Մեջբերում Hay-Qristonya-ի խոսքերից Նայել գրառումը
Մենք` հայերս, մի լավ խոսք ունենք` «Մարդս մարդ լինի»:
Կարծում եմ, որ ընկերություն անելու համար ո'չ ազգությունը, ո'չ սեռը, ո'չ կրոնական պատկանելությունը և ո'չ էլ մաշկի գույնը կապ չունեն: Կարևորն անկեղծ սերն է միմյանց նկատմամբ: Ազնվությունը:
Իսկ մեր և ադրբեջանցիների դեպքում դա զուտ քաղաքականություն է, թե իբր մեր ազգերը բարեկամանալ չեն կարող: Մեզ մոտ այդքան չէ, բայց Ադրբեջանում ծրագրավորված քաղաքականություն է գնում ադրբեջանցիներին հայերի դեմ լարելու համար: Որոշ առումներով դա նրանց հաջողվում է, բայց կգա ժամանակ, որ իրենք իրենց արածից կհոգնեն, իսկ ժողովուրդը կհասկանա, որ այդպես շատ հեռու գնալ հնարավոր չէ: Ոչ ոք, նույնիսկ ամենահզոր պետության ժողովուրդը պատերազմ չի ուզում:
Մի օինակ. հիշեք «Ջրհորի մոտ» պատմվածքը: /կներեք, որ չեմ հիշում, թե ում գրածն էր: Շնորհակալ կլինեմ, եթե հիշեցնեք/:
Ապրես, լրիվ համաձայն եմ։
«Ջրհորի մոտ»–ի ռեժիսորը Ժիրայր Ավետիսյանն ա, բայց սցենարի հեղինակը չգիտեմ ով ա։