Լիովին հնարավոր եմ համարում: Ադրբեջանցին մինչ ադրբեջանցի լինելը նախ և առաջ մարդ է: Ու չնայած որոշ դեպքերում անասնականն ավելի ակնառու է դառնում, բայց մարդը մնում է մարդ: Ասում են, նույնիսկ ջրի կաթիլը քար է ծակում: Եթե դուք սիրո չնչին դրսևորումներ ցուցաբերեք ամենավատի հանդեպ էլ, ապա կամաց-կամաց այդ չնչին սերը նրա հոգում կդառնա հզոր շարժիչ ուժ ձեր ընկերության հանդեպ: Պարզապես պետք է ընտելացնել թե մեզ և թե նրանց, որ նման բան հնարավոր է: Արյան կանչն է մեր մեջ խոսում: Մեր ծնողներից գեներով մեզ անցած վրեժի զգացումն է, որ մեզ թույլ չի տալիս հավատալ այդ ընկերությանը: Ասում են օձը խայթում է, երբ վտանգ է զգում: Իսկ ինչ պակաս օձ են նրանք: Երբ մենք չնայենք նրանց որպես թշնամի, երբ մեր աչքերում չցոլա ատելության կայծը, այլ հակառակը, սեր ու բարություն տեսնեն նրանք մեր հայացքում, ապա չեմ կարծում որ նրանց հոգեբանությունը թույլ կտա որևէ վատություն անել:
Էջանիշներ