User Tag List

Էջ 3 38-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 564 հատից

Թեմա: Յուվենտուս / FC Juventus

  1. #31
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Մեջբերում salatik-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև իմ ամենասիրած թիմի երկրպագուներ, ես այնքան շատ եմ սիրեւմ Յուվենտուսը, որ աչքիս ուրիշ թիմ չի երևում
    Բարև հարգելի salatik: Շատ շնորհակալություն տեղեկությունների համար: Շատ ուրախ եմ, որ Յուվենտուսը նման լավ երկրպագուներ ունի: Եթե նոր բաներ կլինեն, գրեք:
    Лучше Гор могут быть только Горы.

  2. #32
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ընկերական խաղում Յուվենտուսը ջախջախել է իտալիայի փոխչեմպիոնին:Roma 2:5 Juventus
    !!!!!!!!!!!!!!!!ՈՒՌԱ!!!!!!!!!!!!!!

  3. #33
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Մոդերատորական: Գրառումը ջնջվել է: Օտար լեզուներով գրառումներն ակումբում չեն թույլատրվում: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.08.2007, 12:31:

  4. #34
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Մոդերատորական: Գրառումը ջնջվել է: Օտար լեզուներով գրառումներն ակումբում չեն թույլատրվում: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.08.2007, 12:32: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #35
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Մեջբերում Godfather-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերական խաղում Յուվենտուսը ջախջախել է իտալիայի փոխչեմպիոնին:Roma 2:5 Juventus
    !!!!!!!!!!!!!!!!ՈՒՌԱ!!!!!!!!!!!!!!
    Այոոոոոոո: Չնայած տենց էլ պետք ա լիներ:
    Лучше Гор могут быть только Горы.

  6. #36
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ոչ էլ ջախջախել են, այս ամենը նախավարժանքի սկիզբն է.

    Ջախջախելը հետո կտեսնեն.
    Ուրախ գրառում:

  7. #37
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Երեկ Յուվենտուսի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Ռոմայի հետ ընկերական խաղից հետո, որը ավարտվել էր Յուվեի հաղթանակով /5-2 հաշվով/, արտահայտվել է Տիագուին պաշտպանելու վերաբերյալ, որը շատ քննադատությունների էր արժանացել վերջին շրջանում: Թիմի հիմնական խնդիրն էր պաշտպանությունը և բոլոր լրատվամիջոցները անխտիր գրում էին Տիագուի վատ պատրաստվածության մասին, նրանք հիմնականում պնդում էին, որ Անտոնիո Նոչերինոն կկարողանար շատ հեշտությամբ փոխարինել Տիագուին:
    Կլաուդիո Ռանիերին հավաստիացրել է , որ Տիագուն դեռ պատրաստ չէր Իտալիայի տեմպին, նա ասել է .
    -Ինչ որ խնդիր կա Տիագուի հետ? Դուք շուտով կհամոզվեք , որ նա խաղալով Պորտուգալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում ոչ պակաս գեղեցիկ խաղ ցույց կտա նաև Իտալիայում: Մենք դեռ ունենք պաշտպանությունը ամրապնդելու ավելի մեծ շանսեր, և աշխատում ենք այդ ուղղությամբ: Ես երջանիկ եմ, որ Կրիշիտոն և Անդրադեն մեր հետ են, բանիմաց և փորձառու ֆուտբոլիստներ են: Անգամ այն խաղերում, որտեղ Յուվեն պարտություն է կրել, մենք պայքարել ենք մինչև վերջ, և ես շատ ուրախ եմ դրա համար: Սա է Յուվենտուսի հիմնական պիտակը:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Ուրվական ջան, եթե չեմ ձանձրացնի Ձեզ, պատրաստ եմ միշտ գրել Յուվենտուսի մասին նորություններ :

    Սերիա-Ա-ի առաջին տուրի խաղերի օրացույցը:
    Յուվենտուսը առաջին խաղը կանցկացնի Լիվորնոի հետ օգոստոսի 26-ին:


    1 տուր: "Յուվենտուս" - "Լիվորնո" -/- 26.օգոստոս - 27.հունվար
    2 տուր: "Կալիարի" - "Յուվենտուս" -/- 02.սեպտեմբեր - 03.փետրվար
    3 տուր: "Յուվենտուս" - "Ուդինեզե" -/- 16.սեպտեմբեր - 10.փետրվար
    4 տուր: "Ռոմա" - "Յուվենտուս" -/- 23.սեպտեմբեր - 17.փետրվար
    5 տուր: "Յուվենտուս" - "Ռեջինա" -/- 26.սեպտեմբեր - 24.փետրվար
    6 տուր: "Տորինո" - "Յուվենտուս" -/- 30.սեպտեմբեր - 27.փետրվար
    7 տուր: "Ֆիորենտինա" - "Յուվենտուս" -/- 07.հոկտեմբեր - 02.մարտ
    8 տուր: "Յուվենտուս" - "Ջենովա" -/- 21.հոկտեմբեր - 09.մարտ
    9 տուր "Նապոլի" - "Յուվենտուս" -/- 28.հոկտեմբեր - 16.մարտ
    10 տուր: "Յուվենտուս" - "Էմպոլի" -/- 31.հոկտեմբեր - 19.մարտ
    11 տուր: "Յուվենտուս" - "Ինտեր" -/- 04.նոյեմբեր - 22.մարտ
    12 տուր: "Պարմա" - "Յուվենտուս" -/- 11.նոյեմբեր - 30.մարտ
    13 տուր: "Յուվենտուս" - "Պալերմո" -/- 25.նոյեմբեր - 06.ապրիլ
    14 տուր: "Միլան" - "Յուվենտուս" -/- 02.դեկտեմբեր - 13.ապրիլ
    15 տուր: "Յուվենտուս" - "Ատալանտա" -/- 09.դեկտեմբեր - 20.ապրիլ
    16 տուր: "Լացիո" - "Յուվենտուս" -/- 16.դեկտեմբեր - 27.ապրիլ
    17 տուր: "Յուվենտուս" - "Սիենա" -/- 23.դեկտեմբեր - 04.մայիս
    18 տուր: "Կատանիա" - "Յուվենտուս" -/- 13.հունվար - 11.մայիս
    19 տուր: "Յուվենտուս" - "Սամպդորիա" -/- 20.հունվար - 18.մայիս
    Վերջին խմբագրող՝ salatik: 14.08.2007, 15:00: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #38
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Այսօր երեկոյան Յուվեն ուղեվորվում է Սան Սիրո, որպեսզի մասնակցի հերթական մինի մրցաշարին` «Trofeo Tim». Այս անգամ Յուվենտուսի հակառակորդներն են Ինտերը և Միլանը :
    Մեր սիրելի թիմի ֆուտբոլիստները գնացել են Միլան առանց Մարկյոնեի, Բիրինդելիի և Կամորանեզիի, նրանց փոխարեն շարք են վերադարձել Կիելինին, Գրիգերան և Զեբինան:
    Եվ ասյպես Կլաուդիո Ռանիերին իր հետ տարել է 24 ֆուտբոլիստ, որոնք այսօր երեկոյան դուրս կգան Ջուզեպպե Մեցայի անվան մարզադաշտ:

    Դարպասապահ - Բուֆֆոն, Բելարդի, Նովեմբրե:
    Պաշտպաններ - Անդրադե, Բումսոնգ, Կիելինի, Կրիշիտո, Գրիգերա, Լեգրոտալե, Մոլինարո, Զեբինա:
    Կիսապաշտպաններ - Ալմիրոն, Բլազի, Նեդվեդ, Նոչերինո, Օլիվերա, Սալիհամիդիչ, Տիագու, Զանետտի:
    Հարձակվողներ - Դել Պիերո, Յակվինտա, Պալլադինո, Տրեզեգե, Սալաետա:

    Այս կազմով Յուվենտուսը առաջին անգամ կփորձի հաղթել այս մրցաշարում:
    Առաջինը դաշտ դուրս կգան Ինտերը և Յուվենտուսը, երկրորդ խաղում Միլանը կմրցի առաջին խաղում պարտված թիմի հետ, իսկ երրորդ խաղում առաջին խաղում հաղթած թիմը կմրցի Միլանի հետ:

    Բոլորիս անունից Յուվենտուսին հաղթանակ և գեղեցիկ խաղ եմ ցանկանում:

  9. #39
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Երիտասարդական թիմերը հանդիպել են Մալազիայում:
    Ձեզ եմ ներկայացնում Յուվենտուսի երիտասարդական թիմի խաղերի արդյունքները:
    Միայն ավելացնեմ, որ Յուվեի հետ խաղում էին շատ ուժեղ երիտասարդական թիմեր, ինչպիսիք են Բարսելոնան և ՊՍԺ-ն:

    Չեմպիոն լիգա երիտասարդական թիմերի միջև
    4-րդ խումբ

    1-ին օր
    Յուվենտուս - Կատար 0-0
    Բարսելոնա - ՊՍԺ 2-1

    2-րդ օր
    Յուվենտուս - ՊՍԺ 1-0
    Բարսելոնա - Կատար 1-1

    3-րդ օր
    Յուվենտուս - Բարսելոնա 0-0
    ՊՍԺ - Կատար 1-1

    Վերջնական տեսքը

    Բարսելոնան - 5 միավոր
    Յուվենտուսը - 5 միավոր
    Կատարը - 3 միավոր,
    ՊՍԺ-ն - 1 միավոր

    Բարսելոնան խմբում 1-ին տեղ գրավեց միայն խփված և բաց թողնված գոլերի թվով:

  10. #40
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ալեսսիո Սեկկոն բացատրություն է տվել Ալեքսանդրո Դել Պիերոի հնարավոր տեղափոխման մասին լուրերին, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2008 թվականին:
    - Երկրպագուները չպետք է մտածեն, մենք խոստանում ենք, որ կմտածենք լավագույն տարբերակը Դել Պիերոի հետ համաձայնության գալու համար: Մենք չէինք պատկերացնում, որ նոր պայմանագրի կնքումը այսքան շուտ տեղի կունենա, մտածում էինք , որ կարող ենք դա թողնել վերջին օրվա, քանի որ բոլորս էլ շատ սիրում ենք նրան ու ցանկանում ենք մեր թիմում տեսնել:
    Դել Պիերոին աջակցում է նաև Ռ.Պալլադինոն, որը նման լուրերից հետո ասել է .
    - Դել Պիերոն մեծ ֆուտբոլիստ է և հիանալի մարդ, նա այն հազվագյուտ դեմքերից է, որն Յուվենտուսի պատմության մի մասն է կազմում, և երիտասարդ ֆուտբոլիստների համար կարող է օրինակ ծառայել: Նա խաղերի ժամանակ մեզ ոգևորում է:
    Ոչ մի թերահավատություն չկա այս առումով նաև Բուֆֆոնի մոտ . <<Նա ամենապահնջարկային ֆուտբոլիստներից մեկն է մեր թիմում, և մեզանից ոչ մեկի մտքով անգամ չի կարող անցնել, որ նրա պայմանագրի երկարացման հետ կապված որևէ խնդիր կարող է առաջանալ>>:
    Վերջին խմբագրող՝ salatik: 16.08.2007, 16:04: Պատճառ: տասասխալ ունեի :(

  11. #41
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Ինչպես տեղեկացնում է 4-4-2.com ինտերնետային էջը, Այաքսի 23-ամյա հարձակվող Հունտելարը դեռ չի կողմնորոշվել թէ ապագայում որ ակումբում հանդես կգա:
    Այաքսի կազմում, վերջին խաղի ժամանակ Հունտելարը խփել է 4 գոլ, իսկ Այաքսը ընդհանուր 8-1 հաշվով հաղթել է :
    Եվ սրանով նորից հոլանդացի հարձակվողը ապացուցեց իր բարձր կարգի մասին: Տեղեկացվում է նաև, որ Յուվենտուսի միջնորդը հանդիպել է Այաքսի ղեկավարության հետ Հունտելարի հնարավոր տեղափոխման համար:
    Մեկ անգամ Յուվենտուսը հնարավորություն ունեցել էր Հունտելարին թիմում ընդգրկել, սակայն Այաքսի ղեկավարությունը այդ փոփոխությունը իր կազմում միայն համաձայն կլիներ Տրեզեգեին իր թիմում տեսնելով: Յուվենտուսի մարզիչը կարծում է, որ թիմի գլխավոր 2 հարձակվողները դրանք Դել Պիերոն և Տրեզեգեն են: Այաքսի ղեկավարությունը չի ցանկանում իր հարձակվողին վաճառել 20 մլն.-ից ոչ պակաս գումարով, և շատ հնարավոր է, որ այդ գումարը դեռ կաճի:

  12. #42
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    2 օր առաջ հանրությանն են ներկայացրել Յուվենտուսի նոր պաշտոնական համազգեստը 2007/2008 թթ-ի մրցաշրջանի համար:
    Տնային համազգեստի վրա առկա են ավանդական ուղղահայաց սև և սպիտակ գծերը, ինչպես նաև օձիքի վրա կարմիր եզրագիծ կա:
    Հյուրի կարգավիճակով խաղալու դեպքում կհագնեն կապույտ մարզահագուստ, որը հիմնված է Թուրինի գերբի գույների վրա:

    - Nike-ը Յուվենտուսի հետ կգրավի բարձրունքներ, - ասել է Անդրեա Ռոսսին` Nike ֆիրմայի տնօրենը Իտալիայում, - տնային համազգեստը կարճ ասած լիցքավորված է այս ակումբի ոգով, կարմիր մասնիկները ավելի շատ համազգեստին տալիս են հաղթելու ձգտում, թիմ, որը հանդիսանում է ամենասիրելին և ամենահաջողակը Իտալիայում:

    Կտորի որակը շատ բարձր է, այն շատ թեթև է և պահում է քրտինքը իր մեջ ` մարմնից հեռու պահելով, իր հատուկ օդային անցքերի շնորհիվ: Ուղղահայաց գծերի լայնությունը համեմատած 2006/2007 մրցաշրջանի հետ ավելի հաստ են, իսկ օձիքը ունի նոր "V" -ձև տեսք:

    Համազգեստը զարդարված է մի քանի դեկորատիվ էլեմենտներով ` Յուվենտուսի լոգոյով և աջ ուսի վրա 2 աստղերով, որը նշանակում է 20 հաղթանակներ Սերիա Ա-ում:

    Պաշտոնական հովանավոր New Holland -ի էմբլեման տեղադրված է համազգեստի հենց մեջտեղում : Կոմպլեկտը իր մեջ է ներգրավում սպիտակ շորտեր սև և կարմիր դետալներով, ինչպես նաև նոր զուգագուլպաներ սև և սպիտակ հորիզոնական գծերով:

  13. #43
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Տեսաք Յուվենտուսը ի՞նչ արեց
    Juventus(Trezeguet 29, 87, 90, Iaquinta 71(p), 86) 5-1 Livorno(Loviso 90)

  14. #44
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Յուվենտուս 5-1 Լիվորնո

    28 րոպեին Դավիդ Տրեզեգեն բացել է խաղի հաշիվը
    71 րոպե - Յակվինտա /11 մ/
    85 րոպե - Յակվինտա
    86 րոպե - Տրեզեգե
    90 րոպե - Տրեզեգե


    90+5 րոպե - Մասսիմո Լովիսո

    ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

    Ավելացվել է 8 րոպե անց
    Տենցա BOBO ջան
    փոքր եղբորս խորհուրդ եմ տվել Play Station խաղա, որ իրա սիրած թիմը տենց գոնե չեմպիոն դառնա (չեմ ասում որ թիմնա, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել)
    Վերջին խմբագրող՝ salatik: 27.08.2007, 09:46: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #45
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. FC Juventus

    Մեջբերում BOBO-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսաք Յուվենտուսը ի՞նչ արեց
    Juventus(Trezeguet 29, 87, 90, Iaquinta 71(p), 86) 5-1 Livorno(Loviso 90)
    բա իհարկե հենց առաջին տուրից, մրցաշարում առաջին տեղ, ռմբարկուներում` առաջին երկու տեղը

    JUVE ! JUVE ! JUVE

    Տրեզեգեն ամոթի զգացումը կորցրել ա B seria-ում

Էջ 3 38-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •