Չեմ հանդիպել ավելի տաղանդավոր երգահան ու երաժշտական կոլլեկտիվ, քան Սիդ Բարրետն ու Փինկ Ֆլոյդը: Շատ պսիխեդելիկ երաժշտություն է:
Չգիտեմ, թե ինչքանով իմաստ ունի նրանց մասին թեմա բացել մի ֆորումում, որտեղ ռեպը քննարկվում է երաժշտական բաժնում. RAP ըստ սահմանման նշանակում է rhytmical american poetry, այսինքն` ռիթմիկ ամերիկական պոեզիա
Ինչևէ, խումբը հավաքել է Ռոջեր Ուոթերսը, ինչից հետո այն անցել է մի քանի ոճական փոփոխություններ: Իր վերջնական ոճը ստացել է Սիդ Բարրետի, հետագայում` Դեյվիդ Գիլմորի ջանքերի արդյունքում:
Բացի ինձնից էլի պսիխեդելիկ գժեր կա՞ն այստեղ: Ես ունեմ այս խմբի բոլոր ստուդիային ալբոմները, կարող եմ կիսվել, բայց փոխարենը փնտրում եմ ռարիտետներ, համերգներ և այլն: