Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
Երբ որ ինչ որ հակալևոնական բաներ ես գրում միանգամից սկսում են ասել թե "փաստարկներ բեր", "կոնկռետ անուններ նշի", խորանում են քրեական հոդվածների մեջ ու էլի հազար ու մի բան… Մեկն էլ ինձ գրեց, որ "քո կարցիքը հիմնվածա էմոցիաների վրա, այլ ոչ թե փաստերի"… Այդ դեպքում օրինակ, համեմատության կարգով, Սողոմոն Թեհլիրյանը Թալաթին կարողա քրեական օրենսգրքի հիման վրայա սպանել կամ փաստարկներ ու անուններա բերել նորա սպանել… Չե, հենց էմոցիաների վրա… Ու տենց էլ պետքա եղել…
Լևոնը իր ՀՀՇ - ով էս երկիրը ծնկի չոքացրեց, ու այդքանից հետո ուզում եք, որ մի հատ էլ փաստարկներ բերենք…
Նախ Լևոնը չլիներ, տաբուրետկա էլ լիներ, երկիրը ծնկի կիջներ, ու կվերականգնվեր, ոնց որ եղավ: Չնայած էդքանն էլ գիտակցելով ես Լևոնին դեմ եմ(ավելի կոնկրետ իրան էլ դեմ չեմ, իրա թիմին եմ դեմ, Ստեփանին, Նիկոլին, Արամին՝ Սարգսյան): Շարժման մասնակից չեմ, բայց մեր ժողովրդին սիրում եմ, թող լինի այնպես ինչպես ուզում է մեր հասարակ ժողովրդի մեծամասնությունը, ես իրանց հետ կլինեմ(իրականում չգիտեմ մեծամասնությու՞նն է մասնակցում, կամ կողմնակից շարժմանը) Բայց անուններ են ուզում կարելի ա տալ. Օրինակ Հակոբ Հակոբյանը, Գագիկ Ջահանգիրյանը... շատերին չգիտեմ էլ, այ դրանց նմանները քաղբանտարկյալներ չեն, դրանց հենց ժողովուրդը պետք է տրորեր: Իսկ անմեղ մարդկանց, որոնց տարել են միայն ըմբոստանալու և իրենց կամքն արտահայտելու համար, պետք է բաց թողնել: