User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Երևան ջուր

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Երևան ջուր

    Ընդհանրապես իշխանությունների կողմից իրականացված կասկածելի գործարքները անթիվ ու անհամար են, սակայն կան ոլորտներ, որտեղ իշխանության կասկածելի գործողությունների հետևանքները բնակչությունը ուղղակիորեն զգում է իր մաշկի վրա: Այդպիսի մի կասկածելի գործարք իրականացվել է նաև Երջրմուղկոյուղու հարցում:
    Խոստացված 24 ժամ ջուրը չկա ու չի էլ սպասվում, որ կլինի ու սա չնայած նրան, որ ջրաչափերը միանգամից տեղադրեցին: Բակում, որտեղ ապրում եմ ես, ամեն օր երբ ջուրը միացնում են, մի մեծ ճահիճ է առաջանում: Ձմռանը այդ ջուրը սառչում է և սահադաշտ գնալու կարիք չի լինում: Ես այդ բակում ապրում եմ արդեն 5-6 տարի, ասում են, որ մինչ այդ էլ է այդպես եղել: Էլ չեմ խոսում խողովակից եկող կասկածելի պարունակության ու հոտի մասին:
    Հայաստանում շատերի համար է ացի խնդիրը բարդ, սակայն ջուրն ավելի է անհրաժեշտ: Երբևէ այս հարցը լուծում կստանա՞:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևան ջրմուղկոյուղի

    Սրանք լրիվ աննորմալ են: Հիմա էլ անկապ վերցրել տան բաժանորդի ազգանունն են փոխել Ազգանվնափոխել են... Ինչի՞ են փոխել, ո՞վ ա փոխել, Ջրմուղկոյուղին տեղյակ չի... Գժվել կարելիա:

  3. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջրմուղկոյուղի

    Կարծեմ հիմա «Երևան ջուր» ա կոչվում: Առաջ մեր տան ծորակից նախանձելիորեն համեղ ջուր էր գալիս, հիմա ես ծորակից ընհանրապես ջուր չեմ խմում: Իսկ մեկ խորանարդ մետրի համար գանձվող գումարը մոնոտոն աճում է

  4. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջրմուղկոյուղի

    Ուղիղ 2 շաբաթ զանգում եինք որ գային խմելու ջրի խողովակի վթարը վերացնեին... արդեն կարգին լիճ էր գոյացել... հետո էլ ճառում են թե կորուստները շատ են.. այ տավարներ վթարները հլա ժամանակին վերացրեք տեսնեմ կորուստներից ինչքան կմնա..?

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջրմուղկոյուղի

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղիղ 2 շաբաթ զանգում եինք որ գային խմելու ջրի խողովակի վթարը վերացնեին... արդեն կարգին լիճ էր գոյացել... հետո էլ ճառում են թե կորուստները շատ են.. այ տավարներ վթարները հլա ժամանակին վերացրեք տեսնեմ կորուստներից ինչքան կմնա..?
    հետս՞
    շատ հետաքիրքիր ռոմանի սկիզբ է : իսկ ինչ՞ եղավ հաջորդ երկու շաբաթների ընթացքում

  6. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջրմուղկոյուղի

    Դոլարի կուրսը բարձրացավ

    Եկան սարքեցին բակն ել ցեխակոլոլ արին գնացին... մինչև հիմա նենց ցեխա ոնց որ գեղի ճամփա

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևան ջրմուղկոյուղի

    ԹԱՆԿԱՑՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ, ՀԵՐԹԸ ՔԵԶ ԷԼ ՀԱՍԱՎ, ՋՈՒՐ


    Սուրբ ճշմարտություն է. առանց էլեկտրականության դեռ կարելի է ինչ-որ կերպ դիմանալ (սրա դառը փորձը հո ունենք), առանց ջրի պարզապես անհնար է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի՝ հակասանիտարական վիճակ ու մանրէների գրոհ…

    Փառք Աստծու, ծորակը բացելիս լսում ենք բաղձալի խոխոջյունը։ Ճիշտ է՝ գրաֆիկով, բայց լսում ենք։ Այլ հարց է, թե որքան ենք վճարում այդ գրաֆիկի համար։ Իսկ վճարում ենք ոչ քիչ։ Ու դեռ էլ ավելի շատ պիտի վճարենք։

    Հուլիսի 1-ից Երեւանում ու շրջակա բնակավայրերում 1 խորանարդ մետրի համար գործող 181 դրամ սակագինը ծրագրված է բարձրացնել մինչեւ 207 դրամի։ Վերջերս այս մասին հաղորդեց «Երեւան ջուր» առեւտրային ընկերության տնօրեն Գագիկ Մարգարյանը։ Վրդովեցուցիչ է, անշուշտ, սակայն պրն Մարգարյանը շտապեց մեզ հոգեբանորեն հանգստացնել՝ նկատելով, թե քանի որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի ծրագրվում, այս չորրորդ ցուցանիշը հաշվարկներում նկատի չի առնվել, արդյունքում ջրի գինը բարձրանալու է 14%-ով։ Շնորհակալությո՛ւն։ Ընդամենը՝ 14։ Կարո՞ղ էին, չէ՞, բարձրացնել 40%-ով, 70%-ով, կրկնակի, ավելի շատ… Իսկ բարձրանում է ընդամենը ողորմելի 14 տոկոսով։ Ծիծաղել կարելի է։

    Այժմ՝ լրջորեն։ Պրն Մարգարյանը հաղորդեց, որ անցյալ տարի իրացումը կազմել է 55, 5մլն խմ։ 31, 72մլն-ը ծախսել են ջրաչափ ունեցող տնային սպառողները, 2մլն-ը՝ առանց ջրաչափի սպառողները եւ 21, 77մլն-ը՝ արդյունաբերական սպառողները։ Ձանձրալի՞ թվեր են։ Համբերե՛ք։ Այժմ սկսվում է ամենահետաքրքիրը։ Ջրի կորուստները կազմել են 307,3մլն։ Պատկերացնո՞ւմ եք։ Երեւանցիները սպառում են 55 միլիոն, իսկ ավելի քան երեք հարյուր միլիոնը ինչ-որ տեղ է անհետանում։ Ֆանտաստիկա է։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք վե՛ց (6) անգամ ավելի շատ ենք վճարում, քան սպառում ենք։ Փաստորեն, 181 դրամ/խմ արժեքի դեպքում մեր կողմից ջրի օգտագործման իրական գինը կազմում է ընդամենը 30 դրամ խմ-ի համար։ Մնացած 150 դրամը մենք վճարում ենք ոչ մի բանի համար։ Ինչ-որ մեկի կողմից կորցրած ջրի։ Սա նման է մոտավորապես այն բանին, երբ մեծ ճանապարհի ավազակը զոհից խլում է մոտն ունեցած 6 ոսկերդամից 5-ը՝ մեկը ողորմածորեն թողնելով նրան։ Ահա թե ինչի է սա նման։ Եվ ուրեմն «Երեւան ջուրը» ավելի շատ նման է ոչ թե բիզնես կազմակերպության, այլ… ասենք, սոմալիցի ծովահենների։

    Ամփոփենք։ Սպառողները (մենք ու դուք) վճարում են մի սակագնով, որն արդարացված է սոսկ 1/6-րդ մասով։ Իսկ Երեւանում տարվա ընթացքում ավելի քան 300մլն խմ ջուր ձախ է հոսում։ Բաշխիչ կայաններում տարրական կափույրները սարսափելի ձեւով կաթկթում են։ Դրանք՝ այդ կափույրները, տեղադրվել են դեռեւս Սովետի օրոք ու այդ ժամանակվանից կաթկթում են։ Ջուրը հենց այնպես աննպատակ հոսում է (թերեւս արժե, որ հարգարժան «Երեւան ջուրն» այս ուղղությամբ վերջապես ինչ-որ բան ձեռնարկի)։ Ու ոչ թե պարզապես ջուր է հոսում, այլ բարձրորակ, մշակված, քլորացված, մաքրված, որակյալ ջուր է հոսում։ Իմիջիայլոց, խորանարդ մետրը 181 դրամով հաշվելիս 2009թ. «կորած» ջրի արժեքը կազմում է գրեթե 120մլն դոլլար։

    Ի դեպ, չի բացառվում, որ խոշոր սպառողները, օրինակ՝ անթիվ-անհամար ավտոլվացման կետերը, աշխատում են «ձախ» ջրով։ Իսկապես, ինչո՞ւ մեքենաները լվալ տեխնիկական ջրով, եթե կարելի է օգտագործել ծորակի ջուրը։ Մի քիչ գումար դիր «Երեւան ջրի» միջին կարգի չինովնիկի գրպանն ու ուզածիդ չափ օգտագործիր… Եվ նման, մեղմ ասած, հրեշավոր իրավիճակում «Երեւան ջուրը» առանց քաշվելու հասարակական ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագնի բարձրացման հայտ է ներկայացնում։ Եվ այս ողջ խայտառակությունը կոչվում է «ծառայությունների սակագնի ամենամյա ճշտում»։ Եվ ինչով է ընկերությունը սա հիմնավորո՞ւմ։ «Նաիրիտի» կողմից օգտագործման կրճատում, եվրոյի կուրս, արժեզրկում… Իսկ ընդհանրապես կարեւոր չէ, կարող էին հիմնավորել եւ արեգակի վրայի բծերով։ Գլխավորը ինչ-որ բան հիմնավորված գրելն է։ Այսպիսի «ճշտման» արդյունքում ընկերությունը տարեկան հավելյալ եկամուտ կստանա 55մլն-ը բազմապատկած 26-ով (դրամ) եւ բաժանած 400-ի չափով, ինչը կազմում է մոտ 3, 6մլն դոլլար։ Ու սա՝ ո՛չ մի բանի համար։ Հասարակական ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սոսկ մեկ որոշումով։ Տարրական արդարությունը պահանջում է, որպեսզի հանձնաժողովի անդամները ինչ-որ ձեւով պարգեւատրվեն այսպիսի հավելյալ եկամտի ստացմանն աջակցելու համար։

    Ավելորդ չէ հիշելը, որ երբ պայմանագիր կնքվեց Ջրային տնտեսության կոմիտեի ու «Երեւան ջրի» ֆրանսիական սեփականատիրոջ միջեւ, ջրի սակագինը կտրուկ բարձրացավ 150 դրամի՝ պայմանով, որ աստիճանաբար պիտի իջնի։ Իբր թե նոր օպերատորին առաջին մի քանի տարվա աշխատանքում անհրաժեշտ են մեծ միջոցներ մաշված ինֆրակառուցվածքը մոդեռնացնելու ու կորուստները կրճատելու համար…

    Ինֆրակառուցվածքի մոդեռնացում։ Ինչ-որ առանձնապես չի երեւում։ Ոնց որ Սովետի օրոք էր, նույնն էլ հիմա է։ Շատ տեղամասերում խողովակները 30 տարուց ավելի է, չեն թարմացվել. պարզամիտներիս միայն թվում է, որ ծորակից խմելու ջուր է հոսում (եթե, իհարկե, հոսում է)։ Նման խողովակների միջով անցնելով՝ այն պարզապես չի կարող խմելու մնալ։

    Կորուստների կրճատում։ Տարեկան 300մլն խմ-ից ավելի՞ն է «կորուստների կրճատումը»։ Այս կապակցությամբ մանրամասնեմ։ Բանն այն է, որ համաձայն Հայաստանի կառավարության ու ջրամատակարարող ընկերության միջեւ 2005թ. կնքված պայմանագրի, սակագնի վերջին բարձրացումը պիտի լիներ 2006թ. , իսկ 3 տարի անց ջրի գինը պետք է աստիճանաբար իջներ եւ վարձակալման 10-րդ տարում հասներ 93 դրամի։ Փաստորեն, ջրի սակագինը պետք է էժանանար 2009 թվականից, եւ այսօր «Երեւան ջուրը», որպես կարգին բիզնես կազմակերպություն, գինը բարձրացնելու իրավունք չուներ, այլ պարտավոր է իջեցման նախաձեռնությամբ հանդես գալ։

    Մի քիչ էլ այսպիսի «կրճատում», եւ Երեւանի բնակիչները ստիպված կլինեն իրենց բակերում արտեզյան ջրհորեր փորել։ Ասում են, որ որակի առումով արտեզյան ջուրն աղբյուրի ջրին չի հասնում։ Բայց այն ամեն դեպքում ավելի լավը կլինի խմելու այն ջրից, որը մեզ մեկ-մեկ հասնում է ժանգոտած ու մաշված խողովակներով։ Դե իսկ գնի առումով ընդհանրապես բառեր չենք գտնում։

    ԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

    http://eter.tv/
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 28.03.2010, 03:29:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջուր

    Ջրի ահռելի կորուստների մասին լոլոները դարիս մեծագույն հանցագործությունների շարքից է։ Շատ տեղերում, այդ թվում մեր թաղամասում ցուրտ սեզոնին գրեթե 24 ժամյա ջուր կա, իսկ այ ամռանը ջուրը սկսում է «կորուստներ ունենալ» ու ողջ գիշեր ջուր չի լինում, իսկ հաճախ միայն առավոտյան և երևեկոյան է ջուր լինում։ Ինչո՞վ է պայմանավորված այս առեղծվածային «կորուստը», աաաա՞ Կռահեք մի անգամից։ «Ախ իմ հայրենիքի՜ քաղցր ջուրը օձերն ու գորտերն են խմում» երգը ձեզ ոչինչ չի՞ ասում։ Մինչև կռահեք, մի բան էլ հուշեմ, ուրեմն առաջ Կոմիտաս թաղամասի ջուրը Գառնու ջուրն էր, իսկ Դավթաշենի ու Աջափնյակի ջուրը Ապարանի քաղցրահամ ջուրն էր, իսկ այժմ Գառնու ջուրը իջել է կենտրոնի որոշ թաղամասեր (անպայման էլիտարոտ), իսկ Կոմիտասի, Աջափնյակի ու Դավթաշենի ջուրը դարձել է քլորոտ, ժանգահամ, նեխահամ ջուր։ Մի երկու տարում այդպես վառ արտահայտված էկոլոգիական աղե՞տ տեղի ունեցավ ինչ է… Իհարկե ոչ, պարոնայք, պարզապես ֆեոդալական կարգերը վերջնականապես հաղթեցին Հայաստանում և թարմ ու ամենակարևորը՝ անվճար ջրի տերը դարձան ընտրյալները։ Մինչ մեր ծորակի ջուրը կտրվում է, ապա ինչ որ տեղ, պարիսպների հետևում թարմացվում են լողավազանների ջրերը, ջրվում են պարտեզները, ձկնաբուծարանների, ակվարիումների, գազանանոցների ավազաններն են լցվում, մաքրվում են տարածքները, և վերջապես լողանում են մարդի՜կ… Իսկ մենք՝ հարիֆներս վճարում ենք նրանց կայֆերի համար, և ոչ միայն ջրի վարձի տեսքով։ Իսկ թարմ ջուրը ինչպես գիտեք բնական էներգիա է, առողջության գրավական, բաց թողած կամ ամբարած ջուրը կորցնում է իր էներգետիկ հատկությունները, սա թեկուզ գիտականորեն մինչև վերջ չհիմնավորված, բայց փորձնականորեն ապացուցված փաստ է։ Փորձեք հոգնած ժամանակ սարի տակից դուրս եկող աղբյուրի ջուրը խմել և միարժամանակ «Նոյ» խմել, կզգաք տարբերությունը։
    Նաև դրանից է, որ հիվանդություններն ու տկարությունները վերջերս շատացել են։ Քուշքյանի աչքն էլ էնտեղ լույս։
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (29.03.2010), Հայկօ (28.03.2010), Ձայնալար (28.03.2010)

  10. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջուր

    Երկու օր ա մեր ջուրը չեն կտրում, չեմ ջոկում՝ որտե՞ղ են ուզում մեզ գցեն

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (29.03.2010), Ներսես_AM (28.03.2010)

  12. #10
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջուր

    առավոտվանից մերը կտրվածա
    կիրակի օրով հեչ չի դզում

  13. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևան ջուր

    Մերը միշտ առավոտ երկու ժամ, երեկոյան երկու ժամ ա եղել, անկախ քաղաքական դրվածքից, եղանակից, Մեդվեդևի տրամադրությունից… Մեկ-մեկ ճիշտ ա, շեղվում են դրանից… Էդ երկու ժամն էլ չեն տալիս…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (28.03.2010)

  15. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջուր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերը միշտ առավոտ երկու ժամ, երեկոյան երկու ժամ ա եղել, անկախ քաղաքական դրվածքից, եղանակից, Մեդվեդևի տրամադրությունից… Մեկ-մեկ ճիշտ ա, շեղվում են դրանից… Էդ երկու ժամն էլ չեն տալիս…
    + 1
    DIXI
    carpe noctem

  16. #13
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջուր

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    առավոտվանից մերը կտրվածա
    կիրակի օրով հեչ չի դզում
    Ինձ հետաքրքիր է, զգուշացրել են գոնե? Բաղրամյանի տարածքում ջուր չկա, նոր սկսես թեթևակի գալ ու էլի կիրակի օրով
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  17. #14
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևան ջուր

    Մերն էլ առաջ ժամով էր, հիմա մշտական են դարձրել:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր մայրաքաղաքը...Երևան
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Երևան
    Գրառումներ: 176
    Վերջինը: 15.02.2020, 06:19
  2. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 14.07.2015, 10:50
  3. Աշնանային Երևան
    Հեղինակ՝ karalyok, բաժին` Երևան
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.10.2011, 19:47
  4. Հին ու նոր Երևան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 20:46
  5. Երևան Դրայվ
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 24.10.2009, 21:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •