Չուկ ջան, եթե ամբողջ պատմության կտրվածքով նայենք էլի հուսադրող չի… սկսած քրիստոնեության ընդունումից… հիշի քրիստոնեությունը ոնց ենք ընդունել, տառացիորեն ոչնչացնելով ամեն ինչ…
նայի հայաստանի ճարտարապետության պատմությանը… քաղաքներն ու քաղաքաշինությունն ա խոսում մշակույթի միջավայրի մասին, իսկ առանձին կառույցները, որքան էլ որ հանճարեղ լինեն, միևնույնն ա չեն խոսում միջավայրի ու մշակույթի մասին… քաղաքը դա հասարակության, կոլեկտիվ գոյատևման ու կարգավորված գոյակցության նշան ա, մինչդեռ առանձին կառույցները դրանք համայնքի, կամ անհատականության նախաձեռնություն ա…
սովետի ժամանակ մենք հնարավորություն ունեցանք ստեղծելու քաղաք, բայց սովետից հետո տենդենց կա որ էդ "քաղաք"-ը փլուզվում ա արտագաղթը, Գյումրու մեռնող քաղաք լինելը… սրանք նշաններ են որ մենք կարող ա վերադառնանք մեր հին խասյաթին… քաքենք քաղաքի մեջ, ու ուժ տանք անհատական կառույցներին, վկա եկեղեցիների անաստված շինարարությունը…
մենք կոլեկտիվ, որպես հասարակություն մեր առաջնահերթությունները չգիտենք… սա մարդկանց մի խմբին չի վերաբերվում… վկա տրանսպորտի գնի կռիվն ու մեր մնացած պրոբլեմները…
մինչև մենք մեր մասին ճշմարտությունը չիմանանք ու բարձրաձայն չասենք, ոչինչ չի փոխվելու… անպայման չի փնովենք կամ գովենք ինքներս մեզ… ուղղակի օբյեկտիվորեն՝ "գիտականորեն" ասել ճշմարտությունը…
Էջանիշներ