User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով

    150 հազար դոլար` վտարված քաղաքացուն

    15:36 Yerevan | 11:36 GMT | Monday 9 July 2007

    2002-ից Եվրոպայի խորհրդի անդամ դարձած Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ Եվրոպական դատարանի վճիռներին են սպասում: Իսկ ինչպես հայտնի է` ով սպասում է, նա հասնում է:

    2002-ից Եվրոպայի խորհրդի անդամ դարձած Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ Եվրոպական դատարանի վճիռներին են սպասում: Իսկ ինչպես հայտնի է` ով սպասում է, նա հասնում է: Այս տարի վերջապես Եվրոդատարանը սկսեց Հայաստանից ստացված գանգատներ քննել եւ վճիռներ արձակել: Բնականաբար, դրանք, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության դեմ են` հօգուտ ՀՀ քաղաքացիների: Մոտ մեկ ամիս առաջ լուր ստացանք, որ Միշա Հարությունյանն է հաղթել Հայաստանին: Իսկ երեկ տեղեկացանք, որ ԵԴ վեբ-կայքում նոր հաղորդագրություն է տեղադրված Հայաստանից ստացված հերթական գանգատի կապակցությամբ: Խոսքը վերաբերում է պետական կարիքների համար խլված հողերին, որոնք պետության «գերակա շահի» անվան տակ գրոշներով վերցվեցին բազմաթիվ քաղաքացիներից: Սակայն ունեզրկված քաղաքացիների որոշ մասն այդպես էլ չհաշտվեց կատարվածի հետ եւ շարունակում է պայքարը: Այդ գործերից մի քանիսով արդեն սկսվել է կոմունիկացիայի` կողմերին հարց ու պատասխաններ տալու փուլը: Իսկ մի գործով` արդեն կոնկրետ արդյունք: Խոսքը Աբովյան 1/3 հասցեի մասին է: Ավելի ճիշտ` Կարաբալայի արձանի հարեւանությամբ գտնվող նախկին գարեջրատան` մոտ 100 քառակուսի մետրանոց տարածքի մասին է, որը նրա տիրոջից` Գեւորգ Ճղլյանից խլել են ու դրա դիմաց այն ժամանակվա չափանիշներով բավական պատկառելի գումար վճարել: Սակայն մարդը դժգոհ է մնացել` համոզված, որ փոխհատուցումը համարժեք չի, բացի այդ` չի պահպանվել արդար դատաքննության սկզբունքը եւ այլն: Մի խոսքով, նրա փաստաբան Արթուր Գրիգորյանը, անցնելով հայաստանյան բոլոր դատական ատյաններով, դիմել է Եվրոդատարան: Սեփականատերն անգամ մոռացած է եղել իր գանգատի մասին, երբ Եվրոդատարանից հարցում են արել եւ նոր փաստաթղթեր են պահանջել: Ապա մի շարք հարցադրումներ են արել` ուղղված պետությանը: Ի վերջո` տեսնելով, որ պարտությունն անխուսափելի է, ՀՀ կառավարությունը զիջել է իր դիրքերը եւ հաշտություն կնքելու առաջարկ է արել քաղաքացուն: Բանակցություններ են ընթացել, եւ պետությունը Ճղլյանին առաջարկել է 150 հազար դոլար` իր կրած վնասի դիմաց: Այս գումարն անշուշտ չնչին է քաղաքացու կրած բարոյական վնասի, չարչարանքների, վատնած նյարդերի դիմաց, սակայն խնդիրը գումարը չէ, ոչ էլ դրա չափը, այլ այն բարոյական ապտակը, որ սրանով հասցվել է օրինախախտ պետությանը:

    Միեւնույն ժամանակ հատկանշական է, որ պետությունն ամեն ինչ անում է, որ բանը չհասնի ԵԴ վճռի, քանի որ դրանով նախադեպ կստեղծվի եւ պետական կարիքներից տուժած բոլոր քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորությունից: Եւ այդ դեպքում խոսքը կգնա ոչ թե մի քանի հարյուր հազար, այլ միլիոնավոր դոլարների մասին:

    Մենք տեղեկացանք նաեւ, որ այժմ կոմունիկացիայի փուլում է նաեւ Հյուսիսային պողոտայից վտարված մեկ այլ ընտանիքի` Եդիգարյանների գործը, որոնք անգամ զոհ են տվել` «հանուն» պետական կարիքների: Մյուս գործերով եւս արդեն գրագրություն է սկսվել, եւ չի բացառվում, որ մոտ ժամանակներս դրանցով եւս առաջխաղացում արձանագրվի: Այնպես որ, կարծում ենք, առաջիկայում պետությունը պետք է իր բյուջեում առանձին տողով ԵԴ վճիռների համար փոխհատուցման գումարներ նախատեսի` հակառակ դեպքում երկրի բյուջեն ճեղքվածք կտա:

    http://www.zhamanak.com/article/6710/

  2. #2
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով

    2002-ից Եվրոպայի խորհրդի անդամ դարձած Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ Եվրոպական դատարանի վճիռներին են սպասում: Իսկ ինչպես հայտնի է` ով սպասում է, նա հասնում է: Այս տարի վերջապես Եվրոդատարանը սկսեց Հայաստանից ստացված գանգատներ քննել եւ վճիռներ արձակել: Բնականաբար, դրանք, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության դեմ են` հօգուտ ՀՀ քաղաքացիների:
    Ավելի վատ մեզ`Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս համար:Մենք մեր ձեռքով մեզ ենք թուլացնում,տեղիցել դիրք չունեինք :Մեր պետությունը չի՞,կարող ա՞ մի հատ էլ ունենք, որ սենց արխային ենք:Չնայած թքած,չէ՞,
    Մոտ մեկ ամիս առաջ լուր ստացանք, որ Միշա Հարությունյանն է հաղթել Հայաստանին:
    կակռազ, ադրբեջան հետ ձեռ-ձեռի կտանք,մեկա երկուսիս ուզածն էլ Հայաստանին հաղթելն ա,իրար հետ հաղթենք ու հաղթենք
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի վատ մեզ`Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս համար:Մենք մեր ձեռքով մեզ ենք թուլացնում,տեղիցել դիրք չունեինք :Մեր պետությունը չի՞,կարող ա՞ մի հատ էլ ունենք, որ սենց արխային ենք:Չնայած թքած,չէ՞, կակռազ, ադրբեջան հետ ձեռ-ձեռի կտանք,մեկա երկուսիս ուզածն էլ Հայաստանին հաղթելն ա,իրար հետ հաղթենք ու հաղթենք
    Հարգելիս
    Բարոյական ու հայրենասիրական առումով ես միանգամայն համաձայն եմ քեզ հետ, չի կարելի սեփական երկիրը օտարի մոտ քննադատել, սակայն լինում են դեպքեր, որ սեփական երկիրը հոենց իր քաղաքացուն է դնում անելանելի վիճակի մեջ, իսկ ինչ անի այդ քաղաքացին? ինչպես պաշտպանի իր իրավունքները? սրա մասին ևս հարկավոր է մտածել:

    Իսկ "Ազատություն" ԶԼՄ-ն բոլորս ել գիտենք որտեղից է ֆինանսավորվում և ինչ առաքելություն է կատարում, հարցն այն է, որ այս ակումբի որոշ "հայրենասերներ" նույնիսկ իրենց ստորագրություններով պաշտպանում են այդ ազգային դավաճանությունը:
    Վերջին խմբագրող՝ Նախարար: 11.07.2007, 10:10:

  4. #4
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով

    Հարգելիս
    Բարոյական ու հայրենասիրական առումով ես միանգամայն համաձայն եմ քեզ հետ, չի կարելի սեփական երկիրը օտարի մոտ քննադատել, սակայն լինում են դեպքեր, որ սեփական երկիրը հոենց իր քաղաքացուն է դնում անելանելի վիճակի մեջ, իսկ ինչ անի այդ քաղաքացին? ինչպես պաշտպանի իր իրավունքները? սրա մասին ևս հարկավոր է մտածել:
    Մեր կարծիքով մենք հաղթում ենք կլանին,բայց չենք հասկանում, որ էտ հաղթանակներով ուղղակիորեն քայքայում ենք մեր երկրի հենասյուները:Երկիրը չի մարդուն անելանելի դրության մեջ դնողը,այլ ժամանակավոր կառավառրության որոշ անդամներ,որոնք նույնպես ժամանակավոր են: Մարդիկ իրենց կյանքն են զոհել հայրենիքի շահերի համար, չի լինի էտ մի ճանապարհից էլ չոգտվել
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  5. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր կարծիքով մենք հաղթում ենք կլանին,բայց չենք հասկանում, որ էտ հաղթանակներով ուղղակիորեն քայքայում ենք մեր երկրի հենասյուները:Երկիրը չի մարդուն անելանելի դրության մեջ դնողը,այլ ժամանակավոր կառավառրության որոշ անդամներ,որոնք նույնպես ժամանակավոր են: Մարդիկ իրենց կյանքն են զոհել հայրենիքի շահերի համար, չի լինի էտ մի ճանապարհից էլ չոգտվել
    Երկիրը խայտառակելու և թշնամուն ուրախացնելու միակ միջոցը դա չէ, որից օգտվում են, հենց այս ակումբի քաղաքականություն բաժինը, երբ "հայրենասերները" կատարում են այդքան չափազանցրած գրառումներ դրանով նույնպես խայտառակում են ողջ պետականությունը:
    Մի մոռացեք, որ այս գրառումները կարդում են ողջ աշխարհում և թույլ մի տվեք ծիծաղել Ձեզ վրա և թշնամու զինանոցը մի հարստացրեք:
    Սա ևս ազգային դավաճանության մի երևույթ է, որը ակումբի "Ազատություն" տենչացողները չեն ընդունում, կամ ընդունում են, բայց իրենց նպատակահարմար չէ:

    Եթե ես լինեի որոշողը, ապա կարգելեի ընդհանրապես այս տեսակ քննարկումները:

  6. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկիրը խայտառակելու և թշնամուն ուրախացնելու միակ միջոցը դա չէ, որից օգտվում են, հենց այս ակումբի քաղաքականություն բաժինը, երբ "հայրենասերները" կատարում են այդքան չափազանցրած գրառումներ դրանով նույնպես խայտառակում են ողջ պետականությունը:
    Մի մոռացեք, որ այս գրառումները կարդում են ողջ աշխարհում և թույլ մի տվեք ծիծաղել Ձեզ վրա և թշնամու զինանոցը մի հարստացրեք:
    Սա ևս ազգային դավաճանության մի երևույթ է, որը ակումբի "Ազատություն" տենչացողները չեն ընդունում, կամ ընդունում են, բայց իրենց նպատակահարմար չէ:

    Եթե ես լինեի որոշողը, ապա կարգելեի ընդհանրապես այս տեսակ քննարկումները:
    Շատ լավ ես գրել պրն. Նախարար ճշմարտությունը գրելը դավաճանություն է: Ով որ չի գովերգում թալանչի ու կրիմինալ բռնապետներին ազգի թշնամի է: Ինչպես կարելի է աչք չփակել ներքին պրոբլեմների վրա, որոնք կամաց կամաց քայքայում են մեր պետականությունը: Ախր ինչպես կարելի է բա որ հանկարծ մեկը կարդա: Չէ իսկապես արգելել է պետք նման քննարկումները, արգելափակել է պետք բոլոր անդամներին բացի քեզանից ու մի քանի հրաշալի անձնավորություններից, որոնք ընտրություններից հետո կորել են, որովհետև բացի էն իրանց սիրած կայքի հասցեից ուրիշ ասելիք չունեն:

    Հ.Գ. Եթե որոշողները քո նման մտածեին հիմա դու քո ստալինյան մտքերը արտահայտելու հնարավորություն չէիր ունենա:

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ ես գրել պրն. Նախարար ճշմարտությունը գրելը դավաճանություն է: Ով որ չի գովերգում թալանչի ու կրիմինալ բռնապետներին ազգի թշնամի է: Ինչպես կարելի է աչք չփակել ներքին պրոբլեմների վրա, որոնք կամաց կամաց քայքայում են մեր պետականությունը: Ախր ինչպես կարելի է բա որ հանկարծ մեկը կարդա: Չէ իսկապես արգելել է պետք նման քննարկումները, արգելափակել է պետք բոլոր անդամներին բացի քեզանից ու մի քանի հրաշալի անձնավորություններից, որոնք ընտրություններից հետո կորել են, որովհետև բացի էն իրանց սիրած կայքի հասցեից ուրիշ ասելիք չունեն:

    Հ.Գ. Եթե որոշողները քո նման մտածեին հիմա դու քո ստալինյան մտքերը արտահայտելու հնարավորություն չէիր ունենա:
    Ուրախ եմ, որ համաձայն ես ինձ հետ, բայց կարծում եմ չափազանցնել պետք չք

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուշակի՛ր ֆիլմը կադրի միջոցով
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1080
    Վերջինը: 10.01.2013, 14:54
  2. Գրառումներ: 12
    Վերջինը: 11.01.2012, 15:04
  3. Գուշակիր երգը բառերի միջոցով
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 94
    Վերջինը: 19.03.2011, 22:22
  4. mail - ի ուղարկում php - ի միջոցով
    Հեղինակ՝ shooter, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.11.2010, 12:09
  5. PDF-ի արտածում PHP-ի միջոցով
    Հեղինակ՝ david, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 22.03.2009, 13:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •