Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
Այսօր Հայաստանում արդեն կան մի շարք սուպերմարկետներ, որոնցում առկա է բանջարեղենների մեծ տեսականի: Ոչ մի հոտ, ոչ մի ճահիճ:
Այսօր Հայաստանւոմ սուպերմարկետներում չկա ոչնչի պակաս, բայց այդ ամենը պետք է գնել: Հարց է առաջանում, ինչո՞վ, ինչպես գնել եթե գները թանկ են: Ինչո՞վ են պայմանավորված այդ թանկ գները, ինչի՞ հետևանքով այն թանկացել, համաշխարհային ճգնաժամի, թե՞ ուղղակի Լֆիկը այդ գներնա սահմնաել, այդպես պետք է լինի:
Դե մի կողմից ընդունելի չէ հակասանիտարական իրավիճակը, դա նույնիսկ զզվանք է առաջացնում Սակայն մարդկանց իրենց օրվա հացից զրկելուց առաջ լավ պետք է հաշվարկ անեն: Բացի այդ ճիշտ կլիներ մոտակա մի երկու տարում վերջիններիս արտոնություններ տալ: Ինչ վերաբերումա գներին, ապա արդեն լրիվ պարզ է դառնում, որ դրանց պատճառը մոնոպոլ տնտեսություննա: Ու թանկագին վարչապետի այդ հապճեպ քաղաքականությունները էլ ավելի են կենտրոնացնում ողջ առևտուրը մի քանի մարդու ձեռքում, որը անշուշտ չի հանգեցնի գների նվազման: