User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Երթուղային տաքսու տեսությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երթուղային տաքսու տեսությունը

    Բոլորս էլ շատ ենք նստում այդ Երթուղային Տաքսի կոչվածը (այսուհետև ԵՏ):
    Եվ բոլորս էլ մի տեսակ ուրիշ զգացողություններ ենք ապրում ԵՏում , կարճ ասած մի յուրահատուկ այլ ձևի ենք մենք ԵՏ-ի մեջ քան ասենք փողոցում քայլելուց կամ սրճարանում նստելուց ... ներ կեցվածքային տարբերությունը ամենուրեք տարբեր է :

    Մարշրուտկայի տեսությունը զվարճալի բայց և օբյեկտիվ տեսություն է որը կոչված է բացահայտել երիտասարների վարքը /սեռային փոխհարաբերությունների առումով/ այդ կարճ ժամանակահատվածում: ԵՏ-ն մի փոքր օբյեկտ է որի տարածքային փոքր սահմաններում և իրականանում է այդ պայմանական ֆլիրտը , որի որպես կանոն շարունակություն չի ունենում:
    Որպես անհրաժեշտ և բավարար պայման համարում ենք որ երկու սեռի ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են միյանցով:
    Ըստ այդ տեսության մի քանի վարկածային տարբերակներ կան

    1. Նոր Նստողը տղա է , արդեն նստածը աղջիկ
    ա) ավելանում/պակասում է տղա
    ա) ավելանում/պակասում է աղջիկ

    2. Նոր Նստողը աղջիկ է , արդեն նստածը տղա
    ա) ավելանում/պակասում է տղա
    ա) ավելանում/պակասում է աղջիկ

    Սրանից ամեն մի առանձին դեպքում զույգի պահվածքը տարբեր է լինում:
    Օրինակ դիտարկենք Նոր Նստողը աղջիկ է , արդեն նստածը տղա
    ավելանում է տղա դեպքը: Համաձայն մարշրուտկայի տեսության նոր նստող աղջիկը ենթարկվում է որոշակի օրինաչափության, օրինակ անպայման խուսափելու է տղայի կողքը նստելու այլընտրանքից, անկախ նրանից թե հետաքրքրված է տղայով թե չէ , աշխատելու է թաքուն հայացքով ճշտել տղայի հետաքրքրվածության աստիճանը, ավելի շատ անվստահորեն է իրեն պահելու քան կպահեր իրեն եթե առաջինը ստած լիներ:
    Տեսությունը ներկայացրեցի այնքանով ինչքանով ինքս դրանից գլուխ հանեցի:

    Մարշրուտկայի տեսությունը փորց է անում ընդհանուր օրինաչափություներ գտնել , մշակվել է մի քանի տարի առաջ ԵՊՀ Բանասիրական և Փիլիսոփայության ֆակուլտետների ուսանողների կողմից և հակիրճ ներկայացվել փոքրաթիվ հանդիսատեսի:
    Ինչքան էլ որ այն անհեթհեթ թվա այնուամենայնիվ այն պարունակում է օբյեկտիվ իրականության տարրեր: Բայց ամեն դեպքում ես դրան հումորով եմ վերաբերվում:
    Զարմանալին այն էր որ տեսության ներկայացման ժամանակ հնչեցին պրակտիկ օրինակներ կյանքից որով փաստորեն ապացուցում էին տեսության թաքնվախ գոյությունը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.11.2009), Դատարկություն (31.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ռոմանս երթուղային տաքսու մասին
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 09.10.2011, 21:35
  2. Երթուղային տաքսու դիմացի նստատեղը...
    Հեղինակ՝ RaMeSsEs-ll, բաժին` Երևան
    Գրառումներ: 46
    Վերջինը: 24.06.2007, 02:10
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 02.05.2007, 23:57
  4. Ի՞նչ կասեք այսօրվա երթուղային տաքսիների մասին:
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.11.2006, 17:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •