User Tag List

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314
Ցույց են տրվում 196 համարից մինչև 199 համարի արդյունքները՝ ընդհանուր 199 հատից

Թեմա: Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

  1. #196
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրառումներում չկա սրանց մասին գրված, բայց կարծում եմ, որ խմբի երկրպագուներին կհետաքրքրի։

    2011 թվից Փինք Ֆլոյդը սկսեց իր արխիվները թողարկել Immersions Box Sets անվան տակ։ Նախ թողարկվեցին Dark Side-ը, Wish You Were Here-ը ու The Wall-ը։ Սրանցից ամեն մեկը պարունակում է բուն ալբոմը նոր աուդիո միքսերով և լիքը արխիվային մատերիալով։ Երգերի դեմո տարբերակները քչերին կհետաքրքրեն, դրանք մաքսիմում մի անգամ լսելու համար են, դրա համար դրանց մասին չեմ գրի։ Կգրեմ ամենահետաքրքիրների մասին։

    Dark Side Of The Moon - պարունակում է 1974 թվի համերգը, որում ալբոմը խումբը կատարում է սկզբից մինչև վերջ։ Շատ լավ որակի համերգ է, կատարումները շատ լավն են։ Երգերի մի մասը ընդլայնված են, օրինակ՝ Any Color You Like-ը տևում է 8 րոպե։ Բացի այդ, արխիվներում պարունակվում է ալբոմի 1972 թվի նախնական տարբերակը, 1972 թվի համերգային կատարումներ: Սրանց մեջ էլ մտնում են, օրինակ, The Travel Sequence-ը, որը On The Run-ի նախնական տարբերակն է կամ The Mortality Sequence-ը՝ The Great Gig In The Sky-ի նախնական տարբերակը։ Սրանք բոլորը շատ բարձր որակի ձայնագրություններ են, արժի լսել։

    Wish You Were Here - Այստեղ արխիվ նյութերն ավելի քիչ են, բայց բոլորն են լավը։ Էլի 1974 թվի համերգից 3 երգ՝ Shine On You Crazy Diamond, You've Got To Be Crazy (հետագայում դառնում է Animals-ի Dogs-ը), Raving And Drooling (հետագայում դառնում է Animals-ի Sheep-ը)։ 1974 թվին դեռ խումբն ուզում էր այս երեք գործը միաժամանակ ձայնագրել մի ալբոմով, հետո որոշում են առաջինն օգտագործել, իսկ մյուս 2-ը թողնել հետագային։ Բացի սրանցից, Wish You Were Here-ի չթողարկված տարբերակը, որում նվագում է հայտնի ջութակահար Ստեփան Գրափելին ու Have A Cigar-ը Ուոթերսի կատարմամբ։

    The Wall-ը մեջներից ամենաանհետաքրքիրն է, որովհետև պարունակում է 1980-81 թվերի Is There Anybody Out There-The Wall Live համերգը, որը շատ լավն է, բայց արդեն թողարկվել էր 2000 թվին, իսկ մնացածը ուղղակի դեմոներ են։

    Բացի սրանցից, Dark Side-ում ու Wish You Were Here-ում պարունակվում են մեկական գործ խմբի անավարտ The Household Objects ալբոմից։ Սա մի ավանգարդային ալբոմ էր, որ իրենք ցանկանում էին թողարկել Dark Side-ից հետո։ Ամբողջ ալբոմը պետք է պարունակեր միայն տնային գործիքներ։ Այստեղից The Hard Way-ը Dark Side-ում է ներառած, իսկ The Wine Glasses-ը, որը հետագայում օգտագործվեց Shine On You Crazy Diamond-ում, Wish You Were Here-ում է ներառած։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.10.2017), Արշակ (25.07.2017), Ուլուանա (26.10.2017)

  3. #197
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ անցած տարի՝ 2016 թվին, խումբը թողարկեց ավելի մեծ արխիվ, որը կոչվում է The Early Years 1965-72: Պարունակում է 11 CD, 9 DVD, 8 Blu-Ray: Ընդհանուր տևողությունը 27 ժամ է, իսկ մենակ աուդիո մատերիալը պարունակում է 136 երգ ու տևում է 12 ժամ։ Բնականաբար 12 ժամվա մեջ լիքը անհետաքրքիր բաներ կան, բայց հետաքրքիրներն իրոք շատ լավն են։

    Նախ, 1965 թվի երգերը, որտեղ խումբը դեռ կոչվում էր The Tea Sets, խմբի անդամներն էին Սիդ Բարեթը, Ուոթերսը, Րայթը, Մեյսոնը ու կիթառահար Բոբ Կլոուզը։ Երգում են իրենց գրած ռոք-ն-ռոլներն և բլյուզերը։

    Սինգլները շատ են թողարկվել ու հիմնականում ծանոթ են։ Կան Julia Dream-ի, Point Me At The Sky-ի ու նման երգերի համերգային կատարումներ, որ էլի հետաքրքիր են։

    Սաունդթրեկներից More-ն է, որը պարունակում է գործեր, որ չկան 1969 թվի ալբոմում, Zabriskie Point-ի չթողարկված գործերը ու իմ համար ամենահետաքրքիրը՝ 1968 թվի The Commitee ֆիլմի սաունդթրեքից 2 գործ, որոնք ես իմ ունեցած բութլեգներում ուշադրություն էլ չէի դարձրել, դրա համար էլ զարմացել էի, որ այդքան լավն են։

    1969 թվի The Man And The Journey հայտնի տուրից մի համերգ էլ կա, որն էլի շատ լավն է ու լավ որակով։ Cymbaline-ի ու A Saucerful Of Secrets-ի կատարումները գլուխգործոց են։

    The Embryo-ն, որի ստուդիայի տարբերակը 3 րոպեանոց ակուստիկ երգ է, այստեղ կա համերգային մի քանի տարբերակներով, լրիվ ձևափոխված, տևում է 10 րոպե և ավել ու չի զիջում իրենց ամենահայտնի երգերին, օրինակ՝ Echoes-ին։ Fat Old Sun-ի համերգային տարբերակը տևում է 15 րոպե ու չես զգում էդ 15 րոպեն ոնց է անցնում, Echoes-ի, Atom Heart Mother-ի համերգային տարբերակներն են շատ լավը։

    Առաջին անգամ Պոմպեյի համերգի աուդիո տարբերակն էլ է պարունակվում այստեղ։

    Վիդեոների մեջ էլ կան կլիպներ, տարբեր թվերի թվայնացված համերգներ, More, The Commitee, The Valley ֆիլմերը ու լիքը այլ բան։ Հաստատ արժի լսել։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.10.2017), Progart (25.07.2017), Արշակ (25.07.2017), Ուլուանա (26.10.2017)

  5. #198
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tar-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուոթերսի ալբոմը լսել եմ մի քանի անգամ։ Վատը չի, երևի նույնիսկ լավ ալբոմ է, ուղղակի ինչքան կարելի ա նույն բանը լսել։ Նույն The Wall-ը ու մի քիչ էլ Animals-ից։ Եթե Գիլմորն ա ինչ-որ բան կրկնում, մարդիկ ասում են, ըհը, Գիլմորն անընդհատ իրեն կրկնում ա, էդ ա, առանց Ուոթերսի ինչ Փինք Ֆլոյդ։ Բայց ոչ մեկը չի հարցնում՝ ինչ նոր բան է ստեղծել Ուոթերսը 1979 թվից էս կողմ։ Մարդը 25 տարի ալբոմ չէր հանել, 25 տարի հետո Փինք Ֆլոյդ Ուոթերսը նոր բան ստեղծե՞ց։ Ես չտեսա։ Շատ լավն են իր սոլո ալբոմներն առանձին-առանձին վերցրած, բայց նույն բանն են copy-paste արած։ Իսկ Գիլմորի բոլոր սոլո ալբոմները իրարից տարբեր են, հա, Գիլմորի ոճը կա, բայց դե դա է՞լ չլիներ։
    Էս առումով եթե խորանանք, ապա նորություն փնտրող երաժիշտներին մատների վրա կարելի է հաշվել։ Ոչ Ուոթերսը, ոչ Գիլմորը, ոչ էլ որևէ այլ ռոք խումբ ոչ մի նոր բան չի ստեղծել։ Չէ, նկատի չունեմ, որ չեն ստեղծել ընդհանրապես։ Իհարկե ստեղծել են։ Էն ինչ Փինք Ֆլոյդը արեց սկզբում ինչ խոսք նորություն էր։ Բայց հետո նորարարությունների առումով իրանց չի կարելի օրինակ բերել։ Սա իմ կարծիքն է։ Իրենք ունեն իրանց հստակ ոճը որը և շարունակում են։ Ու ես ինչքան էլ Ուոթերսի սիրահար լինեմ ու Գիլմորին ավելի քիչ պրիզնատ էկող մարդ, թեև ունեմ Գիլմորի բոլոր դիսկերը ու իրան միշտ լսում եմ, ես խոստովանում եմ, որ Ուոթերսը միշտ էլ նույն բանն ա արել։ Չկա նորություն։ Կարան լինեն աննկատ նորությամուծություններ տարբեր ալմբոմներում։ Բայց գլոբալ ոչ մի նոր բան չի արել։ Ամբողջ կյանքը նույն բանն ա անում ինչպես և Գիլմորը և մնացած 99 տոկոս երաժիշտները։

    Ո՞վ ա նոր բան ստեղծում։ Շատ քիչ մարդիկ։ Ես կարամ մի անուն տամ ՝ Մայլս Դեյվիս։ Մարդ ով իր կարճ կյանքի ընթացքում մի քանի անգամ հրաժեշտ տվեց իրեն համաշխարհային ճանաչում տված իր իսկ ստեղծած խմբերին և ձևավորեց նոր խմբեր ՝ նոր ոճերով։ Սկսեց դասական ջազով, անցավ ռոք ջազ, ռեպ ջազ, էլեկտրո ջազ։ Համարվում է մի քանի երաժշտական ուղղությունների հիմնադիր։ Այ ինքը իմ համար երաժշտական հանճար է։ Ժամանկակից Պիկասո և Բախ։

    Իսկ մյուսներին, այդ թվում Ուոթերսին, Գիլմորին և այլոց, պետք է խոստվանել, որ իրենց ստեղծած «նորարարությունները» անգամ մանրադիկատով դժվար թե գտնենք։ Ես իրանց սիրում եմ ոչ թե նորարարությունների համար, այլ իրանց փիլիսոփայության համար։ Իրանց խորիմաստ, խորհելու դրդող արվեստի համար։ Իրանց երգերից շատերը ձևավորել են մտածելակերպ, արժեհամակարգ։ Դրանով են իրանք թանկ ու անգին իմ համար։ Բայց երբեք ոչ իրանց գոյություն չունեցող նորարարություններով։ Նորարարություն իրանք բոլորը միասին արեցին 60-70-ականներին։ Ու վերջ։ Մնացածը կրկնություն էր՝ նույն ոճը, նույն ուղղությունը։ Արմատական փոփոխություն ոչ Ուոթերսի մոտ կա, ոչ էլ Գիլմորի։ Բայց իրանք ինչ խոսք աստվածներ են։ Աստվածներ իրանց ստեղծածի համար, բայց ոչ նորարարությունների ու պրոգրեսիվության համար։ Նորարության ու պրոգրեսիվության աստվածները լրիվ այլ մարդիկ են Մայլսի գլխավորությամ։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tar (28.10.2017)

  7. #199
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tar-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումներում չկա սրանց մասին գրված, բայց կարծում եմ, որ խմբի երկրպագուներին կհետաքրքրի։

    2011 թվից Փինք Ֆլոյդը սկսեց իր արխիվները թողարկել Immersions Box Sets անվան տակ։ Նախ թողարկվեցին Dark Side-ը, Wish You Were Here-ը ու The Wall-ը։
    Ընտիր հավաքածոներ են։ Ես բոլոր Immersion box set-երը ունեմ + The Division Bell - 20th Anniversary Edition և ամենակարևորը ՝ Roger Waters - The Wall The Super Deluxe Edition։ Շատ լավն են։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tar (28.10.2017)

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փինկ
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 19.09.2009, 13:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •