որ երեկ Ալեսսանդրո Դել Պիերոն երկարաձգել է պայմանագիրը Յուվեի հետ մինչև 2010 թվականի հունիսի 30-ը: Բանակցությունները մի քանի ամիս է ինչ փակուղու առաջ էին կանգնեցրել Դել Պիերոին, բայց և այնպես երեկ Յուվեի առաջատարը իր ստորագրությունը թողեց պայմանագրի վրա:



    ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ
    Կցված նկարներ Կցված նկարներ

Էջ 6 38-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •