User Tag List

Էջ 2 12-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 177 հատից

Թեմա: Մեր մայրաքաղաքը...Երևան

  1. #16
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ կա չկա Երևանում
    Սկսվել է և դեռ ավարտվելու մտադրություն չունի Կոմիտաս փողոցի ասֆալտապատումը

  2. #17
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Երևանում նոր արձաններ, վերջին 4-5 տարվա մեջ տեղադրվե՞լ են:
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաֆեշչյան հիմնադրամի կողմից տրամադրված արձաններից բացի ուրիշ ոչ մի մոնումնենտալ արժեք չեմ նկատել…
    4-5 տարի հա՞
    Չեմ հիշում երբ են տեղադրվել, բայց կասեմ:
    Ա. Խաչատրյան - Ֆիլհարմոնիկի դիմաց:
    Ա. Բաբաջանյան - Կարապի լճի հարևանությամբ:
    Մարշալ Բաղրամյան - Ամերկյան համալսարանի դիմաց:
    Հ. Այվազովսկի - Կամերային երաժշտության տան կողքին՝ օղակաձև այգի:
    Վ. Մամիկոնյան - Գ. Լուսավորիչ եկեղեցու առջև՝ Այրարատ կ/թ-ի դիմաց:

    Հայոց և հրեաների ցեղասպանությանը՝ հոլոքոստին նվիրված հուշարձան - օղակաձև այգի, պոպլավոկի հարևանությամբ:

    Կարող է ուրիշներն էլ լինեն, բայց ես այսքանն եմ հիշեցի

  3. #18
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    4-5 տարի հա՞
    Չեմ հիշում երբ են տեղադրվել, բայց կասեմ:
    Ա. Խաչատրյան - Ֆիլհարմոնիկի դիմաց:
    Ա. Բաբաջանյան - Կարապի լճի հարևանությամբ:
    Մարշալ Բաղրամյան - Ամերկյան համալսարանի դիմաց:
    Հ. Այվազովսկի - Կամերային երաժշտության տան կողքին՝ օղակաձև այգի:
    Վ. Մամիկոնյան - Գ. Լուսավորիչ եկեղեցու առջև՝ Այրարատ կ/թ-ի դիմաց:
    +
    Տերյանի և Շիրազի արձանները Մալաթիայում

  4. #19
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Ա. Խաչատրյան - Ֆիլհարմոնիկի դիմաց:
    Ա. Բաբաջանյան - Կարապի լճի հարևանությամբ:
    Մարշալ Բաղրամյան - Ամերկյան համալսարանի դիմաց:
    Հ. Այվազովսկի - Կամերային երաժշտության տան կողքին՝ օղակաձև այգի:
    Սրանք բոլորը մինչ 2002թ-ը տեղադրված արձաններ են:
    Վ. Մամիկոնյան - Գ. Լուսավորիչ եկեղեցու առջև՝ Այրարատ կ/թ-ի դիմաց:
    Վ. Մամիկոնյանի արձանը բավական վաղուց է տեղադրված: Ամենայն հավանականությամբ նկատի ունեիր Զորավար Անդրանիկի արձանը, որը կարծեմ 2003-ին է տեղադրված:
    Նոր տեղադրված արձան է նաև Առնո Բաբաջանյանի արձանը:

  5. #20
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    հետաքրքիր հոդված է Երևանի մասին: Եթե ժամանակ ունենաք կարդացեք

    http://svlourie.narod.ru/civilization/history.htm

  6. #21
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Ռադիո Aurora-ի պատվերով, քաղաքի ամենաբանուկ (էս բառը ընենց եմ սիրում) խաչմերուկներում տեղադրվում են տեսախցիկներ, երթևեկությանը հետևելու համար, արդեր եթերում կարող եք լսել տարբեր փողոցներում "պռոպկաների" մասին տեղեկություններ:
    Իմ կարծիքով լավ ակցիայա!

  7. #22
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Cassiopeia, անչա՛փ շնորհակալություն մանրամասն տեղեկությունների համար:


    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաֆեշչյան հիմնադրամի կողմից տրամադրված արձաններից բացի ուրիշ ոչ մի մոնումնենտալ արժեք չեմ նկատել…
    Կասկադի վերևում և ներքևում տեղադրված սև արձանների՝ կատուի ու զինվորիկի մասի՞ն է խոսքը…

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց և հրեաների ցեղասպանությանը՝ հոլոքոստին նվիրված հուշարձան - օղակաձև այգի, պոպլավոկի հարևանությամբ:
    Շնորհակալություն պատասխանի համար:
    Իսկ այդ վերջին հուշարձանը ի՞նչ տեսք ունի: հենց Մոսկովյան լճի կո՞ղքն է դրված:

    Փաստորեն՝ Երևանում 2-րդ հուշարձանն է ավելացել Հոլոքոստին նվիրված…

    Հ.Գ. Նորություններում հայտնում էին, որ նախագծվում է Հայ-Ռուսական եղբայրությանը նվիրված հուշարձան: Հայտնի՞ է արդյոք նրա տեսքը և տեղադրվելու վայրը:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
    +
    Տերյանի և Շիրազի արձանները Մալաթիայում
    դրանք կիսանդրիների՞ տեսքով են, թե ամբողջական արձաններ…

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Կառուցման ժամկետների մասին տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ մինչև նրան հարակից մայրուղու կառուցումը չավարտվի, անիմաստ է սկսել նրա շինարարությունը:
    նրան հարակից մայրուղու՞
    նոր մայրուղի՞ են նախագծել, թե՞ արդեն գոյություն ունեցող ճանապարհներն են կարգի բերում…
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 08.07.2007, 23:13: Պատճառ: Գրառման ավելացում
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #23
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Բարեկամություն մետրոյում արդեն 10 օր է գործում է վիվասելի ցանցը, ինչքան նայեցի ռետրանսլյատոր չգտա:
    բայց մի քիչ զարմանալի ա , որ զանգում հարցնում են որտեղ ես, պատասխանում ես մետրոյում, երկրորդ հարցին որ պատասխանում ես բարեկամություն, բոլորը ասում են լավ էլի կայֆավատ էս լինում

  9. #24
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Վայ, էս ի՞նչ զուգադիպություն ա: Ես էլ ասեցի էլի հեռախոսս կախվել ա, բայց վռոդի նորմալ զանգերը գնում էր

  10. #25
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ

    Երեւանն օրեցօր ավելի անտանելի է դառնում: Ամեն օր մարդիկ դուրս են գալիս փողոց ու իրենց նյարդերի հաշվին մի կերպ հաղթահարում փողոցների խցանումներն ու շինարարական զիբիլի ամենուրեք հանդիպող թմբերը: Երեւանում շինարարություն իրականացնելը մի տեսակ աննպատակ զբաղմունք է դարձել. ոչ ոք առանձնապես չի ոգեւորվում կառուցապատման աշխատանքներից, քանի որ բոլորն արդեն հոգնել են տարին տասներկու ամիս քանդված փողոցներից էլ, աղբի ու փոշու մեջ կորած քաղաքից էլ:

    Այս ամենից, հասկանալի պատճառներով, գոհ են միայն իշխանություններն ու այն շինարարական կազմակերպությունները, որոնց միջոցով վերջիններս անընդհատ փող են լվանում եւ հարստանում: Հասկանալի է, որ առանձին չինովնիկների չտեսությունը բավարարելը երկարատեւ գործընթաց է, այլապես Լինսի հիմնադրամով ասֆալտապատված փողոցները ընդամենը մի քանի ամիս անց հիմնովին չէին քանդի ինչ-որ անհասկանալի գետնանցումներ կառուցելու պատճառաբանությամբ: Եվ ահա հերթական անգամ այդ մարդիկ դալալի նման դրսերից փող են կպցրել ու այդ փողերով որոշել են սեփական բարեկեցության հարցը լուծել` միաժամանակ իմիտացիա անելով, թե իբր ուզում են քաղաքը բարեկարգել: Սակայն փող աշխատելուց եւ մարդկանց անընդհատ սթրեսի մեջ գցելուց առաջ, լավ կլիներ, որ փողի կրակադիլները մի պահ պատկերացնեին, թե ինչ է նշանակում միանգամից փակել եւ քանդել Երեւանի ամենածանրաբեռնված եւ քաղաքի երթեւեկության համար ռազմավարական նշանակություն ունեցող խաչմերուկները: Եվ այս ամենից հետո հեռուստացույցով պտտեցնել այն հոլովակները, թե իբր քաղաքապետարանը այդ ամենն անում է երեւանցիների համար: Ինչպիսի հոգատարություն:

    Իսկ ինչո՞ւ այդ հոգատարությունը չի դրսեւորվում վարորդների նկատմամբ, որոնք ստիպված են լինում անանցանելի փողոցները շրջանցել ոչ թույլատրելի մասերով` հայտնվելով «տուգանային հրապարակում»: Նշենք, որ ամենակարգապահ վարորդը նույնիսկ չի կարող առանց խախտումի այսօր երթեւեկել Երեւանում, եւ պատճառը ոչ միայն փողոցների ու խաչմերուկների քանդված լինելն է, այլ նաեւ այդ վայրերում բացակայող երթեւեկության նշաններն ու համապատասխան զգուշացումները: Իսկ որպես կանոն` այդպիսի վայրերում ճիշտ ժամանակին հայտնվում են պետավտոտեսուչներն ու առանց բանական հիմնավորումների տուգանքներ նշանակում, իսկ «լավագույն» դեպքում` կաշառքից հետո ձեռ քաշում «օրինախախտ» վարորդից: Սակայն այդ նույն պետավտոտեսուչներին երբեք չես տեսնի խցանումների ժամանակ կարգուկանոն հաստատելիս. նրանք չեն երեւում նաեւ այն փողոցներում, որոնց մի մասը փակված է, իսկ մյուս մասը օգտագործվում է որպես ավտոմեքենաների կայանատեղի` արհեստական խոչընդոտներ ստեղծելով առանց այդ էլ ծանրաբեռնված երթեւեկության համար: Եվ պատահական չէ, որ այս օրերին ահագնացել է ավտովթարների եւ վրաերթերի թիվը: Ու այսքանից հետո եւ քաղաքապետարանը, եւ պետավտոտեսչությունը ոչինչ չեն ձեռնարկում իրավիճակը փոխելու համար, ավելին` նրանք հորդորում են մարդկանց հույսները դնել Աստծու վրա եւ շարունակել ապրել այս մղձավանջում:

    Տեղեկացնենք նաեւ, որ քաղաքապետարանում պտտվող խոսակցությունների համաձայն` կառուցվող գետնանցումները չեն համապատասխանում շինարարական նորմերին, ավելին` որոշ տեղերում նույնիսկ անթույլատրելի է նման խորությամբ փոսեր փորել: Բայց դե քաղաքաշինական նորմերը մանր-մունր բաներ են զախարյանների համար: Համ էլ` իրենցից հետո, թեկուզ ջրհեղեղ: Այնպես որ, երեւանցիներին իսկապես մնում է ամեն օր անվնաս աշխատանքի եւ տուն հասնելուց հետո աղոթել եւ մոմ վառել, որ կարողացել են սաղ-սալամաթ տեղ հասնել:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    http://chi.am/news/070720/07072008.htm

  11. #26
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    "Արի արի-ների" աշխատավարձը բարձրացել է:
    նրանք կանգնած են ամենուրեք որտեղ կարող է գոնե մի մեքենա տեղավորվել:
    հագնում են դեղին կամ նարնջագույն (արդեն սևացած) մի հատ անպայման ոչ իրենց չափսի ժիլետ, ու սպասում մինչև մի հատ մեքենա դուրս գա կանգառց, հետո մոտենում ու սպասում մինչև վարորդի պատուհանից մի հատ ձեռք դուրս գա ու իրանց մեկնի սպասվելի 100 դրամը, բայց վերջերս 100 ի փոխարեն 200 են պահանջում:
    հետաքրքիրն այն է, որ նրանցից 80% ը ընդհանրապես օֆիցիալ աշխատող չի, բայց "էս ստոլբից էն քարը" իրանց տեղն ա

  12. #27
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    դրությունը մեր քաղաքում
    Կցված նկարներ Կցված նկարներ

  13. #28
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    դրությունը մեր քաղաքում
    Բայց սա կարծես թե հին նկար է, հիմա մանկավարժականի դիմաց էլ է քանդած ու ճանապարհի միայն մի հատվածն է աշխատում, այսինքն գրեթե միակողմանի պիտի լիներ ճանապարհը:

  14. #29
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    դրությունը մեր քաղաքում
    Իսկական հայկական երթևեկություն։ Լավագույն ավանդույթները պահպանվում են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #30
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր մայրաքաղաքը...Երևան

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    դրությունը մեր քաղաքում
    բայց այս նկարի տեղում հիմա բարիկադներ են, եվ լռիվ քանդած է
    իսկ կյանքը շարունակվում է...

Էջ 2 12-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 14.07.2015, 10:50
  2. Աշնանային Երևան
    Հեղինակ՝ karalyok, բաժին` Երևան
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.10.2011, 19:47
  3. Հին ու նոր Երևան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 20:46
  4. Երևան ջուր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 13
    Վերջինը: 29.03.2010, 11:25
  5. Երևան Դրայվ
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 24.10.2009, 21:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •