Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.09.2008, 16:14: Պատճառ: Գրառման ավելացում
ԿՈՉ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Սեպտեմբերի 2-ից քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը հայտարարել է հացադուլ: Հարությունյանը պահանջում է խորհրդային դիսիդենտներից իրեն ճանաչել քաղբանտարկյալ: Այս օրերի ընթացքում Պարույր Հայրիկյանը եւ Վարդան Հարությունյանը իրեն ճանաչել են որպես քաղբանտարկյալ, իսկ մյուսները լռում են, ինչը նույնպես բացահայտում է նրանց քաղաքական եւ հասարակական դիրքորոշումները: Մենք դիմում ենք Շանթ Հարությունյանին կոչով. դադարեցնել հացադուլը, քանզի, մեր կարծիքով Հարությունյանը հացադուլի միջոցով լուծել է իր առջեւ դրված նպատակը:
Անահիտ Բայանդուր
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական մասնաճյուղի համանախագահ
Անուշ Սեդրակյան
քաղաքական վերլուծաբան
Արթուր Ազարյան
Լրագրող
Միքայել Բաղդասարյան
Ստեփան Դանիելյան
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ օրինակ ինձ ՀԱԿ-ի վերջին հայտարարություններին տված իշխանությունների վերջին արձագանքները թույլ են տալիս ենթադրել, որ ՀԱԿ-ը խփում է ճիշտ նպատակակետին:Քաղբանտարկյալները բոյկոտել են Հ1-ի նկարահանումները
Այն բանից հետո, երբ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները բարձրաձայնեցին կալանավայրերում պատանդ պահվող քաղբանտարկյալների վատառողջության և խոշտանգումների մասին, «Հայլուրը» պետական պատվերի շրջանակներում սկսեց այցելել կալանավայրեր ու խոսեցնել մարդկանց՝ հասարակությանը ապացուցելով, որ վերջիններս բնակություն են հաստատել դրախտավայրում, որտեղ նրանց ոչ միայն չեն խոշտանգում, այլ նաև հարկ եղած դեպքում բժշկական համապատասխան օգնություն են ցուցաբերում: Մինչդեռ երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալները բոյկոտել են «Հայլուրի» նկարահանումները՝ հայտարարելով, որ հենց Հ1-ն է ամեն օր իր եթերներով խոշտանգում հայ հասարակության գիտակցությունը: Այդ էր պատճառը, որ «Հայլուրը» ոչ մի ծպտուն չհանեց «Վարդաշենում» պահվող Գագիկ Ջհանգիրյանի, Դավիթ Մաթևոսյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սիրունյանի և մյուսների առողջական վիճակի մասին:
Աղբյուրը՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երեկ իշխանությունների հեռանալու պահանջով հացադուլ է հայտարարել նաև Պետրոս Մակեյանը: Նա հացադուլը պատրաստվում է մինչև սեպտեմբերի 12-ը՝ ընդդիմության հայտարարած հանրավաքի օրը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Այսօր Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը եւ հանդես եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. "Ես` Շանթ Հարությունյանս, քաղբանտարկյալի կարգավիճակս հստակեցնելու նպատակով սեպտեմբերի 2-ին հայտարարել էի հացադուլ եւ դիմել խորհրդային ժամանակաշրջանի քաղբանտարկյալներին:
Պարույր Հայրիկյանի, ինչպես նաեւ Վարդան Հարությունյանի եւ Մերուժանի (Հովհաննիսյան) կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչելու հայտարարությունները լիովին բավարար են:
Ինչ վերաբերում է Ռազմիկ Զոհրաբյանի անունը Պարույր Հայրիկյանի անվան կողքին ներկայացնելուն, ապա նրանք անհամեմատելի են. անշուշտ, կան ավելի արժանավորները: Պարզապես ցանկացել եմ պարզել, թե որքանով են խաթարվել Ռազմիկ Զոհրաբյանի կալանավորական սկզբունքները, ինչպես նաեւ հանրությանը ցույց տալ նրա բարոյական եւ մարդկային նկարագիրը: Այս արդյունքից եւս գոհ եմ:
Հայտարարում եմ հացադուլից դուրս գալու մասին` սույն թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ Ռազմիկ Զոհրաբյանին հրապարակայնորեն կպատասխանեմ կազդուրվելուց հետո:
Շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցած լրատվամիջոցներին. մասնավորապես` Հրապարակ եւ Առավոտ օրաթերթերի խմբագրակազմերին, Լրագիր էլեկտրոնային կայքէջին, հացադուլից դուրս գալու կոչով ինձ դիմած հասարակական գործիչներին, կալանավայրի իմ ընկերներին եւ հանրության սրտացավ բոլոր մարդկանց:
Շանթ Հարությունյան
10/09/2008"
Աղբյուր՝ lragir.am
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ա1+ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Այսօր մեկուսարանից ազատ է արձակվել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրվող Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:
՚Հանրապետությունՙ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ այսօր դատարանի վճռով պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Արմեն Սարգսյանը: ՚Այդուհանդերձ մենք պնդում ենք, որ Արմեն Սարգսյանը ավելի քան 5 տարի անազատության մեջ է եղել ապօրինի եւ հույս ենք հայտնում, որ շուտով ազատության մեջ կհայտնվեն քաղաքական պատանդի կարգավիճակում գտնվող քաղբանտարկյալներըՙ,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Ի դեպ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն ազատ արձավելուց անմիջապես հետո այցելել է Եռաբլուր, որից հետո միայն մեկնել տուն` Արարատ:
Գիտեի՞ք:
Աղբյուր՝ lragir.amՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԾԱՆՐ
Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, թե քաղբանտարկյալների մի զգալի մասի առողջական վիճակը մնում է ծանր: Ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Հայլուրը ցուցադրել է, թե ինչպես են մի քանի քաղբանտարկյալներ ասում, թե իրենց շատ լավ են վերաբերում մեկուսարաններում, Լեւոն Զուրաբյանն ասել է, թե չի ցանկանում քննադատել իրենց ընկերներին, որոնք գտնվում են բանտային պայմաններում, եւ որոնց այդ վիճակից փորձում է օգտվել իշխանությունը, իր քարոզչական նպատակների համար: Ըստ Լեւոն Զուրաբյանի, բոլորը հասկանում են, թե ինչն ինչոց է, եւ կարեւորը իրենց համար իրենց ընկերների առողջությունն է: Ըստ Լեւոն Զուրաբյանի, այն շարունակում է լինել մտահոգիչ, եւ շարունակում են բժշկական համապատասխան օգնություն չցուցաբերել իրենց ընկերներին: Լեւոն Զուրաբյանը կրկնել է, որ դա հավասարազոր է մարդուն խոշտանգելուն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՈՐՈՇՈՒՄ
[19:02] 25 Սեպտեմբերի, 2008
image
Այսօր Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, բոլորի համար անսպասելի որոշում կայացրեց` ընդունելով պետեկամուտների նախկին նախարար, ՚Հանրապետությունՙ կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ նրա պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը:
Իսկ որոշումը դատավորը բացատրեց հենց միջնորդության տեքստի մեջ փաստաբանների նշած բավականին հիմնավոր պատճառներով. այն է, սեպտեմբերի 10-ին գործը վարույթ ընդունելով` Գայանե Կարախանյանը չի սահմանել միջնորդությունների եւ դիմումների դատարան ուղարկելու կարգը եւ ժամկետները:
Այդ որոշումը փաստաբաններին ուղարկվել է սեպտեմբերի 15-ին եւ փաստաբանները հնարավորություն չեն ունեցել մինչ դատական քննության նշանակելու մասին որոշում կայացնելը միջնորդություններ ներկայացնել:
Գայանե Կարախանյանը 1 անգամ ընտրել եւ 2 անգամ երկարացրել է Սմբատ Այվազյանի խափանման միջոց կալանքը, այն դեպքում, երբ փաստաբանների պնդմամբ, Այվազյանը ապօրինաբար է պահվում կալանքի տակ:
Միջնորդության տեքստում ասված է, որ նախագահող դատավորը մինչդատական վարույթում քննիչի կողմից ներկայացրած 3 միջնորդությունների բավարարումով արդեն իսկ կանխակալ կարծիք ունի ինչպես ամբաստանյալի մեղքի, այնպես էլ գործի ելքի մասին, եւ նա չի կարող անկողմնակալ լինել տվյալ գործով: Դատավորն ինքը պետք է հաշվի առնելով այս հանգամանքները` ինքնաբացարկ հայտներ:
Գայանե Կարախանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով նաեւ հայտարարեց. ՚Բացի այդ, ինքնաբացարկը չընդունելու դեպքում ամբաստանյալը բացառում Է իր հետագա մասնակցությունը դատական քննությանը՝ առաջարկելով միանգամից առանց դատական քննությունը շարունակելու դատավճիռ կայացնել: Ինքնաբացարկը ընդունելով` դատարանը հաշվի է առնում նաեւ քրեական գործի արդարացի լուծման շահը, դատական նիստերի հնարավոր հետագա ձգձգման կանխումը ՀՀ Սահմանադրությամբ, Եվրոպական կոնվենցիայով նախատեսված քրեական գործի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի նկատմամբ ամբաստանյալի եւ նրա պաշտպանների կասկածը հարուցող հանգամանքների վերացման նկատառումըՙ:
Դահլիճը բուռն ծափահարություններով ուղեկցեց դատավորին դահլիճից դուրս գալիս: Իսկ Սմբատ Այվազյանը հայտարարեց, որ սա էլ պայքարի ձեւ է եւ սա ընդդիմության հերթական հաղթանակներից մեկն է:
՚Մյուս անգամ մեղադրողը կհրաժարվի, որովհետեւ իրենք այլ ելք չունեն, որովհետեւ քրեական գործ այստեղ չկա. սա հանցագործ ռեժիմի հերթական պարտությունն էրՙ,- ասաց Սմբատ Այվազյանը:
Մեղադրողի համար էլ, թերեւս, դատարանի որոշումն անսպասելի էր, բայց նա առանձնապես չզարմացավ: ՚Դա դատարանի որոշելու գործն էՙ,-ասաց Հովսեփ Սարգսյանը: Իսկ մեր հարցին, թե հնարավո՞ր է, մեղադրողն էլ հրաժարվի գործից, նա պատասխանեց. ՚Դեռ մեզ ինքնաբացարկ չեն հայտնել, եթե կհայտնեն եւ դա հիմնավոր կլինի, ուրեմն կընդունեմ, եթե չլինեն հիմքեր, բնականաբար չեմ ընդունիՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց մեղադրող Հովսեփ Սարգսյանը:
՚Մենք ընդհանրապես լավատես ենք, որ, այնուամենայնիվ, օրենքն ու օրինականությունը կհաղթանակի, խոսքը արդարության մասին չի, այդ արգելքը իրենք նույնիսկ չեն կարողանում հաղթահարել, եւ իրենք շատ լավ գիտեն, որ սա նզովք է ցանկացած դատավորի համար, ով վերցնի գործը, գիտի, որ նզովված է լինելու, իրենք դա գիտակցում ենՙ,- ասաց Այվազյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Ի դեպ, նա նկատեց, որ Սմբատ Այվազյանի գործով նախորդ դատավորին՝ Գագիկ Ավետիսյանին, նույնիսկ դատախազները չեն հավատացել եւ ռենտգեն նկարահանումներն են պահանջել՝ հավաստիանալու համար, որ իսկապես ոտքը կոտրել է, ոչ թե ՚փափչում է գործիցՙ: ՚Այս երեւույթը ապացուցում է, որ իրենք էլ գիտեն, որ սա պաշտոնատար անձի վրա ուղղակի ճնշում գործադրել, պարտադրանք է նշանակում, որ գործը մեղադրական դատավճռով ելք ունենա, թե չէ իրենք էլ գիտեն, որ գործ չկա այստեղՙ,- ասաց Հովիկ Արսենյանը:
Աչքիս Այվազյանը շատ դժվարամարսելի պատառ էր իշխանիկների համար...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ lragir.amՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2008 թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում հայտնաբերվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել 2008 թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով հետախուզվող, ՀՀ ԱԱԾ 10-րդ վարչության նախկին աշխատակից Հարություն Ղարիբյանը:
29.09.08թ. Հ.Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Դեռ շարունակվում է...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ