Ես համարում եմ հնարավոր՝ չնայած ինտերնետում թուրքերի հետ միշտ տեղեկատվական պատերազմների մեջ եմ։ Իսկ ինչ ադրբեջանցիներին ա վերաբերվում, կարծում եմ կարելի է, մարդուց է գալիս։ Օրինակ Ինտերնյուսցիները կարողանում են համատեղ աշխատել։ Ես էլ մրցույթի եմ մասնակցել։ Շուտով գնալու եմ Վրաստան ու այնտեղ վրացիների ու ադրբեջանցիների հետ մի սեղանի շուրջ եմ նստելու, սեմինարների ենք լինելու։ Հուսամ կկարողանամ շփվել։ Դե online ուրիշ ա, իսկ կենդանի իրար դիմաց կանգնելն ու խոսելը լրիվ այլ բան ա։
Ավելացվել է 5 րոպե անց
Հակառակը, մեր պետությունը շատ մեղմ ա վարվում թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Իրանք լոբիզմով են զբաղվում ամբողջ օրը, իսկ մերոնք էդ առումով քնած են։ Մենակ երիտասարդությունն ա ինչ որ քայլեր անում։ ես որ լիքը նամակներ եմ ստանում, որտեղ թուրքերը խիստ կասկածի տակ են դնում ցեղասպանությունը, հատկապես թուրք պատմաբան երիտասարդները։
Մտեք www.armstudents.narod.ru
Ես եմ ստեղծել։
Վերջին խմբագրող՝ Moon: 13.04.2008, 11:31: Պատճառ: Գրառման ավելացում
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
իմ դեպքում շատ ավելի հետաքրքիր ե , քանի որ կարող եմ ասել ոչ միայն շփվում եմ այլ վիրտուալ շատ երկար( մոտ 4 տարի) ընկերություն եմ անում մի ադրբեջանցի տղայի հետ , ով սոորում ե զինորական ակադեմիայում և լավ տրամադրվաց չի հայերի հանդեպ, սակայն մեր շպումը շատ հեշտ ե ստացվում , ու երանի , որ ես իր պես հայ ընկերներ շատ ունենայի, մենք ցանկացաց հարցի մասին խոսել ենկ , արավելապես ղարաբաղյան հարցի շուրջ և երբեք չի եղել դեպք , որ վերացվի կոնֆլիկտի, ու միշտ ինչ որ տոնի իրար մաղտում ենք , որ գա մի որ երբ մեր ազգերն ել իրար վերաբերվեն այնպես, ինչպես մենք
Պ.Ս ես երկար ժամանակ չեմ իմացել որ նա ադրբեջանցի եր, ու ինքն ել չեր համարձակվում ասել իր ազգուտյունը` վախենալով ինձ կորցնել, բայց ես արդեն իրեն շատ հարազատ մարդ եի համարում և կորցնել դրա պատճարով չեի կարող, իսկ մյուսների դեպքում չեմ կարող ասել, հնարաոր ե լրիվ հակարակ րեակցիան լինի
Ժողովուրդ ջան, ես նոր եմ եկել Վրաստանից։ Սեմինարներս ավարտվեցին, լացում էինք, չէինք ուզում իրարից բաժանվել։ Ընտիր երեխեք են ադրբեջանցիները, մենք բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, մնացածը քաղաքականություն ա։ Պետք չի ատել իրար, ես այնպես եմ ընկերացել նրանց հետ, որ ինձ համար հանցագործություն է թշնամի համարելը նրանց։ Նախ պետք է հիշել մենք մարդ ենք առաջին հերթին և մարդ չպետք է նմանվի գազանի, բանական էակ պետք է մնա։ Ես անհամբեր սպասում եմ երբ եմ կրկին նրանց հանդիպելու։
Եթե շփվեք իրանց հետ, նոր կհասկանաք իմ ասածը։
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
մեղմ վարվել ասելով, ես նկատի ունեմ տեղեկատվական հոսքը։ և՛ թուրքերը և՛ ադրբեջանցիները տեղեկատվական պատերազմների մեջ են։ Իրանք ամեն ինչ անում են, որ հաղթեն տեղեկատվական պատերազմներիում։ իսկ մենք այդ առումով թույլ ենք։
Իսկ այն ադրբեջանցիները կամ հայերը, ովքեր իրար հետ շփվում են, չեն կարող իրար չհավանել։ Դա իմ կարծիքն է։ ես շատ ուրախ եմ, որ ձեռք բերեցի տենց լավ ընկերներ։ Ամենաահավորն այն ա, որ մենք չենք կարող իրար զանգել, սմս գրել։ Մենակ մեյլ։
Ավելացվել է 1 րոպե անց
Դե եթե դու մարդուն դասում ես կենդանիների շարքում, ես քեզ ասելու բան չունեմ էլ։
Վերջին խմբագրող՝ Moon: 12.05.2008, 22:59: Պատճառ: Գրառման ավելացում
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Մենք` հայերս, մի լավ խոսք ունենք` «Մարդս մարդ լինի»:
Կարծում եմ, որ ընկերություն անելու համար ո'չ ազգությունը, ո'չ սեռը, ո'չ կրոնական պատկանելությունը և ո'չ էլ մաշկի գույնը կապ չունեն: Կարևորն անկեղծ սերն է միմյանց նկատմամբ: Ազնվությունը:
Իսկ մեր և ադրբեջանցիների դեպքում դա զուտ քաղաքականություն է, թե իբր մեր ազգերը բարեկամանալ չեն կարող: Մեզ մոտ այդքան չէ, բայց Ադրբեջանում ծրագրավորված քաղաքականություն է գնում ադրբեջանցիներին հայերի դեմ լարելու համար: Որոշ առումներով դա նրանց հաջողվում է, բայց կգա ժամանակ, որ իրենք իրենց արածից կհոգնեն, իսկ ժողովուրդը կհասկանա, որ այդպես շատ հեռու գնալ հնարավոր չէ: Ոչ ոք, նույնիսկ ամենահզոր պետության ժողովուրդը պատերազմ չի ուզում:
Մի օինակ. հիշեք «Ջրհորի մոտ» պատմվածքը: /կներեք, որ չեմ հիշում, թե ում գրածն էր: Շնորհակալ կլինեմ, եթե հիշեցնեք/:
Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Ես քվեարկեմ եմ ''ոչ''
Կարծում եմ առաջիկա 100-ամյակում հնարավոր չի լինի ընկերային հարաբերություններ հաստատել ադրբեջանցու հետ...
Եթե իրոք ձեր թվարկած ֆորումներում ադրբեջանցիները խոսում են թեմայի, վերաբերյալ հետաքրքիր կլիներ իմանալ այդ ֆուրումների հասցեները: Իմ իմացած բոլոր ֆորումներում, որտեղ հնարավոր է հայի և ադրբեջանցու շփումը, խոսակցության ուրիշ թեմա չի լինում, նույնիսկ ձանձրանում են մարդիկ ում համար հետաքրքիր չեն թե' հայերը, թե' ազերիները:
Նրանց տրամադրությունը չափազանց ագրեսիվ է (կարծում եմ դաստիարակության պետական մեթոդ է): Բոլոր ազերիները Արմենիա բառը սկսում են փոքրատառով (նույնիսկ այն դեպքում, երբ գրառման բոլոր տառերն են մեծատառերով): Եթե նրանց համար Ռամիլ Սաֆարովը ազգային հերոս է (եթե ոչ պաշտոնապես, ապա ամբողջ երիտասարդության համար), հնարավոր չէ հարաբերություններ ունենալ Բաքվեցի ազերիի հետ, բայց, ինչ խոսք, իհարկե արտերկրում հնարավոր է նման հարաբերություններ:
Վերջին խմբագրող՝ Dn. Noy: 12.05.2008, 23:44: Պատճառ: ,,,
Էդքանը հասկացա՞ր էդ գրռումիցս:
Վերջին խմբագրող՝ Kuk: 13.05.2008, 14:09:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ադրբեջանցիների մասին.
Նույն մարդը գրում է վրացիների մասին.
Մեկնաբանություններն ավելորդ են;
Ավելացվել է 4 րոպե անց
Ի դեպ, ես շփվել եմ և՛ վրացիների հետ, և՛ ադրբեջանցիների հետ, բայց չեմ կարող վրացիների մասին ասել վատը, իսկ ադրբեջանցիների մասին՝ լավը: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դու քո անձնականը վերածել ես ընդհանուրի:
Վերջին խմբագրող՝ Kuk: 13.05.2008, 14:23: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես ինքս նշում եմ, որ դա իմ սուբյեկտիվ կարծիքն ա։ Շատ ավելի ուրախ եմ, որ քեզ վրա լավ տպավորություն են թողել վրացիները, ինչը ես շատ կուզենայի, որ ինձ մոտ նույնը լիներ, դե ինչ արած։ Իսկ ադրբեջանցիք իրոք լավն էին, մենք ակնեղծ շփվել են իրար հետ։ Ես չեմ կարող ստեկ, ասում եմ այն, ինչ զգացել ու տեսել եմ։
Ու հեչ էլ պետք չէ զայրանալ։
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ