Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
«Կբռնես ձեռքս, գրիչս կխլես: Բայց չէ՛, չես կարող ինձ արգելել գրել: Ես կկտրեմ մազերս ու դրանցից տառեր կսարքեմ: Կպատռեմ հագուստս, որ կտոր-կտոր բառեր դառնան ու հերթով շարվեն սպիտակեղենիս վրա, որն իմ թուղթը կլինի: Թել ու ասեղ կվերցնեմ, մտքերս կկարեմ թղթիս, որ եթե հանկարծ քամին փչի, դրանք չցրվեն, չփախչեն ինձնից: Բառերը ծակել չի կարելի. պետք է զգույշ աշխատել: Այդ դեպքում ինչպե՞ս կպցնեմ թղթին, ի՞նչ անեմ, որ չկորչեն: Ուժեղ մտքերը մնայուն են, կարելու կարիք չկա: Դրանք տպվում են ավելի ամուր թղթի վրա, որը ո՛չ քամուց կքշվի, ո՛չ կրակից կայրվի:
Վերցրու՛ գրիչս, պատռի՛ր տետրերս, կտրի՛ր ձեռքերս: Միևնույն է, ես գրելու եմ՝ ինչ էլ անես, ինչ էլ ասես…»:
Կներեք, մինչև վերջը տեղադրելը չեմ դիմանա
Շատ ազդեցիկ է: Ասես ոչ թե աչքերով, այլ բաց նյարդերով կարդամ… Բյո՛ւր ջան, գրի, շա՛տ գրի, հատկապես ընտրածս մասի նման
Ու եթե որևէ մեկը փորձի գրիչդ խլել.... ես նրան կնվիրեմ իմը, մենակ թե քեզ հանգիստ թողնեն