Նույնը չի, Ներս: Բացարձակ նույնը չի:
Քո ասածը նույնն ա, որ տրանսպորտից չօգտվեինք, որ մետրոյից չօգտվեինք, տրանսպորտի կանգառները բոյկոտեինք, քաղաքապետարանին պատկանող դպրոցներում չաշխատեինք ու չսովորեինք ու նման բաներ: Դրանք համարժեք օրինակներ կլինեին հեծանվակայանները բոյկոտելու օրինակին, որի մասին ի դեպ չէի լսել ու հիմա որ կարդացի՝ աչքերս թռան ճակատս. էդ կարգի ախմախություն չէի պատկերացնում:
Իսկ հեծանվարշավը...
Ներս, ես լիքը հեծանվարշավների մասին գիտեմ, ու դրանցից ոչ մեկը քաղաքապետարանը չի կազմակերպել, ու դրանք մեկ է կայացել են, մարդաշատ են եղել, լուսաբանվել են:
Քաղաքապետարանի հեծանվարշավ կազմակերպելը էս դեպքում ավելի նման ա նրան, որ գնան ասենք Մաշտոցի պուրակի ակտիվիստներին ասեն. «գիտե՞ք, ձեր մոտ ստացվում ա մարդաշատ պիկետները, եկեք բոլորովս գնանք գենդերային օրենքի դեմ ցույց անենք», հետո հայոց արծիվների շապիկները հագցնեն ակտիվիստներին ու տանեն:
Կրկնվեմ, բուն հեծանվավազքին մասնակցելու մեջ բացարձակ պրոբլեմ չեմ տեսնում, բայց երբ էս եքա առճակատումից հետո, որ կա այսպես կոչված քաղաքացիական հասարակության ու քաղաքապետարանի մեջ, երբ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի բաժնի պետը թե ինչ զիբիլը նախորդ օրը կանգնում ու բոլոր ծախսերը քննադատողներին տականք ու ուռոդ ա ասում, ու դրա դեմ բողոքի ալիք ա բարձրանում, երբ էդ նույն լոգոյի ընտրությունը անցնում ա ոչ թափանցիկ, ու ակտիվ ֆեյսբուքահայությանը մի զգալի հատված դրա դեմ բողոք ա կազմակերպում ու պրոպագանդում այլընտրանքային լոգո, երբ հասարակության ճնշման տակ տրանսպորտի գինը վերադարձնում են հնին, բայց ազդակներ կան, որ տակից էլի բարձրացնելու են, երբ նույն քաղաքապետարանի դիմաց մի քանի իրենց լկտի պահած պաշտոնյաների հրաժարական ա պահանջվում ու էդ պահանջին նույն հաստատությունից բանի տեղ դնող չկա, երբ կարմիր եզրագծում են փողոցները, մարդկանցից փող գանձում անօրինական ձևով ու դրանք նույնիսկ քաղաքապետարան էլ չի գնում, այլ մի քանիսի գրպանը ու սենց լիքը առճակատումներ քաղաքապետարանի հետ, այ էդ պարագայում նույն էդ բոյկոտողների կողմից իրենց դրոշի տակ հանդես գալը նայվում ա ուրիշ ձևի:
ՃԻշտ հասականանք, ես ոչ Բյուրին, ոչ մյուսներին չեմ մեղադրում, ավելի շատ կատակի ոճով էի գրել: Բայց որ սա այլ կերպ ա ընկալվելու, որ քաղաքապետարանում համարելու են, որ «կզցրին ակտիվիստներին», էդ ամեն ինչը կա ու էդ ամեն ինչի մասին մտածելը ես ճիշտ եմ համարում:
Վերջին խմբագրող՝ Chuk: 13.10.2013, 15:39:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (13.10.2013), Աթեիստ (13.10.2013), Արէա (13.10.2013)
Արտ, մենակ մի ուղղում. ես ակտիվիստ չեմ, ես դրա ժամանակը չունեմ:
boooooooom (13.10.2013), Chuk (13.10.2013)
Մի հատ լավ ազգային ազատագրական մուտիլովկա ունենք. «մենք տաղանդավոր ժողովուրդ ենք»: Աստված որ տաղանդ էր բաժանում, մենք գեղցիության հերթի մեջ էինք:
Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել
![]()
Տաղանդավորը տաղանդավոր ենք, շնորհակալությունը դրել եմ, որովհետև կիսում եմ կարծիքդ նկարի մեջի նախագծերի վերաբերյալ:
Էն առաջի նկարի եկեղեցին հենց սարքեցին, իմ ձեռներով քանդելու եմ
Քանի օր ա ուզում եմ նախագիծ առաջարկ անել, բայց ժամանակս չի հերիքում սարքեմ: Գոնե սենց բանավոր գրեմ: Ասում եմ բռնենք, վերականգնենք Լենինի արձանի պատվանդանն ու վրան Պուտինի արձանը տեղադրենք: Ամենալավը էդ կբռնի: Հրապարակի անունն էլ փոխելու ու Պուտինի հրապարակ սարքելու ժամանակն ա եկել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Bruno (24.10.2013)
Ամենամազալուն էն ա, որ մրցույթային պայմանների մեջ առաջին կետով գրված ա.
-հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններովԱսենք, ոնց ա հրապարակի կենտրոնում տնգցրած շուշաթղթած եկեղեցին, կամ խաչը, կամ կամարի գլխին դրած արձանն ու երկանիվը տրանսպորտային գերբեռնվածության հարցը լուծելու, անհասկանալի ա:
Bruno (24.10.2013)
Տրիբուն (25.10.2013)
Տրիբուն (25.10.2013)
Խի՞, հլը նայի եկեղեցին ո՜նց ա սազում հրապարակի օբշի ֆոնին,։Եթե Հիսուսը ողջ լիներ՝ տուն-տեղ, աշակերտ կծախեր, կգար ու կբնակվեր այստեղ,։ Իդեպ ասում են, որ Տարոն Մարգարյանը երազում տեսել է, թե ինչպես է Կճոյանը բենթլին կանգնեցրել այդ վայրում, և երբ արթնացել է անմիջապես որոշել է հենց այդ սուրբ վայրում եկեղեցի կսռուցելու նախագիծ մշակել։
A long time ago, in a galaxy far, far away...
Chuk (24.10.2013)
տեսա սաղ նախագծերը… սրանք սկի ուսանողական աշխատանք որպես ընդունելի չեն… անմակարդակության, անգրագիտության ու անտաղանդության սահմանը հետ են բրդել էնքան որ տեսանելի չի… բայց որ որակին եմ նայում, եթե հասնենք սրանք էդ սահմանն էլի են էն կողմ բռթելու…
էսի աններելի ա…
… ու Տրիբուն ախպեր, տաղանդ բաժանելուց մենք ոչ թե գեղեցկության հերթի մեջ էին, այլ ո* էինք տալի… կներեք արտահայտությանս համար, բայց Հայաստանի ճարտարապետական դպրոցն էն դպրոցն ա որ ես ավարտել ու սա նապատվություն ա…
Տրիբուն (25.10.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ