Ադրբեջանում բնակվում են տասնյակ ազգերի ու ցեղախմբերի ներկայացուցիչներ, իսկ «ադրբեջանցի» ազգության տեսակ գոյություն չունի բնությունում: Նշածս ազգություններից ոչ բոլորն են իրենց համարում Հայերի արյունալի թշնամիներ: Նույնիսկ գոյություն ունեն բացառություններ, որոնք Հայերին համարում են իրենց եղբայրները… ասենք՝ իրենց ՈՒդին համարողները, Լեզգինների մեծամասնությունը, Թալիշների մի որոշ հատված և այլն:

Այնուամենայնիվ՝ ես պատասխանեցի «Այո»… դժվարությամբ, բայց այո.. մի ժամանակ իրոք գոյություն ուներ ոչ միայն ընկերություն, այլև՝ եղբայրություն շատ ներկայացուցիչների միջև և դրանց մեծ մասը պահպանվել են մինչև օրս:

Իսկ երիտասարդների միջև… ընկերություն չգիտեմ, բայց բարեկամական կապերի ոչ միայն լսել եմ, այլև՝ ինքս ունեմ մի էդպիսի լավ ծանոթ՝ Ադրբեջանից…

7 ամիս է, ինչ փոխել եմ բնակության վայրս: Դրանից առաջ՝ մոտ 2-2,5 ամիս ապրում էի այդ երիտասարդի հետ նույն 2-հոգանոց սենյակում՝ մի հանրակացարանում: Սկզբից, երբ իմացա, որ Ադրբեջանից է, 2-3 գիշեր չէի քնում… համոզված եմ, որ ինքն էլ էր անհանգիստ… նույն օրերին՝ շենքի պահակակետից ինձ կանչեցին ու հարցրեցին, թե արդյոք պրոբլեմներ չունեմ հարևանիս հետ… հարցը հիմնված էր, ինչպես իրենք խոստովանեցին, Ազերի հարևանիս բողոքի վրա, թե ինքն ինձանից վախենում է…

Որոշ ժամանակ անց՝ լավ բարեկամություն սկսեցինք անել: Ինձ մոտ հաճախ էին գալիս Հայ հյուրեր, իր մոտ էին երբեմն գալիս իր Ազերի ընկերներից - և ամեն ինչ նորմալ, ամեն ինչ հանգիստ: Երեկոները երբեմն միասին ընթրում էինք, համարյա ամեն երեկո՝ նարդի էինք խաղում: Մի 2 անգամ էլ միասին «լեվի» ենք գնացել… մեր սենյակում բռնում էինք Հ1-ը: Ինքը արդեն գիտեր ժամերը, երբ ես պետք է Հայլուրը նայեի: Հիմնականում հետս նայում էր ու որոշ մասեր խնդրում թարգմանել: Բացի դա՝ ճիշտ է՝ ես ողջ ցերեկը անցկացնում էի համալսարանում, բայց երեկոյան ընթրիքից ու նարդուց հետո, անպայման, տեղավորվում էի Հ1 նայելու՝ մինչև քնելս… մեկումեջ էլ, քաղաքավարության խաթեր համար, շրջվում էի դեպի իրեն՝
- ոչինչ չէ՞, որ Հայաստանն եմ նայում ու դու չես կարող հասկանալ…
- ոչինչ ոչինչ
- օքեյ..

ինքն ինձ համար, իր ալիքներով, չլիցենզավորված Ռուսական կամ Ուկրաինական LM էր բերում, որը վրաս անհամեմատ ավելի էժան էր նստում: տեղափոխվելուցս հետո էլ՝ երբեմն պահպանում ենք հեռախոսային կապ և հանդիպում ենք, երբ լինում եմ այն կողմերում…

Բաժանվելուց էլ՝ գրկախառնվեց, անսպասելի աչքերը լցրեց ու խոստովանեց՝
- քեզ պես լավ հարևան դեռ չէի ունեցել եղբայր…- ու ժպտալով ավելացրեց - պարզվում է՝ Հայերդ կարգին հարևաններ եք…


Հ.Գ. այդ Ազերի տղայի հետ հարևանությանը ես շատ ավելի շատ էի ուրախ, քան թե, ասենք՝ Վրացիների հետ հարևանությանը, որոնց երբ բերեցին մեր տնակ՝ հենց նույն երեկո դանակներով ելան մեր դեմ (տնակում 2 Հայ էինք ու միաժամանակ բերեցին 4 Վրացիներ…) ու բռնկվեց դաժան վիճաբանություն ու հարաբերությունների պարզում… և հայտնի չէ, թե երեկոն ինչպես կավարտվեր, եթե հարևան տնակի աֆրիկացիները, որոնք մեզ ճանաչում էին վաղուց, լուրը ակնթարթորեն չտարածեին ու նրանց կանչի վրա վազելով չհավաքվեին տարածքի բոլոր Հայերը… և երբ տղաները զգացին, որ թվային գերակշռությունը իրենց կողմը չէ՝ ստիպված եղան թաքցնել «զենքերը» ու ժանիքները ու կնքվեց հաշտության պայմանագիր…