Սրանք էլ իմ խոստացած նկարները։
1.Նկարում մենակ ես եմ հայ։
2.Հայերով հաջողություն ենք ասում մեր ադրբեջանցի ընկերներին։
3.Պատմական պահ՝ ադրբեջանցիները հայերի հետ նայում են Սիրուշոյի տեսահոլովակը "Քելե-Քելե" ու երգում էին միասին։
Չեզոք գոտում ընկերությունը հնարավոր է։ ՄԵնք դիտու էինք մի ֆիլմ վավերագրական։ Թիֆլիսում ապրում է մի ընտանիք։ Հայրը՝ ադրբեջանցի, մայրը՝ հայ։ Նրանք ունեն ընկերներ։ Հայրը (պապիկ էր մեծ), իր հայ ու վրացի ընկերների հետ նարդի է խաղում ու նրանք զրուցում են։ Զրույցը 3 լեզվով է ընթանում։
Ֆիլմի վերջում ժունալիստը, որը նաև օպերատոր է, մոտենում է բակում խաղացող 2 երեխայի.ֆուտբոլ են խաղում։ Հարցնում է.
-Դու ադրբեջանցի՞ ես։
-Հա, ես ադրբեջանցի եմ։
Մոտենում է մյուին։
- Դու ադրբեջանցի՞ ես։
- Չէ։
-Հա՞յ ես։
-Հայ եմ։
Մատնացույց է անում մյուսին.
-Նա քո ընկե՞րն է։
- Հա։
Կարծում եմ ֆիլմը հաջողված է։ Հրաշք է։
Էջանիշներ