Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
Լևոնի կողքը կանգնողը քո կարծիքով օվա, ՀՀՇ չի՞: ՀՀՇ ասելով նկատի չունեմ կուսակցության անդամ, այլ ՀՀՇ գաղափարական առումով: Եվ այսօր Լևոնը գլխավորում է «արդարություն պահանջողներին»: Լևոնը արդարություն պահանջի ծիծաղս գա:
Եթե ենթադրենք մարդը իրոք անմեղա ու իրեն բռնել են, ուրեմն այդ մարդը ինչքան միամիտ պետքա լինի, որ չիմանալով թե Լևոնը օվա կանգնելա իր կողքին: Բայց տենց չի լինում:

Ոչ թե Լևոն, այլ արդարություն…
Հարգարժան հաիկ, այսօր ես էլ եմ կանգնած Լևոնի կողքին: Իմ նման հարյուրհազարավոր մարդիկ են կանգնած: Չե՞ս կարծում, որ քիչ մը մեծամտություն է այդքան մարդկանց, որոնց մեջ ի դեպ կան այնպիսիք, ովքեր վստահաբար կարող եմ պնդել, որ ինձ էլ, քեզ էլ կարող են տանել աղբյուրն ու ծարավ ետ բերել, ահա այդքան մարդկանց միամիտ կոչելը: