Հարց Երևանի պատմությունից լավատեղյակ մարդկանց
Խնդրում եմ ասեք՝ ներքոհիշյալ տարածքը ո՞ր դարից ի վեր է անմարդաբնակ, ո՞ր դարից ի վեր է համարվել հատուկ փակ պահպանվող տարածք և ո՞ր իշխանական տանն է պատկանում
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ես պատմությունից թույլ եմ, բայց քանի որ աշխատում եմ հարևանությամբ գտնվող ոսկու շուկայում, հիշում եմ, որ այդ տարածքում բացօթյա ռեստորանատիպ տեղ էր, հետո քանդեցին, որ շենք սարքեն, ու մինչև հիմա… Իսկ պատկանում է, եթե չեմ սխալվում, նույն փողոցում ապրող, մեծ հեղինակություն վայելող Սեպիկին։
Ի դեպ, Անգլիական այգին էլ ամբողջությամբ մասնավոր սեփականություն է ինչքան գիտեմ, ու, շատ հնարավոր է, որ պատկանում է նույն անձին
Էդ տարածքում մի շինություն էլ կար, որ կոչվում էր Ռաբիս։ Այդտեղ էին հավաքվում և իրենց ծառայություններն էին առաջարկում, դուդուկահարները, դհոլչիները, զուռնա փչողներն ու դամ պահողները։
Լեո (26.03.2014)
Կարոող էի օրագրային գրառում անել, բայց էստեղ եմ գրում, որ ցանկության դեպքում մարդիկ գան ու ասեն՝ էդպես չի, սխալ ես: Անկեղծ կոուրախանամ, եթե դա ասողներ ու հիմնավորողներ լինեն: Ու նաև չեմ ուզում ասածս տարածել ամբողջ Հայաստանի վրա, որովհետև իմ փորձը հենց մենակ Երևանի հետ է կապված. կարող եմ մենակ հուսալ, որ Հայաստանում ամենուր չի նույն վիճակը (թեև հուսալու համար էլ բավարար հիմքեր չունեմ):
Երևան հա էլ գնում գալիս եմ, էնպես չի, որ տարիներով ոտք չեմ դրել ու հիմա տեսել եմ, շոկի մեջ ընկել, չէ: Բայց դե էս շաբաթվա այցելությունիցս մնացած տպավորություններս իսկապես շատ վատն են:
Օդը դեռ երբևէ էսքան կեղտոտ չէր եղել (Նաիրիտի վթա՞րը): Հուլիսի վերջին էլ էի էստեղ, ոնց որ թե էսքան վատ չէր վիճակը:
Ոչ օդ կա, ոչ բնություն, կլիման էլ գնալով ավելի է սաստկանում: Էկոլոգիական հարցերով լուրջ զբաղվել է պետք էդ տարածքում. չգիտեմ՝ ինչ են մտածում մարդիկ:
Բայց դե սիրտս մենակ դրա համար չի ցավում: Հասարակության արժեքներն են ահավոր: Մի երկու միջոցառման եմ ներկա գտնվել, ապշած եմ ուղղակի: Մարդկանց հավասարության մասին խոսք անգամ չկա: Բոլորը «դասակարգված» են ու ըստ այդմ էլ համապատասխան վերաբերմունքի են արժանանում: Ով ինչ պաշտոնի է, ինչ տեսքի է, ում բարեկամն է, ինչ կարգավիճակում է. էդ ամենը լիքը որոշիչ դեր ունի անգամ էն հարցում, թե իր հետ խոսելիս ինչքանով հարգալից կլինեն: Բացի դրանից՝ լիքը ձևականություն, պոռոտախոսություն, կեղծ պաթոս, քծնանք, էլ ինչ ուզես: Ընդհանրապես, ձևականությունը հասցրած է չգիտեմ ինչ աստիճանի, բայց որ խորանում ես (տո սկի խորանալ էլ պետք չի), բոլորը բոլորին ատում են, իրար տակ փորում են, իրար մասին չարախոսում են, պայթում են մեկը մյուսից: Չեմ հասկանում, էս քաղաքում հեչ սեր չի մնացե՞լ:
Ուսանողական ընկերուհուս հետ էի հանդիպել, որ ահագին լավ աշխատանք ունի Երևանում: Բայց որ պատմում էր, թե ինչեր են կատարվում աշխատավայրում, ոնց են մարդիկ իրար միս ուտում, վատանում էի: Էնպես չի, որ էս Եվրոպաներում ամեն ինչ հոյակապ է, մարդիկ էլ ինտրիգների մեջ չեն մտնում կամ իրենց շահի մասին չեն մտածում: Բայց ինչ-որ սահման կա, որ դրանից ներքև մարդիկ չեն իջնում, ինչ-որ հարգանքի չափ կա, թեկուզ եթե հակակրանքով են լցված միմյանց հանդեպ: Երևանում էդ ամեն ինչի վրա ոնց որ թքած անցած լինի:
Բա մարդկանց տեսքը: Լրիվ աղավաղված են «սիրուն»-ի մասին պատկերացումները: Հնարավոր է՝ իմ մոտ են աղավաղված, ինչ իմանամ: Հիշում եմ՝ պապաս եկել էր Մյունխեն՝ ինձ հյուր, ասում էր՝ այ մարդ, ստեղ մի սիրուն կին չկա: Սիրունը պիտի անպայման պռտված լինի, զիզի շորերով, ֆենած մազերով ու «աճեցրած» թարթիչներով: Մի ժամանակ որ բոլորը կպած քթի վիրահատություն էին անում, ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի էր. հայերիս քիթը աստված տվել չի խնայել: Բայց հիմա նայում եմ Երևանի «սիրուն կանանց»՝ էլ շրթունքներ, էլ այտոսկրեր, սաղ վիրահատած է: Մի մասսա կա, որ տեսքով մեկը մյուսից չես տարբերի, համենայնդեպս ես էդ «սիրուններին» իրարից չեմ տարբերում: Բա դրանց հագածը, կաբլուկների չափսերը, մեյքափի շերտերը![]()
Մնացած թեմաներին էլ չանդրադառնամ. էսքանը հերիք էր:
Համոզված եմ, որ կան բացառություններ, բոլորը չեն նույն արժեքներով ապրում, բայց ես չգիտեմ, թե էդ մարդիկ, որպես փոքրամասնություն, ոնց են յոլա գնում էս ընդհանուր գաղջ մթնոլորտում:
Ու հա մտածում եմ՝ ինչ կարելի է անել, ինչով կարելի է էդ քաղաքն ինչ-որ ձևով լուսավոր դարձնել, ինչ-որ լավ փոփոխություններ անել:
Եթե գաղափարներ կան՝ ինչ բնագավառում էլ լինի, ասեք, մտածենք, քննարկենք: Կամ հնարավոր է ե՞ս եմ ամեն ինչ էսքան վատ տեսնում Երևանում:
Վերջին խմբագրող՝ ivy: 03.09.2017, 15:04:
Այվի ջան, նկատառումներիդ հետ համաձայն եմ։ Իհարկե լիքը ավելացնումներ կարելի է անել․ անձնական տարածքի իսպառ բացակայությունը, կեղծության աներևակայելի դոզան ու ծայրահեղականությունը։ Մթնոլորտն ընդհանուր առմամբ ահավոր վատն ա Երևանի։ Անսպառ բացասական էներգետիկա կա էս քաղաքի մեջ։ Պարզ ու հասարակ մարդու կարոտ եմ մնացել, ում հետ կարելի է շփվել, վստահ լինելով, որ ասածներիդ մեջ տողատակեր չի փնտրի, ինքն էլ ուղիղ ու պարզ կխոսա։ Մի խոսքով՝ լրիվ սրտիցս էր գրառումդ։ Ու զարմանալի չի, որ լիքը մարդ, որ կողքից նայում ես, վռոձե ապահովված են ամեն ինչով, թողնում-գնում են ստեղից։ Որտև նեղ ա էս Երևանը, շնչահեղձ ա անում։ Համ ուղիղ, համ էլ փոխաբերական իմաստով։
Հ․Գ․
Ո՞ւր ա է իմ փայ Ռիոյի տոմսը, միակողմանի։
ivy (03.09.2017), StrangeLittleGirl (03.09.2017), Տրիբուն (03.09.2017)
Երևանում մի քանի հարյուր հոգի թույն, լուսավոր դեմքեր կան, ովքեր հա մտածում ու անում են բաներ, որոնք պիտի «աշխարհը մի քիչ ավելի լուսավոր դարձնեն»։
Ֆեյսբուքում ՀՀԿ-ի թաքնված ու բացահայտ քարոզիչներն էդ մարդկանց մարգինալ ուժեր էին անվանում։
Սկզբում ջղայնանում էի, բայց հետո հասկացա, որ ամեն դեպքում, ինչքան էլ դառը լինի, բայց ճիշտ են ասում։
Էդ մարդիկ շատ լավն են, բայց կապ չունեն հասարակության հիմանական մասի հետ, ու ինչ էլ անեն, դրանից միայն իրենք են ավելի լավը դառնում ու իրենց նեղ շրջապատը։
Հասարակությունում առկա տրամադրությունները հնարավոր ա փոխել միայն համակարգված ձևով։ Դրանով պիտի զբաղվել նախարարությունների մակարդակով, կրթությունից սկսած, արդարադատությունից ու առողջապահությունից վերջացրած։
Հայաստանում քրեականներն են զբաղվում էս հարցով։ Ըստ այդմ, հասարակությունում զարգանում են քրեականին նմանակող հարաբերություններ ու արժեքներ։
Մի քանի հոգին, եթե հազարավոր մարդկանց առաջնորդելու ներուժ չունեն, ոչ մի բան էլ չեն փոխելու։
Իհարկե «խավարից բողոքելու փոխարեն, լավ կլինի մեկ մոմ վառել», բայց դե իրատես լինելն են արգելված չի։
boooooooom (03.09.2017), ivy (03.09.2017), Աթեիստ (03.09.2017), Նաիրուհի (06.09.2017), Վիշապ (03.09.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ