User Tag List

Էջ 4 38-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 564 հատից

Թեմա: Յուվենտուս / FC Juventus

  1. #46
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ամեն ինչ շատ օրինաչափ է: Շնորհավորում եմ բոլորիս:
    Лучше Гор могут быть только Горы.

  2. #47
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    ԴԻՆՈ ՁՈՖՖ - Այս Յուվենտոսւը ուժեղ է իմ Յուվենտուսից:

    Յուվենտուսի նախկին դարպասապահ և մարզիչ Դինո Ձոֆֆը "La Gazzetta dello Sport" ամսագրում տված հարցազրույցում համեմատել է նախկին Յուվենտուսը (տասնինը տարի տարբերությամբ)նոր խաղացողներով հագեցած "Ծեր սենյորայի" հետ:

    1976 թվականին Դինո Ձոֆֆը Թուրինի մերձակայքում գտնվող Վիլլար Պերոսա փոքրիկ մարզադաշտում պարապմունքի ժամանակ տեսնելով այն լրագրողին, որը նրան տարբեր առիթներով մականուններ էր տվել, օրինակ` ՍուպերԴինո, ԴինոԶաուրո և այլն, թողնում է մարզադաշտը ու վազում դեպի նա: Գլխավոր մարզիչը փորձում է կանգնեցնել Ձոֆֆին, սակայն արդյունքում ինքն է հայտնվում խոտածածկի վրա: Դինո Ձոֆֆը հարձակվում է լրագրողի վրա ու մի լավ ծեծում նրան: Հետո, երբ ամեն ինչ հանդարտվում է, նա նորից կանգնեցնում է պարապմունքը, գնում դեպի մարզիչները և շատ խիստ տոնոմ հասկանցնում, որ երբևէ իրեն չկանգնեցնեն, միևնույնն է չի հաջողվի ոչ մեկին:
    Ահա այսպիսին է Դինո Ձոֆֆը:

    Յուվենտուսում, որպես գլխավոր մարզիչ է աշխատել 2 մրցաշրջան 88/89 և 89/90: 1988թ.-ի հուլսիսին, երբ նոր էր ղեկավարում ակումբը, չէր կարելի ուժեղ համարել այն, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ հենց այդ մրցաշրջանի սկսվելուց առաջ ավարտեցին իրենց կարիերան: Մնում էր հուսալ, որ Յուվենտուսը գոնե կկարողանա հաղթել Իտալիայի գավաթը:

    Կարծես նույն իրադրության մեջ են հայտնվել Դոֆֆը այն ժամանակ և Ռանիերին հիմա, քանի որ Յուվեն հիմա նոր է վերադարձել Սերիա Ա:

    Առաջին դեպքում ակումբը կարողացավ հասնել 4-րդ տեղ, թողնելով իրենից վերև Ինտերին, Նապոլիին իր Մարադոնայով և հոլանդական Միլանին: Հաջորդ տարի գրավեց 3 տեղ Ինտերի հետ միաժամանակ, էլի առաջ անցան Նապոլին ու Միլանը: Չնայած դրան Յուվենտուսը կարողացավ հենց այդ մրցաշրջանի ժամանակ գրավել Իտալիայի Գավաթը և ՈւԵՖԱ-ի Գավաթը:


    - Դինո, կարելի՞ է համեմատել Ձեր մարզչական փորձը Յուվենտուսում, և այն ինչի միջով պետք է անցնի Կլաուդիո Ռանիերին :
    - Դրա մասին խոսք լինել չի կարող: Մենք այն ժամանակ 4-րդ տեղ գրավեցինք: Ելնելով մեր մրցակիցների կարողություններից այդպիսի արդյունքի հասնելը մեր համար ուղղակի սխրանք էր: Իսկ եթե այս Յուվենտուսը 4-րդ տեղով բավարարվի, ոչ մեկի համար ուրախալի չի լինի, եթե անգամ 4-րդ տեղը Չեմպիոնների լիգային մասնակցելու համար բավարար է:

    - Նշանակում է այս Յուվենտուսը ավելի ուժե՞ղ է քան Ձեր Յուվենտուսը:
    - Դուք կատակու՞մ եք:Աննկարագրելի ուժեղ է, տեսեք թե ինչպիսի ֆուտբոլիստներ մնացին Սերիա Բ-ում խաղալու, հետո էլ չլքեցին թիմը` Բուֆֆոնը, Նեդվեդը, Կամորանեզին, Տրեզեգեն, Դել Պիերոն, չէ որ նրանք երիտասարդ չեն , բայց մինչև հիմա էլ կարողանում են գերազանց խաղ ցույց տալ, ու շատերը նախանձում են ...
    Յուվենտուսը պարտավոր է մտածել միայն 1-ին տեղի համար:

    - Նոր թիմը ի՞նչ հաջողությունների կհասնի այս տարի Ձեր կարծիքով:
    - Յուվենտուսը պետք է ունենա միայն մի նպատակ` հաղթանակ:

    - Իսկ Ինտերը համեմատական կարգով Յուվենտուսի հետ այլմոլորակային չի համարվում:
    - Ես Ձեզ խնդրում եմ. Իհարկե Ինտերը ունի շատ ուժեղ կազմ, հիանալի ֆուտբոլիստներ, բայց խաղադաշտ են մտնում միայն 11-ը: Ռոման էլ Սուպեր Գավաթի խաղի ժամանակ ապացուցեց, որ Ինտերը անպարտելի չի : Դրա համար պետք չի կոմպլեկսների մեջ ընկնել:

    - Ինչպիսի՞ն պետք է լինի այս տարի Յուվենտուսի կոչը:
    - <<Մենք հավատում ենք>>:

  3. #48
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Շնորհավորում եմ բոլորիս նոր հաղթանակի համար :
    Իտալիայի գավաթի համար Յուվենտուսը երեկ հաղթել է Պարմային:

    ՊԱՐՄԱ/ /1 - 3/ /ՅՈՒՎԵՆՏՈՒՍ

    61' [0-1] Մոլինարո
    72' [0-2] Ալմիրոն
    47' [1-2] Կաստելինի (11մ.)
    85' [1-3] Սալիհամիդիչ

  4. #49
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Կոպա Նացիոնալենա կրե թե...

  5. #50
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Նա հավաքում է գինիներ և երազում է Չեմպիոնների լիգայի գավաթի մասին: Փոքր հասակում մարմնամարզույթամբ է զբաղվել, գնացել է հոկեյի: Նրան անվանում են չեխական ռակետա, բատարեա «DURACELL», հավերժական շարժիչ և այլն...
    Նա խաղադաշտ է դուրս գալիս լինզաներով, իսկ գնդակը նրա հարվածից հետո անցնում է 194 կմ/ժ-ը:
    Նա 6-րդն է Յուվենտուսի կազմում, ով արժանացել է "Ոսկե գնդակի" :
    Նա պարապում է անգամ արձակուրդի ժամանակ:
    Նա ամենաթանկ ֆուտբոլիստն է չեխական ֆուտբոլի պատմության ընթացքում:
    Այսօր լրանում է Պավել Նեդվեդի ծննդյան 35 տարին:

    Ցանկանալով կյանքի մնացած տարիները նվիրել իր ընտանիքին, նա 2006 թվականին որոշեց խաղակոշիկները կախել մեխից, սակայն ինչպես հավաստիացնում էր նրա մենեջերը դա տեղի չունեցավ:
    Նրա սիրտը բաբախում է, իսկ ինքը շարունակում է մնալ գլխավոր օղակը կիսապաշտպանության: 35 տարեկանում Պավելը այնպես է խաղում, որից շատ երիտասարդ ֆուտբոլիստներ օրինակ պետք է վերցնեն միայն:
    Ամեն հնարավորություն օգտագործում է, կիսպաշտպանությունից անցնում է հարձակման, հարձակումից պաշտպանության: Կարող է լինել կենտրոնում, իսկ մի քանի վայրկյանից կտեսնենք աջ կամ ձախ կողմում:
    Երբեմն թվում է, որ նա ամենուրեք է: Նայում ենք նրա խաղին ու չենք հավատում, որ նա կարող էր 1 տարի առաջ հեռանալ ֆուտբոլից, սակայն սերը դեպի ֆուտբոլը դառձել էր նրա համար թմրանյութի կախվածության նման մի բան, իսկ մի գուցե սերը դեպի Յուվենտու՞սն ու Թուրի՞նը նրան պահեցին, որ այդ դժվար պահին նա չլքեց թիմը Սերիա Բ-ում:
    Այս ամառ մինչև հուլիսի կեսերը Նեդվեդի երկրպագուները դեռ չգիտեին ինչպիսի որոշում կընդունի նա, մի կողմից լուրերը Ինտերի կողմից առաջարկած բավականին բարձր աշխատավարձի մասին, մյուս կողմից ձգձգվող բանակցությունները, տարակուսանքի մեջ էին պահում բոլորին:

    - Ես շատ երկար եմ մտածել, բայց մրցաշրջանի ավարտվելուց հետո իմ մոտ առաջացավ նորից խաղալու ցանկություն: Ես գիտեմ, որ Յուվենտուսը դեռ իմ կարիքը ունի, և ես մեծ սիրով կօգնեմ իմ սիրելի թիմին, կվերադառնամ Իտալիա ու կհասնեմ Չեմպիոնների լիգային:

    Ըստ լուրերի Նեդվեդի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2009 թվ-ը:
    Չի կարող նրա նման ֆուտբոլիսը ձեռնունայն թողնել ֆուտբոլը, անպայման եվրոպական գավաթը ձեռքին կլքի իմ կարծիքով: Նրա նման ֆուտբոլիստները առանց նպատակի իրականացման չեն հեռանում:

  6. #51
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Պավել Նեդվեդ
    Կցված նկարներ Կցված նկարներ

  7. #52
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    channel4.com ինտերնետային էջի համաձայն, Յուվենտուսի մարզիչԿլաուդիո Ռանիերին Կալյարիի հետ կայացած դրամատիկ հաղթանակից հետո հայտարարել է, որ "Ծեր սենյորան" մրցում է Սերիա Ա-ի գլխավոր մրցանակի համար: Յուվենտուսցիները կիրակի օրվա խաղի ժամանակ շատ էներգիա կորցրեցին, և միայն Կիելինիի խփած գոլի շնորհիվ /խաղավերջում/ կարողացան գողանալ հաղթանակը և նորից 3 միավոր ստանալ:
    - Ո՞վ էլ լինի Յուվենտուսի մարզիչը, նա առաջին հերթին պետք է մտածի գլխավոր մրցանակի մասին: Մենք կազմավորվող կոլեկտիվ ենք: Սերիա Բ տեղափոխվելով մենք կորցրեցին մի քանի չեմպիոնների , բայց մենք ճիշտ ուղու վրա ենք և հաղթելու սով ենք զգում: Մեր նպատակն է վերականգնել նախկին դիրքը և ապացուցենք, որ այն աշխատանքի արդյունք է: Կամորանեզիին խաղադաշտ մտցնելով, փոխվեց ամբողջ խաղը և մենք հաղթեցինք:

    Եվ այսպես , հիմա խաղի արդյունքից խոսենք...

    Խաղում լավագույնն իրենց դրսևորեցին`
    Բուֆֆոնը, ով հնարավորինս լավ ցույց տվեց իր ունակությունները:
    Կամորանեցին` որ 2-րդ խաղակեսում միայն դուրս գալով խաղադաշտ 2 գոլային փոխանցման հողինակ դարձավ:
    Պետք է նաև Կլաուդիո Ռանիերիի անունը տանք, ով կարողացավ ժամանակին` հենց խաղի ժամանակ, խրախուսել դարպասապահին, ով իրեն մեղադրում էր բաց թողած գոլի համար: Դրանից հետո խաղավերջում Բուֆֆոնը քնել էր դարպասաձողին հենված :

    ԲՐԱՎՈ ԿԼԱՈՒԴԻՈ ՌԱՆԻԵՐԻ

    Կալիարի /2 - 3/ Յուվենտուս

    ՍանտԷլիա մարզադաշտ, կալիարի

    Գոլեր
    54՛ [0-1] Տրեզեգե
    56՛ [1-1] Ֆոդժիա /11 մ/
    76՛ [1-2] Դել Պիերո
    81՛ [2-2] Ֆոդժիա /11 մ/
    89՛ [2-3] Կիելինի

  8. #53
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Վերջին մի քանի օրերը շատ ծանրաբեռնված էին Դել Պիերոյի համար : Կիրակի Ալեքսը խփեց իր երկրորդ գնդակը Կալյարիի հետ խաղի ժամանակ: Հետո արդեն ուղևորվեց Իտալիայի հավաքականի հերթական պարապմունքներին մասնակցելու: Չմոռանանք նաև Սերիա Բ-ում հանդես եկավ իր թիմում և օգնեց վերադառնալ Սերիա Ա: Այս բոլոր բարձրունքների համար Մենտե-Կառլոի թագաժառանգ Ալբերտ 2-րդը Ալեքսանդրո Դել Պիերոին հանձնեց "Ոսկե ոտք"-"Golden Foot" մրցանակը:
    Հենց նա է այսօրվանից մրցանակակիրը այս հռչակավոր կոչման: Այս մրցանակը ստեղծվել է Մենտե-Կառլո քաղաքում 50-ական թվականներին: Այս մրցանակը կարող էր ստանալ աշխարհի ցանկացած ծայրում գտնվող ֆուտբոլիստ, որը իրեն կդրսևորեր լավագույնս և որի տարիքը 29-ից բարձր կլիներ: Մրցանակի պաշտոնական կայքում 150000 մարդ իր ձայնը տվել էր Ալեքսին : Այս մրցանակին էին հավակնում նաև Բեկհեմը, Կաֆուն, Կանավարոն, Ռոբերտո Կառլոսը, Ֆիգուն, Ռայան Գիգսը, Անրին, Մալդինին և Ռաուլը:
    Ալեքսանդրո Դել Պիերոն Յուվենտուսի կազմում 2-րդն է, որ արժանանում է այս կոչմանը Պավել Նեդվեդից հետո:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ salatik: 04.09.2007, 12:43:

  9. #54
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Երեկ առավոտյան ժամը 5-ին Մոդենայի իր տանը մահացել է Լուչիանո Պավարոտտին, 71 տարեկան հասակում: Անցած տարի Պավարոտտիի մոտ հայնաբերեցին չարորակ ուռուցք: Նա հռչակավոր էր իր մաքուր, երգեցիկ, լիրիկական ձայնով, որը առանց դժվարության լցնում էր անսահմանափակ մեծության դահլիճներ: Նրան գնահատում էին իր իտալական կոլորիտի համար, որը շատ գեղեցիկ էր նայվում ինչպես օպերային դահլիճի բեմում մեներգ կատարելու ժամանակ, այնպես էլ օրինակ խոհանոցի հետ կապված որևէ հաղորդաշարում հյուրի դերում:

    Պավարոտտին եղել է ֆուտբոլի մեծ երկրպագու և նրա սերը դեպի Յուվենտուսը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Վերջին անգամ նա հայտնվել էր Յուվենտուսի դաշտում 2006 թվականի փետրվարի 6-ին Ձմեռային Օլիմպիադիայի բացման ժամանակ:

    Յուվենտուսի բոլոր երկրպագուների անունից կիսում ենք այս մեծ ցավը նրա ընտանիքի անդամների հետ:
    Ամբողջ աշխարհը սգում է մեծ Մաեստրոի մահը:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  10. #55
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Այսօր հայտնի է դարձել, որ Յուվենտուսի ղեկավարությունը համաձայնության է եկել Բրոնիսլավ Իվանովիչի տեղափոխման հարցում:Թուրինցիները կվճարեն € 8 միլիոն ազգությամբ սերբ պաշտպանի համար: Պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար: Լոկոմոտիվից Յուվենտուս տեղափոխությունը տեղի կունենա հունվար ամսին, երբ կբացվի տրանսֆերային պատուհանը:
    - Ինձ համար Յուվենտուս տեղափոխվելը, ավելի մեծ ուժ է տալիս լավ դրսևորելու համար իմ ամբողջ կարողությունները: Յուվենտուսի նման աշխարհահռչակ ակումբում խաղալը ամեն մի ֆուտբոլիստի համար միայն երազանք կարող է լինել:



    Բուֆֆոնը համոզված է, որ ոչ ոքին Ֆրանսիայի հավաքականի հետ չպետք է դիտել որպես վերջնական հաշիվ Եվրո-2008-ի նախընտրական փուլում:
    - Հաղթանակը մեր համար կլիներ հրաշալի իհարկե, բայց եթե նայենք թէ ինչիսի ընթացք ստացավ խաղը, ապա ոչ ոքին կարելի է համարել բավարար: Եթե մենք չանցնեք հաջորդ փուլ, ապա դա այս խաղի արդյունքից չէ, առջևում էլի խաղեր կան: Ֆրանսիայի հավաքականը եկել էր Իտալիա չպարտվելու համար: Եվ նրանք հասան իրենց ուզածին, սակայն մեր հավաքականը շատ լավ խաղ ցույց տվեց, մասնավորապես 2-րդ խաղակեսի ժամանակ:
    Բուֆֆոնը խոսեց նաև Կաննավարոի լավ պաշտպանության մասին
    - Անելկան և ես դուրս եկանք դեմ առ դեմ և բախվեցինք իրար: Դա իմ սխալն էր, եթե ես ավելի ուժեղ լինեի կվերցնեի գնդակը: Ես վախեցա, երբ գնդակը անցավ ինձանից ու կհայտնվեր դարպասում եթե Կաննավարոն ճիշտ ժամանակին ճիշտ վայրում չլիներ:
    Հավաքականի դարպասապահը խոսեց նաև իրենց երկրպագուների մասին, որոնք Ֆրանսիայի հիմնը հնչելու ժամանակ սուլել էին.
    - Մենք խոստացել էին խաղից առաջ, որ կկարողանանք հասկացնել մարդկանց հիմնի հնչելու ժամանակ չաղմկեն, քանի որ դա նրանց պատմության կարևորագույն էջերից է: Երբ մենք գնացել էին Ֆրանսիա, եթե հիշում եք շատ քիչ ժամանակ էր անցել Աշխրահի խաղերից, մեր հիմնը հնչեց անաղմուկ: Պետք է օրինակ վերցնենք ֆրանսիացիներից:

  11. #56
    www.fcmika.info FC-MIKA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2006
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Յուվենտուս - Լիվորնո [ Highlights ]

    Խաղի Տեսությունը [ Վ Ի Դ Ե Ո ]
    Juventus - Livorno [ Highlights ] - [ 12.5 MB ]
    Uploaded by - FC-MIKA
    w w w . p r o f f o o t b a l l . c o m




    Կալյարի - Յուվենտուս [ Highlights ]

    Խաղի Տեսությունը [ Վ Ի Դ Ե Ո ]
    Cagliari - Juventus [ Highlights ] - [ 14.9 MB ]
    Uploaded by - FC-MIKA
    w w w . p r o f f o o t b a l l . c o m
    Վերջին խմբագրող՝ NetX: 11.09.2007, 00:25:

  12. #57
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Շնորհակալ եմ FC MIKA

  13. #58
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ապրիլի 28-ին 2 մարզաշապիկներ, որոնց վրա Նեդվեդը և Դել Պիերոն ստորագրել էին, դարձան առաջին առարկաները , որ ուղարկվեցին տիեզերք: Եվ ահա եկավ նրանց ժամանակը վերադառնալու Երկիր մոլորակ, որի համար պատրաստվում էր աճուրդ-վաճառք` գումարը Թուրինի "Սանտ Աննա" մանկական հիվանդանոցի օգնության ֆոնդին փոխանցելու համար:
    Աճուրդի վերջին րոպեներին այդ մարզաշապիկները գնեց Յուվենտուսի երկրպագուներից մեկը, ով հանդիսանում է Սաուդիան Արաբիայի թագաժառանգը: Նա շատ երկար սպասեց` աճուրդի ընթացքին հետևելով, և կարողացավ ի վերջո գնել տիեզերական այդ շապիկները, իր հավաքածուն ավելացնելու համար: Թագաժառանգը ստացավ հիվանդանոցի աշխատակիցների կողմից հատուկ շնորհակալագիր և անձամբ Դել Պիերոն ու Նեդվեդը հանձնեցին մարզաշապիկները:
    Դրանից հետո թագաժառանգը այցելեց նաև Յուվենտուսի կենտրոնական գրասենյակ, ամբողջ օրը անցկացրեց Թուրինի հատուկ խանութներից Յուվենտուսին վերաբերող ակսեսուարներ գնելով և իհարկե վերջում մեծ բավականություն ու լավ տպավորություններ ստացավ մրցաշրջանի բացման օրը Յուվենտուս-Լիվորնո խաղի արդյունքից:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  14. #59
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Յուվենտուս 0:1 ՈՒդինեզե

  15. #60
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    սրտանց շնորհավորում եմ Յուվեի երկրպագոներին
    թող մյուս տուրում՝ Ռոմայի խաղի հետ լինի էն, ինչ որ Վիշապաքաղն էր ասել

Էջ 4 38-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •