Գրառումներում չկա սրանց մասին գրված, բայց կարծում եմ, որ խմբի երկրպագուներին կհետաքրքրի։
2011 թվից Փինք Ֆլոյդը սկսեց իր արխիվները թողարկել Immersions Box Sets անվան տակ։ Նախ թողարկվեցին Dark Side-ը, Wish You Were Here-ը ու The Wall-ը։ Սրանցից ամեն մեկը պարունակում է բուն ալբոմը նոր աուդիո միքսերով և լիքը արխիվային մատերիալով։ Երգերի դեմո տարբերակները քչերին կհետաքրքրեն, դրանք մաքսիմում մի անգամ լսելու համար են, դրա համար դրանց մասին չեմ գրի։ Կգրեմ ամենահետաքրքիրների մասին։
Dark Side Of The Moon - պարունակում է 1974 թվի համերգը, որում ալբոմը խումբը կատարում է սկզբից մինչև վերջ։ Շատ լավ որակի համերգ է, կատարումները շատ լավն են։ Երգերի մի մասը ընդլայնված են, օրինակ՝ Any Color You Like-ը տևում է 8 րոպե։ Բացի այդ, արխիվներում պարունակվում է ալբոմի 1972 թվի նախնական տարբերակը, 1972 թվի համերգային կատարումներ: Սրանց մեջ էլ մտնում են, օրինակ, The Travel Sequence-ը, որը On The Run-ի նախնական տարբերակն է կամ The Mortality Sequence-ը՝ The Great Gig In The Sky-ի նախնական տարբերակը։ Սրանք բոլորը շատ բարձր որակի ձայնագրություններ են, արժի լսել։
Wish You Were Here - Այստեղ արխիվ նյութերն ավելի քիչ են, բայց բոլորն են լավը։ Էլի 1974 թվի համերգից 3 երգ՝ Shine On You Crazy Diamond, You've Got To Be Crazy (հետագայում դառնում է Animals-ի Dogs-ը), Raving And Drooling (հետագայում դառնում է Animals-ի Sheep-ը)։ 1974 թվին դեռ խումբն ուզում էր այս երեք գործը միաժամանակ ձայնագրել մի ալբոմով, հետո որոշում են առաջինն օգտագործել, իսկ մյուս 2-ը թողնել հետագային։ Բացի սրանցից, Wish You Were Here-ի չթողարկված տարբերակը, որում նվագում է հայտնի ջութակահար Ստեփան Գրափելին ու Have A Cigar-ը Ուոթերսի կատարմամբ։
The Wall-ը մեջներից ամենաանհետաքրքիրն է, որովհետև պարունակում է 1980-81 թվերի Is There Anybody Out There-The Wall Live համերգը, որը շատ լավն է, բայց արդեն թողարկվել էր 2000 թվին, իսկ մնացածը ուղղակի դեմոներ են։
Բացի սրանցից, Dark Side-ում ու Wish You Were Here-ում պարունակվում են մեկական գործ խմբի անավարտ The Household Objects ալբոմից։ Սա մի ավանգարդային ալբոմ էր, որ իրենք ցանկանում էին թողարկել Dark Side-ից հետո։ Ամբողջ ալբոմը պետք է պարունակեր միայն տնային գործիքներ։ Այստեղից The Hard Way-ը Dark Side-ում է ներառած, իսկ The Wine Glasses-ը, որը հետագայում օգտագործվեց Shine On You Crazy Diamond-ում, Wish You Were Here-ում է ներառած։
Էջանիշներ