User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Մարմնավաճառներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարմնավաճառներ

    Ճիշտն ասած չգիտեի, որտեղ կարելի է բացել թեման, որոշեցի այստեղ բացել։ Եթե սխալ տեղ է, խնդրում եմ ադմիններին տեղափոխել համապատասխան բաժին։

    Ելնելով ֆորումի թեմաներից մեկի գրառումներից, որոշեցի բացել մարմնավաճառների մասին թեմա։ Ուզում եմ պարզել ինչպես են վերաբերվում ֆորումի մասնակիցները այս թեմային։

    Սկսեմ նրանից, որ երբեք նույնիսկ ցանկություն չեմ ունեցել մոտենալ մարմնավաճառներին։ Ես նրանց չեմ սիրում։

    Շատ շատերը կարծում են, որ բոլոր մարմնավաճառներին պետք է վերացնել։ Իմ կարծիքը քիչ այլ է։ Կարծում եմ, որ եթե վերացնեն մարմնավաճառներին, ապա կշատանան բռնաբարությունների դեպքրը, իսկ դա մեզ պետք չե լօլ։

    Իմ կարծիքը այսպիսին է, օրինականացնել մարմնավաճառների գործը, ԲԱՅՑ թող, որ նրանք աշխատեն, հասարակած տներում։ Երևանում իմ նման մարդիկ շատ են, որոնց հաճելի չի, տեսնել նրանց փողոցում։

    Ճիշտն ասած չեմ կարդացել Աստվածաշունչը , և չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի օրինականացնել այդ գործը, ըստ Աստվածաշնչի։ Կարծում եմ, եկեղեցին չի ընդունի։

    Մի խոսքով, ինչպես տեսաք, իմ կարծիքը մի քիչ տատանվում է այս հարցում։ Ուզում եմ խոսենք, և միասին հասկանանք, ինչ կարելի է անել, որն է այս հարցի լուծումը։

  2. #2
    Արգելափակված Արամ Քոչարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2006
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մարմնավաճառներ

    Բայց ինձ թվում է մարմնավաճառությունը մեղք է, դրա համար քո ասացը ուղղակի բանի պիտանի չե…

  3. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնավաճառներ

    Դե ինչ հասարակաց տներ միշտ էլ եղել են ու կլինեն... Բայց այսպես ասված օրինականացնելն է պրոբլեմը... Երևանում կարծեմ ինչ որ ժամանակ ուզում էին բացել հասարակաց տուն, բայց այդպես էլ չբացվեց, չնայաց ես նաձամբ տեղեկություն չունեմ,,,
    իսկ մարմնավաճառների հարցում, դե ինչ դա էլ նրանց աշխատանքն է օրվա հացը վաստակելու այս մրցավազքում, համաձայն եմ հաճելի չէ, ոչ մեկին հաճելի չէ, բայց.....

  4. #4
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնավաճառներ

    եթե քայլեք Սարյանի արձանի հարեւանությամբ՝ երեկոյան մութն ընկնելուն պես տաքու կանգառի հարեւանությամբ շարվում են մարմնավաճառները, իսկ չորս-բոլորը խաղում են երեխաները եւ քայլում կամ նստում սիրահարված/ամուսնական զույգեր՝ տեսնելով այդ առուծախի աժիոտաժը, հա, բայց միթե հնարավոր չե այդ ՏԵՂԸ տեղափոխել մեկ այլ վայր՝ ավելի փակ, ինչ է սա՝ բարոյալքման նոր ափոթեոզ՞,..
    Life is too short...

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնավաճառներ

    Շատ վատ եմ վերաբերվում, բայց ես չեմ, որ պետք է դատեմ նրանց:

  6. #6
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնավաճառներ

    Մեջբերում Koms-ի խոսքերից
    եթե քայլեք Սարյանի արձանի հարեւանությամբ՝ երեկոյան մութն ընկնելուն պես տաքու կանգառի հարեւանությամբ շարվում են մարմնավաճառները, իսկ չորս-բոլորը խաղում են երեխաները եւ քայլում կամ նստում սիրահարված/ամուսնական զույգեր՝ տեսնելով այդ առուծախի աժիոտաժը, հա, բայց միթե հնարավոր չե այդ ՏԵՂԸ տեղափոխել մեկ այլ վայր՝ ավելի փակ, ինչ է սա՝ բարոյալքման նոր ափոթեոզ՞,..
    Դե հա հենց այդ էլ ասում եմ… Թող վերացնեն փողոցներից

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնավաճառներ

    Մարմնավաճառներին ոչ մի ձև էլ չեմ վերաբերում,ասենք այնպես ինչպես անձրևից հայտնվող ճճուների
    դա երբեք աշխատանք չի կոչվի,չնայած չգիտես ինչու կոչվում է ավելի փսխելի.
    օրվա հաց,...
    Հաց ու.....վաճառել բառ քիչ չի,,մարմնի....
    այստեղ լավ նախընտրում եմ փսխել ,քան գրել.......

    հասրակաց տներ,միշտ էլ ավելի ճիշտ է ամեն առումով,թե հոգեբանորեն,թե ֆիզիկական.
    ամիսը տաս անգամ ֆիզ. անալիզներ և առողջ հասարակությունից զերծ պահել:ՀՀ ում եղել է հասարակաց տներ,հիմա չկա,քանի որ նախընտրում են հիվանդ ,բայց եկամուտ բերող կանանց օգտագործել,քան լինել հասրակաց առողջ միջավայրի տնօրեն:
    Կողմ եմ ,որ ՀՀ ում բացվեն հասարակաց տներ,բայց նոր կանանց տիպեր,այս ՀՀ ի այսօրվա փողոցները զարդարող կենդանիներին....ինչ-որ մոխրի վերածելը ավելի օգուտ կտա...
    հ.գ. մեղմ արտահայտվելու համար կներեք:

  8. #8
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնավաճառներ

    դե որ օրինակացվի երեւի ճիծտ կլինի, որովհետեւ մեկա լինելու ա, իսկ օրիկանացված գոնե՝ հարկեր կմուծեն՝ ծառայությունների մատուցման գնից ինչ որ տոկոս կգնա պետությանը,
    Life is too short...

  9. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնավաճառներ

    Մեջբերում Koms-ի խոսքերից
    դե որ օրինակացվի երեւի ճիծտ կլինի, որովհետեւ մեկա լինելու ա, իսկ օրիկանացված գոնե՝ հարկեր կմուծեն՝ ծառայությունների մատուցման գնից ինչ որ տոկոս կգնա պետությանը,
    Նույն տրամաբանությամբ կարելի է օրինականացնել գողությունը։ Մեկ է գողացողներ լինելու են։ Օրինականացնելու դեպքում գոնե հարկեր կմուծեն։ Է հետո՞։ Պատկերացնու՞մ ես, որ ասենք կրթական համակարգի պետական ֆինանսավորումը լինի մարմնավաճառների «աշխանատնքի» հաշվին։ Երեխայիդ ուսուցչուհին աշխատավարձ է ստանում մարմնավաճառների շնորհիվ։ Ու մարմնավաճառության դեմ քարոզ է կարդում։
    Ընդհանրապես սխալ եմ համարում պետության, ազգի համար վնասակար երևույթների դեմ պայքարելու անկարողության պատճառով դրանց օրինականացումը։
    Մի՞թե հնարավոր չէ հսկել, որ գոնե քաղաքի փողոցներում մարմնավաճառները այդպես բացահայտ, ի տես բոլորի չշարվեն։ Իհարկե հնարավոր է։
    ՈՒղղակի հենց օրենքի պաշտպանները օրենքը չեն սիրում։ Դրա մասին է պետք մտածել։ Առաջին հերթին այդ պրոբլեմն է պետք լուծել։
    ՈՒ ընդհանրապես, օրինապահ, բարոյապես կայուն քաղաքացիներ դաստիրակելու մասին է պետք մտածել։ Կարծում եմ, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր լուծել այս և բազմաթիվ այլ պրոբլեմներ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (16.11.2013)

  11. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնավաճառներ

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Շատ շատերը կարծում են, որ բոլոր մարմնավաճառներին պետք է վերացնել։
    Ասում են, մարմնավաճառությունը հանդիսանում է աշխարհի ամենահին արհեստն է: Ու եթե հնարավոր լինել ինչ որ բան փոխել, կարծում եմ առ այսօր արդեն արդյունքները նկատելի կլինեին ու մարմնավաճառները գնալով ավելի չէին շատանա…
    16-17-րդ դարերում ինչ-որ ավելի դաժան ձևով ինկվիզիտները փորձեցին դրա դեմն առնել, այրելով կուրտիզանուհիներին: բայց դա էլ օգուտ չտվեց:
    Չգիտեմ, ըստ իս, դրա դեմն առնելն անհնար է:

  12. #11
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարմնավաճառներ

    Հասարակած տները և վերջինումս աշխատող մարդիկ հանդիսանում են աշխարհի ամենահին մասնագիտության զարգացնողները: Հասարակած տները երկրների մեծ մասում աշխատում են օրենքից դուրս: Իհարկե կան երկրներ, որոնցում լեգալիզացրել են այս զբաղմունքը: Եթե դիտարկենք զուտ աշխատաշուկայի տեսանկյունից, ապա եթե մարդ ընտրել է իր մարմինը առևտրի առարկա դարձնելու, մարմինը որպես ապրանք վաճառելու զբաղմունքը, ապա ինչու պետք է չթույլատրվի: Սակայն այստեղ գործում է նաև բարոյահոգեբանական կողմը, որի ազդեցությամբ շատ երկրներում այս զբղմունքը արգելված է և տարածվում է սև շուկայում ընդհատակյա` հանգեցնելով նման մասնագիտության տեր մարդկանց թվի էլ ավելի մեծացմանը, բազմաթիվ հիվանդությունների տարածմանը: Խնդիրը բավականին լուրջ է համաշխարհային մասշտաբով:Նախ պետք է սկսել նրանից թե որտեղից է գալիս սա, այսիքն պատճառների պատճառը պարզել, այնուհետև փորձել տալ որոշակի լուծումներ, որոշակիացնելու այս դաշտը: Ինչպես գիտենք այստեղ շրջանառվող միջոցները բավականին լուրջ թվեր են և վերջինիս անվերահսկելիությունը անթույլատրելի է: Այս մասնագիտությամբ զբաղվելու շարժառիթները բավականին մեծ են սկսած սոցյալ-տնտեսական վերջացրած անհատական յուրահատկություններից:
    Հետաքրքիր է հետևյալ հարցը հասարակած տների լեգալիզացումը ընդունելի է թե ոչ, ինչպիսի խնդիրներ կլուծի դա: Օրինակ հայտնի Ֆրանսիայում (աղբյուր. http://finam.info/need/news2261200001/default.asp)որոշել են ֆինճգնաժամի դեմ պայքարեն հասարակած տներին ներգրավելու միջոցով, մասնավորապես կատարված հաշվարկները ցույց են տվել, որ հասարակած տների լեգալիզացումը պետության համար նոր եկամուտների աղբյուր է հանդիսանում, և հետևապես Ֆրանսիայի նման երկրում, ուր շուրջ 60 տարի հասարակած տները օրենքից դուրս են եղել, որոշել են օրինականացնել: Հիմա մտածում եմ, որ սա ոչ միայն ֆինանսական միջոցներ ներգրավելու փորձ է, սրանով լուծվում են բավականին լուրջ խնդիրներ: Սակայն հարցը նրանում է որքանով է ճիշտ, Ֆրանսիյաւոմ գործում են դեմոկրատական օրենքներ և այս տեսանկյունից նայելիս մարդ հնարավորություն ունի աշխատելու այն մասնագիտությամբ որով ցանկանում է: Մի խոսքով այս հարցի քննարկումը հետաքրքիր է, և իմ կարծիքով ներառում է հասարակության բոլոր շերտերին: Եկեք այստեղ քննարկենք հասարակած տների օրինականացման հարցը, դիտարկելով դրական և բացասական ելքերը, ինչպես ընդհանուր առմամբ վերցրած, այնպես էլ ՀՀ համար:

  13. #12
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համապատասխան տեղի վրա "սոչիկ" դնելով պետքա բյուջե լցվի?

    Դրա օրինականացումը ավելի շատ մարդկանցա պետք, որ գոնե բժշկական վերահսկողություն լինի, կամ ընդհանրապես որևէ վերահսողություն լինի, համ էլ ինչ վատ կլինի կգնան մի հատ կարգին սարքած տեղ հաճելի ժամանակ կանցկացնեն, ոչ թե մոստի տակ բազար կանեն ))))))
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (11.06.2010), Դարք (11.06.2010)

  15. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Համապատասխան տեղի վրա "սոչիկ" դնելով պետքա բյուջե լցվի?



    հլը 4:07-ից նայեք.... (չնայած խորհուրդ կտայի սկզբից նայել)

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (12.06.2010), s_hrayr (11.06.2010)

  17. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, ոչ թե "Հասարակած տուն", այլ "Հասարակաց տուն"...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.11.2013), VisTolog (12.06.2010), Նաիրուհի (19.11.2013), Շինարար (12.06.2010), Ուլուանա (11.06.2010)

  19. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նախ ես մարմնավաճառ չէի ասի… իրանք մարմինը չեն վաճառում… մի բան որ վաճառում ես, դա արդեն քոնը չի, իսկ իրանց մարմինը իրանց ա մնում… վարձով են տալիս…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.11.2013), Ingrid (16.11.2013), Շինարար (16.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •