Մենակ Երևանում չէ, սաղ հանրապետություն, Սերժիկի ականջը կանչի, խայտառակ գաղջ մթնոլորտ ա։ Ահավոր լարվածություն կա ամեն տեղ։ Տարրական ժպիտ չկա քաղաքում։ Նու հա, տելեվիզորով Սերժիկը մեկ ու մեջ ապուշ-ապուշ ժպտում ա, ու վերջ։ Օբշի, ոռի վիճակ ա, մարդկանց սպասումները հիմնականում նեգատիվ են, ոչ մի լույսի նշմար չի երևում։ Մի քանի խոտակեր իրանցից դավոլնի երևի վայելում են իրանք իրանց, էտքան բան։
Երևանի պահով ասեմ, որ դեռ շատ ա ոռիանալու քաղաքի վիճակը։ Մինչև հիմա հիմնական ենթակառուցվածքները սովետի իներցիայով դեռ պահվում էին, Տարոնն էլ մի երկու ծաղիկ ու աթոռ ա շարում ստեղ ընդեղ, լիքը ապուշներ հիանում են։ Իսկ տրանսպորտը, հիմնական կոմունիկացիաները, բազային ծառայությունները (կրթական ու առողջապահական հաստատությունների վիճակ, դիրք, տեղ) ու ամեկարևորը բազմաբնակարանային շենքերի մաշվածությունը, գնալով վատանում ա։ Ու մի պահ Երևանը օր ու մեջ տեղի ունեցող տեխնոգեն աղետների կենտրոն ա դառնալու։ Քաղաքի կեսը ապրում ա 70-կանների կառուցված վիսոտկեքում, որոնց կյանքի տևողությունը ավարտին ա մոտենում։ Ի՞նչ են անելու։
Էջանիշներ