User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հնարավո՞ր է արդյոք ընկերություն ադրբեջանցու և հայի միջև

Քվեարկողներ
79. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    51 64.56%
  • Ոչ

    19 24.05%
  • Դժվարանում եմ պատասխանել

    9 11.39%
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Հնարավո՞ր է արդյոք ընկերություն ադրբեջանցու և հայի միջև

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հնարավո՞ր է արդյոք ընկերություն ադրբեջանցու և հայի միջև

    Ինձ հետաքրքրում է այս հարցի պատասխանը առաջին հայացքից բոլորս էլ մարդ ենք և նորմալ շփումը հնարավոր է, սակայն ինձ հետաքրքրում է հնարավոր եք համարում ասենք Երևանցի և Բաքվեցի երիտասարդների վիրտուալ ընկերությունը հենց այս բարդ պատմաքաղաքական իրավիճակում:
    Դուք կօգնեի՞ք անծանոթ Ադրբեջանցու:
    Չէ՛, որ նա կարող է նաև մի նոր Ռամիլ Սաֆարով լինել:
    Կամ ընդհակառակը դառնար ձեր իսկական ընկերը:

  2. #2
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    քվեարկել եմ ոչ, որովհետև ես ադրբեջանցու հետ երբեք ընկերություն չէմ անի. եթե ես մեկի հետ ընկերություն եմ անում, ուրեմն ես ինձանից ավել վստահում եմ ընկերոջս, իսկ ադրբեջանցուն ես ընդհանրապես չեմ վստահում

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    ինձ համար մարդկայինհարաբարեությունները վեր են ամեն տեսակի քաղաքական հարցերից ինչպես նաև սահմաններից, ինչ վերաբերվում է վիրտուալին, ոչ վիրտուալ երբեք չեմ անի ընկերություն, եթեայդ մարդուն տեսնելու հույս առանձնապես չկա, բայց եթե օտար երկրում հանդիպեմ ու լավ մարդ լինի, մեկ է թե ինչ ազգության, իսկ եթե Հայաստանում ադրբեջանցին օգնության կարիք ունենա անպայման կօգնեմ, առանց մտածելու:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Դժվար հարց է… Հարցը կարդալիս, մտքում պատասխանեցի՝ դե իհարկե այո, սակայն երբ եկավ քվեարկելու պահը, սկսեցի հասկանալ, որ էդ "այո"-ն ինչ-որ սրտիցս չի գալիս, ուզում եմ ցիվիլ երևալ, թե մե՜նք, մենք ավելի լա՜վն ենք, ավելի վեր ենք էդ ամեն ինչից: Բայց, սրի ու տես, որ հիմա կոմպյուտերիս մկնիկին հանել եմ զբոսանքի՝ Այո, Ոչ, Դժվարանում եմ պատասխանել դաշտերով: Չգիտեմ ո՛ր պատասխանն ընտրել: Ես մի քանի վիրտուալ ծանոթներ ունեմ ադրբեջանցի, մի հոգի էլ՝ թուրք, նորմալ մարդիկ են, քանի դեռ խոսք չի բացվել ղարաբաղյան հարցից, մեր պետությունների հարաբերություններից կամ էլ ցեղասպանությունից: Այսիինքն, մենք հանգիստ զրուցում ենք ամեն ինչից, ֆիլմերից, երաժշտությունից, մեր ընկերներից, բայց կարևոր թեմայի շուրջ կամ խուսափում ենք զրուցել, կամ էլ փորձում ենք, և դա ավարտվում է փոխադարձ վիրավորանքներով… Ու ես խիստ կասկածում եմ, որ իմ այդ վիրտուալ ծանոթներին կցանկանայի իրականում հանդիպել: Երևի թե հակվեցի Ոչ պատասխանին....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Այո՛, հնարավոր է:
    Փորձում եմ հետևել բարի սամարացու օրինակին
    Իսկ հայ-ադրբեջանական ընկերության օրինակներ շատ եմ տեսել հատկապես քրիստոնյաների միջև: Քրիստոնեական հավատքը բարձր է ցանկցած ազգությունից ու քաղաքական խնդիրներից:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Միայն մի քանի սերունդ հետո այն էլ օպտիմիստորեն տրամադրվելուց հետո ....

    Ես ատում եմ պատերազմը քանի որ նա իմ մեջ ատելություն է սերմանում ու այնպսիսի մտեքեր ծնում, որ հեռվացնում են Ասծուց...

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Հիմար հարց: Եթե սիրում ես և այդ սերը փոխադարձ է, ընկերություն արա ու պրծի: Էդ էր պակաս ուրիշի կարծիքը հաշվի առնես

  8. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Լիովին հնարավոր եմ համարում: Ադրբեջանցին մինչ ադրբեջանցի լինելը նախ և առաջ մարդ է: Ու չնայած որոշ դեպքերում անասնականն ավելի ակնառու է դառնում, բայց մարդը մնում է մարդ: Ասում են, նույնիսկ ջրի կաթիլը քար է ծակում: Եթե դուք սիրո չնչին դրսևորումներ ցուցաբերեք ամենավատի հանդեպ էլ, ապա կամաց-կամաց այդ չնչին սերը նրա հոգում կդառնա հզոր շարժիչ ուժ ձեր ընկերության հանդեպ: Պարզապես պետք է ընտելացնել թե մեզ և թե նրանց, որ նման բան հնարավոր է: Արյան կանչն է մեր մեջ խոսում: Մեր ծնողներից գեներով մեզ անցած վրեժի զգացումն է, որ մեզ թույլ չի տալիս հավատալ այդ ընկերությանը: Ասում են օձը խայթում է, երբ վտանգ է զգում: Իսկ ինչ պակաս օձ են նրանք: Երբ մենք չնայենք նրանց որպես թշնամի, երբ մեր աչքերում չցոլա ատելության կայծը, այլ հակառակը, սեր ու բարություն տեսնեն նրանք մեր հայացքում, ապա չեմ կարծում որ նրանց հոգեբանությունը թույլ կտա որևէ վատություն անել:

  9. #9
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Ես էլ մի որոշ ժամանակ առաջ կպատասխանեի ոչ, սակայն ինտեռնետում ծանոթացել եմ մի ադրբեջանցու և շատ հետաքրքիր հանգամանքներում
    Հիմա մենք շփվում ենք ազատ և ցանկացած թեմայի շուրջ կրկնում եմ ցանկացած այդ թվում և ղարաբաղյան հակամարտության, Հայսատան--Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման և այլն և ոչ մի անգամ խոսակցությունը փոխադարձ վիրավորանքներով չի վերջացել
    Մասնավորապես ղարաբաղյան պատերազմը նա համարում է կողտոտ քաղաքական խաղ, մեծ ողբերգությունը, որից հավասարապես տուժել են մեր ժողովուրդները և որից կարելի էր խուսափել
    Ի դեպ նրա նախնիները Սիսիանից են եղել, բայց նա ադրբեջանցի է` Էմին Բաբաև, շատ էր ուզում մեր ֆորումում գրանցվել, բայց դե հայերեն չգիտեր Խոստացել է գրի առնել և ինձ տալ իր տատիկի պատմվածքները հայերի ու ադրբեջանցիների համերաշխ կյանքի մասին: Ես էլ իմ հերթին դրանք թարգմանելու եմ ու ֆորումում ներկայացնելու եմ ձեր դատին

  10. #10
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ մի որոշ ժամանակ առաջ կպատասխանեի ոչ, սակայն ինտեռնետում ծանոթացել եմ մի ադրբեջանցու և շատ հետաքրքիր հանգամանքներում
    Հիմա մենք շփվում ենք ազատ և ցանկացած թեմայի շուրջ կրկնում եմ ցանկացած այդ թվում և ղարաբաղյան հակամարտության, Հայսատան--Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման և այլն և ոչ մի անգամ խոսակցությունը փոխադարձ վիրավորանքներով չի վերջացել
    Մասնավորապես ղարաբաղյան պատերազմը նա համարում է կողտոտ քաղաքական խաղ, մեծ ողբերգությունը, որից հավասարապես տուժել են մեր ժողովուրդները և որից կարելի էր խուսափել
    Ի դեպ նրա նախնիները Սիսիանից են եղել, բայց նա ադրբեջանցի է` Էմին Բաբաև, շատ էր ուզում մեր ֆորումում գրանցվել, բայց դե հայերեն չգիտեր Խոստացել է գրի առնել և ինձ տալ իր տատիկի պատմվածքները հայերի ու ադրբեջանցիների համերաշխ կյանքի մասին: Ես էլ իմ հերթին դրանք թարգմանելու եմ ու ֆորումում ներկայացնելու եմ ձեր դատին
    Տենց միհատ վիրտուալ ծանոթել ես ունեի , միշտ իրար հետ շախմատ էինք խաղում, դաժէ մի քիչ հայերեն գիտեր, ասում էր որ փոքրա եղել հարևանների մեծ մասը հայեր են եղել, ինքը նույնպես Ղարաբաղի հարցով նույն կարծիքին էր, որ քաղաքական կեղտոտ խաղ և այլն, բայց տենց իրա նման մարդիկ շատ քիչ են Ադրբեջանում, այնտեղ պետականորեն քարոզվում է ատելություն Հայ տեսակի հանդեպ, դրա համար հնարավոր չի տենց ընկերություն, եթե դաժէ է 1 տոկոս կասկած կա որ թիկունքիցտ կարողա խփի էլ ինչ ընկերություն, իսկ նենց վիրտուալ հա հնարավորա, որ մեկի հետ շփվես և այլն:

  11. #11
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն ադրբեջանցու և հայի միջև

    Մենք` հայերս, մի լավ խոսք ունենք` «Մարդս մարդ լինի»:
    Կարծում եմ, որ ընկերություն անելու համար ո'չ ազգությունը, ո'չ սեռը, ո'չ կրոնական պատկանելությունը և ո'չ էլ մաշկի գույնը կապ չունեն: Կարևորն անկեղծ սերն է միմյանց նկատմամբ: Ազնվությունը:
    Իսկ մեր և ադրբեջանցիների դեպքում դա զուտ քաղաքականություն է, թե իբր մեր ազգերը բարեկամանալ չեն կարող: Մեզ մոտ այդքան չէ, բայց Ադրբեջանում ծրագրավորված քաղաքականություն է գնում ադրբեջանցիներին հայերի դեմ լարելու համար: Որոշ առումներով դա նրանց հաջողվում է, բայց կգա ժամանակ, որ իրենք իրենց արածից կհոգնեն, իսկ ժողովուրդը կհասկանա, որ այդպես շատ հեռու գնալ հնարավոր չէ: Ոչ ոք, նույնիսկ ամենահզոր պետության ժողովուրդը պատերազմ չի ուզում:
    Մի օինակ. հիշեք «Ջրհորի մոտ» պատմվածքը: /կներեք, որ չեմ հիշում, թե ում գրածն էր: Շնորհակալ կլինեմ, եթե հիշեցնեք/:
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  12. #12
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն ադրբեջանցու և հայի միջև

    Մեջբերում Hay-Qristonya-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք` հայերս, մի լավ խոսք ունենք` «Մարդս մարդ լինի»:
    Կարծում եմ, որ ընկերություն անելու համար ո'չ ազգությունը, ո'չ սեռը, ո'չ կրոնական պատկանելությունը և ո'չ էլ մաշկի գույնը կապ չունեն: Կարևորն անկեղծ սերն է միմյանց նկատմամբ: Ազնվությունը:
    Իսկ մեր և ադրբեջանցիների դեպքում դա զուտ քաղաքականություն է, թե իբր մեր ազգերը բարեկամանալ չեն կարող: Մեզ մոտ այդքան չէ, բայց Ադրբեջանում ծրագրավորված քաղաքականություն է գնում ադրբեջանցիներին հայերի դեմ լարելու համար: Որոշ առումներով դա նրանց հաջողվում է, բայց կգա ժամանակ, որ իրենք իրենց արածից կհոգնեն, իսկ ժողովուրդը կհասկանա, որ այդպես շատ հեռու գնալ հնարավոր չէ: Ոչ ոք, նույնիսկ ամենահզոր պետության ժողովուրդը պատերազմ չի ուզում:
    Մի օինակ. հիշեք «Ջրհորի մոտ» պատմվածքը: /կներեք, որ չեմ հիշում, թե ում գրածն էր: Շնորհակալ կլինեմ, եթե հիշեցնեք/:
    Ապրես, լրիվ համաձայն եմ։
    «Ջրհորի մոտ»–ի ռեժիսորը Ժիրայր Ավետիսյանն ա, բայց սցենարի հեղինակը չգիտեմ ով ա։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  13. #13
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Իմ համար ազգությունը նշանակություն չունի... Ինքս ադրբեջանցի մի ընկեր ունեի, որի հետ կապը ցավոք արդեն կորցրել եմ Ընտիր մարդ ա, շատ լավ զրուցակից Ես կիսովչափ ղարաբաղցի եմ, նա էլ ասեց, որ շատ ունի ղարաբաղցի ընկերներ

    Ընկերությունը մարդու հետ ես անում, ոչ թե ազգության...

    Բոլոր ազգերն էլ հավասար են...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  14. #14
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Էհ, խնդրում եմ...

    Ախր էտ նույն բանը մեզ մոտ էլ ա քարոզվում: Իսկ էտ կասկածները... Մի՞թե հայերը էտքան վստահելի են: Մենակ նրանով, որ հայ են... Չէ, հաստատ չէ:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  15. #15
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Կոնկրետ ինձ համար չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, արդյոք կկարողանամ մի կողմ դնել ազգության փաստը... Նման իրավիճակի դեռ չեմ հանդիպել... Սակայն հաստատ հնարավոր է, քանի որ տեսել եմ օրինակներ...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 495
    Վերջինը: 06.05.2013, 23:49
  2. Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին
    Հեղինակ՝ qameleon, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 310
    Վերջինը: 20.07.2012, 13:58
  3. Հնարավո՞ր է արդյոք սիրել մի մարդու, որի ապրելակերպը ձեզ համար ընդունելի չէ
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 43
    Վերջինը: 18.07.2012, 18:02
  4. Հնարավո՞ր է արդյոք Freelance Հայաստանում։
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.01.2010, 23:36
  5. Կարո՞ղ է արդյոք Մարդու և բնության միջև հակասություն լինել
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 27
    Վերջինը: 01.03.2009, 00:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •