User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հնարավո՞ր է արդյոք ընկերություն ադրբեջանցու և հայի միջև

Քվեարկողներ
79. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    51 64.56%
  • Ոչ

    19 24.05%
  • Դժվարանում եմ պատասխանել

    9 11.39%
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Հնարավո՞ր է արդյոք ընկերություն ադրբեջանցու և հայի միջև

  1. #16
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.06.2007
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Հին թշնամին նոր բարեկամ չի դառնա:

  2. #17
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Ընկերությունը անկախ է սեռից, տարիքից, ազգությունից և այլ, և այլն...
    Իսկ հայերի ու ադրբեջանցիների ընկերությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ:

  3. #18
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Հնարավոր է, եթե դիմացինդ նորմալ գրագետ մտածող և տեղեկացված մարդ է: Ցավոք սրտի ինձ դեռ բախտ չի վիճակվել այդպիսի ադրբեջանցու հանդիպել վիրտուալում: Իմ հանդիպած բոլոր ադրբեջանցիները եղել են կիսագրագետ, զոմբիացված, հայերի նկատմամբ չարացած, հիստերիկ, ignor list -ի արժանի կենդանիներ: Չնայած իմ պապերը սերունդների փորձը ունենալով ասել են. «թՈրքը մնում ա թՈրք», այնուամենայնիվ քվեարկել եմ այո, որովհետև վստահ եմ, որ կան ադրբեջանցիներ, որոնք ունեն նորմալ մարդկային հատկանիշներ և նրանց հետ կարելի է ընկերություն անել: Հիշենք, որ եղել են դեպքեր, երբ առանձին թուրքեր հայի կյանք են փրկել:

  4. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    .... .. ու եթե անգամ հնարավոր լինի լինելու է "Շան հետ ընգերացի, բայց փետը ձեռիցդ մի գցի" տարբերակով:
    Վերջին խմբագրող՝ NetX: 09.07.2007, 00:25:

  5. #20
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերությունը անկախ է սեռից, տարիքից, ազգությունից և այլ, և այլն...
    Իսկ հայերի ու ադրբեջանցիների ընկերությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ:
    Միանգամայն համամիտ եմ
    Նախ ընկերությունը պետք է վեր լինի ամեն ինչից, ներառյալ ազգամիջյան հակամարտություններից, հակառակ դեպքում դարավոր թշանամանքը ավելի կխորանա, իսկ լուծում գտնելն ավելի դժվար կլինի: Պետք է դիմացինին վերաբերել այնպես, ինչպիսի վերաբերմունք ակնկալելու եք դուք, իսկ եթե դիմացինը խեացի, գրագետ ու կիրթ անձնավորություն է, ապա ամենախնդրահարույց հարցերում էլ կարելի է ընդհանուր եզրեր գտնել
    Ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի, հետևաբար «գյուղում» լավ մարդկանց հանդիպելու հավանակնությունը ավելի մեծ է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #21
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանգամայն համամիտ եմ
    Նախ ընկերությունը պետք է վեր լինի ամեն ինչից, ներառյալ ազգամիջյան հակամարտություններից, հակառակ դեպքում դարավոր թշանամանքը ավելի կխորանա, իսկ լուծում գտնելն ավելի դժվար կլինի: Պետք է դիմացինին վերաբերել այնպես, ինչպիսի վերաբերմունք ակնկալելու եք դուք, իսկ եթե դիմացինը խեացի, գրագետ ու կիրթ անձնավորություն է, ապա ամենախնդրահարույց հարցերում էլ կարելի է ընդհանուր եզրեր գտնել
    Ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի, հետևաբար «գյուղում» լավ մարդկանց հանդիպելու հավանակնությունը ավելի մեծ է
    Դիմացինի գրագիտությունն ու կիրթ լինելը դա դեռ չի կարող բավարար լինել, որ դու նրա հետ լեզու գտնես: Օրինակ մարդուն կարող են մանկուց դաստիարակել, թե հայերը լավը չեն նրանց պետք է կացնահարել ամեն հարմար պահի, ցավոք հարևան հանրապետությունում հիմնականում այդպես են դաստիարակում, մեզ մոտ էլ պակաս ատելություն չի քարոզվում նրանց նկատմամբ, մեզ մոտ էլ սովորեցնում են թե թուրքի հետ բարեկամություն արա բայց զգաստ եղիր նա ցանկացած պահի կարող է կացնահարել:
    Իմ դեպքում բախտս բերել է հանդիպել եմ մի մարդու, որի նախնիները Հայսատանից են եղել և նրան միշտ պատմել են հայերի և ազերիների բարեկամության մասին, նա այդպես է մեծացել և նրա հետ բավականին հեշտ է շփվելը:

  7. #22
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Ադրբեջանում բնակվում են տասնյակ ազգերի ու ցեղախմբերի ներկայացուցիչներ, իսկ «ադրբեջանցի» ազգության տեսակ գոյություն չունի բնությունում: Նշածս ազգություններից ոչ բոլորն են իրենց համարում Հայերի արյունալի թշնամիներ: Նույնիսկ գոյություն ունեն բացառություններ, որոնք Հայերին համարում են իրենց եղբայրները… ասենք՝ իրենց ՈՒդին համարողները, Լեզգինների մեծամասնությունը, Թալիշների մի որոշ հատված և այլն:

    Այնուամենայնիվ՝ ես պատասխանեցի «Այո»… դժվարությամբ, բայց այո.. մի ժամանակ իրոք գոյություն ուներ ոչ միայն ընկերություն, այլև՝ եղբայրություն շատ ներկայացուցիչների միջև և դրանց մեծ մասը պահպանվել են մինչև օրս:

    Իսկ երիտասարդների միջև… ընկերություն չգիտեմ, բայց բարեկամական կապերի ոչ միայն լսել եմ, այլև՝ ինքս ունեմ մի էդպիսի լավ ծանոթ՝ Ադրբեջանից…

    7 ամիս է, ինչ փոխել եմ բնակության վայրս: Դրանից առաջ՝ մոտ 2-2,5 ամիս ապրում էի այդ երիտասարդի հետ նույն 2-հոգանոց սենյակում՝ մի հանրակացարանում: Սկզբից, երբ իմացա, որ Ադրբեջանից է, 2-3 գիշեր չէի քնում… համոզված եմ, որ ինքն էլ էր անհանգիստ… նույն օրերին՝ շենքի պահակակետից ինձ կանչեցին ու հարցրեցին, թե արդյոք պրոբլեմներ չունեմ հարևանիս հետ… հարցը հիմնված էր, ինչպես իրենք խոստովանեցին, Ազերի հարևանիս բողոքի վրա, թե ինքն ինձանից վախենում է…

    Որոշ ժամանակ անց՝ լավ բարեկամություն սկսեցինք անել: Ինձ մոտ հաճախ էին գալիս Հայ հյուրեր, իր մոտ էին երբեմն գալիս իր Ազերի ընկերներից - և ամեն ինչ նորմալ, ամեն ինչ հանգիստ: Երեկոները երբեմն միասին ընթրում էինք, համարյա ամեն երեկո՝ նարդի էինք խաղում: Մի 2 անգամ էլ միասին «լեվի» ենք գնացել… մեր սենյակում բռնում էինք Հ1-ը: Ինքը արդեն գիտեր ժամերը, երբ ես պետք է Հայլուրը նայեի: Հիմնականում հետս նայում էր ու որոշ մասեր խնդրում թարգմանել: Բացի դա՝ ճիշտ է՝ ես ողջ ցերեկը անցկացնում էի համալսարանում, բայց երեկոյան ընթրիքից ու նարդուց հետո, անպայման, տեղավորվում էի Հ1 նայելու՝ մինչև քնելս… մեկումեջ էլ, քաղաքավարության խաթեր համար, շրջվում էի դեպի իրեն՝
    - ոչինչ չէ՞, որ Հայաստանն եմ նայում ու դու չես կարող հասկանալ…
    - ոչինչ ոչինչ
    - օքեյ..

    ինքն ինձ համար, իր ալիքներով, չլիցենզավորված Ռուսական կամ Ուկրաինական LM էր բերում, որը վրաս անհամեմատ ավելի էժան էր նստում: տեղափոխվելուցս հետո էլ՝ երբեմն պահպանում ենք հեռախոսային կապ և հանդիպում ենք, երբ լինում եմ այն կողմերում…

    Բաժանվելուց էլ՝ գրկախառնվեց, անսպասելի աչքերը լցրեց ու խոստովանեց՝
    - քեզ պես լավ հարևան դեռ չէի ունեցել եղբայր…- ու ժպտալով ավելացրեց - պարզվում է՝ Հայերդ կարգին հարևաններ եք…


    Հ.Գ. այդ Ազերի տղայի հետ հարևանությանը ես շատ ավելի շատ էի ուրախ, քան թե, ասենք՝ Վրացիների հետ հարևանությանը, որոնց երբ բերեցին մեր տնակ՝ հենց նույն երեկո դանակներով ելան մեր դեմ (տնակում 2 Հայ էինք ու միաժամանակ բերեցին 4 Վրացիներ…) ու բռնկվեց դաժան վիճաբանություն ու հարաբերությունների պարզում… և հայտնի չէ, թե երեկոն ինչպես կավարտվեր, եթե հարևան տնակի աֆրիկացիները, որոնք մեզ ճանաչում էին վաղուց, լուրը ակնթարթորեն չտարածեին ու նրանց կանչի վրա վազելով չհավաքվեին տարածքի բոլոր Հայերը… և երբ տղաները զգացին, որ թվային գերակշռությունը իրենց կողմը չէ՝ ստիպված եղան թաքցնել «զենքերը» ու ժանիքները ու կնքվեց հաշտության պայմանագիր…
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #23
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Անձամբ ինձ համար, ԵՐԲԵՔ
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  9. #24
    On-line
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2007
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Ադրբեջանցու հետ ընկերություն անելը հնարավոր է. ինքը մեղավոր չէ, որ իր ծնողներն ադրբեջանցի են…
    Նամակը խմբագրեց DAR 21-ը:

  10. #25
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    դե, եթե մարդու ու շան մեջ հնարավոր ա, հայի ու ադրբեջանցու մեջ էլ հնարավոր կլնի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #26
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Առաջին հայացքից թվում ա, թե հեշտ հարց ա… Բայց բավականին մտածելու տեղիք տվեց…

    Մի կողմից, ազգությունը, սեռը, տարիքը չեն կարող խոչընդոտել ընկերությանը… Համաձայն եմ նաև, որ այս ընկերությունը անհրաժեշտ է…
    Բայց և գտնում եմ, որ ներկայումս դա դեռ հնարավոր չէ… մի պարզ պատճառով... հայերը ատելություն են սերմանում իրենց երեխաների մեջ ադրբեջանցիների հանդեպ, ադրբեջանցիները ատելություն են սերմանում հայերի հանդեպ… դարեր շարունակ այդպես է եղել, ու եթե կանգ չառնեն երկուսն էլ, նման տեսակի ընկերությունը երբեք էլ հնարավոր չի դառնա… հակառակը, գնալով ավելի ու ավելի անհնարին կդառնա, առանց այդ էլ ատելության շատ մեծ արմատներ են տարածվել մարդկանց սրտներում…

    Ամեն դեպքում պետք է չմոռանալ, որ նոր սերունդը մեղավոր չէ իր նախնիների մեղքերում…

    Տենց էլ չկողմնորոշվեցի… ընտրել եմ «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. #27
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    ես զույգ գիտեմ` ադրբեջանցի տղա - հայ աղջիկ!
    արդեն մի քանի տարի է` ընկերություն են անում!
    Էդ տղային ճանաչել եմ ավելի շուտ, քան այսօրվա նրա հայ ընկերուհին: ԵՐԲԵՔ, երբեք չէի պատկերացնի, որ կարող է հայ աղջկա սիրահարվել... թեև, երբ հայ-վրաց-ադրբեջանական մեկամսյա համատեղ դասընթացներից հետո (և ապրում էինք միասին, և ուրախանում էինք միասին, և չէինք ուտում իրար... էդ ժամանակ նաև ընկերաբար շատ սիրում էինք միմյանց) գնացինք տներով, էդ տղան սկսեց մեր աղջիկներից մեկին սիրային մեյլեր գրել... դա անցավ, մեկ էլ իմացանք էս մի սիրահարվածության մասին: Չհավատացի, մինչև ինքս էլ չտեսա, թե ոնց էր էս տղան լալիս ընկերուհուն տեսնելիս, ինչքան ջերմ էին իրար հետ... մինչև հիմա, ցավոք, էդ կասկածի բիծը կա թե´ իմ մեջ, թե´ մեր այլ ընդհանուր ծանոթների, բայց փաստ է այն, որ մարդիկ միմյանց սիրում են, ծնողներից թաքուն մեկնում են Թբիլիսի (երկուսն էլ ապրում են իրենց հայրենիքների մայրաքաղաքներում), որ միմյանց հանդիպեն... տղայի ծնողներն էնպիսի պահպանողական մարդիկ են, որ երբեք նման բան թույլ չէին տա, եթե տղան համառ չլիներ իր սիրո մեջ: Երբ հարցնում ենք, թե ինչ են անելու հետագայում, երբ կմիավորվեն ու ստիպված կլկինեն ընդունել մի կրոն ու լինել երկրներից մեկի կողմից, պատասխանում են, որ հեռու կգնան էստեղից, կապրեն խաղաղ, առանց կրոնա-քաղաքական տարաձայնությունների:
    Ես շատ ուրախ կլինեմ, եթե ամեն բան իսկապես ՍԻՐՈՎ ու գեղեցիկ, նրանք իսկապես ընտանիք կազմեն ու երջանիկ ապրեն... բայց, իրականում, չեմ ընդունում նման փոխհարաբերությունները հայ-ադրբեջանցի կամ հայ-թուրք զույգերի միջև... այսինքն հայը, էն էլ աղջիկը, կարծում եմ, չի կարող իր սերնդին խառնի այս ազգերից որևէ մեկի արյունը... տեսնու՞մ եք` օրինակը աչքիս առաջ, էլի էս կարծիքին եմ, բայց և շա~տ ուրախ կլինեմ էս երեխեքի համատեղ երջանկությամբ...

    իսկ պարզապես ընկերություն ՄԻԱՆՇԱՆԱԿ կարող է լինել! ունեմ ադրբեջանցի ծանոթներ, որոնցից գոնե մեկին, եթե շատ ժամանակ ունենայինք միասին շփվելու ու աշխատելու, գուցե այսօր և ընկեր անվանեի: Շատ լավ էրեխեք կան: Իհարկե, 3-4 տարի առաջ ավելի հեշտ էր շփվել, քան հիմա, բայց ասեմ, որ հաճախ մեզ ադրբեջանցիների հետ շփվելն ավելի հեշտ էր լինում, քան վրացիների, որովհետև վրացիների մեջ վերջին տարիներին շատ վատ մեծամտություն է մտել (թեև իրշանց մեջ էլ ընտիր էրեխեք կան), իսկ մենք ու ադրբեջանցիները միմյանց ավելի մոտ ենք մտածելակերպով, ինտելեկտուալ մակարդակով... վրացիների մեջ ձևականությունն ավելի շատ է: Էլի եմ լսել, որ արտասահմանում հայերին շատ ավելի հեշտ է եղել շփվել ու ընկերություն անել ադրբեջանցիների, քան այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Ինչ էլ չլինի, գոնե մի քանի դար իրար կողք ենք ապրել, Սովետի տարիներին լրիվ միանման ենք ապրել (դե նավթը չհաշված)... մինչև պատերազմը լի~քը լավ ընկերներ են եղել, ովքեր քաղաքական պատճառներով բաժանվել են... օրինակ, հեռուստակամուրջ է եղել Ռոբերտ Սահակյանցի ու նրա ադրբեջանցի ընկերոջ միջև. թեև փորձում են տեսախցիկի առաջ իրենց զուսպ պահել, բայց երևում է, որ իսկապես մարդիկ ջերմ ընկերներ են եղել, հիմա կարոտում են միմյանց...

    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  13. #28
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Հա, որովհետև կան շատ հայեր, որ ցանկացած ադրբեջանցուց վատն են
    Իմ համար մեկ ա, մարդս մարդ լինի

  14. #29
    После меня могила!!! Tigran Adunts-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Գորիս և Երևան կամ Երևան և Գորիս
    Տարիք
    35
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    Հայ-ադրբեջանցի հնարավոր ա, բայց ադրբեջանցի-հայ դժվար
    Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!

  15. #30
    Սկսնակ անդամ suzi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2008
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ընկերություն Ադրբեջանցու և Հայի միջև

    իմ կարծիքով հնարավորա անկախ նրանից թե ինչ ազգիա կարևորը մարդս մարդ լինի, բայց միևնույն ժամանակ մտածում եմ, որ ես դժվար ինչ որ ադրբեջանցու հետ ընկերություն անեի

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 495
    Վերջինը: 06.05.2013, 23:49
  2. Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին
    Հեղինակ՝ qameleon, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 310
    Վերջինը: 20.07.2012, 13:58
  3. Հնարավո՞ր է արդյոք սիրել մի մարդու, որի ապրելակերպը ձեզ համար ընդունելի չէ
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 43
    Վերջինը: 18.07.2012, 18:02
  4. Հնարավո՞ր է արդյոք Freelance Հայաստանում։
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.01.2010, 23:36
  5. Կարո՞ղ է արդյոք Մարդու և բնության միջև հակասություն լինել
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 27
    Վերջինը: 01.03.2009, 00:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •