Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Քարահունջի պոչից ա պետք բռնել, ապեր, Արիացին թե Լեռնեցին ճիշտ էին ասում ...

Չուկիտո, ասածս էլ հենց էտ ա. լոկալ նշանակություն: Մենք մեզանով, ասենք մի հազար տարում, մի երկու բան ենք սարքել, հիմա էլ ուրախանում ենք: Բա, այ դրա մայրիգը, էտ էլ չանեի՞նք

Բիրյոմ Նոռավանք, ապիեռ, ի՞նչն ա դրա հրաշք, բացի դիրքից: Երկու հատ միջակ շինություն ա, մեջը լիքը գերեզմանաքար: Ըստ էության ճարտարապետական ոչ մի կիսատաղանդավորին մոտիկ բան մեջը չկա: Մեզ դուր ա գալիս, քանի որ մերն ա: Բայց մի հատ լրջով խորացի մեջը, տես, որ ասենք էտ շինությանը հանդիպեիր Զիմբաբվեում, մի քանի այլ համանման շինությունների կողքին, վրեն ուշադրություն կդարձնեի՞ր:
Զիմբաբվեում չեմ եղել, կարող ա և չհավանեի, կախված նրանից, թե ինչքանով համահունչ կլիներ միջավայրին: Բայց ամենայն հավանականությամբ կհավանեի:
Չէ, Գնել ջան, իրա դիրքը չի իրա միակ արժեքը: Իրա շինության գեղեցկությունն ա արժեքը, ամրությունն ա արժեքը, իրա ներսում տիրող հանգստությունն ա արժեքը, հարմարավետությունն ա արժեքը: Ու լիքը ուրիշ բաներ:
Գնել ջան, կրկնվեմ, մենակ ես ու դու (նկատի ունեմ հայերս) չենք, որ գնահատում ենք նույն Նորավանքը: Իրա մասին մասնագիտական ֆոնում էլ (աշխարհի մակարդակով) չափազանց բարձր կարծիք կա: