8 Ժամից պակաս չի թույլատրվում![]()
8 Ժամից պակաս չի թույլատրվում![]()
..Ando.. (22.07.2010), Dayana (26.07.2010), Inna (22.07.2010), matlev (10.12.2009), Rammstein (29.07.2010), Rhayader (10.12.2009), VisTolog (10.12.2009), Yellow Raven (22.07.2010), Ապե Ջան (22.07.2010), Բարեկամ (10.12.2009), Դեկադա (11.12.2009), Կաթիլ (10.12.2009), Հայկօ (10.12.2009), Մանուլ (26.07.2010), Ռուֆուս (10.12.2009), Ֆոտոն (11.12.2009)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Անվնաս համակարգիչ չկա:Բոլորն էլ ինչ որ չափով վնասում են աչքերին և դրա պատճառը ոչ թե էլեկտրամագնիսական ճառագայթներն են, այլ այն որ համակարգչով աշխատելուց մենք շատ քիչ ենք թարթում աչքերը:Այսինքն եթե նորմալ պայմաններում մենք թարթում ենք աչքերը մեկ րոպ.-ում 15 անգամ, ապա համակարգչով աշխատելու ժամանակ աչքերի առավելագույն լարվածություն է պահանջվում ու էտ դեպքում թարթումը նվազում է մի քանի անգամ, ինչն էլ բերում է տեսողական հոգնածության և աչքերի չորության:Այս պատճառով էլ երկար նստել չի կարելի, կամ պետք է գոնե ժամանա առ ժամանկ հեռանալ համակարգչից ու հանգստանալ:
Էսքանը իմանալով հանդերձ, ինքս դրանից հեչ էլ չեմ օգտվում, որ նստեցի էլ հեռանալ չկա![]()
2![]()
VisTolog (12.12.2009)
Մինչև 3 տարեկան երեխաների կտրականապես արգելվում է համակարգչի մոտ պահել:3-ից հետո թույլատրվում է ընդամենը 15 րոպե:Դպրոցականներին 35 րոպե:Իսկ հասուն մարդուն ինքներդ հաշվեք մոտավորապես 2-3 ժամ:Սակայն այս համակարգչայնացված աշխարհում , թե աշխատանքի,թե տարբեր առիթներով համակարգչի առաջ ավելի ցավոք պետք է նշեմ, որ
ավելի շատ ժամանակ ենք անցկացնում:
24 չէ չի կարելի, բայց նստում ենք: Տեսնենք վերջում ինչ կստացվի
Գրեթե համոզված եմ, որ ոչ ոք չի հետևում համակարգչի մոտ նստելու ժամերին: Դրանք անցում են շատ արագ:
Մանուկներին թույլատրվում է օրվա մեջ 1 ժամ, իսկ մեծահասակներին` 3 ժամ:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Ժող, նոր ձեր ասած ժամերն էի նայում ու էս վիճակն ա մոտս: Շատ մի տեսակ անհանգստացա ձեզ համար: Ու ամենավատն էն ա, որ գրեթե բոլորդ էլ գիտակցում եք, որ էտ վնաս ա, գիտեք ինչ պտի անեք ու չեք անում: Չգիտեմ էլ ինչ ասսեմ... ուղղակի եթե մի քիչ կամք ա պետք դրսևորել... ընդամենը էտքան բան, միթե չկա? Չեմ կարծում: Դե հիմա մի քանի հոգի մտքում կասեն «ով էլ խոսա»: Բայց եթե ասենք ես սաղ օրը որոշ տեղեր օնլյան եմ, էտ դեռ չի նշանակում, որ միշտ կոմպի դեմն եմ: Դա նշանակում ա, որ տանն եմ: Իսկ գումարած տանը եղած ժամանակս, երևի 4, առավելագույնը 5 ժամ եմ նստաում: Չնայած արդեն որոշել եմ դա էլ կրճատել ու գիտեմ, որ կանեմ:
Խղճացեք ձեզ...
Եթե հաճախակի ընդմիջումներ արվի ու մոնտիորը շատ մոտ կամ շատ հեռու չդրվի ինձ թվումա մեծ վնաս չի լինի: Մի քանի օր աշխատանքի տեղը շատ լարված էի, ընդմիջումներն անտեսեցի և արդյունքում կարմրած աչքեր, իսկ հետո բնականաբար ինչ որ ինֆեկցիա... Աչքերի արտաքին շերտը չորանալը շատ ակտուալ է դառնում ամռանը, երբ շոգ է ու օդափոխիչներն էլ միացած են:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ինձ որ մնա` չի թույլատրվում... բայց 12 ժամ մինիմում մաքսիմում 14 ժամ. Արանքում 15 րոպեով դադարներով 3-5 անգամ, հաց ուտելու կամ կոֆեի համար:
I love my life and I celebrate it every day...
Ժող, էդ որ ասում եք էսքան ա կարելի, էսքանից ավել չի կարելի, էդ ինչո՞վ եք որոշում: Ենթադրենք Պողոսը նստում ա 1 ժամ ու էդքան ժամանակում նենց գործ ա անում, որը աչքերի գերլարում ա պահանջում (ասենք` տեքստ ա սրբագրում) ու հետեւաբար շատ ա վնասում տեսողությանը, իսկ Պետրոսը 8 ժամ ա նստում, այլ տիպի գործ ա անում, որը աչքերի գերլարում չի պահանջում (օրինակ` նստած դիսկեր ա բազմացնում), հետեւաբար տեսողությանը ոչինչ էլ չի լինում: Հիմա էդ սահմանափակումները ո՞ր դեպքի համար են:
Համաձայնելով վերը նշվածին՝ ավելացնեմ նաև, որ շատ բան կախված է նրանից, թե ինչ համակարգիչ ես օգտագործում, քանի որ տարբեր համակարգիչների միջև սարերի ու ձորերի տարբերություն կարող է լինել, օրինակ, ճառագայթման տեսակետից։ Մասնավորապես՝ հայտնի է, որ ժամանակակից նոթբուկները չեն ճառագայթում կամ գրեթե չեն ճառագայթում, ու էդ առումով անհամեմատ ավելի ապահով են, ասենք, մի տասը տարի առաջ արտադրված կոր էկրանով համակարգիչներից, որոնց մոտ մի քանի րոպե նստելուց էլ կարող ես վատանալ։
Բայց դե, ինչ խոսք, լարվածությունը մենակ բուն համակարգչի հետ կապելը սխալ է, քանի որ էդ առումով վնասակար է թեկուզ նույն տեղում անշարժ նստելն ու հայացքը նույն ուղղությամբ գամված երկար ժամանակ պահելը՝ անկախ նրանից, թե ինչի դիմաց է մարդը նստած։ Ուղղակի էդ դիրքով ու լարվածությամբ մեր օրերում երևի մենակ համակարգչի առաջ կարելի է նստել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մենակ աչքերին ա վնաս? ետ դեպքումսրա պես լինելը ետքանել վատ չի
Չէ մենակ աչքերին վնաս չի, այլ` ընդհանուր օրգանիզմին, ուղղակի էդ ընդունած ճառագայթը առաջինը մարդու աչքերիցա դուրս գալիս:
Պլոսկի էկրանով մոնիտորները ավելի քիչ են ճառագայթում, քան կոր էկրանովները, ու տենց համակարգիչ չկա, որ չճառագայթի,էն պաշտպանիչ շերտերն էլ դնում են, որ յանի մի քիչ կրճատի: Ասեմ ավելին. համակարգչից դուրս եկած ճառագայթը արևի ճառագայթից էդքան շատ չի տարբերվում, ու քանի որ մարդու օրգանիզմը շատ վնասակար փոփոխությունների ա ենթարկվում տարիների ընթացքում,( օրինակ, ծրագրավորողներին 30-35 տարեկանից հետո արգելվում է նույն կերպ ծանրաբեռնված աշխատել),գլխացավեր, մաշկի հետ պրոբլեմներ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ ու էլի շաաաաաաաաաաատ ուրիշ ներքին օրգանների հետ կապված պրոբլեմներ(հաճախ մարդիկ չեն հասկանում, որ կարողա ճառագայթումից լինի վատ ինքնազգացողությունը), այ հենց տենց վատ բաներից խուսափելու համար էլ առաջարկվումա մեծահասակներին `օրական 3 ժամից ավել չնստել կոմպ-ի մոտ: Ու, էսքանը իմանալով հանդերձ, ես ինքս 8 ժամ եմ նստում էկրանի դիմաց, որովհետև գործսա տենց պահանջում,ու ստեղ էլ ,ցավոք, տուժում ա մեր ունեցած ամենաթանկ բանը` առողջությունը:![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ