Օր օրի տաքանում են եղանակները: Դրանց հետ միաժամանակ գնալով ավելի ու ավելի է վատթարանում Հայկական շուկայի վիճակը: Խոսքը ոչ թե շուկաների շենքերի ներսում առկա քաղաքակիրթ շուկայի մասին է, այլ հենց շուկայի պատերի տակ կատարվող առուծախի մասին: Մեր հարգարժան առևտրականներից յուրաքանչյուրը հենց իրենց “առևտրային տարածքին” կից ստեղծում է աղբանոց, նույնիսկ չմտածելով, որ մինչ երեկո ինքն է այդ խոզանոցի մեջ մնալու: Դրան գումարած բանաջարեղենի վրա անընդմեջ ջուր են ցանում, իբր այն թարմ պահելու և նրանց արտաքին տեսքը չկորցնելու համար: Իսկ այդ ջուրը հոսում է գետին, ու նրանց ստեղծած աղբանոցի հետ միաժամանակ դառնում հոտած ջրերով “ճահիճ”:
Ու այդ ոչ սանիտարական վայրերից մենք` հասարակ ժողովուրդս, մեր հանապազօրյա ուտելիքն ենք ձեռք բերում:
Զզվելի է…![]()
Էջանիշներ