Քաղաքական դատերի կուրյոզներից:
Իսկ արդարադատության պարզ տրամաբանության տեսանկյունից ամենասարսափելին այն է, որ դատարանները շարունակում են դատախազության մեղադրանքների պեչատելու գործընթացը: Մինչև օրս դատարան բերված բոլոր 26 գործերում դատավճիռը եղել է մեղադրական: Այսինք դատախազության մեղադրանքն ըստ էության հաստատվել է: Ի՞նչ է ստացվում: Մեր ոստիկանությունն ու դատախազությունն այնքան անսխալական են, որ գոնե մեկ, մի հատիկ դեպքում չեն սխալվել: Կարող էր չէ՞ խառնաշփոթի մեջ այնպես պատահել, որ ենթադրենք գոնե մեկ անգամ սխալ մարդու ձերբակալած լինեին, ու դատարանում ապացուցվեր, որ նա անմեղ է: Բայց չէ, ինչ եք ասում, բոլոր դեպքերում ամեն ինչ կատարվել է հազար տոկոսանոց ճշտությամբ: Եվրոպական մի երկիր չեք գտնի, որտեղ աստիկանությունն ու դատախազությունն այսքան արդյունավետ են աշխատում….............Քաղաքական դատավարությունների ընթացքում արձանագրված հաջորդ ընդհանրությունն այն է, որ մի քանի գործերով որպես քաշքշված ոստիկան անցնում է միեւնույն անձը: Ասենք, կան դեպքեր, երբ միեւնույն ոստիկանը երեք ժամում հասցրել է երեք անգամ քաշքշվել, յուրաքանչյուրը` 15-20 րոպե տեւողությամբ, եւ այդ ընթացքում նույն ոստիկանը նույնքան մարդու բերման է ենթարկել ոստիկանություն` իրեն երկարատեւ «քաշքշելու» համար....
ՀԺ
Ամենդեպքում, դեռ 32 մեղադրյալ էլ սպասում է դատական նիստի ավարտին կամ սկզբին: Կամ ի՞նչ կարևոր է: Նրանց մեղադրական դատավճռին արդեն կայացրել են..... ձերբակալման պահին:
Էջանիշներ