Ես էլ մի որոշ ժամանակ առաջ կպատասխանեի ոչ, սակայն ինտեռնետում ծանոթացել եմ մի ադրբեջանցու և շատ հետաքրքիր հանգամանքներում

Հիմա մենք շփվում ենք ազատ և ցանկացած թեմայի շուրջ կրկնում եմ ցանկացած այդ թվում և ղարաբաղյան հակամարտության, Հայսատան--Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման և այլն և ոչ մի անգամ խոսակցությունը փոխադարձ վիրավորանքներով չի վերջացել

Մասնավորապես ղարաբաղյան պատերազմը նա համարում է կողտոտ քաղաքական խաղ, մեծ ողբերգությունը, որից հավասարապես տուժել են մեր ժողովուրդները և որից կարելի էր խուսափել

Ի դեպ նրա նախնիները Սիսիանից են եղել, բայց նա ադրբեջանցի է` Էմին Բաբաև, շատ էր ուզում մեր ֆորումում գրանցվել, բայց դե հայերեն չգիտեր

Խոստացել է գրի առնել և ինձ տալ իր տատիկի պատմվածքները հայերի ու ադրբեջանցիների համերաշխ կյանքի մասին: Ես էլ իմ հերթին դրանք թարգմանելու եմ ու ֆորումում ներկայացնելու եմ ձեր դատին

Էջանիշներ