Հայկո ես քեզանից չէր: Պարտությունն ե՞ս տենց սրտանց շնորհավորում: Քեզնից չէի սպասում:
Հայկո ես քեզանից չէր: Պարտությունն ե՞ս տենց սրտանց շնորհավորում: Քեզնից չէի սպասում:
ինչ կա որ: Մարդ կա Ռոմայի պարտությունն ա սրտանց շնորհավորում
ինչևիցէ. մյուս տուրում. Ռոմա-Յուվենտուս
ձեր կարծիքները
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 18.09.2007, 16:17:
Ես էլ եմ ուրախանում հակառակորդ թիմերի պարտություններից: Եվ դա բնական է, բայց պահում եմ իմ մեջ… պետք չի մտնել ու ֆոոումում կամ ուրիշ տեղ ծաղրական «սրտանց շնորհավորել»: Մարդկանց զգացմունքները պետք չի ոտնատակ տալ:
Հ.Գ. Բաժնի մոդերատորներին առաջարկում եմ, եթե մինչև հիմա չի արվում, ջնջել նմանատիպ «շնորհավորանքները» ու ինֆրաքշն տալ:
Ռոմա-Յուվենտուս խաղում իմ կարծիքով Յուվենտուսը հավսով կրվելուա… ասենք մի 4-1 կամ 3-0
Ինչ ակտիվությունա ստեղ, ինչա թէ Յուվենտուսը առաջին անգամ պարտվելա, Ռոման չի կարա հաղթի Յուվենտուսին :
Չեմ ուզում արդարացնեմ իրանց պարտությունը, բայց հաշվեք թէ հիմնական կազմում խաղացողներից քանիսն էին ազգային հավաքականներում խաղացել անցած շաբաթ:
Ռոմա 0-2 Յուվե
Յակվինտա
Տրեզեգե
Վինչենցո Յակվինտաի կարիերան սկսվել է Լուչանո Սպալետտիից, (նա այժմ Ռոմայի գլխավոր մարզիչն է), ու հիմա արդեն ժամանակն է, որպեսզի Յակվինտան իր շնորհակալությունը հայտնի նախկին մարզչին` հաղթանակ տանելով Հռոմում:
-Ես նրա ղեկավարությամբ 3 անմոռանալի մրցաշրջան եմ անցկացրել Ուզդինեզեի կազմում, և շատ շնորհակալ եմ դրա համար, քանի որ միշտ աջակցել է ինձ ու լավ մարզիչ է եղել: Շնորհակալ եմ, որ կարողացավ ինձ հասցնել Յուվենտուսի մակարդակին: Շատ կուզենամ հաղթել կիրակի օրը կայանալիք խաղում, բայց թող հաղթի ուժեղագույնը: Ռոման ուժեղ թիմ է և դժվար հակառակորդ: Մենք կկենտրոնանանք այդ հանդիպման վրա և գնալու ենք Հռոմ միայն հաղթելու համար, քանի որ մեր թիմը ուրիշ խնդիր չունի:Ես շատ երջանիկ եմ, որ Ռանիերին ինձ վստահում է, և թույլ է տալիս մտնել խաղադաշտ:
Կլաուդիո Ռանիերին ճիշտ էր` Յուվենտուսը Ռոմայից ցածր չէր խաղամակարդակով, և խաղադաշտում դա ապացուցեց 2 գնդակ խփելով:
Ռանիերին ուզում էր զարմացնել հակառակորդին և խաղադաշտ մտցրեց միանգամից 3 հարձակվողի.
- Ես ուզում էի ապացուցել, որ չկա այդպիսի թիմ ում դեմ չենք կարող խաղալ: Իհարկե զգացվում էր Կամորանեզիի պակասը դրա համար էլ ես այդպիսի որոշում էի ընդունել: Իմ տղաները կարողացան հավասար խաղ ցույց տալ:Ես վախենում եմ Անդրադեի վնասվածքի լրջության համար, չեմ ցանկանում նրան կորցնել երկար ժամանակով: Կրիշիտոյին հանեցի , քանի որ նա ուներ 1 դեղին քարտ և խաղում էր Տոտտիի դեմ: Դել Պիերոյի համար միայն կարող եմ ասել, որ մեծ ցավով եմ ընդունում, որ նրա մոտ հիմա չգիտես ինչու խաղը չի ստացվում: Անցած խաղի ժամանակ անընդհատ գնդակը դարպասաձողից հետ էր գալիս, իսկ այսօր նա չկարողացավ 11 մետրանոց իրականացնել: Բայց միևնույնն է նա մնում է մեր թիմում և դա ամենագլխավորն է:
Ռոմա 2 - 2 Յուվենտուս
17 - Տրեզեգե
30 - Տոտտի
36 - Տոտտի
87 - Յակվինտա
Յուվեի մասով ճիշտ գուշակել էիր
Յուվենտուսը Ռոմայի հետ ոչ ոքիից հետո 4-0 հաշվով հաղթնական տոնեց իր դաշտում Ռեջինայի հետ խաղում:
Յուվենտուս 4 - 0 Ռեջինա
[3] Լեգրոտտալեն,
[5] Սալիհամիդիչը,
[31] Տրեզեգեն
[46] Պալլադինոն
Յուվեի պաշտպանությունը Ռոմայի հետ խաղից հետո կորցրել էր Անդրադեին, դա էր պատճառը, որ Յուվեի ֆուտբոլիստները այս անգամ խաղում էին շատ զգույշ, դեռ ավելին հենց պաշտպանը բացեց խաղի հաշիվը:
Դավիդ Տրեզեգեն խփեց իր 101-րդ գնդակը : Նա այս մրցաշրջանում ռմբարկուների ցուցակում 1-ինն է, և այս անգամ նրան մոտեցավ Յուվեի նախկին այժմ Ինտերի հարձակվող Իբրահիմովիչը: Այսպիսով Տրեզեգեն ապացուցում է, որ Յուվեի հարձակման գիծը ամենաուժեղն է: Մեկ հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ այս խաղի ժամանակ, Ռանիերին Բուֆֆոնին փոխարինեց Բելարդիով: Անկասկած Բուֆֆոնը լավ մարզավիճակում է, և կմասնակցի հաջորդ խաղին:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին խոսել է Դել Պիերոյի մասին, նա նշել է, որ չի պատրաստվում ընդունել նրա առաջարկը:
Հիշեցնեմ, որ Դել Պիերոն մի քանի օր առաջ հայտարարել էր իր հավաքականում խաղալուց հրաժարվելու մասին, եթե մարզիչը կփորձի նրան կենտրոնական խաղացողի դերում մտցնի խաղադաշտ:
- Կարճ ասած, Դոնադոնին կարող է հուսը դնել իմ վրա միայն այն դեպքում, եթե ես խաղադաշտ դուրս կգամ հարձակվողի դերում, եթե ոչ, ուրեմն ավելի լավ կլինի ես տանը մնամ,- ասել է Դել Պիերոն:
- Արդյոք ես Դել Պիերոին կմտցնե՞մ խաղադաշտ որպես 2-րդ հարձակվող:Ես միշտ պատրաստ եմ պատասխան տալ իմ կատարած քայլերի համար, և երբեք հենց այնպես որոշումներ չեմ ընդունում, - ասել է Դոնադոնին "La Gazzetta dello Sport" թերթին տված հարցազրույցի ժամանակ,- բայց ինչքան բազմակողմանի է խաղացողը , նրա շանսերը այնքան մեծանում են հավաքականում խաղալու համար:
-Ես հավատացած եմ, որ կան երիտասարդ ֆուտբոլիստներ Իտալիայում, ովքեր կկարողանան լավ դրսևորել իրենց: Մեր երիտասարդական հավաքականը աշխարհի լավագույն հավաքականներից է, և մենք պարտավոր ենք օգտվել նրանց ծառայությունից:Նրանք մեր ապագան են, և ես արդեն մի քանիսի վրա կենտրոնացրել եմ իմ ուշադրությունը:
Կլաուդիո Ռանիերին մեկ անգամ ևս կշռադատում է Տորինոյի հետ խաղին մասնակցող ֆուտբոլիստների կազմը, քանի որ Յակվինտան չի կարողանա մասնակցել:Այս հարձակվողը շատ լավ մուտք գործեց թիմի կազմ, բայց ցավոք նրա աջ ոտքի վնասվածքը թույլ չտվեց Ռեջինայի հետ խաղին մասնակցել:
- Յակվինտայի բացակայությունը ինձ այդքան շատ չի անհանգստացնում, քանի որ բոլորս էլ համոզվեցինք, որ կան նաև մի շարք ֆուտբոլիստներ ովքեն կկարողանան խաղալ ինչպես հարկն է, - ասել է Ռանիերին,- Դել Պիերոն և Տրեզեգեն գլխավորում են այդ ցանկը, իսկ նրանց կարող են օգնել Տիագուն և Պալլադինոն:
Խաղին կմասնակցեն`
Բուֆֆոնը, Բիրինդելլին, Կիելինին, Ալմիրոնը, Զանետտին, Սալիհամիդիչը, Դել Պիերոն, Նեդեդը, Բելարդին, Տրեզեգեն, Կրիշիտոն, Պալլադինոն, Գրիգերան, Նոչերինոն, Օլիվերան, Մոլինարոն, Տիագուն և Լեգրոտտալեն:
Յուվենտուսի հաղթական գոլի հեղինակ Տրեզեգեն խաղից հետո ասել է, որ Յուվենտուսի ֆուտբոլիստները այս հաղթանակը նվիրում են երկրպագուներին:
- Այս հաղթանակը շատ մեծ ուրախություն պատճառեց մեզ, քանի որ հաղթանակը դերբիում շատ հաճելի է և իհարկե մրցաշարային աղյուսակում դրանից հետո մենք մոտեցանք Ինտերին: Երկու թիմերն էլ ուզում էին հաղթել, բայց հաղթում է նա , ով կարողանում է ավելի լավ խաղին պատրաստվել:
Տրեզեգեյի 102-րդ գոլը Սերիա Ա-ում և 147-րդ գոլրը ընդհանրապես Յուվենտուսի կազմում Տորինոյի Օլօմիպիկո մարզադաշտից առաջին Թուրինյան դերբիում հաղթանակ պարգևեց Յուվեին:Այս խաղի ընթացքում մարզադաշտի այն թևը , որտեղ նստած էին Յուվեի երկրպագուները, մեծ ջանք թափեցին, որ իրենց սիրելի թիմը 3 միավորով հեռանար:
Տորինո 0-1 Յուվենտուս
90+3' Դավիդ Տրեզեգե
Երեկ Juve-ն շատ վատ, ահավոր էր խաղում, էս հեչ իրան նման չի
իրոք անկապ խաղ էր, բայց տենց լարվածության մեջ պահելուց հետո որ Տրեզեգեն գոլ խփեց ամեն ինչ մոռացա ))))))
մեկել չեմ կարա չասեմ, որ Բուֆֆոնը իսկականից ամենալավնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ