Ժողովուրդ ջան, ոչ թե "Հասարակած տուն", այլ "Հասարակաց տուն"...
Ժողովուրդ ջան, ոչ թե "Հասարակած տուն", այլ "Հասարակաց տուն"...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
նախ ես մարմնավաճառ չէի ասի… իրանք մարմինը չեն վաճառում… մի բան որ վաճառում ես, դա արդեն քոնը չի, իսկ իրանց մարմինը իրանց ա մնում… վարձով են տալիս…
Ժող, պարզ է, որ բոլորին ընդհանրացնել հնարավոր չէ, որ ամեն մեկը մարմնավաճառներին դատում է իր իմացած օրինակներով՝ իրական կյանքում հանդիպած կամ հեռուստացույցով ու ինետով տեսած :
Հա, կլինեն մարդիկ, որ ստիպված կդառնան, կլինեն մարդիկ, որոնց համար հեշտ ճանապարհ կլինի կամ կթվա հեշտ, հետո կզգան բոլոր բարդությունները, կամ կլինի այդ ճանապարհը նույնքան դժվար, ինպես այլ տիպի աշխատանքների դեպքում է: Ամեն մեկի բախտը մի կերպ է բերում: Մարմնավաճառներ կան,ո ր հպարտանաւոմ են իրենց մասնագիտությամբ, կան, որ թաքցնում են, կան, որ ամաչում են, կան, որ չեզոք են վերաբերում:
Մարդիկ էլ այս հարցին տարբեր մոտեցումներ ունեն: Բայց... հասարակաց տները բացելը ինչքան էլ իբրև կարգավորման բերի այդ դաշտը, ինքը մարդկային տեսակետից վերցրած աբսուրդային է:
Նախ՝ կան շատ հաստատություններ, որ այլ ոլորտի են, օրինական գործում են, բայց որակը շաաաատ ցածր է, հիվանդանոցների մեծ մասը ձեզ օրինակ՝ հակահիգիենիկ վիճակ, վատ մասնագետներ, օգուտի փոխարեն՝ վնաս: Այնպես որ դրանք էլ եթե օրինական գործեն, հարց է, թե ինչքանով որակ կապահովեն:
Շատերն ասւոմ են, որ մարմնավաճառները պետք են տղամարդկանց ֆիզիկականի համար : Այդ դեպքում երևի նորմալ է նաև հակառակ սեռի համար նման տներ բացելը, որովհետև երկու սեռերն էլ կարող են ունենալ նման կարիքներ, ինչու է իշխող հասարակությունն, ինչպես միշտ, մտածում միայն իր կարիքների բավարարման մասին: (Սա իմիջայլոց, որովհետև ես այդ գաղափարին ընդհանուր դեմ եմ) Նաև կան հոգեբաններ, որ գտնում են՝ մարմնավաճառները հոգեբանական շատ մեծ վնաս ու սեռական հարաբերությունների մասին թյուր կարծիքներ են ձևավորում դեռահասների ու անփորձների մոտ: (Սրա մասին հավաստի վիճակագրական ինֆորմացիա չունեմ, բայց ասում եմ ի հակադրություն նրանց կարծիքի՝ ովքեր գորովանքով են մոտնեւոմ մարմնավաճառների լինելության փաստին՝ պնդելով, որ անհրաժետ են):
Եվ վերջապես ես չեմ ընդունում մարմնավաճառ լինելու գաղափարը, որովհետև եթե սեռական հարաբերության մեջ սեռերից մեկը վճարում է, ուրեմն՝ ոտնահարում է մյուսի հավասարության գաղափարը՝ մարդկային հավասարության: Մարդու մարմինը վաճառքի առարկա չէ, ու ինձ համար անընդունելի է այն որպես օրենք ընդունելու գաղափարը, որով խախտելու ենք մարդկային հավասար իրավունքները:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Ուլուանա (16.11.2013)
Գերմանիայում մարմնավաճառությունն օրիկանացված է։ Մարմնավաճառները բոլոր կարգ ու կանոնով, պայմանագրով բանով գնում են գործի, պետությանն էլ հարկեր են վճարում։
Էս երկրում դա նորմալ գործում է. սա օրենքի երկիր է, բոլոր մարդիկ «միանման են» դասվում, կա հարգանք անձի հանդեպ՝ անկախ իր ով ու ինչ լինելուց։ Մարդկանց մենտալիտետն ուրիշ է։
Հայաստանը դեռ պիտի երկար ճամփա անցնի օրինական ու մենտալիտետային էդպիսի փուլ հասնելու համար։ Երբ հասնի դրան, ու մնացած ամեն ինչն արդեն տեղը լինի, նոր թող մտածի մարմնավաճառությունն օրիկանացնելու մասին՝ որպես երկար ցուցակի վերջին կետ։
Arpine (18.11.2013), Աթեիստ (16.11.2013), Անվերնագիր (16.11.2013), Ուլուանա (16.11.2013), Տրիբուն (16.11.2013)
Մի բան էլ ավելացնեմ. հիմա ինոչւ են շատերն ընդունում միասեռականների կապը. որովհետև մարդիկ սեռական հարաբերության են ունենում զգացմունքների առկայության դեպքում:
Մարմնավաճառության ժամանակ չկա զգացմունք, որն էլ հուշում է, որ դա անբարոյականություն է:
Դանիել Վարուժանն անգամ անբարոյական էր համարում օրինական այն ամուսիններին, որոնք որևէ զգացմուքն չունեին միմյանց նկատմամբ: Այդ դեպքում ի՞նչ ասել ուղղակի ֆիզիկական պահանջները բավարարողների մասին:
Իսկ որպեսզի թե կանայք, թե տղամարդիկ չհասնեն շատ սթրեսային վիճակների, կարելի է հոգեբանական, սպորտային մատչելի դպրոցներ ունենալ երկրում, չգիտեմ, մի փոքր հեքիաթաֆանտաստիկախառն բան է ստացվում ասածս, բայց կարծում եմ, որ մարդուն ՝ իրեն վստահ, հոգեպես ու ֆիզիկապես կայուն զգալու համար շատ ավելի խորը, բազմակողմանի մոտեցումներ են պետք, քան այն, ինչ տալիս են մարմնավաճառները:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Եթե մարմնավաճառությունը օրինական չի, ու էսքան տարիներ անպատվում ու անբարոյական են անվանում իրենց, իրենք վերանո՞մ են։ Երևույթը միշտ էլ եղել ա, կա ու կլնի։ Ասենք շատ ենք լսում հայտարարություն թե ոստիկանները գտել են 50 մարմնավաճառների ևն ևն, հետո ի՞նչ ա լինում, կարողա տուգանեն անցնի գնա, իսկ եթե ռեալ, ոչ մի բան էլ չի փոխվում, ամեն ինչ մնումա էնպես ոնց որ կա, իսկ օրինականացված երկրներում պետությունը գոնե հարկ ա վերցնում նրանցից։
Հետո ինչի միշտ հաշվի չեն առնում, որ ոչ բոլորն են ունակ դրանով զբաղվելու, վերջիվերջո էդ էլա կարողություն
Էս վերջերս էստեղ /Նիդեռլանդներում/ տոն էր, երբ երեխեքը գնում են տներ կամ խանութներ ու երգում իսկ մարդիկ պետք ա քաղցրավենիք տան, ու ամենազվարճալին նա էր էս տարի իրենք գնացել են նաև red light area![]()
Վերջին խմբագրող՝ Arpine: 19.11.2013, 02:27:
"Non est ad astra mollis e terris via."
keyboard (19.11.2013)
Որ խնդրեմ էն սեքսի միլֆի գները կասե՞ք։ ՄերսիSofiaSexy-ի խոսքերից
Sent from my Nexus 6P using Tapatalk
Վերջին խմբագրող՝ Rammstein: 06.03.2017, 17:46:
I may be paranoid but no android!
Ռուֆ, ես էլ ասի, դու կգաս, կթարգմանես, գներ կասես, էն էլ ...
Չհասկացա, եթ խի էին սաղ տենց տարիքն առած։ Ռուսական նույն կայքերը մտնում ես, աչքերդ շաղվում են։ Ստեղ ոնց նայում ես, դիտարժան բան չկա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ