4-5 տարի հա՞
Չեմ հիշում երբ են տեղադրվել, բայց կասեմ:
Ա. Խաչատրյան - Ֆիլհարմոնիկի դիմաց:
Ա. Բաբաջանյան - Կարապի լճի հարևանությամբ:
Մարշալ Բաղրամյան - Ամերկյան համալսարանի դիմաց:
Հ. Այվազովսկի - Կամերային երաժշտության տան կողքին՝ օղակաձև այգի:
Վ. Մամիկոնյան - Գ. Լուսավորիչ եկեղեցու առջև՝ Այրարատ կ/թ-ի դիմաց:
Հայոց և հրեաների ցեղասպանությանը՝ հոլոքոստին նվիրված հուշարձան - օղակաձև այգի, պոպլավոկի հարևանությամբ:
Կարող է ուրիշներն էլ լինեն, բայց ես այսքանն եմ հիշեցի![]()
Սրանք բոլորը մինչ 2002թ-ը տեղադրված արձաններ են:Ա. Խաչատրյան - Ֆիլհարմոնիկի դիմաց:
Ա. Բաբաջանյան - Կարապի լճի հարևանությամբ:
Մարշալ Բաղրամյան - Ամերկյան համալսարանի դիմաց:
Հ. Այվազովսկի - Կամերային երաժշտության տան կողքին՝ օղակաձև այգի:
Վ. Մամիկոնյանի արձանը բավական վաղուց է տեղադրված: Ամենայն հավանականությամբ նկատի ունեիր Զորավար Անդրանիկի արձանը, որը կարծեմ 2003-ին է տեղադրված:Վ. Մամիկոնյան - Գ. Լուսավորիչ եկեղեցու առջև՝ Այրարատ կ/թ-ի դիմաց:
Նոր տեղադրված արձան է նաև Առնո Բաբաջանյանի արձանը:
հետաքրքիր հոդված է Երևանի մասին: Եթե ժամանակ ունենաք կարդացեք
http://svlourie.narod.ru/civilization/history.htm
Ռադիո Aurora-ի պատվերով, քաղաքի ամենաբանուկ (էս բառը ընենց եմ սիրում) խաչմերուկներում տեղադրվում են տեսախցիկներ, երթևեկությանը հետևելու համար, արդեր եթերում կարող եք լսել տարբեր փողոցներում "պռոպկաների" մասին տեղեկություններ:
Իմ կարծիքով լավ ակցիայա!
Cassiopeia, անչա՛փ շնորհակալություն մանրամասն տեղեկությունների համար:
Կասկադի վերևում և ներքևում տեղադրված սև արձանների՝ կատուի ու զինվորիկի մասի՞ն է խոսքը…
Ավելացվել է 3 րոպե անց
Շնորհակալություն պատասխանի համար:
Իսկ այդ վերջին հուշարձանը ի՞նչ տեսք ունի: հենց Մոսկովյան լճի կո՞ղքն է դրված:
Փաստորեն՝ Երևանում 2-րդ հուշարձանն է ավելացել Հոլոքոստին նվիրված…
Հ.Գ. Նորություններում հայտնում էին, որ նախագծվում է Հայ-Ռուսական եղբայրությանը նվիրված հուշարձան: Հայտնի՞ է արդյոք նրա տեսքը և տեղադրվելու վայրը:
Ավելացվել է 5 րոպե անց
դրանք կիսանդրիների՞ տեսքով են, թե ամբողջական արձաններ…
Ավելացվել է 7 րոպե անց
նրան հարակից մայրուղու՞
նոր մայրուղի՞ են նախագծել, թե՞ արդեն գոյություն ունեցող ճանապարհներն են կարգի բերում…
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 08.07.2007, 23:13: Պատճառ: Գրառման ավելացում
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բարեկամություն մետրոյում արդեն 10 օր է գործում է վիվասելի ցանցը, ինչքան նայեցի ռետրանսլյատոր չգտա:
բայց մի քիչ զարմանալի ա , որ զանգում հարցնում են որտեղ ես, պատասխանում ես մետրոյում, երկրորդ հարցին որ պատասխանում ես բարեկամություն, բոլորը ասում են լավ էլի կայֆավատ էս լինում![]()
Վայ, էս ի՞նչ զուգադիպություն ա: Ես էլ ասեցի էլի հեռախոսս կախվել ա, բայց վռոդի նորմալ զանգերը գնում էր![]()
ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
Երեւանն օրեցօր ավելի անտանելի է դառնում: Ամեն օր մարդիկ դուրս են գալիս փողոց ու իրենց նյարդերի հաշվին մի կերպ հաղթահարում փողոցների խցանումներն ու շինարարական զիբիլի ամենուրեք հանդիպող թմբերը: Երեւանում շինարարություն իրականացնելը մի տեսակ աննպատակ զբաղմունք է դարձել. ոչ ոք առանձնապես չի ոգեւորվում կառուցապատման աշխատանքներից, քանի որ բոլորն արդեն հոգնել են տարին տասներկու ամիս քանդված փողոցներից էլ, աղբի ու փոշու մեջ կորած քաղաքից էլ:
Այս ամենից, հասկանալի պատճառներով, գոհ են միայն իշխանություններն ու այն շինարարական կազմակերպությունները, որոնց միջոցով վերջիններս անընդհատ փող են լվանում եւ հարստանում: Հասկանալի է, որ առանձին չինովնիկների չտեսությունը բավարարելը երկարատեւ գործընթաց է, այլապես Լինսի հիմնադրամով ասֆալտապատված փողոցները ընդամենը մի քանի ամիս անց հիմնովին չէին քանդի ինչ-որ անհասկանալի գետնանցումներ կառուցելու պատճառաբանությամբ: Եվ ահա հերթական անգամ այդ մարդիկ դալալի նման դրսերից փող են կպցրել ու այդ փողերով որոշել են սեփական բարեկեցության հարցը լուծել` միաժամանակ իմիտացիա անելով, թե իբր ուզում են քաղաքը բարեկարգել: Սակայն փող աշխատելուց եւ մարդկանց անընդհատ սթրեսի մեջ գցելուց առաջ, լավ կլիներ, որ փողի կրակադիլները մի պահ պատկերացնեին, թե ինչ է նշանակում միանգամից փակել եւ քանդել Երեւանի ամենածանրաբեռնված եւ քաղաքի երթեւեկության համար ռազմավարական նշանակություն ունեցող խաչմերուկները: Եվ այս ամենից հետո հեռուստացույցով պտտեցնել այն հոլովակները, թե իբր քաղաքապետարանը այդ ամենն անում է երեւանցիների համար: Ինչպիսի հոգատարություն:
Իսկ ինչո՞ւ այդ հոգատարությունը չի դրսեւորվում վարորդների նկատմամբ, որոնք ստիպված են լինում անանցանելի փողոցները շրջանցել ոչ թույլատրելի մասերով` հայտնվելով «տուգանային հրապարակում»: Նշենք, որ ամենակարգապահ վարորդը նույնիսկ չի կարող առանց խախտումի այսօր երթեւեկել Երեւանում, եւ պատճառը ոչ միայն փողոցների ու խաչմերուկների քանդված լինելն է, այլ նաեւ այդ վայրերում բացակայող երթեւեկության նշաններն ու համապատասխան զգուշացումները: Իսկ որպես կանոն` այդպիսի վայրերում ճիշտ ժամանակին հայտնվում են պետավտոտեսուչներն ու առանց բանական հիմնավորումների տուգանքներ նշանակում, իսկ «լավագույն» դեպքում` կաշառքից հետո ձեռ քաշում «օրինախախտ» վարորդից: Սակայն այդ նույն պետավտոտեսուչներին երբեք չես տեսնի խցանումների ժամանակ կարգուկանոն հաստատելիս. նրանք չեն երեւում նաեւ այն փողոցներում, որոնց մի մասը փակված է, իսկ մյուս մասը օգտագործվում է որպես ավտոմեքենաների կայանատեղի` արհեստական խոչընդոտներ ստեղծելով առանց այդ էլ ծանրաբեռնված երթեւեկության համար: Եվ պատահական չէ, որ այս օրերին ահագնացել է ավտովթարների եւ վրաերթերի թիվը: Ու այսքանից հետո եւ քաղաքապետարանը, եւ պետավտոտեսչությունը ոչինչ չեն ձեռնարկում իրավիճակը փոխելու համար, ավելին` նրանք հորդորում են մարդկանց հույսները դնել Աստծու վրա եւ շարունակել ապրել այս մղձավանջում:
Տեղեկացնենք նաեւ, որ քաղաքապետարանում պտտվող խոսակցությունների համաձայն` կառուցվող գետնանցումները չեն համապատասխանում շինարարական նորմերին, ավելին` որոշ տեղերում նույնիսկ անթույլատրելի է նման խորությամբ փոսեր փորել: Բայց դե քաղաքաշինական նորմերը մանր-մունր բաներ են զախարյանների համար: Համ էլ` իրենցից հետո, թեկուզ ջրհեղեղ: Այնպես որ, երեւանցիներին իսկապես մնում է ամեն օր անվնաս աշխատանքի եւ տուն հասնելուց հետո աղոթել եւ մոմ վառել, որ կարողացել են սաղ-սալամաթ տեղ հասնել:
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
http://chi.am/news/070720/07072008.htm
"Արի արի-ների" աշխատավարձը բարձրացել է:
նրանք կանգնած են ամենուրեք որտեղ կարող է գոնե մի մեքենա տեղավորվել:
հագնում են դեղին կամ նարնջագույն (արդեն սևացած) մի հատ անպայման ոչ իրենց չափսի ժիլետ, ու սպասում մինչև մի հատ մեքենա դուրս գա կանգառց, հետո մոտենում ու սպասում մինչև վարորդի պատուհանից մի հատ ձեռք դուրս գա ու իրանց մեկնի սպասվելի 100 դրամը, բայց վերջերս 100 ի փոխարեն 200 են պահանջում:
հետաքրքիրն այն է, որ նրանցից 80% ը ընդհանրապես օֆիցիալ աշխատող չի, բայց "էս ստոլբից էն քարը" իրանց տեղն ա![]()
դրությունը մեր քաղաքում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ