User Tag List

Էջ 3 17-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 253 հատից

Թեմա: Կարճ շրջազգեստ

  1. #31
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Արշակ, շատ լա՛վ օրինակ էր մերկ շրջող օրիորդի օրինակը, որին այդպես ավելի է հարմար:

    Շատ չեմ տարածվի հարցերին պատասխանելով, քանի որ ինքս մի քիչ "հետամնաց" հայացքներ ունեմ շատ երևույթների վերաբերյալ, բայց կասեմ որ շրջազգեստով կնոջ կամ աղջկա միշտ էլ ավելի հաճելի է տեսնել, իսկ երբ այդ շրջազգեստի չափսերը շատ են կարճանում (այդ "շատ"-ի հասկացությունը ամեն մեկս յուրովի է ընկալում)՝ ինձ անձամբ, արդեն անհետաքրքիր է դառնում նման էակը… այսինքն՝ լավ էլ հետաքրքիր է դառնում, բայց ոչ որպես, ասենք՝ զրուցընկեր…

    օրինակիս հետ գուցե շատերը կհամաձայնեն, որ, ասենք, աղջիկը, որի երկար շրջազգեստի գրգռաճեղքը մինչև ծունկն է հասնում՝ շատ ավելի շատ գրավիչ տեսք կարող է ունենալ, քան մի ուրիշ աղջիկ, որի կիսաշրջազգեստը հազիվ է փակում ներքնաշորը…

    իսկ հարմար կամ անհարմարության մասին կասեմ, որ շատերիս է շատ բաներ հարմար, բայց գոյություն ունեն հասրակական արժեքներ ու ստանդարտներ, որոնց ոտնահարումը շատ սուր արձագանքի կարող է արժանանալ՝ նույն հասարակության կողմից… Հայ տղաներին էլ են շատ բաներ հարմար այլ կերպ, քան կան, բայց, իրեն հարգող Հայ տղան, թույլ չի տա նման բան սպասել նույն Հայ աղջիկներից (շատ հեռու չգնանք՝ ասենք ծովափին ինձ հարմար է տեսնել բազում "թոփլեսս" կանանց, բայց Հայուհիների ճնշող մեծամասնությունը իրեն չի թույլ տա նման երևույթ… ճիշտ նույն տրամաբանությամբ էլ՝ շատ Հայուհիների հարմար է ապրել և վարվել այնպես, ինչպես իրենք կուզենային ու հարմար կհամարեին, բայց Հայ տղաների ճնշող մեծամասնությունը չի կարող ընդունել նման երևույթը որպես նորմալ ու հարիր պահելաձև)… և Հայ հասարակության կողմից մշակված «չգրված օրենքներին» հետևելը՝ անձամբ ես՝ ինչպես Հայուհիների, այնպես էլ՝ Հայերի արժանապատվության դրսևորում եմ համարում:

    Սրանից ելնելով էլ, եթե կիսաշրջազգեստը շատ է կարճ, հասարակությունը երբեք չի ընդունի դա որպես նորմալ երևույթ, ինչպես ասենք նույն Հայուհիները չեն ընդունի որպես նորմալ երևույթ՝ հասարակական վայրերում հայտնված Հայ երիտասարդների, որոնք կլինեն շորտիկով, հողաթափերով, առանց վերնաշապիկ, թազբեհ պտտեցնելուց ու աջ ու ձախ "ժարգոնով" խոսելուց (չէ՞ որ, բոլորս էլ գիտենք, որ շատ Հայ տղաների էլ՝ նման վիճակն է իրենց հարմար թվում…)
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.08.2010)

  3. #32
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Արշակ և մնացած բոլորին: Հետաքրքիր է ոչ ոք չնշեց այն պատմական փաստը, որ ժամանակի ընթացքում հագուստը մարմնի վրա գնալով պակասում է, դա կախված է թե գրավիչ թե հմայիչ լինելու հետ, թե հարմարավետության հետ: Բայց մարդ ծնվել է մերկ նախնադարում, օգտագործելով կենդանիների մորթիները պաշտպանվել է ցրտից, բայց չեմ կարծում, որ նույն նախնադարի մարդիկ ամռանը փորձել են սեռական օրգանները մեկը մյուսից թաքցնել : Բայց հասարակությունը անում է իրենը, ու մարդիք միշտ էլ կախված կմնան հասարակության կարծիքից ու ֆուտբոլի գնդակի պես այս կողմից այն կողմ տշվելով կաշխատեն սահմաններից դուրս չգալ, դա մնում է փաստ:
    Այնպես որ ազատ ռիսկով աղջիկները թքաց կունեն թե Վիշապաքաղի նման տղան իրեն մտքում ինչեր կմտածի ու կհագնի այն ինչի մեջ իրեն լավ է զգում, իսկ մյուսների կարծիքի գնդակը դարձած աղջիկը կհաքնվի այնպես ինչպես համարյա բոլոր հայ աղջիկները
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #33
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Աաաա: Բացեց մի քանի գրառում: Ախպեր, ինչ եք խորացել, է, շատ բաց չեն հագնում, ու վերջ, ուր մնաց թե մերկ: Այդպես է մարդկանց հոգեբանությունը, պատկերացումները կյանքի մասին: Բայց, իրոք, Արշակ, հարցդ մտածելու տեղիք ա տալիս: Մի քիչ մտածեմ, որ պատասխան գտնեմ, կգրեմ:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մի րոպե: Եթե աղջիկը մերկ է լինում, կամ շատ-շատ բաց է հագնվում, ոչ միայն Վիշապաքաղի, այլև ուրիշ շատ նորմալ ու առողջ ու լավ էլ բավարարված տղաների մոտ ինչ-որ ցանկություն կարող է առաջանում, կապ չունի՝ էտ ազատ աղջիկները թքած ունեն էտ տղաների մտածածի վրա, թե ոչ: Բայց Աստվածաշնչում գրված է՝ ՄԻ ՇՆԱՑԻՐ, իսկ եթե այդ աղջիկը նպաստում է դրան, գայթակղում է տղային, ապա նա ինքը մեղք է գործում և դառնում մեկ ուրիշի՝ մեղք գործելու պատճառ: Օրինակ, սրանից ելնելով, կարամ բացատրեմ, թե ինչու պետք է աղջիկը նշված ձևով չհագնվի:

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ ազատ ռիսկով աղջիկները թքաց կունեն թե Վիշապաքաղի նման տղան իրեն մտքում ինչեր կմտածի ու կհագնի այն ինչի մեջ իրեն լավ է զգում, իսկ մյուսների կարծիքի գնդակը դարձած աղջիկը կհաքնվի այնպես ինչպես համարյա բոլոր հայ աղջիկները
    Իսկ ինչ ես կարծում, քո ասած "ազատ ռիսկով" աղջիկները ինչի՞ մեջ են իրենց լավ զգում:
    Վերջին խմբագրող՝ Ուրվական: 11.07.2007, 19:48: Պատճառ: Գրառման ավելացում
    Лучше Гор могут быть только Горы.

  5. #34
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է ոչ ոք չնշեց այն պատմական փաստը, որ ժամանակի ընթացքում հագուստը մարմնի վրա գնալով պակասում է, դա կախված է թե գրավիչ թե հմայիչ լինելու հետ, թե հարմարավետության հետ:
    Պատմական փաստ, թե՛ նորաձեւություն.
    Շրջազսգեստի կարճությունն ենք քնարկում, իսկ դա ոչ թե գեղեցիկ է, այլ գռգռիչ, ահա թե շեշտը որտեղ է դրված. Հարմարավետ եւ գեղեցիկ տարբեր հագուստներ կարող են լինել. Այս դեպքում հագուստի կարճությունը ինչ որ բան է նշանակում, ինչպես միջնադարյան որոշ ցեղերի մոտ, որոշ հագուստներ եւ նախշեր ունեին հատուկ նշանակություն եւ խորհուրդ.

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մարդ ծնվել է մերկ նախնադարում, օգտագործելով կենդանիների մորթիները պաշտպանվել է ցրտից, բայց չեմ կարծում, որ նույն նախնադարի մարդիկ ամռանը փորձել են սեռական օրգանները մեկը մյուսից թաքցնել :
    Նախնադարում մարդիկ միսը հում էին ուտում եւ մենք նրանցից ոչ միայն պարկեշտությամբ ենք տարբերվում. Եվ ընդանրապես բոլոր ժամանակներում «սեռական օրգաններ» արտահայտությունը, օրիորդ աղջիկների մոտ ընդունված չի եղել.

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հասարակությունը անում է իրենը, ու մարդիք միշտ էլ կախված կմնան հասարակության կարծիքից ու ֆուտբոլի գնդակի պես այս կողմից այն կողմ տշվելով կաշխատեն սահմաններից դուրս չգալ, դա մնում է փաստ:
    Այնպես որ ազատ ռիսկով աղջիկները թքաց կունեն թե Վիշապաքաղի նման տղան իրեն մտքում ինչեր կմտածի ու կհագնի այն ինչի մեջ իրեն լավ է զգում, իսկ մյուսների կարծիքի գնդակը դարձած աղջիկը կհաքնվի այնպես ինչպես համարյա բոլոր հայ աղջիկները
    Եթե միայն խնդիրը իմ նման մտածող տղաները լինեին, ես էլ կթքեի այդպիսի աղջիկների վրա, որոնց պապաները խոտ են կերել. Բայց էտ Վիշապաքաղի նման մտածող տղաները, կարող են իրենց այնպիսի արարքներ թույլ տալ, որ տվյալ «չպլաղի» մտածածը իրան չի օգնի. Հետո էտ Վիշապաքաղը, այդ մասին կպատմի իր ընկերոջը եւ իր ընկերն էլ նույն բանը իրան թույլ կտա ու դժվար չի պատկերացնելը, թե՛ էտ Վիշապաքաղի նմանների դուրը, ինչքան կգա տվյալ աղջկա շրջազսգեստի կարճությունը.

    Խնդրում եմ քեզ վրա չնդունես, կամ կարծես թե վիրավորելու միտում եմ ունեցել, ուղղակի օրինակի համար քնարկում ենք.

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Եթե աղջիկը մերկ է լինում, կամ շատ-շատ բաց է հագնվում, ոչ միայն Վիշապաքաղի, այլև ուրիշ շատ նորմալ ու առողջ ու լավ էլ բավարարված տղաների մոտ ինչ-որ ցանկություն կարող է առաջանում, կապ չունի՝ էտ ազատ աղջիկները թքած ունեն էտ տղաների մտածածի վրա, թե ոչ:
    Ինչու ես հեռու գնում?
    Օրինակ այսօր, ամեն անգամ այս թեման կարդալուց, մոտս մի անասելի ցանկություն է առաջանում, բայց չեմ ասի ինչպիսի.

    Եթե կարծում ես դա միայն ես եւ դու ենք հասկանում, սխալվում ես եղբայր, ուղղակի կան աղջիկներ, որոնք ցանկանում են, այդ բավարարված տղաներին, անբավարարել.

    Ի դեպ, բոլոր առաքինի հասարակությունների ժամանակ, այդպիսի էակներ եղել են եւ պահանջարկն էլ պակաս չի եղել.
    Ուրախ գրառում:

  6. #35
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    40
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    սիրում եմ գեղեցիկ, երկար , բարակոտ ոտքեր հատկապես կարճ շրջազգեստով
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  7. #36
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Սիրումեմ կառճ շրջազգեստ հագնող աղջինկերին (եթե իհարկե սազումա) բայց իմ օրինակ իմ ընկերուհուն չեմ թողի տենց հագնվի KHT՝ի նշած պատճառով...

    Ինձ հայտնի է, որ տղաների մեծամասնության մեջ նստած է այն գաղափարը, որ իրենց մտերիմներին չեն թույլ տա հագնել կարճ շրջազգեստ, օբյեկտիվության համար ասեմ որ ես էլ եմ նրանցից մեկը, հիմա ասեմ թե ինչու:
    Օրինակ ես եթե տեսնում եմ գեղեցիկ աղջկա կարճ շրջազգեստով, ապա ինձ թուլ չեմ տալիս նրա հասցեին վուլգար ռեպլիկներ թողնել, սակայն մեր երկրում, իմ կարծիքով դեռ կուլտուրան այն մակարդակի վրա չէ, որպեսզի ազատ թողնես քո մտերիմը հագնի կարճ շրջազգեստ, քանի որ փողոցում նա հաստատ կհանդիպի մեկին ով իրեն թույլ կտա անել հիմար ռեպլիկ այդ աղջկա հասցեին դրանով իսկ ստեղծելով դիսկոմֆորտ տվյալ աղջկա համար, և այդ հանգամանքը անձամբ ինձ ստիպում է թույլ չտալ իմ մտերիմներին կրելու կարճ շրջազգեստ:
    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    կամ մարշուտկի մեջ ձեռ են քցում
    Սենց բան չէի լսել...

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինձ մոտիկ աղջիկներին ոչ թե թույլ չեմ տալիս, այլ ընդհակառակը ողջունում եմ նրանց հարմար և գեղեցիկ հագուստ կրելու ցանկությունը, ու թքած էն տղաների վրա որոնք անբավարաված լինելու պատճառով ինչ որ էշություններ դուրս կտան, իսկ եթձե չափը անցնեն կարող ա հանկարծակի էտ լազուն կտրվի:
    Բայց փառք աստծո, Երևանի ջահելությունը մանրից կարգավորվում է
    Կարողա քեզ թքաց, բայց ետ աղջկա իրան վատ կզգա...

    Ավելացվել է 17 րոպե անց
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, ինձ շատ է դուր գալիս, երբ աղջիկները կարճ շրջազսգեստ են հագնում. Սիրում եմ չտեսի պես նաել եւ հիանալ,]
    Իմ մոտել է էտ վիճակը...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 12.07.2007, 00:23: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #37
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Հետաքրքիր է, անբավարարված տղաների պատճառով աղջիկները պիտի մտածեն, թե ինչ երկարության կիսաշրջազգեստ հագնեն Իմ կարծիքով դա հենց տղաների խնդիրն է, եթե տղան անբավարարված է ապա ուղղակի քիպ շալվարից էլ մտքեր կառաջանա նրա մոտ:
    Մոդան մոդա, բայց աֆրիկայում ապրող վայրի ցեղերը դժվար թե ժամանակակից մոդայով են ապրում, երբ տկլոր ման են գալիս, ու դա նրանց համար նորմալ է: Այնպես որ շատ ուզենանք ամեն ինչի էլ կսովորի հասարակությունը, սաղ աշխարհում մենակ Հայաստաննա հա ճիշտ ձևերով ապրում՞: Եթե ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդիք հագնում են թեթև շատ կարճ ու բաց, ապա ոչ մի տղամարդ իրեն թույլ չի տա նույնիսկ երկար նայի հետևից: Այնպես որ դեռ մտածելու տեղ կա յուբկանա կարճ թե…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #38
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    50
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Կներեք,եթե կարելի է մի բան ասեմ:
    Գերմանիայում հասարակական կարծիքը դեմ րե որ կուրծքը բացելուն, ոչ ոտքերը,ոչ էլ ոչերը... Հարցը նրանում է, թե իմ կարծիքը , իմ մտածողությունը ու իմ պրինցիպները որոնք են: Նորմալ լողափում մեկ էլ են եմ տեսնւմ հրեն գալիս են...մամա ջան , ասում եմ , էս ի՞նչ անմեղ մարդիկ են , որ լրիվ մերկ են քայլում: Էսքան տարում կարծիքս էտենց էլ մնաց (դե 86 տարեկանում էլի ) : Ես էլ եմ մեկ մեկ կարճ հագնում երկար վերարկուի ու երկարաճիտ կոշիկների հետ, բայզ լրիվ էլեգանտ լինելու համար: Իսկ ընդհանրապես հագնվելուց իւիստ եմ նայում ինձ, ուրիշի աչքերով ու լավ է ստացվում: Սա նրա համար ասացի, որ հասարակությունը չի կարող բամբասելով կամ քաջալերելով որևէ բան փոիւել: Բայց այ մարդու համոզմունքները այս հարցում ամենագլիւավորն են: Դու ո՞վ ես, Ի՞նչ ես ուզում: Ուզում ես աչքի ընկնե՞լ թե՞ վիրավորվել: Հայ ե՞ս քեզ զգում: Եթե այո, իւնդիրն ինչու՞մ է, որ հագնվես ենպես, ինչպես հային է սազում: Չեմ ասում լրիվ ծայրահեղական տրադիզիաներով հագնվել, բայզ էնպես, որ հնգիստ զգաս զգեստիդ մեջ, որ ազատ ու լիարժեք զգաս : Բայզ ետե կան մարդիկ, որ ազատ ու հարմար են զգում կիսամերկ ու դա մեզ դուր չի գալիս , բարի լինենք , եթե տվյալ մարդուն չենք ուզում հարգել ,ինքներս մեզ հարգելով լռենք առանզ ավելորդությունների ու ամենաքիչը մի ուրիշ կողմ նայենք, որ մեր նյարդերը իւնայենք: Կներեք


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  10. #39
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Հագնել կարճ իհարկե պետքա , նամանավանդ եթե աղջիկը սիրուն ոտքեր ունի ու շորնել լավա ընտրված սազումա իրան այսինքն, բայց ստեղ մի բայց կա, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, եթե չափից ավել կարճ են հագնում ու հետնել հետո սկսում են փեշերը քաշքշել, զզվելիա, չեմ ջոգում էտ ավելի ուշադրություն գրավելու ձևա թե իրոք պահի տակ իրենց վատ են զգում, ուրեմն սենց՝ այն աղջիկները որոնք ինքնավստահ են ու կանացի կարճնելա սազում երկարնել ու իրանք լավն են, ու տենց աղջկեքի հետևից կոպիտ գռեհիկ ու վիրավորական ռեպլիկներ նետողները թուլեք են որ կանացից ու կանացիությունից բան չեն ջոգում, իսկ աղջեքի մի տեսակել կա որ հենց մենակ էտ կարճությամբ կամ ուրիշ տեղեր բացելովա փորձում ուշադրություն գրավել, էտ կողքից կարա ծիծախելի կամ դաժէ տխուր երևա, ու տեղ ասեմ կարճնել ետքան կապ չունի, տղամարդու կարիք ունեցողը միշտել կարա հասկացնի դա, կարճը ընդհամենը հասկացնելու ձևերից մեկնա. բայց դե դաել հիմք չի գռեհիկ ռեպլիկների, նենց որ հագեք ինչ ուզում եք, հա էտ ձերք գցելու դեպքի վրա շատ զարմացա ճիտն ասած, էսքան ժամանակ դեռ չեմ հանդիպել տենց դեպքի որ աղջկան «ձեռք գցեն» մարշուտկի մեջ, ՄԵՆԱԿ նրա համար որ կարճա հագած

  11. #40
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ուզում եմ հարցը մի քիչ ընդհանրացնել ու սրել։
    Եթե ցրտից ու եղանակային այլ հանգամանքներից պաշտպանվելու խնդիր չկա, նորմալ կհամարե՞ք դրսում մերկ զբոսնելը։ Ասենք տեսնում եք մի շատ գեղեցիկ օրիորդի փողոցում մերկ շրջելիս, ու նրան տենց զբոսնելը հաճելի է։ Էն իմաստով, ոնց որ ասում էիք ձեր մտերիմին հաճելի է կարճ շրջազգեստով դուրս գալը, քանի որ տենց ավելի գեղեցիկ է։ Ու պատկերացրեք, որ էդ գեղեցիկ ու մերկ աղջիկն էլ շատ բարոյական աղջիկ է (չգիտեմ, տենց կարո՞ղ է լինել, թե՝ չէ։ Ու ընդհանրապես բարոյականություն հասկացությունն էլ սահմանելու, հստակացնելու տեղ ունի)։
    Մի խոսքով, տենց մերկ դուրս գալը նորմա՞լ է, թե՝ ոչ։ Եթե նորմալ չէ, ապա ինչու՞։ Խնդրում եմ մանրամասն պատասխանեք։ Կամ մինչև ինքա՞ն մերկանալն եք նորմալ համարում։ Էլի խնդրում եմ, որ մանրամասն պատասխանեք։ Մերկանալը նկատի ունեմ բոլոր կողմերից էլի. ոտքեր, ուսեր, կուրծք, փոր և այլն։ Ձեր կարծիքով մարմնի ո՞ր մասը ինչքա՞ն է կարելի մերկացնել։ Ու ինչու՞ հենց այդքան։
    Հա, ու մոռացա ասեմ, էս բոլորը պատկերացրեք նաև ձեր մտերիմի դեպքում։

    Հարցերս ուղղում եմ և՛ տղաներին, և՛ աղջիկներին։ Ինձ շատ հետաքրքրում է ձեր բոլորի կարծիքները
    Նախ ասեմ որ շատ հետաքրքիր հարցադրում արեցիր: Հիմա փորձեմ որոշակիորեն պատասխանել քո հարցին: Մարդն առաջին հերթին սոցիալական էակ է, այսինքն նա ապրում և ստեղծագործում է հասարակության մեջ, առանց հասարակության մարդը նման է ոհմակից քշված գայլի, որը 99%-ով դատապարտված է մահվան, այսինք կուզեմ ասել որ, իչքան էլ գոռանք ու գոչանք, որ մենք անկախ ենք հասարակական կարծիքից, այն մեծ դեր չի կարող ունենալ մեզ վրա, միևնույն չենք կարող հաշվի չառնել այն: Նախնադարյան հասարակարգից բավական ժամանակ է անցել, մարդը անցել էվոլուցիայի տարբեր փուլերով և եկել հասել այսօրվա մակրդակին և իր այդ ամբողջ ճանապարհին ստեղծել է գրված և չգրված օրենքներ, ստեղծել է արժեքների համակարգ և հենց այսօրվա հայ մարդու արժեքներերում բացակայում է փողոցում մերկ ման գալը, սակայն եթե նայենք ոչ որպես հայ, ապա ինձ թվում է թե տարբերություն չկա թե մարդն ինչ ազգի (ասում եմ ազգի այլ ոչ չե ցեղի, քանի որ մինչ օրս կան ցեղեր, որոնք ապրում են գրեթե մերկ) ներկայացուցիչ է, այսօրվա քաղաքակիրթ մարդու համար ամենաքիչը տարօրինակ կթվա փողոցում մերկ ման եկող մարդը, ամենառաջին միտքը որ կծագի գրեթե յուրաքանչյուրի գլխում դա այն է որ այս մարդը խելագար է:
    Լավ մի քիչ շատ ծավալվեցի, ասեմ զուտ իմ կարծիքը, թեկուզ ենթադրելով թե գոյություն չունի հասարակություն կամ հասրակական կարծիք: Անձամբ ինձ համար տհաճ կլինի կամ ասեմ այսպես, ընդհանրապես գեղեցիկ ու գրավիչ չի թվա փողոցով մերկ քայլող աղջիկը, իչքան էլ որ այդ աղջիկը գեղեցիկ լինի: Անձամբ իմ համար գեղեցիկ է այն, ինչ իր մեջ ունի որոշակի խորհրդավորություն, որոշակի գաղտնիություն, և հենց այդ խորհրդավորությունն ու գաղտնիությունն են, որ գեղեցիկին դարձնում են նաև գրավիչ: Բերեմ այսպիսի մի օրինակ: Ենթադրենք թե դուք ահավոր շատ սիրում եք որևէ հազվագյուտ կերակուր, որևէ մի ֆիլմ որը ձեզ համար ունի մեծ արժեք և ստացվում է այնպես, որ դուք հնարավորություն եք ունենում այդ կերակուրը ըմոշխնել ամեն օր կամ այդ ֆիլմը սկսում են ցուցադրել ամեն օր տարբեր հեռուստաալիքներով, ապա այս դեպքում, միթե՞ այդ կերակուրը կամ ֆիլմը կշարունակեն արդյոք մնալ անչափ սիրված, թե՞ կդառնան սովորական երևույթ, ինձ թվում է որ կդառնան սովորական: Նույն դեպքն է նաև այն, երբ դուք անընդհատ և ամենուր հադիպեք մերկ կանանց և աղջիկների, այս դեպքում նրանք կդադարեն մնալ տղամարդու հետաքրքրության կենտրոնում և առհասրակակ գրավիչ չեն լինի: Ուզում եմ մի հարց տալ բոլոր տղաներին: Երբևէ մտովի չե՞ք մերկացրել ասենք փողոցում հանդիպած մի գեղեցիկ աղջկա, ով այնքան մեծ տպավորություն է թողել ձեզ վրա, որ ասենք նույնիսկ երազում է երևում Ձեզ, ու եթե ասենք այդ աղջկան որոշակի հանգամանքներում (իրական կյանքում) սկսում եք ամեն օր հանդիպել և այդ աղջիկն էլ մերկ է լինում, մի՞թե նա որոշակի ժամանակ անց կշարունակի մնալ նույնչափ գրավիչ որքան, որ ասենք մինչ մերկ հանդիպելը:
    Իմ կարծիքով հենց դա է կարճ շրջազգեստի իմաստը, որ այն և՛ ի ցույց է դնում կնոջ գեղեցկությունը, և՛ միաժամանակ փակում, քողարկում է այն և դրանով իսկ այն կրող աղջկան դարձնում ավելի գրավիչ ու ցանկալի, և հենց այստեղ են ասում «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ», այիսնքն, եթե շրջազգեստը լինի շատ կարճ այն կկորցնի իր հե՛նց այդ խորհրդավորության ունակությունը, և ցույց կտա այն կրողի ավելի մատչելի լինելը, որը իմ կարծիքով այքան էլ գրավիչ չի:

    Ինձ թվում է որոշակի չափով կարողացա պատասխանել քո հարցադրմանը:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  12. #41
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Կանայք տղամարդկանց սիրտը գրավելու համար օգտագործում է ն տարբեր "զենքեր"
    և կարճ շրջազգեստ բավականին ուժեղ և սուր զենք է և հարմար է արագ որսի համար
    Քանի որ տղամարդկանց մի մասը զուգընկեր ընտրելուց նայում էն միայն արտաքին տվյալներին շատ հաճախ այդպիսի աղջիկները հաջողակ էն լինում.. ճիշտ է կան նաև աղջիկներ որոնք իրենց գեղեցկությունը արտահայտում էն իրենց ոգևոր աշխարհով, բայց այդպիսիներին արդեն կարելի է կարմիր գրքում ավելացնել ։
    մի խոսքով պահանաջարկը ստեղծում է առաջարկ……
    ...

  13. #42
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանայք տղամարդկանց սիրտը գրավելու համար օգտագործում է ն տարբեր "զենքեր"
    և կարճ շրջազգեստ բավականին ուժեղ և սուր զենք է և հարմար է արագ որսի համար
    Քանի որ տղամարդկանց մի մասը զուգընկեր ընտրելուց նայում էն միայն արտաքին տվյալներին շատ հաճախ այդպիսի աղջիկները հաջողակ էն լինում..
    Անձամբ ես կարճ շրջազգեստ երբեք նման նկատառումով չեմ հագել: Հակառակը, երբ ինձ կարճ շրջազգեստ հագած ժամանակ մոտեցել են, արժանացել են ընդամենը թարս հայացքի: Ես տանել չեմ կարողանում, երբ արտաքինն է պատճառ դառնում ծանոթության: Իսկ կարճ շրջազգեստ հագնելն իր էֆֆեկտն ունի: Կարող ես երկար շրջազգեստով կամ տաբատով, մազերի ամենօրյա սանրվածքով անցնել ոմանց կողքով ու բացարձակապես չարժանանալ հայացքի, և հաջորդ օրը կարճ շրջազգեստով ու մի փոքր կոսմետիկայի առատությամբ փայլող դեմքով անցնել այդ նույն անձան կողքով ու ...
    Ու ես հաճույք եմ ստանում նման անձանց վրա թարս հայացք նետելուց

  14. #43
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    …շրջազգեստով կնոջ կամ աղջկա միշտ էլ ավելի հաճելի է տեսնել, իսկ երբ այդ շրջազգեստի չափսերը շատ են կարճանում (այդ "շատ"-ի հասկացությունը ամեն մեկս յուրովի է ընկալում)՝ ինձ անձամբ, արդեն անհետաքրքիր է դառնում նման էակը… այսինքն՝ լավ էլ հետաքրքիր է դառնում, բայց ոչ որպես, ասենք՝ զրուցընկեր…
    Մի դեպք հիշեցի։
    Ուրեմն մի շատ գեղեցիկ ու շատ առաքինի աղջիկ է լինում, որն ամբողջ կյանքում ապրել էր բնության մեջ ու բնության, կենդանիների հետ էր շփվել, մեկ էլ իր ընտանիքի անդամների։ Մի խոսքով՝ մեր քաղաքակրթություն կոչվածից հիմնականում հեռու էր ապրում (բայց վայրենի չէր, խելացի էր ու ինչպես արդեն ասեցի՝ առաքինի աղջիկ էր)։ Հանգամանքների բերումով մի անգամ այս աղջիկը ծանոթանում է մի տղամարդու հետ, որի հետ պետք է ճանապարհ անցներ (սարեր-ձորերով)։ Տղամարդը լուրջ, խելացի, քաղաքակիրթ ու ժամանակակից գործարար էր։ Աղջիկն ու այդ տղամարդը ճանապարհին հետաքրքիր թեմաներով հաճելի զրուցելով գնում են ու կեսօրին, երբ շոգն արդեն շատ է նեղում, էս աղջիկն անմեղ-անմեղ հանում է իր վրայի շորերը՝ մնալով կիսամերկ։ Տղամարդը էդ տեսնելով գրգռվում է, շորերը հանելը ընկալում է որպես հրավեր-նամյոկ ու փորձում է տիրանալ աղջկան։ Բնականաբար աղջիկը դիմադրում է և մի լավ դնգստում է էս տղամարդուն։
    Էս տղամարդն էլ զարմացած ու ջղայնացած.
    — Աղջիկ, հո դու ցնդա՞ծ չես, ինքդ նամյոկներ էս անում ու հետո սենց ագրեսիվ։
    Աղջիկն էլ հուզված ու վիրավորված ասում է.
    —Ես նամյոկ չէի անում, ուղղակի շոգ էր, դրա համար հանեցի շորս,— ու լացակումած ավելացնում է,— ես ուզում էի, որ մենք իրար ավելի լավ ճանաչենք, ուզում էի, որ դու տեսնեիր իմ ներքին աշխարհը, գնահատեիր իմ էությունը, այլ ոչ թե սենց։
    —Աղջի՛կ ջան, դու խելագա՛ր ես։ Ինչպե՞ս տեսնեմ քո ներքին աշխարհը, երբ առաջին պլանում սեքսուալ ոտքեր են ցցված։

    Վերջին խմբագրող՝ Արշակ: 12.07.2007, 10:25:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #44
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Մեջբերում Wisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ մի հատ լավ հարց ունեմ՝
    Չեմ հիշում որ երկրում, բայց գոյություն ունի մի հյուրանոց, որտեղ մարդիկ լրիվ մերկ են մնում: Եթե ձեզ առաջարկեն անվճար ապրել այդ հյուրանոցում ասենք մեկ ամիս՝ կգնայի՞ք :
    մենակ էն դեպքում, եթե էտ հյուրանոցում սաղ աղջիկ լինեն

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դեպք հիշեցի։
    Ուրեմն մի շատ գեղեցիկ ու շատ առաքինի աղջիկ է լինում, որն ամբողջ կյանքում ապրել էր բնության մեջ ու բնության, կենդանիների հետ էր շփվել, մեկ էլ իր ընտանիքի անդամների։ Մի խոսքով՝ մեր քաղաքակրթություն կոչվածից հիմնականում հեռու էր ապրում (բայց վայրենի չէր, խելացի էր ու ինչպես արդեն ասեցի՝ առաքինի աղջիկ էր)։ Հանգամանքների բերումով մի անգամ այս աղջիկը ծանոթանում է մի տղամարդու հետ, որի հետ պետք է ճանապարհ անցներ (սարեր-ձորերով)։ Տղամարդը լուրջ, խելացի, քաղաքակիրթ ու ժամանակակից գործարար էր։ Աղջիկն ու այդ տղամարդը ճանապարհին հետաքրքիր թեմաներով հաճելի զրուցելով գնում են ու կեսօրին, երբ շոգն արդեն շատ է նեղում, էս աղջիկն անմեղ-անմեղ հանում է իր վրայի շորերը՝ մնալով կիսամերկ։ Տղամարդը էդ տեսնելով գրգռվում է, շորերը հանելը ընկալում է որպես հրավեր-նամյոկ ու փորձում է տիրանալ աղջկան։ Բնականաբար աղջիկը դիմադրում է և մի լավ դնգստում է էս տղամարդուն։
    Էս տղամարդն էլ զարմացած ու ջղայնացած.
    — Աղջիկ, հո դու ցնդա՞ծ չես, ինքդ նամյոկներ էս անում ու հետո սենց ագրեսիվ։
    Աղջիկն էլ հուզված ու վիրավորված ասում է.
    —Ես նամյոկ չէի անում, ուղղակի շոգ էր, դրա համար հանեցի շորս,— ու լացակումած ավելացնում է,— ես ուզում էի, որ մենք իրար ավելի լավ ճանաչենք, ուզում էի, որ դու տեսնեիր իմ ներքին աշխարհը, գնահատեիր իմ էությունը, այլ ոչ թե սենց։
    —Աղջի՛կ ջան, դու խելագա՛ր ես։ Ինչպե՞ս տեսնեմ քո ներքին աշխարհը, երբ առաջին պլանում սեքսուալ ոտքեր են ցցված։

    իրական դեպք ա՞
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 12.07.2007, 10:27: Պատճառ: Գրառման ավելացում
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #45
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարճ շրջազգեստ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    իրական դեպք ա՞
    Հա, պատմողն էլ տղամարդն էր։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 3 17-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կարճ պատմվածքներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 22.08.2015, 04:22
  2. Կարճ Ֆիլմեր
    Հեղինակ՝ Catarsis, բաժին` Կինո
    Գրառումներ: 82
    Վերջինը: 16.02.2015, 23:00
  3. Lanterfant-ի կարճ կտրած մազերով վերադարձը
    Հեղինակ՝ Lanterfant, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.09.2013, 19:04
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 10.09.2013, 13:48
  5. Շրջազգեստ vs շալվար
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Նորաձևություն և ոճ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 01.06.2010, 03:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •