User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Երթուղային տաքսու տեսությունը

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երթուղային տաքսու տեսությունը

    Բոլորս էլ շատ ենք նստում այդ Երթուղային Տաքսի կոչվածը (այսուհետև ԵՏ):
    Եվ բոլորս էլ մի տեսակ ուրիշ զգացողություններ ենք ապրում ԵՏում , կարճ ասած մի յուրահատուկ այլ ձևի ենք մենք ԵՏ-ի մեջ քան ասենք փողոցում քայլելուց կամ սրճարանում նստելուց ... ներ կեցվածքային տարբերությունը ամենուրեք տարբեր է :

    Մարշրուտկայի տեսությունը զվարճալի բայց և օբյեկտիվ տեսություն է որը կոչված է բացահայտել երիտասարների վարքը /սեռային փոխհարաբերությունների առումով/ այդ կարճ ժամանակահատվածում: ԵՏ-ն մի փոքր օբյեկտ է որի տարածքային փոքր սահմաններում և իրականանում է այդ պայմանական ֆլիրտը , որի որպես կանոն շարունակություն չի ունենում:
    Որպես անհրաժեշտ և բավարար պայման համարում ենք որ երկու սեռի ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են միյանցով:
    Ըստ այդ տեսության մի քանի վարկածային տարբերակներ կան

    1. Նոր Նստողը տղա է , արդեն նստածը աղջիկ
    ա) ավելանում/պակասում է տղա
    ա) ավելանում/պակասում է աղջիկ

    2. Նոր Նստողը աղջիկ է , արդեն նստածը տղա
    ա) ավելանում/պակասում է տղա
    ա) ավելանում/պակասում է աղջիկ

    Սրանից ամեն մի առանձին դեպքում զույգի պահվածքը տարբեր է լինում:
    Օրինակ դիտարկենք Նոր Նստողը աղջիկ է , արդեն նստածը տղա
    ավելանում է տղա դեպքը: Համաձայն մարշրուտկայի տեսության նոր նստող աղջիկը ենթարկվում է որոշակի օրինաչափության, օրինակ անպայման խուսափելու է տղայի կողքը նստելու այլընտրանքից, անկախ նրանից թե հետաքրքրված է տղայով թե չէ , աշխատելու է թաքուն հայացքով ճշտել տղայի հետաքրքրվածության աստիճանը, ավելի շատ անվստահորեն է իրեն պահելու քան կպահեր իրեն եթե առաջինը ստած լիներ:
    Տեսությունը ներկայացրեցի այնքանով ինչքանով ինքս դրանից գլուխ հանեցի:

    Մարշրուտկայի տեսությունը փորց է անում ընդհանուր օրինաչափություներ գտնել , մշակվել է մի քանի տարի առաջ ԵՊՀ Բանասիրական և Փիլիսոփայության ֆակուլտետների ուսանողների կողմից և հակիրճ ներկայացվել փոքրաթիվ հանդիսատեսի:
    Ինչքան էլ որ այն անհեթհեթ թվա այնուամենայնիվ այն պարունակում է օբյեկտիվ իրականության տարրեր: Բայց ամեն դեպքում ես դրան հումորով եմ վերաբերվում:
    Զարմանալին այն էր որ տեսության ներկայացման ժամանակ հնչեցին պրակտիկ օրինակներ կյանքից որով փաստորեն ապացուցում էին տեսության թաքնվախ գոյությունը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.11.2009), Դատարկություն (31.10.2009)

  3. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարշրուտկայի տեսությունը:

    Կարծում եմ` սա կարող է հավակնություն ունենալ լուրջ կենսա-հոգեբանա-սոցիոլոգիական ուսումնասիրություն դառնալու: Հումորը` հումոր, բայց հետաքրքիր էր: Նույն տեսակի տարբեր սեռերի ներկայացուցիչների փոխկապակցված վարքը փակ տարածքում: Գտած բան ա, ոչ լաբորատորիա ա պետք ստեղծել, ոչ փորձարկումների սուբյեկտներ կգտնել, ոչ փորձարկումների համար թույլտվություն ստանալ: Միակ անհրաժեշտ բանը ամսական մի 10 հազար դրամ փող է` գրենական պիտույքների ու ճանապարհածախսի համար, ու օրական մի քանի հատ տնական պայմաններում պատրաստված սենդվիչ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարշրուտկայի տեսությունը:

    Չեմ վիճում չեմ վիճում , բայց թե ինչքանով է բարոյական տեսանկյունից ճիշտ դա էլ չգիտեմ . նույնիսկ չգիտեմ թե ինչ հարցի վերջնական պատասխան կարող է այն տալ ..

  5. #4
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարշրուտկայի տեսությունը:

    Գրեթե նույնը, ինչ, օրինակ, "Միջանադարյան տաղաչափություն Չարենցի պոզեիայում" աշխատությունը: Եթե լավ ա գրված` հետաքրքրության համար կկադրան, եթե ոչ` ոչ:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  6. #5
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երթուղայինի տեսությունը

    Հետաքրքիր տեսություն է:
    Համանման ձևով կարելի է գրել վերելակի, ավտոբուսի և այլ տեսություններ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (31.10.2009)

  8. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երթուղային տաքսու տեսությունը

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ դիտարկենք Նոր Նստողը աղջիկ է , արդեն նստածը տղա
    ավելանում է տղա դեպքը: Համաձայն մարշրուտկայի տեսության նոր նստող աղջիկը ենթարկվում է որոշակի օրինաչափության, օրինակ անպայման խուսափելու է տղայի կողքը նստելու այլընտրանքից
    Ոչ միշտ: Հաճախ աղջիկները չեն սիրում վերջին շարքերում նստել: Եվ եթե նույնիսկ վերջին շարքը ամբողջությամբ ազատ է, աղջիկը ավելի մեծ հավանականությամբ կնստի դռանը ավելի մոտ նստած տղայի կողքին: Մեկ էլ տղայի պահվածքից է կախված: Եթե նա լուսամուտից դուրս է նայում, ավելի մեծ է հավանականությունը, որ աղջիկը նրա կողքը կնստի, քան եթե "կյաաաանք, արի մոտս" հայացքով նայում է աղջկան:

  9. #7
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երթուղային տաքսու տեսությունը

    Ընդհանրապես նեղ–սթրեսոգեն տարածության մեջ մարդկանց վարքի և փոխհարաբերությունների ուսումնասիրությունը նոր բան չի և կան մի շարք տեսություններ դրա վերաբերյալ։ Իսկ երթուղայինը հենց լաաաաավ սթրեսոգեն է և լաաաաաավ նեղ։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ռոմանս երթուղային տաքսու մասին
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 09.10.2011, 21:35
  2. Երթուղային տաքսու դիմացի նստատեղը...
    Հեղինակ՝ RaMeSsEs-ll, բաժին` Երևան
    Գրառումներ: 46
    Վերջինը: 24.06.2007, 02:10
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 02.05.2007, 23:57
  4. Ի՞նչ կասեք այսօրվա երթուղային տաքսիների մասին:
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.11.2006, 17:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •