Փինք Ֆլոյդի SHEEP ստեղծագործության դաշնամուրային քավերը Միքայել Թովմասյանի կատարմամբ
SHEEP
ՀԳ՝ ի դեպ, ինքը ինքը դաշնամուրով կատարում է նաև Ժառի երկու ալբոմների քավըրները։
Yellow Raven (06.07.2014), Նիկեա (14.10.2014), Ուլուանա (04.09.2012)
Լավն էր։ Ինչ էլ Ուոթերսի նման էր երգում
։
Զգացվում էր, որ մարդն ահագին ջանք ա թափել սենց կատարման հասնելու համար։
Jarre (05.09.2012)
Երկար ժամանակ Փինք Ֆլոյդ չէի լսել՝ խմբի դիսկոգրաֆիան կորցրել էի...
Էսօր նորից բեռնեցի խմբի բոլոր ալբոմները, ինչ -որ բան արթնացավ իմ մեջ ու հիշեցրեց , որ Փինք Ֆլոյդը բոլոր ժամանակների ամենալավ խմբերից մեկն է, որը հիանալի երաժշտությունը համատեղում է իմաստալից խոսքերի հետ
Ինչ էլ ասեմ Փինք Ֆլոյդի մասին, միևնույն է ոչինչ չեմ ավելացնելու… Ուղղակի սիրում եմ...
Էսօր մեծ ցանկություն առաջացավ The Wall ֆիլմը նորից դիտելու
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Իմ ընկեր Հայկ Մարտիրոսյանը կատարում է Փինք Ֆլոյդի «Animals» (1977 թ.) ալբոմի «Dog» ստեղծագործության քավըրը։
ՀԳ՝ Հիշում ե՞ք չէ՞, էն որ 2008-ին Հայաստան եկան Փիթեր Գեբրիյելը, Ալան Փարսոնսը, Ջո Սարտրիանին, Ցուկերոն և այլ երաժիշտներ։ Այդ համերգի գլխավոր կազմակերպիչները Հայկն էր և իր քեռին՝ աշխարհահռչակ աստղաֆիզիկ Գարիկ Իսրայելյանը։
Հայկը Յութուբի իր էջում գրում է, որ այս քավըրի մեջ կան թերություններ և որ սա վերջնական տարբերակը չէ։
Ես շատ-շատ հավանեցի այս քավըրը։ Գրեք ձեր կարծիքը։ Նախապես շնորհակալություն։
Yellow Raven (06.07.2014), Նիկեա (14.10.2014)
Դեյվիդ Գիլմորի կինը իր թվիթերում հայտնում է, որ այս տարվա հոկտեմբերին Փինք Ֆլոյդի նոր ալբոմն է լույս տեսնելու, որը կոչվում է՝ The Endless River։ Ու մեջը լինելու է նայև Rick Wright-ը, քանի որ դու մի ասա ձայնագրությունը սկսվել է տարիներ առաջ։ Ըստ որոշ տեղեկությունների Division Bell-ի վախտերից։
ՀԳ՝ տեսնես Ուոթերսը մեջը կլինի՞։
ՀՀԳ՝ կասկածում եմ![]()
Yellow Raven (06.07.2014), Նիկեա (14.10.2014)
Էսօր Սիդի մահվան օրն ա.. առավոտվանից դրել իր երգերն եմ լսում, կյանքն եմ քչփորում ու մտածում եմ ինչքան բան կպակասեր երաժշտության մեջ, եթե էս տաղանդը չլիներ..
Ապրես, որ եղար, Սիդ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Yellow Raven (11.07.2014), մարդագայլուկ (11.07.2014), Նիկեա (14.10.2014)
Rhayader (11.07.2014)
...
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Pink Floyd-ի The Endless River նոր ալբոմը լույս է տեսնելու նոյեմբերի 10-ին: Pink Floyd սկսել եմ լսել 1999 թվից, իրենց վերջին ալբոմը թողարկվել է 1994 թվին: Միշտ մտածել եմ, որ Pink Floyd այլևս գոյություն չի ունենալու ու մտքովս չէր անցնի, որ էսքան տարի հետո իրենք ալբոմ կհանեն:
Ալբոմի մասին բավականին տեղեկություններ արդեն կան: Այն բաղկացած է 18 գործից, որոնցից միայն մեկն է վոկալ պարունակում, մնացածն ինստրումենտալ են: Ալբոմում չկա Roger Waters-ը, բայց դրա փոխարեն բոլոր գործերում կա Rick Wright-ը, ով մահացել էր 2008 թվին: Ավելին, 18-ից 12 գործում նա կամ համահեղինակ է, կամ հեղինակ: Մի գործը ձայնագրվել է 1968-ին, Rick Wright-ը երգեհոնի սոլո է նվագում: Իսկ մեկ այլ երգում օգտագործվել է ֆիզիկոս Stephen Hawking-ի վոկալը, ինչպես Division Bell-ի Keep Talking երգում: Ընդհանրապես, այս ալբոմի հիմնական նյութը գրվել և ձայնագրվել է 1993 թվին, Division Bell-ի ձայնագրման ընթացքում և Pink Floyd-ը նույնիսկ ժամանակին մտադիր է եղել այն թողարկել որպես առանձին ալբոմ The Big Spliff անվանումով: Նախորդ տարի Gilmour-ն ու Mason-ը վերադարձել են ստուդիա, արխիվից հանել այդ ալբոմն ու այլ նյութեր, ուղիղ մի տարի աշխատել դրա վրա, նոր հատվածներ ավելացրել, հնչողությունը փոխել և այլն: Իսկ այսօր Gilmour-ն ու Mason-ը BBC-ին տված հարցազրույցում հայտարարեցին, որ սա կլինի Pink Floyd-ի ամենավերջին գործը:
Այսօր լույս է տեսել Pink Floyd-ի նոր, The Endless River ալբոմը: Ինչպես և նախապես հայտարարվել էր, ալբոմը հիմնականում ինստրումենտալ է և միայն մի երգն է վոկալ պարունակում: Ըստ Գիլմորի և Մեյսոնի, սա Pink Floyd-ի վերջին ալբոմն է, հրաժեշտ է խմբի երկրպագուներին ու նվիրված է Rick Wright-ին: Արդեն մի քանի անգամ հասցրել եմ ալբոմն ամբողջությամբ լսել և հանգիստ կարող եմ ասել, որ Pink Floyd-ը բոլորովին չի կորցրել իր յուրահատուկ հնչողությունը: Իհարկե, այն 70-ականների Pink Floyd չի, պետք չէ սպասել նոր գլուխգործոցի կամ համեմատել այդ շրջանի իրենց ալբոմների հետ: Նրանք փորձ էլ չեն արել զարմացնել նոր հնչողություններով:
Ալբոմը կարծես ճամփորդություն լինի Pink Floyd-ի պատմության մեջ: Բացի այն, որ հիմնական նյութը գրվել է 1993-94 թվերին, The Division Bell-ի ձայնագրման շրջանում, այստեղ կա նաև Rick Wright-ի հին, 1968 թվին ձայնագրած երգեհոնի սոլոն (Autumn '68): Կարելի է գտնել էլեմենտներ Meddle-ից, Dark Side-ից, Wish You Were here-ից (It's What We Do-ն շատ նման է Shine On You Crazy Diamond-ի ինստրումենտալ մասին), The Wall-ից և Division Bell-ից: Իսկ միակ երգը՝ Louder Than Words, կարծես High Hopes-ի շարունակությունը լինի: Չգիտեմ ուրիշներն ինչպես, բայց կոնկրետ ինձ համար ալբոմի ավելի լավ ավարտ դժվար էր պատկերացնել: Իհարկե կան նաև կարճ, էմբիենթ ոճի անցումներ տարբեր գործերի միջև, որոնք մի թեթև ձանձրալի են, բայց գոնե երկար չեն և ընդհանուր ֆոնը չեն փչացնում:
Մի խոսքով, շատ լավ հրաժեշտ է Pink Floyd-ի կողմից՝ առանց նորություններով զարմացնելու, բայց միևնույն ժամանակ հին որակն ամբողջությամբ պահելով:
Մի քանի գործ ալբոմից.
Louder Than Words
It's What We Do
Anisina
Jarre (11.11.2014)
Էս նոր ալբոմից ոչ մի բան չեմ լսել: Մի տեսակ նույնիսկ հետաքրքիր չի:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
մարդագայլուկ (09.11.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ