Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
Միանգամայն համամիտ եմ
Նախ ընկերությունը պետք է վեր լինի ամեն ինչից, ներառյալ ազգամիջյան հակամարտություններից, հակառակ դեպքում դարավոր թշանամանքը ավելի կխորանա, իսկ լուծում գտնելն ավելի դժվար կլինի: Պետք է դիմացինին վերաբերել այնպես, ինչպիսի վերաբերմունք ակնկալելու եք դուք, իսկ եթե դիմացինը խեացի, գրագետ ու կիրթ անձնավորություն է, ապա ամենախնդրահարույց հարցերում էլ կարելի է ընդհանուր եզրեր գտնել
Ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի, հետևաբար «գյուղում» լավ մարդկանց հանդիպելու հավանակնությունը ավելի մեծ է
Դիմացինի գրագիտությունն ու կիրթ լինելը դա դեռ չի կարող բավարար լինել, որ դու նրա հետ լեզու գտնես: Օրինակ մարդուն կարող են մանկուց դաստիարակել, թե հայերը լավը չեն նրանց պետք է կացնահարել ամեն հարմար պահի, ցավոք հարևան հանրապետությունում հիմնականում այդպես են դաստիարակում, մեզ մոտ էլ պակաս ատելություն չի քարոզվում նրանց նկատմամբ, մեզ մոտ էլ սովորեցնում են թե թուրքի հետ բարեկամություն արա բայց զգաստ եղիր նա ցանկացած պահի կարող է կացնահարել:
Իմ դեպքում բախտս բերել է հանդիպել եմ մի մարդու, որի նախնիները Հայսատանից են եղել և նրան միշտ պատմել են հայերի և ազերիների բարեկամության մասին, նա այդպես է մեծացել և նրա հետ բավականին հեշտ է շփվելը: