Տեղի են ունեցել 2-րդ տուրի վերջին հանդիպումները եւ որոշակիորեն արդեն ընդգծվել են առաջնության առաջատարները. Ստորեւ նշեմ վերջին կայացաց խաղերը.

«A» Խումբ
Ավստրիա-Կանադա 1:0
Չիլի-Կոնգո 3:0

«C» Խումբ
Գամբիա-Նոր Զելանդիա 1:0
Մեքսիկա-Պորտուգալիա 2:1

Խմբային դասավորությունները.

«A» Խումբ
1.Չիլի 6 Միավոր
2.Ավստրիա 4մ.
3.Կոնգո 1մ.
4.Կանադա 0մ.

Փաստորեն A Խմբում Տան տեր Կանադացիները չկարողանալով արդյունավետ խաղ ցույց տալ, առայժմ եզրափակում են խմբի աղյուսակը. Այս խմբում ուշագրավ խաղ է սպասվում 3-րդ տուրում, որտեղ ուժերը կչափեն Չիլիյի եւ Ավստրիայի հավաքականները. Հարավ Ամերիկյան ֆուտբոլը, ընդեմ Եվրոպականի.

«C» Խումբ
1.Մեքսիկա 6մ.
2.Պորտուգալիա 3մ.
3.Գամբիա 3մ.
4.Նոր Զելանդիա 0մ.

C Խմբում, Մեքսիկացիները երկու անընդմեջ հախտանակ տոնելով, գործնականում ապահովեցին իրենց հավաքականի ելքը 1/8 եզրափակիչ. Այս խմբում Պորտուգալացիները եւ Գամբիացիները առայժմ վաստակել են հավասար քանակով միավորներ, բայց քչերն են կասկածում, որ Պորտոգալիան առաջ է անցնելու Գամբիայից.