բարև ակումբցիներ, տղերք ինձ շտապ երևանի ավտոկայանի հեռախոսի համարն է պետք, կարող է իմանաք?
Սփյուռում նայում եմ չկա..
բարև ակումբցիներ, տղերք ինձ շտապ երևանի ավտոկայանի հեռախոսի համարն է պետք, կարող է իմանաք?
Սփյուռում նայում եմ չկա..
«Հայավտոկայան» ՊՓԲԸ 091403031 և 091414979: Քաղաքային համար չգտա, բայց որ զանգես էս համարներով, երևի քաղաքային համար կտան:
Շատ մերսի արագ պատասխանի համար,
P.S. մեր ակումբը լավն է էլի !!!
Երևանում՝ հատկապես Արաբկիրի շրջանում, ճանապարհները նորոգվում են և ժամանկն է իմանակ թե ինչպես կարելի է շրջանցել դրանք:
Իմ առաջարկը՝ օգտվեք Մետրոպոլիտենից:
Ա1+ի առաջարկը՝ http://a1plus.am/amu/?page=issue&iid=52133
Այսօր ցերեկը, Քոչար փողոց
Երոն ու Ես
Էրեխեք, ատրակցիոնները ձանձրացրել են, նոր, ավելի հետաքրքիր կարուսելներ եմ ուզում... Հին են, մաշած
էականը Երոն չէր, ոչ էլ ես, Քոչարի պռոբկեն ա!
ինչքան ուզում են թող բոլորը բողքեն,բայց ես իմ Երևանը շատ եմ սիրում
Ribelle (23.05.2009)
Ձայնալար (23.05.2009)
Ժող. ջան, վաղուց մի միտք ունեմ, ուզում եմ առաջարկություն-նամակով դիմել Երևանի քաղաքապետարան:
Այսպես: Քանի որ, ինչպես գիտեն, ժամանակին Աբովյան փողոցը եղել է հայ մշակույթի ականավոր դեմքերի զբոսավայրը, ապա առաջարկում եմ՝ Աբովյան փողոցի երկայնքով (Աբովյան պուրակից մինչև ընդհուպ հրապարակ) երկու մայթերին իրարից որոշակի հեռավորության վրա (ասենք 100 կամ 150 մետր) տեղադրել այդտեղով ժամանակին զբոսնած ականավոր մարդկանց արձանները, որոնք կունենան կենդանի մարդու չափսեր և քանդակված կլինեն քայլելու պրոցեսում: Այդպիսով՝ նախ՝ մենք կհավերժացնենք Աբովյան փողոցի ունեցած այդ առաքելությունը (հայ մեծերի ճեմավայր), և հետո՝ նոր ու գալիք սերունդները գոնե այդպես պատկերացում կկազմեն 20-րդ դարի առաջին կեսին ապրած հայ ականավոր մեծերի այդ հրաշալի փնջի մասին: Բացի այդ կարծում եմ և՛ գեղեցիկ կլինի, և՛ օրիգինալ:
Դե ի՞նչ կասեք: Սպասում եմ ձեր առաջարկություններին ու դիտողություններին
Վերջին խմբագրող՝ Լեո: 05.09.2009, 17:50:
Ambrosine (05.09.2009), Loki (07.09.2009), Ribelle (05.09.2009), Sunny Stream (06.09.2009), Yeghoyan (29.09.2009), Yellow Raven (05.09.2009), Աթեիստ (05.09.2009), Հայկօ (05.09.2009)
Լեո ջան, շատ լավ միտք ա, բայց մինչ այդ ես խորհուրդ կտայի քաղաքապետարանին առաջարկել կարգի բերել այդ փողոցը, որպեսզի այսօրվա մատաղ սերունդը չկարծի, թե մեր մեծերը քայլել են այդ ամայի ու կեղտոտ տարածքով, որտեղ քայլելու տեղ ուղղակի չկա: Կոնկրետ նշեմ մի երկու հատված շատ փոքր տարածքում. դեպի Հանրապետության Հրապարակ գնալիս աջ մայթով քայլելը գրեթե անհնար ա Տերանովա խանութն անցնելուց հետո, այնտեղ մի պահ քայլելու տեղ կա, բայց պեռաշկիների ձեթի հոտը խեղոդւմ ա ուղղակի, այնուհետև Պուշկին Աբովյան խաչմերուկն անցնելուց հետո մինչև Հյուսիսային Պողոտա քայլելու տեղ չկա, իսկ ձախ մայթում՝ Հյուսիսային Պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից ներքև քայլելու տեղ չկա, մինչև որ չեն սկսում հագուստի խանութները: Կարաբալայի արձանն էլ էլ չասեմ, թե քանի անգամ են էստեղից էնտեղ տշում, հիմա էլ տարել մի տեղ պատի տակ հարմարացրել են, որ էլ չխանգարի իրանց անվերջ շարունակվող ծինարարությանը, որի արդյունքում ստեղծվում են տգեղ ու անճաշակ շինություններ, որոնք էլ ավելի են տեսքից գցում փողոցը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կուկ ջան, ճիշտ ես ասում, վիճակը ահավոր ա: Ու ոչ միայն Աբովյան փողոցն ա գտնվում նման անմխիթար վիճակում: Ապօրինի կառույցները (այդ թվում քաղաքապետարանի կողմից թույլատրված մի շարք կառույցներ) այսօր խեղդում են քաղաքը:
Ես պարզապես գաղափարն եմ ասում: Կարծում եմ վատ միտք չէ, կարելի է իրականացնել, թեկուզ քաղաքի ոչ այս իշխանությունների օրոք: Խնդրում եմ մի պահ մոռացեք ովեր են քաղաքային իշխանությունները և ինչ օրի են նրանք հասցրել քաղաքը: Ուղղակի ասեք ձեր կարծիքները գաղափարի մասին:
Լեո (05.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ