Գաղափարը իհարկե լավն է; Բայց իմ կարծիքով կան ավելի առաջնային խնդիրներ մեր քաղաքում: Օրինակ, խիտ բնակեցվածությունը: Քաղաքի կենտրոնում ինչքան ազատ տեղ են գտնում, շենք են սարքում: Փախանակ քաղաքի ծայրերին նոր թաղամասեր կառուցեն (քաղաքը դեռ այնքան էլ մեծ չէ, հանգիստ կարելի է մեծացնել), իսկ կենտրոնում` այգիներ:
Մանուլ (05.09.2009)
Անպատճառ կան ավելի առաջնային խնդիրներ: Կարելի է թվարկել մի շարք խնդիրներ, որոնք նույնիսկ քո ասածից էլ առաջնային են: Բայց էս դեպքում հարցը առաջնայնության մեջ չէ:
Եվ բացի այդ իմ ու քո ասածները բացարձակապես տարբեր հարթությունների վրա են Ինձ սխալ չհասկանաս, ես չեմ ցանկանում իմ առաջարկը հակադրել քո ասածներին
Դե ըստ էության թե մեկը, թե մյուսը քաղաքի տեսքի բարելավման հետ են կապված: Թե մեկը, թե մյուսը պահանջում են ռեսուրսներ: Դրա համար էլ ասում եմ, որ արժի եղած ռեսուրսները ուղղել ավելի առաջնային խնդիրների վրա: Իմ ասածն էլ իհարկե ամենաառաջնայինը չէ, պարզապես առաջինը դա մտքովս անցավ
Համաձայն եմ, խիտ բնակեցվածությունը խնդիր է, բայց կտրականապես դեմ եմ այդ խնդրի` քո ասած լուծմանը։ Երեւանը արդեն իսկ շատ մեծ է։ Եթե էլի մեծացվի, ապա ուղղակի ապրելը կդառնա անհնար։ Եթե քաղաքը մեծացվի, ապա քաղաքի կենտրոնում տրանսպորտային շարժը կավելանա, հետեւաբար հարկավոր կլինի փողոցները լայնացնել։ Բայց դա արդեն անհնար է, քանի որ մայթերը կվերանան։ Կամ էլ պետք ա շենքերը իրարից հեռացնել։
Իսկ քո ասած խնդիրը ունի շատ պարզ լուծում։ Հայաստանը հիմա կենտրոնացած է միայն Երեւանի վրա։ Տպավորություն ա, որ մեր երկրին էս մի քաղաքը լրիվ հերիք ա։ Բայց տենց չի չէ՞։ Պետք է ուշադրություն դարձնել նաեւ այլ քաղաքների ու գյուղերի վրա։ Մարդիկ մարզերից ստիված թողնում գալիս են Երեւան, դրա համար էլ սենց ժամըութանցկեսիմառշուտնիական վիճակ ա այստեղ։
Ու բացի էդ, եթե մեծացվի քաղաքը, ապա մարզերից վերջնականապես կգան այստեղ։ Հետո, երբ մարզերը կդատարկվեն, կարանք ձեռի հետ հողերը ծախենք. Շիրակը, Լոռին, Տավուշը` վրացիները հաճույքով կառնեն։ Արագածոտնը` թուրքերին, հարավային մասերը` պարսիկներին։ Գեղարքունիքն էլ... չէ էս մեկը կմնա մեր օլիգարխներինը, որպես հացի փողի աղբյուր...
Հարգելի Rammstein, իսկ եթե քաղաքը չմեծացվի ի հաշիվ նոր թաղամասերի, որտե՞ղ պիտի ապրեն օրեցօր շատացող երիտասարդ ընտանիքները Արդեն վաղուց պարզ է, որ հյուսիսայինպողոտայական խելքից դուրս թանկ բնակարանները «հասարակ մահկանացուների» համար անհասանելի «երազանք» են (եթե իհարկե գները շարունակեն այսպես բարձր պահել):
Եվ հետո ինչու՞ է քեզ թվում, որ նոր թաղամասերի կառուցումը կծանրաբեռնի կենտրոնը: Ընդհակառակը, դա կօգնի բեռնաթափել կենտրոնը: Խոշոր քաղաքների բեռնաթափման հիմնական մեթոդը էժան բնակարաններով նոր թաղամասերի կառուցումն է:
Իսկ մարզերի զարգացման առաջնայնությունը միանգամայն ընդունում եմ:
One_Way_Ticket (07.09.2009)
Երևանն է՞ մեծ: Քաղաքի ամենածայրում գտնվող 16 կվարտալից 20 րոպեում հասնում ես կենտրոն, դրա ի՞նչն է մեծ:
Հայկօ (07.09.2009)
Յուրաքանչյուր քաղաք ունի իր մաքսիմալ ունակությունը` որոշակի քանակից ավելի բնակչի համար ուղղակի նախատեսված չի։ Քաղաքը պետք է զարգանա, բայց ոչ այնպես, ինչպես մեր մոտ է։ Քո ասածը, որ պետք է նոր թաղամասեր ավելացվեն, այլ բան է։ Դա նշանակում է քաղաքի միջուկը տեղափոխել, եւ ներկայնիս միջուկը բեռնաթափել (կարելի էր դարձնել հուշարձան եւ այլն)։ Բայց հիմա արվում է հակառակը, քանդվում են հին շենքերի մեծ մասը, ու այս փոքր ունակությամբ քաղաքը էլիտար շենքերով փորձվում է վերածվել մեգապոլիսի։ Բայց մի պահ պատկերացրեք, թե ինչ կլինի Երեւանի հետ, եթե ներկայիս միջուկը մնա նույնը, բայց քաղաքը մեծացվի։ Նույնն ա, ոնց որ Pentium 2-ի վրա գցենք Vista։ Կարող ա աշխատի, բայց ի՞նչ գնով, ու իմաստը ո՞չն ա։
Նայած ինչի հետ ես համեմատում։ Եթե համեմատենք, օրինակ, Չիկագոյի հետ, ապա գուցե Երեւանը քաղաք էլ չի, այլ գյուղ ա։ Բայց արի համեմատենք Հայաստանի այլ քաղաքների հետ։ Բան չունեմ ասելու, ոնց էլ լինի մայրաքաղաքը արժի, որ մեծ լինի մյուս քաղաքների համեմատ, բայց ոչ էսքան։
Նայեք մեքենայի վրայի գրվածը:
Երևանի տարեդարձի առթիվ ա արվում: Վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ Կոսերվատորիայի դիմացի այգին է նկարում պատկերված, որովհետև էդ օրը առավոտյան էդ այգու մոտով անցնելիս տեսա, որ կտրտում են ծառերը, փողոցն անցա, Գագիկ Շամշյանին տեսա, քայլում էր դեպի այգի, էս լուսանկարն ինքն ա նկարել, երևի հենց էդ ժամանակ: Հիմա էս մասում ինչ որ սղարան են սարքել մանկական: Չմացող մարդը կկարծի, թե դա մանկապարտեզ է, ոչ թե Կոնսերվատորիան է:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (15.10.2009), cold skin (16.10.2009), No Broken Hearted Girl (24.10.2009), One_Way_Ticket (15.10.2009), Rammstein (16.10.2009), Ungrateful (17.10.2009), Արշակ (16.10.2009), Ձայնալար (16.10.2009)
Սիրում եմ էլի մեր Ավանը, ավելի կոնկրետ՝ Ավան-Առինջը։
Էսօր, մի անկապ օր մեր մոտ միջոցառում է՝ նկարների ու այլ ձեռագործ իրերի ցուցահանդես, համերգ, փուչիկներ, ծաղիկներ...
Ու էսպես գրեթե ամեն շաբաթ։
Մոսկովյան փողոցն արդեն ժպտում է, հաջորդը Մաշտոցն ու Տպագրիչներն են (տեսանյութ)
18:27 • 14.09.11
Երևանի անշուք տարածքները և շենքերը այսուհետ կզարդարվեն ու կգեղեցկացվեն կերամիկական խճանկարներով, քաղաքի տեսանելի տգեղ պատերին կհայտնվեն ճանաչված նկարիչների ստեղծագործությունները: Նախադեպն արդեն իրականություն է` այսօր Մոսկովյան 36 հասցեում տեղի ունեցավ Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի մոզաիկ պանոի բացման արարողությունը: Ընտրվել է հենց այս նկարչի ստեղծագործությունը, քանի որ, ինչպես բնութագրել են նախաձեռնության հեղինակները, Սարյանը այն նկարիչն էր, ով հայ գեղանակարչության մեջ ժպիտ բերեց:
Նախաձեռնությունն իրականացվել է «Ժպտա Երևան» ծրագրի առաջին նախագծի շրջանակում: Մի խումբ արվեստագետներ ծրագիրը ներկայացրել են քաղաքապետարան` հավանության արժանանալուց հետո սկսվել են աշխատանքները:
«Ժպտա Երևան» ծրագրի անդամ, նկարիչ Արմեն Աթանյանն ընդգծել է. «Այս ծրագիրը վաղուց կար. ծրագիր, որը ուսուցողական և ճանաչողական խնդիր է լուծում և դրա համար էլ այն իրականացավ շատ պարզ»:
«Ժպտա Երևան» ծրագրի նպատակն է նոր տեսք, գույն ու շունչ հաղորդել մայրաքաղաքի ճարատարապետական և գեղագիտական դեմքին: Ծրագիրն իր առջև նպատակ է դնում Երևան քաղաքաում ստեղծել հանգստի և ժամանցի արժանավայել պայամաններ երեխաների և տարեց մարդկանց համար, քաղաքը դարձնել գրավիչ զբոսաշրջիկների և բնակիչների համար:
Բացման արարաողությանը ներկա են եղել նաև մի շարք արվեստագետներ: Տեսնելով արված աշխատանքը՝ երգիչ Արամոն նշեց. «Մոսկովյան փողոցն արդեն իսկապես ժպտում է»: Իսկ դերասան Միքայել Պողոսյանն ընդգծեց. «Ժամանակն է, որ Երևանը, որը կենդանի մի օրգանիզմ է և բազում տխրություններ է տեսել, ժամանակն է, որ ժպտա: Այս նախաձեռնությունը, իրոք, մնայուն արժեք է»:
Եվս 2 նախագիծ` Մաշտոցի պողոտայում և Տպագրիչների փողոցում, շուտով ևս կհանձնվեն երևանցիների դատին: Ծրագրի նախաձեռնողները խոստանում են, որ այն կկրի շարունակական բնույթ:
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ժողովուրդ, էսօր լսեցի, որ վաղը որոշ փողոցներ փակ են լինելու: Ֆորումում ման եկա, դրա մասին բան չգտա: Կարո՞ղ ա իմանաք կոնկրետ ո՞ր փողոցներն են փակ լինելու, և արդյո՞ք աշխատելու են երթուղայիններն ու ավտոբուսները:
Հրես հաղորդագրությունը.Աղբյուր՝ ԼրագիրԻնչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 17-ին և 19-ին, Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի մի շարք փողոցներում: Հայտնում ենք, որ տեղեկատվության մեջ տեղի է ունեցել ժամերի փոփոխություն. սեպտեմբերի 17-ին, ժամը 14.00-ից 24.00-ն, իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 07.00-ից 14.00-ն, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.
Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:
Խնդրում ենք բոլոր վարորդներին նշված ժամանակահատվածում նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:
Հայցում ենք մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ