User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ռումբ կառավարական շենքում

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռումբ կառավարական շենքում

    Իմացել եք ....

    Կառավարական թիվ 3 շենքի աշխատակիցներին էվակուացրել են ռումբի առկայության կասկածանքով:
    Ամենա հետաքրքրիրն այն է, որ մարդիկ իջել ու շենքի տակ կանգնել են

  2. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռումբ կառավարական շենքում

    Ոստիկանությունը ահազանգ է ստացել նամակի միջոցով, որ առողջապահպանության նախարարությունում ռումբ կա: Հետաքրքիրն այն է, որ շենքում եղած մարդիկ են առաջարկել ԱԱԾ-ին, որ իրենք շենքից դուրս գան, թե չէ կմնային այնտեղ: Հետաքրքիր է ի՞նչ արդյունք տվեց ԱԱԾ-ի զննողական աշխատանքը, թե՞ նախապես զգացել են, որ սուտ ահազանգ է եղել

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռումբ կառավարական շենքում

    ԱԱԾ աշխատակիցները` վարժեցրած շներով շուրջ մեկ ժամ կատարած տեղազննումից հետո հայտարարեցին, որ ստացված Առողջապահության նախարարությունում ռումբ չկա: Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:00-ի սահմաններում Կենտրոնի ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Կառավարության երրորդ մասնաշենքում` ՀՀ առողջապահության նախարարության հարկում ռումբ է տեղակայված: Այդ մասին տեղեկացրել էին Առողջապահության նախարարությունից, որը ստացել էր դրա վերաբերյալ նամակ:

    Կառավարության երրորդ շենքում գտնվողներին դեպքի վայր ժամանած ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցները առաջարկել էին դուրս գալ բակ: Ահազանգի կեղծ լինելն այնքան էլ չէր զարմացրել նախարարության աշխատակիցներին, քանի որ նրանք ի սկզբանե նամակին լուրջ չէին վերաբերվել:

    ՚Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, նման ահազանգեր մենք շատ ենք ստացելՙ,- ասում էին նրանք: ԱԱԾ աշխատակիցները ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ իրենք տեղազննել են միայն Առողջապահության նախարարության տարածքը, այլ ոչ թե ամբողջ շենքը: Հավանաբար դա էր պատճառը, որ բակում գտնվող աշխատակիցները սկզբում չեն համարձակվում շենք մտնել: Նրանց մի մասը բավկանին երկար մնաց շենքի բակում:


    A1+

    Ավելացվել է 9 րոպե անց
    Այսօր մոտ 2:30-ին Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանին ընդհանուր բաժնից բերել էին նախարարին ուղղված մի նամակ, թե ամբողջ շենքն ականապատված է: Շենքից, որում գտնվում է Հայաստանի նախարարությունների մեծ մասը անմիջապես տարհանվել էին բոլոր մարդիկ: Մոտ երկու ժամ հետո պարզվեց, որ ահազանգը կեղծ է եղել:

    Շենքը զննել էին ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ փրկարար ծառայության աշխատակիցները:

    Հայկ Դարբինյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի թղթակցին ասաց, որ գրության հեղինակը նշել է իր անուն-ազգանունը` Ակունց, բնակության վայրը: Փոխնախարարը փոխանցեց նաեւ, որ իրավապահներն արդեն հայտնաբերել ու ձերբակալել են գրության հեղինակին:

    Պետական պահպանության վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արթուր Մինասյանը ավելի ուշ ՙԱզատություն՚ ռադիոկայանին ասաց. - ՙՍտուգվել է, ամեն ինչ նորմալ է՚:

    ՙԵթե պայթուցիկ լիներ, հաստատ կգտնեինք՚, - վստահեցրեց նա:

    Հայկ Դարբինյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանին պատմեց, որ նամակագիրը առաջին անգամը չէ, որ նման գրություններ է ուղարկում. - ՙԵրեք նամակ բերեցին, երեքն էլ նույն ձեռագրով, նույն բովանդակությամբ, որ` մարդ եմ սպանել, գցել եմ Սեւան... Մի խոսքով, հիվանդ անձնավորություն է՚:

    Փոխնախարարի խոսքերով, ձերբակալված Ակունցը, հավանաբար, կուղարկվի հոգեբուժարան:

    Ազատություն
    Վերջին խմբագրող՝ Նախարար: 10.07.2007, 16:26: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.08.2007, 19:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •