User Tag List

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 199 հատից

Թեմա: Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

  1. #1
    Nevermore Scarecrow Love Affair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2007
    Հասցե
    Freudian Dreams Reality
    Տարիք
    36
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Չեմ հանդիպել ավելի տաղանդավոր երգահան ու երաժշտական կոլլեկտիվ, քան Սիդ Բարրետն ու Փինկ Ֆլոյդը: Շատ պսիխեդելիկ երաժշտություն է:
    Չգիտեմ, թե ինչքանով իմաստ ունի նրանց մասին թեմա բացել մի ֆորումում, որտեղ ռեպը քննարկվում է երաժշտական բաժնում. RAP ըստ սահմանման նշանակում է rhytmical american poetry, այսինքն` ռիթմիկ ամերիկական պոեզիա
    Ինչևէ, խումբը հավաքել է Ռոջեր Ուոթերսը, ինչից հետո այն անցել է մի քանի ոճական փոփոխություններ: Իր վերջնական ոճը ստացել է Սիդ Բարրետի, հետագայում` Դեյվիդ Գիլմորի ջանքերի արդյունքում:
    Բացի ինձնից էլի պսիխեդելիկ գժեր կա՞ն այստեղ: Ես ունեմ այս խմբի բոլոր ստուդիային ալբոմները, կարող եմ կիսվել, բայց փոխարենը փնտրում եմ ռարիտետներ, համերգներ և այլն:

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Մեջբերում Scarecrow Love Affair-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, թե ինչքանով իմաստ ունի նրանց մասին թեմա բացել մի ֆորումում, որտեղ ռեպը քննարկվում է երաժշտական բաժնում. RAP ըստ սահմանման նշանակում է rhytmical american poetry, այսինքն` ռիթմիկ ամերիկական պոեզիա
    Երկրաչափություն բառն էլ առաջացել է «երկիր» և «չափել» բառերից։ Բայց քանի՞ անգամ եք դպրոցում կամ համալսարանում երկրաչափության դասին երկիր չափել։
    Մի մեջբերում էլ անեմ Lingvo-ի "Americana" հանրագիտարանից.
    рэп Популярный музыкальный стиль афро-американского [Afro-Americans] происхождения, получивший широкое распространение в 1980-х. Представляет собой произносимые скороговоркой рифмованные фразы под аккомпанемент компьютерной ритм-группы или музыки многих других стилей…
    Էս պահին ձեռքիս տակ միայն էս հանրագիտարանն էր, բայց եթե կարիք լինի, կարող ենք ավելի լուրջ աղբյուրների էլ դիմել։

    Իսկ ինչ վերաբերում է Պինք Ֆլոյդին, ես էլ նրանց երաժշտության թունդ սիրահար եմ։ Ինչևէ, Փինք Ֆլոյդից դեռ կխոսենք։ Շնորհակալություն լավ թեմայի համար։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (24.10.2017)

  4. #3
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    40
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    հիանալի թեմա է, մանավանդ որ պատրաստ ես փոխանակել երգերով, և կարծում եմ ալբոմներով
    ժամանակին ունեի համերգային վերսիան, կենդանի հնչողությամբ, բայց ծանոթներցս մեկի մոտ է ու չեմ հիշում թե ում հենց գտա կասեմ անպայման
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  5. #4
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    շատ ա կարելի խոսել... բայց ինչի համար... ինչի մասին ավելի լավ ա լսել.. oրինակ հիմա Hey You-ն եմ լսում... համապատասխան տրամադրության պատճառով
    qui sine peccato est?

  6. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Ինձել գրանցեք ֆլոյդիստների ցուցակում
    Մանկուց սիրում եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (06.07.2014)

  8. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.06.2007
    Հասցե
    Sofia(BG)
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Pink Floyd լսելով եմ մեծացե, ինձ շատ հարազատ խումբա.Մի հատ Video ունեյ որ նկարահանվել էր Պոմպեյ քաղաքում.....շատ հետաքրքիր էր… հիմա կորցրելեմ կասետը,

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (06.07.2014)

  10. #7
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Դե... ես էլ եմ նրանց սիրում
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  11. #8
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Ես ել նենց ոչինչ սիրում եմ ինձ էլ գրանցեք …
    Loading your personal settings....

  12. #9
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Ինձ էլ գրանցեք Փինկ Ֆլոյդի սիրահարների ցուցակում: Փսիխոդելիկ ռոք, այսինքն էլի ռոք ա: Խումբ, որը մտնումա լավագույն 5 ռոք խնբերի ցուցակի մեջ: Ռեկլամ չլինի, բայց այցելեք իմ պատրաստած սայթի, Pink Floyd բաժինը, կարծում եմ այնտեղ հետաքրքիր ինֆորմացիա կկարդաք խմբի մասին:
    http://hardrock.fast-net.am
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  13. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Harrordown Hill
    Տարիք
    37
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
    Հարդ Ռոք, եթե իսկապես հավատարիմ ես այդ սկզբունքին, ապա որպես «բիձա» ասեմ՝ թրու ու հարգանքի արժանի մարդ ես:
    Ինչևէ, իմ կարծիքով Լուսինեն գերագնահատում է Գիլմորի դերը: Նրա արած միակ լավ բաները Բարրետին կիթառ նվագել սովորեցնելն ու Դիվիժեն Բելլ ալբոմն են:
    Այս խմբի երաժշտությունը հիմնականում լսել եմ ԼիՍերգիկ Դիէթիլ թթվի ազդեցության տակ, ու շատ ուժեղ նւստալգիա եմ զգում հիմա...

  14. #11
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Pink Floyd խումբը ստեղծվել է 1966թ. Մեծ Բրիտանիայում, հետևյալ կազմով` Սիդ Բարրեթ` կիթառ, վոկալ, Ռոջեր Ուոթերս` բաս կիթառ, վոկալ, Ռիչարդ Ռայթ` ստեղնային գործիքներ, Նիկ Մեյսոն` հարվածային գործիքներ:

    Խումբն անվանակոչել է Սիդ Բարրեթը` միավորելով բլյուզ ոճի երաժիշտներ Փինկ Անդերսոնի և Ֆլոյդ Քաունսիլի անունները:

    Փինկ Ֆլոյդը գործում էր “փսիխոդելիկ արտ ռոք” ոճում, ավելի շուտ, կարելի է ասել` հենց Փինկ Ֆլոյդն է ստեղծել ու զարգացրել այդ ոճը: Խմբի գլխավոր շարժիչ ուժը Սիդ Բարրեթն էր, որը խմբին հստակորեն ուղղորդում էր դեպի երաժշտական մի ներդաշնակ աշխարհ` ֆանտաստիկ, տիեզերական երաժշտություն, համեմված տարբեր տեսակ ձայնային էֆեկտներով և երգերի հեքիաթային ու փիլիսոփայական բովանդակությամբ:

    1966թ. Փինկ Ֆլոյդը թողարկում է “Arnold Layne” սինգլը և կազմակերպում “Games For May” անունով շոուն: Այս երկուսն էլ ուշադրության են արժանանում: Դրանից ոգևորված` խմբի անդամները ձեռնամուխ են լինում իրենց առաջին ձայնասկավառակի թողարկմանը: 1967թ. թողարկվում է “The Piper at the Gates of Dawn” անունով ձայնասկավառակը: Ձայնասկավառակի երգերի մեծ մասի հեղինակը Սիդ Բարրեթն էր: Այս սկավառակից դրվեց Փինկ Ֆլոյդյան ոճը:

    Թողարկումից հետո Փինկ Ֆլոյդը մեկնում է ԱՄՆ` շրջագայությունների: Խումբը ճա- նաչում է ձեռք բերում, բայց այդ ճանաչումը տարբեր կերպ անդրադարձավ խմբի անդամների վրա: Սիդ Բարրեթը սկսում է թմրադեղեր օգտագործել, արդյունքում, համերգների ժամանակ խումբը զրկվում է իր կիթառահարից: Բարրեթն այնքան էր տարվել թմրադեղերով, հատկապես ԼՍԴ-ով, որ ընդունակ չէր լինում նվագել: Նա խնդրում է խումբ հրավիրել իր վաղեմի ընկեր` տաղանդավոր կիթառահար Դեյվիդ Գիլմորին: Գիլմորին հրավիրելով խումբը փորձում է երկու խնդիր լուծել, առաջինը`խմբում կլինի տաղանդավոր կիթառահար, որն իր կիթառային պարտիաներով էլ ավելի կգեղեցկացնի Փինկ Ֆլոյդի ստեղծագործությունները, երկրորդ` Բարրեթը դադար կվերցնի համերգային շրջագայություններից, կփորձի ազատվել թմրադեղերի ազդեցությունից և կզբաղվի նոր երգեր գրելով:

    Սակայն Բարրեթի վիճակը գնալով վատթարանում է, 1968թ. թողարկված “A Saucerful of Secrets” ձայնասկավառակում Բարրեթի միայն մեկ ստեղծագործություն կար` “Jugband Bluse”-ը: Բարրեթը այլևս ի վիճակի չէր շարունակելու, նա հեռանում է խմբից:

    Այստեղ մի փոքր անդրադառնանք Սիդ Բարրեթին: Նա տաղանդավոր երաժիշտ և բանաստեղծ է, որը չդիմացավ փառքի ծանրությանը: Նա առաջինը չէր, ցավոք և ո´չ վերջինը: Փինկ Ֆլոյդը առանց Բարրեթի էլ մեծ բարձունքների հասավ, բայց ով գիտի էլ ինչերի կարող էր հասնել Բարրեթի հետ միասին:

    Հաջորդ ձայնասկավառակը “More”-ն էր` թողարկված 1969թ. Այս ձայնասկավառակը ձայնագրված էր համանուն կինոնկարի համար:

    Այդ նույն տարում Փինկ Ֆլոյդը ձայնագրում է ևս մեկ, բայց` կրկնակի ձայնասկավառակ: Այն կոչվեց “Ummagumma”: Առաջին սկավառակում խմբի համերգային ձայնագրությունն էր, երկրորդը բաժանված էր չորս հավասար մասերի: Այդ մասերում խմբի յուրաքանչյուր անդամ ձայնագրել էր իր ստեղծագործությունները: Այլ կերպ ասած, երկրորդ սկավառակը հանդիսանում էր խմբի անդամների անհատական վիրտուալ սկավառակը:

    Բարրեթի հեռանալուց հետո երգեր գրելու պարտականությունը իր վրա էր վերցրել Ռոջեր Ուոթերսը, և հաջողությամբ իրականացնում էր: Ուոթերսը շարունակեց այն ոճական ձևաչափը, որում ստեղծագործում էր Բարրեթը:

    1970թ. թողարկվում է “Atom Heart Mother” ձայնասկավառակը: Այն Մեծ Բրիտանիայում “հիթ շքերթ” ցուցակում առաջին հորիզոնականն է զբաղեցնում:

    Հաջորդ տարվա ընթացքում թողարկվում է ևս մեկ ձայնասկավառակ` “Meddle” անվանումով: Ձայնասկավառակում մի քանի աչքի ընկնող ստեղծագործություններ կային, նրանց թվում “Echoes”-ն, 23:31 տևողությամբ ստեղծագործությունը` գրված Ռոջեր Ուոթերսի կողմից: Ձայնասկավառակի երկրորդ կողմը ամբողջովին տրամադրված էր այդ ստեղծագործությանը:

    1972թ. թողարկվում է հաջորդ ձայնասկավառակը “Obscured by Clouds” անվանումով: Սա, ինչպես “More”-ը ձայնագրվել էր կինոնկարի համար:

    Ձայնասկավառակը շատ սառն ընդունվեց: Շատերը կարծում էին, որ Փինկ Ֆլոյդը սպառել է իրեն, բայց այս կարծիքները հօդս ցնդեցին, երբ 1973թ. թողարկվեց Փինկ Ֆլոյդի հրաշք` “The Dark Side of the Moon” ձայնասկավառակը: Այս ձայնասկավառակից հետո Փինկ Ֆլոյդը դասվում է լավագույն ռոք խմբերի ցուցակում: “Time”, “Money”, “Us and Them”, “Eclipes” և այլն: Ձայնասկավառակը 17 տարի անընդմեջ մնում է լավագույն 200 ձայնասկավառակների ցուցակի մեջ: Այն ռեկորդ է սահմանում` պարբերաբար թողարկվելով և սպառվելով 30 միլիոնից ավելի օրինակով:

    Ձայնասկավառակի թողարկումից հետո խումբը մեկնում է շրջագայությունների:

    Փինկ Ֆլոյդի համերգները մի ամբողջ ներկայացումներ են, լուսային ու լազերային էֆեկտներով, և բեմական այլ դեկորացիաներով:

    Հաջորդ ձայնասկավառակը թողարկվում է երկու տարի անց` 1975թ.: Այն կոչ էր` “Wish You Were Here”: Ձայնասկավառակի “Shine On You Crazy Diamond” ստեղծագործությունը նվիրված էր Սիդ Բարրեթին: Այն ինչպես “Time”, “Money” դառնում է Փինկ Ֆլոյդի դասական ստեղծագործություններից մեկը:

    1977թ. թողարկվում է Փինկ Ֆլոյդի թվով 10 ստուդիային ձայնասկավառակը: Այն կոչվում էր “Animals”: Այս ձայնասկավառակը մի ամբողջ պիեսսատիրա էր, որի կերպարներն էին` շները, խոզերը և ոչխարները: Ստեղծագործությունները իրար հաջորդում էին առանց միջերգային դադարների, որի շնորհիվ ձայնասկավառակը մի ամբողջություն էր դառնում:

    Հաջորդ ձայնասկավառակը թողարկվում է 1979թ.: Դա` “The Wall” անունով կրկնակի ձայնասկավառակն էր: Այն իրենից էպիկական ռոք օպերա էր ներկայացնում` գրված մի շնչով: Ինչպես և նախորդ ձայնասկավառակը, “The Wall”-ը մի ամբողջականություն էր և ստեղծագործությունները իրար հաջորդում էին առանց միջերգային դադարների: Այս ձայնասկավառակը դառնում է Փինկ Ֆլոյդի լավագույն աշխատանքներից մեկը, շատերի կարծիքով լավագույնը, գերազանցելով “The Dark Side of the Moon”-ին: Թողարկումից հետո խումբը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների:

    1980թ. Ռոջեր Ուոթերսը առաջարկում է ռեժիսոր Ալան Փարկերին նկարահանել ֆիլմ` “The Wall” ձայնասկավառակի երգերի և իր` Ուոթերսի գրած սցենարով:

    Կարծում եմ կարիք չկա երկար խոսել այս կինոհամերգ ֆիլմի մասին, միայն նշենք, որ գլխավոր դերում նկարահանվել է Բոբ Գելդոֆը` “Boomtown Rats” խմբից, բայց մեզ ավելի հայտնի որպես “Live Aid” և “Live 8” բարեգործական համերգ-նախագծերի հեղինակ և կազմակերպիչ:

    Ֆիլմը տպավորիչ էր և դրա արդյունքում “The Wall” ձայնասկավառակը էլ ավելի ճանաչում ձեռք բերեց խմբին:

    Սիդ Բարրեթի հեռանալուց հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել էր վերցրել Ռոջեր Ուոթերսը, այդ հանգամանքը խմբի մյուս անդամներին դուր չէր գալիս: “The Wall” ձայնասկավառակից հետո այդ խնդիրները ավելի են սրվում և ի վերջո Ռիչարդ Ռայթը թողնում է խումբը:

    1983թ. Փինկ Ֆլոյդը թողարկում է հերթական ձայնասկավառակը “The Final Cut” անվանմամբ, բայց արդեն առանց Ռայթի: Այս հանգամանքը նկատելի էր: Չնայած Ռայթին փոխարինող գտնվել էր ի դեմս Մայքլ Կամենի և Էնդի Բոուի, այնուամենայնիվ նրանք չկարողացան լիովին փոխարինել նրան:

    Ձայնասկավառակի բոլոր ստեղծագործությունների հեղինակը Ռոջեր Ուոթերսն էր, այլ կերպ ասած, ձայնասկավառակը կարելի էր համարել Ուոթերսի անհատական նախագիծը կատարված Փինկ Ֆլոյդի մյուս երկու անդամների հետ:

    Ձայնասկավառակը ընդգծված հակապատերազմական բնույթ էր կրում: Թերևս Ուոթերսը չափից դուրս քաղաքականացրել էր այն և ոչ պատշաճ ուշադրություն դարձրել երաժշտությանը: Չնայած ձայնասկավառակի մի քանի երգեր “հիթ շքերթ”-ում տեղեր զբաղեցրին, այնուամենայնիվ “The Final Cut” Փինկ Ֆլոյդի վերջին տարիների թողարկած ամենաթույլ ձայնասկավառակը ստացվեց:

    Ձայնասկավառակի թողարկումից հետո Ուոթերսը հայտարարում է խմբից հեռանալու մասին, այդպիսով վերջ դնելով Փինկ Ֆլոյդի գոյությանը:

    Չորս տարի անց` 1987թ. Գիլմորը և Մեյսոնը որոշում են վերածնել Փինկ Ֆլոյդը, բայց առանց Ուոթերսի:

    Սկսվում են ձայնագրություններ նոր` “A Momentary Lapse of Reason” անվանմամբ ձայնասկավառակի համար: Ձայնագրություններին մասնակցում էր նաև խմբի երրորդ անդամը` Ռիչարդ Ռայթը, բայց որպես հրավիրված երաժիշտ:

    Ձայնասկավառակը ջերմորեն ընդունվեց Փինկ Ֆլոյդի սիրահարների կողմից, այն պատրաստված էր դասական Փինկ Ֆլոյդյան ոճով: Այսպիսով խմբի անդամները ապացուցեցին, որ առանց Ուոթերսի էլ, որը Փինկ Ֆլոյդի երգերից շատերի հեղինակն էր, խումբը կարող է արդյունքի հասնել:

    Ձայնասկավառակի թողարկումը անհետևանք չմնաց: Թողարկումից հետո, Ուոթերսը Գիլմորին և Մեյսոնին դատի է տալիս “Փինկ Ֆլոյդ” անունը օգտագործելու համար: Երկարատև քաշքշուկներից հետո այնուամենայնիվ Գիլմորին և Մեյսոնին հաջողվում է պահպանել “Փինկ Ֆլոյդ” անունը օգտագործելու իրավունքը:

    Հանգիստ շունչ քաշելով Փինկ Ֆլոյդը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների։

    Շրջագայությունների ընթացքում թողարկվում է “Delicate Sound of Thunder” ձայնասկավառակը, որի կեսից ավելին այս շրջագայությունների համերգային ձայնագրություններն էր, մի մասն էլ խմբի ավելի վաղ շրջանի դասական ստեղծագործությունները:

    Երկամյա շրջագայություններից հետո տիրում է երկարատև դադար: Հաջորդ ձայնասկավառակը թողարկվում է 1994թ. անվանվելով` “The Division Bell”: Այս ձայնասկավառակում Ռայթը հանդես եկավ արդեն խմբի որպես լիիրավ անդամ:

    “The Division Bell”-ը բավականին հաջողություն ունեցավ, և շատ հիթ շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականները: Ձայնասկավառակի թողարկումից հետո, սովորության համաձայն, խումբը նորից մեկնում է շրջագայությունների:

    1995թ. թողարկվում է կրկնակի ձայնասկավառակ “P*U*L*S*E” անվանմամբ: Այստեղ տեղ էին գտել խմբի հին և նոր համերգային ձայնագրությունները:

    2005թ. հուլիսի 2-ին, մի կողմ դնելով բոլոր վիրավորանքներն ու անհամաձայնությունները, Փինկ Ֆլոյդը հավաքվում է իր դասական կազմով` Ռոջեր Ուոթերս, Դեյվիդ Գիլմոր, Նիկ Մեյսոն, Ռիչարդ Ռայթ, և շատ ուրիշ հանրահայտ խմբերի հետ մասնակցում Բոբ Գելդոֆի կազմակերպած "Live 8" բարեգործական համերգ նախագծին: Սակայն այս վերամիավորումը միայն մեկ համերգի համար էր: Դրանից հետո Ուոթերսի հետ հետագա համագործակցություն չեղավ:

    “The Division Bell”-ից հետո, խումբը նոր ստուդիային ձայնասկավառակներ չի թողարկել և կարծես չի էլ նախատեսում, բայց ով գիտե գուցե մի օր ամեն ինչ հարթվի և խումբը նորից մեզ ուրախացնի իր հրաշք ստեղծագործություններով, թեկուզ և առանց Ուոթերսի:

    Աղբյուր՝ http://hardrock.fast-net.am/

    Նեղանալ չկա որ տեղադրեցի այստեղ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.10.2007, 04:29:
    Loading your personal settings....

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.11.2016), Smokie (12.08.2020), մարիօ (22.04.2014), Նիկեա (14.10.2014)

  16. #12
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Ինձ էլ գրանցեք Փինկ Ֆլոյդի / նրա երգերի/ սիրահարների ցուցակում: Ես վերջերս եմ սկսել ռոք լսել, բայց արդեն բացի ռոքից ուրիշ լսել չեմ ուզում: Փինկ Ֆլոյդի երգերն ունեմ, բայց երևի միայն ստուդիայի ձայնագրություններն են:
    ...ներկերս վերջացել են...

  17. #13
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Pink Floyd - Nobody Home
    "The Wall"

    I got a little black book with my poems in.
    Got a bag, got a toothbrush and a comb.
    When I'm a good dog they sometimes throw me a bone.
    I got elastic bands keeping my shoes on.
    Got those swollen hands blues.
    Got thirteen channels of shit on the TV to choose from.
    I got electric light,
    And I got second sight.
    Got amazing powers of observation.
    And that is how I know,
    When I try to get through,
    On the telephone to you,
    There'll be nobody home.
    I got the obligatory Hendrix perm,
    And the inevitable pinhole burns,
    All down the front of my favorite satin shirt.
    I got nicotine stains on my fingers.
    I got a silver spoon on a chain.
    Got a grand piano to prop up my mortal remains.
    I've got wild, staring eyes.
    And I got a strong urge to fly,
    But I got nowhere to fly to ...fly to... fly to... fly to.
    Ooooo Babe,
    When I pick up the phone,
    There's still nobody home.
    I got a pair of Gohill boots,
    And I got fading roots.
    Loading your personal settings....

  18. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Սամվելի տեղադրած հոդվածը, որի հեղինակը, որքան հասկացա, Hardrock-ն է, ըստ իս, ընդհանուր առմամբ բավական հաջող էր՝ համառոտ ու ընդգրկուն: Թեև, իմ խորին համոզմամբ, Փինկ Ֆլոյդը՝ որպես երևույթ, այնքան խոր, բազմաշերտ ու բազմազան է, որ նրա մասին ամբողջական կարծիք կազմելու համար այսքանը չափազանց քիչ է, բայց խմբին դեռևս չճանաչողներին կամ, այսպես ասած, սկսնակ երկրպագուներին հետաքրքրելու ու նաև որոշ ուղղություն տալու համար, կարծում եմ, բավական է:

    Բայց տեքստում մի քանի կոպիտ լեզվական սխալ նկատեցի, Hardrock, եթե հետաքրքրի, կարող եմ ուղղումներ անել:

    Ձայնասկավառակը ընդգծված հակապատերազմական բնույթ էր կրում: Թերևս Ուոթերսը չափից դուրս քաղաքականացրել էր այն և ոչ պատշաճ ուշադրություն դարձրել երաժշտությանը: Չնայած ձայնասկավառակի մի քանի երգեր “հիթ շքերթ”-ում տեղեր զբաղեցրին, այնուամենայնիվ, “The Final Cut” Փինկ Ֆլոյդի վերջին տարիների թողարկած ամենաթույլ ձայնասկավառակը ստացվեց:
    Ճիշտ է, այս ալբոմը մեղեդայնությամբ զիջում է նախորդ ալբոմներին, բայց դրանից այն, իմ կարծիքով, չի տուժել, պարզապես բոլորովին այլ բնույթի ու տրամադրության ստեղծագործություն է ստացվել: Չգիտեմ, համենայնդեպս, ես այդ ալբոմն ընկալում եմ որպես Փինկ Ֆլոյդի բազմազանության ինքնատիպ դրսևորումներից մեկը: Իմ կարծիքով, Ուոթերսն իր այս ալբոմով, չնայած մեղեդայնության պակասին, կարողացել է բավական ռոմանտիկ ու նոստալգիկ տրամադրություն հաղորդել: Ես այդ ալբոմը շատ եմ սիրում և մեծ հաջողություն ունեցած որոշ ալբոմներից շատ ավելի արժեքավոր եմ համարում: Այն համալրում է Փինք Ֆլոյդի այն ալբոմների շարքը, որոնք ոչ թե պարզապես հաջող երգերի հավաքածու են, այլ իրենց բովանդակությամբ, կառուցվածքով ու տրամադրությամբ մի կուռ ամբողջություն են կազմում: Ի դեպ, այս ալբոմում նույնպես որոշ երգեր (որքան հիշում եմ, ոչ բոլորը) իրար հաջորդում են առանց միջերգային դադարների, այսինքն՝ մի երգը կարծես «լուծվում է» մյուսի մեջ:
    Սկսվում են ձայնագրություններ նոր` “A Momentary Lapse of Reason” անվանմամբ ձայնասկավառակի համար: Ձայնագրություններին մասնակցում էր նաև խմբի երրորդ անդամը` Ռիչարդ Ռայթը, բայց որպես հրավիրված երաժիշտ:
    Ձայնասկավառակը ջերմորեն ընդունվեց Փինկ Ֆլոյդի սիրահարների կողմից, այն պատրաստված էր դասական Փինկ Ֆլոյդյան ոճով:
    Ճիշտն ասած, համաձայն չեմ, որ “A Momentary Lapse of Reason” ալբոմը դասական փինկֆլոյդյան ոճով է պատրաստված: Ավելի շուտ ես կասեի՝ մաքուր գիլմորյան ոճով է պատրաստված, որը անձամբ ինձ դուր չի գալիս, իմ ճաշակով չէ: Ինչ վերաբերում է “A Momentary Lapse of Reason” ալբոմին, ապա այն, իմ համեստ կարծիքով, Փինկ Ֆլոյդի ամենաանհաջող ալբոմն է: Ըստ իս, շատ ձանձրալի ու միապաղաղ ալբոմ է ու չնայած իր ողջ մեղեդայնությանը, հենց երաժշտական առումով բավական աղքատիկ է, ինչպես նաև զուրկ է փինկֆլոյդյան «ֆիրմային» խորհրդավորությունից (որոշակի խորհրդավորություն, անշուշտ, կա, բայց այն ավելի մակերեսային է ու մի տեսակ սարքովի) ու հագեցած է Փինկ Ֆլոյդին ոչ հարիր սենտիմենտալությամբ: Այս ալբոմն, իմ կարծիքով, ոչ մի նորություն չի բերել իր հետ: Եվ ընդհանրապես ես համարում եմ, որ Գիլմորը չափից դուրս շատ է կրկնում ինքն իրեն:

    Այսպիսով խմբի անդամները ապացուցեցին, որ առանց Ուոթերսի էլ, որը Փինկ Ֆլոյդի երգերից շատերի հեղինակն էր, խումբը կարող է արդյունքի հասնել:
    Գուցե ապացուցեցին, որ առանց Ուոթերսի էլ կարող են երգեր գրել ու մեծ լսարան ունենալ, բայց չեմ կարծում, թե առանձնապես մեծ արդյունքի հասան: Նույնիսկ այնպիսի տպավորություն էր, որ Ուոթերսի հեռանալուց հետո Գիլմորը խումբը «պահում էր» Ուոթերսի օրոք ստեղծված ու հիմնականում Ուոթերսի գրած հիթերի շնորհիվ, որովհետև ինքը Ուոթերսից հետո առանձնապես արժեքավոր գործեր, կարելի է ասել, գրեթե չստեղծեց: Ուոթերսից հետո, ի դեմս Գիլմորի, Փինկ Ֆլոյդի ստեղծած միակ արժեքավոր գործը, իմ կարծիքով, "Division Bell" ալբոմն է եղել: Ու թեև այն շատ է տարբերվում Փինկ Ֆլոյդի ուոթերսյան շրջանի ալբոմներից (իսկ ինձ համար Փինկ Ֆլոյդը նախ և առաջ Ուոթերսն է, ապա՝ Բարրեթը, նոր միայն՝ Գիլմորը), բայց պետք է խոստովանեմ, որ սիրում եմ այդ ալբոմը, հատկապես "High Hopes" երգը:
    Լրիվ համաձայն եմ այս խոսքերին.
    Մեջբերում Lady Raindance-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչևէ, ես համարում եմ, որ Լուսինեն գերագնահատում է Գիլմորի դերը: Նրա արած միակ լավ բաները Բարրետին կիթառ նվագել սովորեցնելն էր ու Դիվիժեն Բելլը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.10.2007, 06:27:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.07.2014), Նիկեա (26.11.2019)

  20. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիդ Բարրետ ու Փինկ Ֆլոյդ

    Ի դեպ, մի հետաքրքիր հանգամանք. Նիկ Մեյսոնը, լինելով Փինկ Ֆլոյդի թերևս բոլոր առումներով ամենապասսիվ ու ամենաաննկատ անդամը, այնուամենայնիվ, միակն է, որը խմբի ստեղծման օրվանից մինչև վերջ խմբի կազմում է եղել: Մյուսները թմրամոլ են դառնում, իրար ուտում, ընդունվում կամ հեռանում են, իսկ ինքն այդ ընթացքում իր համար հանգիստ, կարծես այդ ամենին անհաղորդ նստած՝ անխափան կերպով իր «թմբուկներին» է հարվածում ու ինքնաբերաբար դառնում ամենակայուն փինկֆլոյդցին:

    "Wish you were here" ալբոմի՝ Սիդ Բարրեթին նվիրված լինելու մասին կարդալիս մի բան հիշեցի: Ընդհանրապես Փինկ Ֆլոյդն իր հետագա գործունեության ընթացքում շատ անգամներ է անդրադարձել Սիդ Բարրեթին, հիմնականում անուղղակիորեն: Նրա խորհդավոր ու տպավորիչ կերպարն ու խմբի անդամների հետ ունեցած հարաբերությունները Բարրեթի՝ խմբի մեներգիչ եղած ժամանակ, ըստ երևույթին, խոր ազդեցություն են թողել խմբի անդամների վրա, որը, բնականաբար, չէր կարող չարտացոլվել նրանց ստեղծագործությունների մեջ: Այդպիսի «արտացոլանքներից» մեկը Ուոթերսի "Julia Dream" երգն է, որն արտաքինից կարծես ոչ մի կապ չունի Բարրեթի հետ, բայց երգն ուշադրությամբ ունկնդրելու դեպքում կարելի է նկատել, թե ինչպես է Ուոթերսը երգի հիմնական բառերի արանքում հազիվ լսելի շշուկով մերթընդմերթ արտաբերում խմբի առաջին մեներգչի անունը՝ «Սի՜դ...»:

    Հետաքրքիր է, ես մինչև դրա մասին կարդալը չէի նկատել, բայց երբ կարդացի, որ բազմաթիվ երկրպագուներ պնդել են, որ այդ երգի մեջ լսել են Սիդ անունը, ես էլ ուշադրություն դարձրի ու լսեցի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.07.2014), Smokie (12.08.2020), Նիկեա (26.11.2019)

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փինկ
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 19.09.2009, 13:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •