User Tag List

Էջ 9 26-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 376 հատից

Թեմա: Քաղբանտարկյալներ

  1. #121
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ես գրեթե վստահ եմ, որ Չուկը, Տրիբունը, մնացած նույն կերպ մտածող տղերքը վաղն էլ Լեւոնի զաբոռն են ջարդելու, եթե հույսերը չիրականացրեց:
    Միանշանակ:
    Իսկ ոմանք այդ ժամանակ էլ են մեզ մեղադրելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #122
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ:
    Իսկ ոմանք այդ ժամանակ էլ են մեզ մեղադրելու:
    Էդ քո նմանների ճակատին ա գրած որովհետեւ, ոչ մի տեղ չես փախչի: Երեկ, նախկին քաղբանտարկյալ Գեղամ Մանուկյանի հետ էինք նստած մի տեղ միամիտ, ու ծաղրանքով խոսում էր հիմիկվանների մասին... Ես սկզբից զարմանում է, թե ոնց կարող ա էդ տեսածը էդպես խոսա, հետո երբ ֆռաց ինձ ասեց` քեզ Բլեյանը համոզեց, որ դու 98-ին դուրս եկար ՀՅԴ-ից, առանց երկար մտածելու, որ իսկ գուցե` 98-ի ընտրությունները ինձ դրանում համոզեցին? Այ էդ ժամանակ ամեն ինչ տեղն ընկավ.... Մարդու տեսակ կա, որ միշտ ընդդիմություն ա: Միշտ էդտեղից են ծնվում մտավորականները ու միայն էդտեղից: Ինձ նկատի չունեմ
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 01.08.2008, 01:12: Պատճառ: Խմբագրում
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  3. #123
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԻՐԱՌՎԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
    Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, ուր օգոստոսի 5-ին շարունակվել է Հանրապետություն կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի դատը, դատարանում բռնություն է կիրառվել լրագրողների նկատմամբ:

    Դատական նիստի համար տրամադրվել է դատարանի փոքր դահլիճներից մեկը, ինչի պատճառով, քանի որ դահլիճում էլ ներկա է եղել մոտ երեք տասնյակ ոստիկան, Սմբատ Այվազյանի հարազատները չեն կարողացել մասնակցել դատական նիստին: Դա լարվածություն է առաջացրել, իսկ աշխատող լրագրողներն էլ հանդիպել են խոչընդոտների:

    Հետո, դատական նիստի ընթացքում, Սմբատ Այվազյանի եւ դատավորի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դատավորը վիրավորել է Սմբատ Այվազյանին: Դահլիճում ներկա քաղաքացիները իրենց վրդովվումնքն են հայտնել եւ ի նշան բողոքի դուրս եկել դահլիճից: Կատարվածի վերաբերյալ վրդովմունք են հայտնել նաեւ լրագրողները, ինչից հետո դատավորը հրաման է տվել եւ դատական կարգադրիչներն ու ոստիկանները, ինչպես ականատեսներն են պատմում, ուղղակի բառի բուն իմաստով բռնություն են կիրառել դահլիճում աշխատող լրագրողների նկատմամբ, իսկ "Առավոտ", "Չորորդ իշխանություն" թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տեւական ժամանակ մեկուսացրել են փակ տարածքում, չեն փողել տեղաշարժվել, իսկ դրանից հետո էլ ժամը 14-ի դրությամբ, տարել են Կենտրոնի Ոստիկանություն:

    Աղբյուրը՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #124
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց նախկին Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քր.Օր 316 հոդվածի 1-ին մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

    Դատավորը դատարանի նախագահ Ժորա Վարդանյանն է: Գագիկ Ժհանգիրյանին դատարանի դահլիճում ներկաները դիմավորեցին բուռն ծափահարություններով եւ վանկարկումներով: Դահլիճի նստարանների մի քանի շարք զբաղեցրել էին 6-րդ վարչության աշխատակիցները, որոնց, նաեւ կարելի է համարել որպես տուժողների աջակցության խումբ: Տեղեկացնենք, որ գործով որպես տուժող է հանդես գալիս երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը` 6-րդ վարչության աշխատակից Արման Հովհաննիսյանը:

    Դատական նիստի ընթացքում՝ Գագիկ Ջհանգիրյանի ելույթի պահին Արման Հովհանննիսյանը ոտքի կանգնեց եւ հայհոյանքներ հնչեցրեց դահլիճում ներկա Գագիկ Ջհանգիրյանի հարազատների հասցեին, որոնք անպատասխան չմնացին:

    Փոխադարձ հայհոյանքների պահին դատավորը միջոցներ չձեռնարկեց, միայն կարգադրիչները փորձեցին կարգի հրավիրել Արման Հովհաննիսյանին եւ նրան դահլիճից դուրս տարան:

    Հաշվի առնելով այս ամենը, նաեւ այն հանգամանքը, որ դատավորի որդին Քննչական խմբի անդամ է Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց, այժմ դատավորը խորհրդակցական սենյակում է:

    Քաղաքական ճառով հանդես եկավ նաեւ Գագիկ Ջհանգիրյանը եւ հայտնեց, որ արդարության աստվածուհին լքել է Հայաստանը, քանի որ զավթված է ոչ միայն գործադիր իշխանությունը, այլ դատական: ՚ Եվ ընդհանրապես Հայաստանում իշխանությունը զավթված էՙ,- ասաց նա:


    Աղբյուր՝ Ա1+

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մոտ 60000 ԱՄՆ դոլար գումար է հավաքվել շաբաթ օրը Լոս- Անջելեսում տեղի ունեցած հեռուսամարաթոնի ժամանակ, որը կազմակերպվել էր Հայաստանի քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով:

    ՚Կոնկրետ գումար ես հիմա ասել չեմ կարող, բայց հեռուստամարաթոնի օրը ասվեց այդ գումարի մասինՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՚ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեիՙ համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

    Մարաթոնը հեռարձակվում էր հայկական երկու հեռուստաալիքներով: Լոս Անջելեսի հայերը, բացի այդ, իրենց նվիրատվությունները հանձնել են հատուկ բացված երեք կետերում, որտեղ հանդիպում էին ԱՄՆ-ում գտնվող Դավիթ Շահնազարյանի հետ:

    Իսկ մինչ հեռուստամարաթոնը հավաքված գումարներից կոմիտեն մոտ 1 մլն 900 հազ. դրամի օգնություն է տրամադրել քաղբանտարկյալների ընտանիքներին:

    ՚Ուղղակի այն ժամանակ մեր միջոցները ավելի սուղ էին եւ ավելի քիչ ու յուրաքանչյուր ընտանիքի տալիս էինք 60.000 դրամի սահմաններում օգնություն, բայց ոչ բոլորին՝ ամենակարիքավորներինՙ,-ասում է Վարդան Հարությունյանը:

    Ի դեպ, ենթադրվում է, որ հեռուստամարաթոնը շարունակություն է ունենալու:

    Աղբյուր՝ Ա1+
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.09.2008, 15:25: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #125
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ԴԱՏԱՐԱՆՆ ԱՅՍՕՐ ԼՐԻՎ ՈՒՐԻՇ ԳՈՐԾ ՊԵՏՔ Է ՔՆՆԵՐ

    [19:09] 01 Սեպտեմբերի, 2008

    ՚Այստեղ այսօր բոլորովին այլ գործ պիտի քննվեր՝ պիտի քննվեր սպանության փորձի, ապօրինի բերման ենթարկելու, ինձ ու եղբորս խոշտանգելու, ծեծելու գործը, ես պետք է տուժողի տեղը նստեիՙ,- այսօր Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

    Նա մի քաղաքական հայտարարություն էլ արեց. ՚Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ երբեք չենք ունեցել, բայց ունեցել ենք քիչ թե շատ ինքնուրույն, երբեմն վճարովի, երբեմն անվճար դատական իշխանություն եւ դատարան: ՚Ի՞նչ ունենք փետրվարի 19-ից հետո. ինքնուրույնությունը ամբողջովին կորցրած, կամազուրկ, կամակատար դատական իշխանություն, դատարան,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը, եւ ավելացրեց, թե ինչու է այդպես: -Որովհետեւ փետրվարի 19-ին բռնազավթվել եւ յուրացվել է ոչ միայն ժողովրդի քվեն ու իշխանությունը, այլ նաեւ քննիչի ու դատախազի ինքնուրույնությունը, դատարանի անկախությունըՙ:

    Քննիչն ասում է. ՚Ես ի՞նչ կարող եմ անել, ես ո՞վ եմ, կամ լավագույն դեպքում՝ ընտանիք եմ պահում, դատավորն ու դատախազը էլ կրկնում են նույնը: Այսինքն,Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված նրանց լիազորությունները, ինքնուրույնության եւ անկախության նրանց երաշխիքները եւս բռնազավթված, յուրացված են: Նրանք էլ այսօրվա վարչակարգի պատանդներն են, բայց ի տարբերություն ինձ, իրենք եւ դուք կամավոր պատանդներ եք, ես նրանց չեմ արդարացնում, այլ խղճում եմ, որովհետեւ չունեն բավարար կամք եւ ոգու արիություն, ազատ եւ ինքնուրույն գործելու՝ առնվազն պատվով հեռանալու, հակառակ դեպքում իմ եւ իմ տասնյակ ընկերների փոխարեն այս աթոռներին նստած կլինեին անմեղ ժողովրդի վրա կրակածները, արյուն թափածներն ու իրական իշխանություն զավթածները: Լուծումը մեկն է՝ մեր հայրենիքում մենք պետք է հաստատենք օրենքի իշխանություն, լեգիտիմ իշխանություն. Հայաստանը լքած արդարադատության աստվածուհին այդ ժամանակ կվերադառնա եւ ամեն մեկին կհատուցի՝ ըստ արժանվույնիՙ:

    Գագիկ Ջհանգիրյանը դատավոր Ժորա Վարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ մատնանշելով ոչ միայն նրա թույլ տված բազմաթիվ քրեադատավարական խախտումներն, այլեւ վերջինիս հետ ունեցած անձնական հարաբերությունները. ՚Ես ձեզ խնդրում եմ. ինքնաբացարկ ներկայացրեք, ես տեսնում եմ դուք կաշկանդված եք, խնդրում եմ ինքնաբացարկ տվեք, գուցե գա այնպիսի մեկը, որի նկատմամբ ես բարոյական խնդիր չունենամ ոչ վիրավորելու, ոչ դիմելուՙ,- դատավորին հորդորեց Ջհանգիրյանը: Եվ այնուամենայնիվ, Ժորա Վարդանյանը ինքնաբացարկի միջնորդությունը համարեց անհիմն եւ մերժեց:

    ԴԱՏԱԽԱԶՆԵՐՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԵՆ

    Դատարանը մերժեց նաեւ որպես պատշաճ մեղադրող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ներգրավելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Փաստաբան Լուսինե Սահակյանն ու Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեցին, որ մեղադրական եզրակացությունը գրել եւ ստորագրել է Աղվան Հովսեփյանը, եւ դատախազներ Լիլիթ Թադեւոսյանը, Կորյուն Փիլոյանն ու Հովսեփ Սարգսյանը չեն կարող համարվել պատշաճ մեղադրողներ դատախազության մասին օրենքի համաձայն: Կորյուն Փիլոյանը դատարանին տեղեկացրեց, որ իրենք ունեն լիազորագիր գլխավոր դատախազից, որ մեղադրանքը պաշտպանեն հենց իրենք եւ կա հրամանագիր՝ քննչական խումբ ստեղծելու վերաբերյալ, որը պետք է զբաղվեր մարտի 1-ի գործով: Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ հրամանը չի կարող Սահմանադրությունից եւ օրենքներից բարձր լինել: Երբ դատավորը մերժեց գլխավոր դատախազին գործում ներգրավել որպես պատշաճ մեղադրող, փաստաբան Լուսինե Սահակյանը բացարկ հայտնեց մեղադրողներին՝ նշելով, որ նրանք չեն նկատել բազաթիվ այնպիսի խախտումներ, որոնք չնկատել չէին կարող, եթե ծանոթ են քրեական օրենսգրքին: Նա եզրակացրեց. ՚ Եւ ուրեմն անկողմնակալ լինել չեն կարողՙ: Լուսինե Սահակյանը մի քանի րոպե թվում էր այն ակնհայտ խախտումները, որ թույլ է տրվել քրեական գործի շրջանակներում: Ժորա Վարդանյանը հայտարարեց, որ իրենք ծանոթ են բոլոր խախտումներին, մի քանի անգամ ասվել է դրանց մասին, եւ այն պահին, երբ փաստաբանն ասաց բոլորն էլ վստահ են, որ ակնհայտ շինծու գործ է, դատավորն ասաց՝ ՚Ոչ մեկ էլ չի կասկածումՙ, ու դահլիճը թնդաց ծիծաղից եւ ծափահարություններից: ՚Փիլոյան, ինչի ծափ չես տալիս, դատավորը չի կասկածում, դու կասկածում ես, որ շինծու գործ աՙ,- դիմելով դատախազին` ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

    Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ մեղադրողների նկատմամբ բացարկի միջնորդությունը քննարկելու:

    ԴԱՏԱՎՈՐԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է

    Ի դեպ, այսօր դատարանում արձանագրված միջադեպից հետո երբ 6-րդ վարչության օպերլիազոր, Շուշան Պետրոսյանի ամուսին Արման Հարությունյանը սեռական հայհոյանքներ տեղաց դատավորի ներկայությամբ, Լուսինե Սահակյանը շեշտելով, որ դատարանը որեւէ միջոց չձեռնարկեց միջնորդեց քրեական գործ հարուցել տուժողի նկատմամբ: Իսկ դատավոր Վարդանյանը ասաց, թե չի լսել հայհոյանք, այնինչ մեղադրող Կորյուն Փիլոյանն ասաց որ լսել է եւ տուժողի հայհոյանքները եւ տուժողի նկատմամբ հնչած արտահայտությունները: Նկատենք, որ դատավորը հայհոյանքները չէր լսել, բայց փոխարենը կենտրոնացել էր ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի վրա եւ վերջում նույնիսկ դատարանի դահլիճից դուրս գալուց լրագրողին ասաց. ՚Ոնց որ գլուխդ քոր ա գալիսՙ:


    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #126
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.09.2008, 20:59:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #127
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Գագիկ Ջհանգիրյանի դատը շարունակվում է:
    Այս մարդու մասին շատերը (այդ թվում գուցե ես) ունեն շատ վատ տպավորություններ, հիշում են որոշակի մանրամասներ: Ես դեմ չեմ, կողմ եմ, որպեսզի նա կանգնի արդար դատարանի առաջ իր իրապես կատարած հանցագործությունների համար ու արդար դատարանը արդար որոշում կայացնի: Բայց այն, ինչ այսօր է կատարվում դատարանում, առնվազն խայտառակություն է:

    Դատավարության շարունակության մասին հրապարակում եմ՝ մեջբերելով Ա1+-ից.

    Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատական նիստը սկսվեց 30 րոպե ուշացումով, սակայն Ջհանգիրյանի հարազատները դահլիճում բացակայում էին: Փոխարենը 6-րդ վարչության 30 աշխատակիցներ զբաղեցրել էին 50 տեղանոց դահլիճի կեսից ավելին:

    Դատավորը սկսել էր հրապարակել երեկ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ իր կայացրած որոշումը, երբ ներս մտավ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանը, եւ դիմելով նրան` հայտարարեց. ՚Ոչ կնոջդ, ոչ երեխաներիդ, ոչ մեկին թույլ չեն տալիս բարձրանալ վերեւՙ: Նա ավելացրեց, որ ներքեւում պատճառաբանում են, թե իրենք կատարում են դատարանի նախագահի որոշումը: Ժորա Վարդանյանը տեղում հորդորեց հանգստանալ եւ դատական կարգադրիչին խնդրեց միայն հարազատներից մի քանի հոգու թույլատրել մասնակցել դատական նիստին:

    Միայն դրանից հետո թույլատրվեց 5 հոգու մերձավորագույն հարազատներին ներկա գտնվել նիստին:

    Դատավոր Ժորա Վարդանյանը մերժեց երեկ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մեղադրողներին բացարկ հայտնելու վերաբերյալ:

    Գագիկ Ջհանգիրյանի պաշտպաններն այսօր միջնորդեցին անհապաղ փոխել իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ ազատ արձակել դատարանի դահլիճից: Այժմ դատարանը խորհրդակցական սենյակում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #128
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Նորից ըստ Ա1+-ի.
    Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպաններն այսօր դատական նիստում միջնորդեցին անհապաղ փոխել իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ ազատ արձակել դատարանի դահլիճից: Ընդ որում, միջնորդությունը բաղկացած էր 10 էջից, եւ նշված էր մի քանի տասնյակից ավելի օրենքների խախտումներ, որոնց արդյունքում Գագիկ Ջհանգիրյանը 6 ամիս ապօրինաբար գտնվում է կալանքի տակ:

    Դատարանը 2 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո 2 էջանոց որոշում կայացրեց միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Ի դեպ, Ժորա Վարդանյանն այնպես էր կարդում իր իսկ կայացրած որոշման տեքստը, որ դահլիճում ոչ մի բառ չէր լսվում նրա ընթերցածից եւ դատական կարգադրիչները ստիպված էին անջատել օդափոխիչները, որպեսզի դատավորի ձայնը լսվի: Երբ պաշտպանական կողմը կռահեց, որ միջնորդությունը դատարանը մերժել է, խնդրեց ներկայացնել որոշման պատճենը: ՚Որոշումը դեռ կայացված չիՙ,-բառացիորեն ասաց դատավորը: ՚Իսկ դուք որոշումը չէի՞ք հենց նոր ընթերցումՙ,-տարակուսած հարցրեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

    ՚Բայց հազիվ էի, չէ՞, կարդում, դեռ մաքրագրած չիՙ՝ պատասխանեց դատավորը: Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ անընդմեջ պաշտպանական կողմի 5 միջնորոդությունների անհիմն մերժումն իրեն թույլ է տալիս վստահորեն ասել, որ դատարանը անկողմանակալ չի, հակառակը, մեղադրանքի կողմ է եւ դրանով ոտնահարվում է իր արդար, անկողմնակալ դատաքննության ենթարկվելու իրավունքը: Նա պահանջեց ընդմիջել դատական նիստը, ստանալ որոշման կրկնօրինակը, որի հիման վրա նոր հիմքով պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն կներկայացնի:

    Դատական նիստի ավարտից հետո Գագիկ Ջհանգիրյանն իր կողմնակիցներին կոչ արեց չընկճվել, բայց նաեւ ասաց, որ իրեն առայժմ բաց չեն թողնի.՚Դատավորը Վարդանյանը լինի, թե ով ուզում է լինի, քաղաքական որոշում պետք է կայացվի, քաղաքական որոշում Ջհանգիրյանին ազատ արձակելու այսօր դեռ չկաՙ,-ասաց Գագիկ Ջհանգիրյանն: Իսկ լրագրողի այն հարցին, թե ով պետք է կայացնի քաղաքական որոշում, ասաց. ՚Հայաստանում միայն մեկ մարդ է այդպիսի որոշումները կայացնում՝ Հանրապետության նախագահըՙ:

    Դատական նիստը կշարունակվի հինգշաբթի ժամը 12-ին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #129
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼ
    Մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի հրապարակում բազմության առաջ ելույթ ունենալու համար ձերբակալված եւ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 2-ից սկսել է հացադուլ: Շանթ Հարությունյանը հանդես է եկել նաեւ հայտարարությամբ

    "Ես` Շանթ Շահենի Հարությունյանս, հայտարարում եմ, որ ինձ կալանավորել են ռուսական հատուկ ծառայությունների պատվերով` իմ քաղաքական հայացքների համար: Հայաստանի կամակատար իշխանությունները Մոսկվայի պատվերը կատարելու պատրաստակամությամբ, չունենալով իմ նկատմամբ մեղադրանքի որեւէ հիմք, փորձել են մարտի 1-ի հանրահավաքում իմ քաղաքական համոզմունքներից բխած ելույթները որակել որպես հանցագործություն: Նույնիսկ էքստրեմալ պայմաններում անցկացված ինքնաբուխ հանրահավաքում, իմ կողմից ասված մտքերը հանցակազմ չէին պարունակում, սակայն Մոսկվայի խամաճիկները ներկայացված մեղադրանքում փորձել են աղավաղել դրանք, ինչպես նաեւ չհնչած խոսքեր վերագրելով ինձ: Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանում գոյություն չունի սահմանադրական կարգ եւ օրինական իշխանություն, իմ` բանտարկյալի կարգավիճակը հստակեցնելու համար, ես դիմում եմ ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ Սովետական կայսրության ժամանակաշրջանի քաղբանտարկյալներին: Բոլոր այն նախկին սովետական քաղբանտարկյալներից, ովքեր իրենց իրավունք են վերապահել հրապարակային կարծիքներ հայտնել կամ դատողություններ անել մարտի 1-ի իրողությունների մասին, բոլոր նրանցից ես պահանջում եմ նույն հրապարակայնությամբ ինձ ճանաչել որպես քաղբանտարկյալ եւ իմ պահանջը պաշտպանելու համար հայտարարում եմ հացադուլ:
    Իսկ ինչ վերաբերում է ռուսական հատուկ ծառայություններին, ովքեր ուշի-ուշով հետեւում են իմ հակակրեմլյան յուրաքանչյուր հայտարարությանը եւ արագ արձագանքում, զգուշացնում եմ, իմ առաջիկա դատական պրոցեսում Ձեզ մեծ տհաճություններ են սպասվում:

    Հ.Գ. Հայտարարությունս ուղղում եմ անվանական` առաջին հերթին Պարույր Հայրիկյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանին, ովքեր առիթ են ունեցել խոսելու մարտի 1-ի դեպքերի մասին, եւ միայն հետո մյուսներին: Ժամանակին սովետական բանտերում դուք դիմել եք հացադուլի, որպեսզի ճանաչվեք քաղբանտարկյալ: Տականք բոլշեվիկներն ու չեկիստները չեն ճանաչել Ձեր պահանջը: Հիմա ես ուզում եմ տեսնել, թե այդ հարցում դուք որքանով եք տարբերվում նրանցից", ասված է Շանթ Հարությունյանի հայտարարության մեջ:

    Աղբյուր՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #130
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՚ԻՆՁ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐՙ

    ՚Ես առաջին օրվանից ասել եմ, որ որեւիցե պատժելի բան չեմ արել, ինձ դատապարտեցին իմ քաղաքական հայացքների համար, որոնք չեն մարել եւ շարունակում եմ պայքարելՙ,- այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր դատարանի դահլիճից դուրս գալուց հետո ՚Ա1+ՙ-ին ասաց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը:

    Դատավոր Երեմ Եսոյանը այսօր նրան մեղավոր ճանաչեց Քր.Օր 316 հոդվածի առաջին մասով/ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ , դատապարտեց 1, 5 տարվա ազատազրկման: Սակայն այն չի կիրառվի, քանի որ դատավորը փորձաշրջան սահմանեց 2 տարի ժամանակով: Այդ ընթացքում Վահագն Հայոցյանը չպետք է փոխի իր բնակության վայրը:

    Նշենք, որ Վահագն Հայոցյանը հրաժարվել էր իր պաշտպան Արթուր Գրիգորյանից` պատճառաբանելով, որ գործով 8 վկաները, որոնցից շատերին ինքը չի ճանաչում, սուտ ցուցմունքներ են տվել եւ պաշտպանը ավելորդ ժամանակ պետք է ծախսեր նրանց հարցեր տալու համար եւ իր պաշտպանյալի անմեղությունն ապացուցելու համար:

    Իր վերջին խոսքում Վահագն Հայոցյանը ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, եւ իրեն դատապարտում են ոչ թե իր գործած մեղքերի, այլ քաղաքական հայացքների համար:

    Հիշեցնենք, որ մեղադրող Աշոտ Նադոյանը էլ նրա համար ազատազրկում էր պահանջել 2 տարի ժամանակով:

    ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՄՆԱ ԵՎՍ 2 ԱՄԻՍ

    Այսօր 2 ամսով երկարացվեց 1991-1999 թթ Աբովյանի քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի կալանքի ժամկետը: Այդպիսի որոշում այսօր կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը: Եւս երկու ամիս երկարացնելը Քննչական խումբը կապում է Քննչական գործողությունների եւ ծանոթացման փուլի հետ:

    Գրիգոր Ոսկերչյանը մեղադրվում է Քր .օր 300 հոդվածի 1-ին մասով` Իշխանության յուրացում/ եւ Քր. Օր 225 հոդվածի 3-րդ մասով`/Զանգվածային անկարգություններ/:

    ՊԱՇՏՊԱՆԸ ՈՒՇԱՑԵԼ ԷՐ

    Նույն դատարանում պաշտպանի ուշացման պատճառով հետաձգվեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող իրանահայ, նախագահական ընտրություններում Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ Վարդգես Գասպարիի դատավարությունը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին` 15.30-ին:


    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #131
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր ՚Ուրբաթՙ ակումբում ներկայացրեց այն քաղբանտարկյալների ցուցակը, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, եւ որոնց չի ցուցաբերվում համապատասխան բուժօգնություն, ինչը մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է, եւ ինչը նա որակեց ՚խոշտանգումՙ:

    Ցուցակում 13 քաղաքական գործիչ է` Կարեն Թարխանյան, Ժորա Սափեյան, Սամվել Կարապետյան, Աղասի Մկրտչյան, Մկրտիչ Սափեյան, Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Սիրունյան, Աշոտ Զաքարյան, Սասուն Միքայելյան, Քրիստափոր Էլազյան, Գեւորգ Մանուկյան եւ Արման Բաբաջանյան: Վերջինս ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց բուժման:

    75 քաղբանտարկյալներին Լեւոն Զուրաբյանը բաժանեց 6 խմբի՝ 1) Այն 7 անձինք, ում դեմ հարուցված քրեական գործերը մարտի 1-ից 6 ամիս անց դեռ չեն մտել դատարան, 2) ընդդիմության այն 8 ներկայացուցիչները, որոնք պայքարել են արդար ընտրությունների համար, սակայն դատապարտվել են, 3) 15 ակտիվիստները, որոնք ձերբակալվել են հետընտրական գրոծընթացների արդյունքում, սակայն դատապարտվել են բոլորովին այլ մեղադրանքով՝ ապօրինի զենք եւ այլն, 4) այն 38 քաղաքացիները, որոնք դատապարտվել են միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա, 5) 4 ցուցարարներ, որոնք դատապարվել են ոչ միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա, իսկ մյուս ցուցմունքները կորզվել են բռնությունների արդյունքում եւ 6-րդ խմբում 3 քաղբանտարկյալներ են, որոնք փետրվարի 19-ի ընտրական գործընթացների հետ կապ չեն ունեցել:

    Լեւոն Զուրաբյանը ընթերցեց ՀԱԿ-ի հայտարարությունը, որում դատապարտվում էր քաղբանտարկյալների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը, եվրոպական կառույցների պահանջ-հորդորների նկատմամբ իշխանությունների ցինիկ մոտեցումը եւ այլն:
    Հոդվածն ամբողջությամբ այստեղ՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #132
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մոդերատորական. թեմայից դուրս գրառումը ջնջվել է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 05.09.2008, 22:54:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #133
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Իսկ հայլուրը տեսաք? տեսաք? թե ինչպես էին այս տեղեկությունը հերթով հերքում հենց իրենք, դատապարտյալները? Տեսաք ինչպես էին արտահայտվում Լևոն Զուրաբյանի մասին Սեփեյան եղբայրները, որ իբր իրենց նկատմամբ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Տեսաք ինչպես հերքեցին բոլոր տեսակի խոշտանգումներն ու բժիշկների կողմից իբր օգնություն չցուցաբերելը Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքաելյանն ու Մյասնիկ Մալխասյանը?.... ի խոսքով սուտ խոսելը ընդդիմության համար դարձել է պարզապես քաղաքական շոուների անբաժանելի մաս:

    Ավելացվել է 12 րոպե անց
    ՔԿ վարչությունն ակնհայտ սուտ է որակում ՔԿՀ-երում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց` խոշտանգումների ենթարկվելու մասին հայտարարությունները:
    Բոլոր այն հայտարարությունները, թե իբր` քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված եւ դատապարտված անձինք ենթարկվում են խոշտանգումների, ակնհայտ սուտ են: Նմանատիպ մերկապարանոց հայտարարություներ տարածելու եւ այն բացառապես քաղաքական նպատակներով ծառայեցնելու «հրապուրանքն» այնպիսի չափեր է ընդունել, որ շատ հաճախ որոշ անհիմն լուրեր հարկադրված են լինում հերքել հենց իրենք` կալանավորվածներն ու դատապարտվածները: Նման պարզաբանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության քերակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Արմենպրես»-ի խնդրաքով մեկնաբանելով նախագահի նախկին թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի այսօրվա ասուլիսում արված այն հայտարարությունը, ըստ որի` ՔԿ հիմնարկներում պահվող որոշ անձինք ենթարկվում են խոշտանգումների, գտնվում են առողջական ծանր վիճակում, բայց նրանց չի ցուցաբերվում բժշկական օգնություն, թեեւ դրա համար նրանք բազմիցս դիմել են:
    «Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որով, իբր, 13 կալանավորված եւ դատապարտված անձանց, ովքեր գտնվում են առողջական ծանր վիճակում, չի ցուցաբերվում բժշկական օգնություն, եւս հիմնված է «հրապուրանքի» վրա եւ չի համապատասխանում իրականությանը: Բոլոր անձինք, ովքեր բժշկական միջամիտության կարիք են զգում եւ ունեն առողջական խնդիրներ, ենթարկվում են բուժզննության՚,-վստահեցրեց Ա.Բաբայանը:
    Նրա տեղեկացմամբ` ՔԿ հիմնարկներից 2008թ-ի ընթացքում քաղաքացիական բուժհաստատություններ են տեղափոխվել ավելի քան 100 անձինք, այդ թվում` մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալված Արամ Կարապետյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանը, Արարատ Զուրաբյանը եւ ուրիշներ: Եղել են դեպքեր, երբ կալանավորված անձը տեղափոխվել է հիվանդանոց բացառապես իր խնդրանքով եւ բանտային պայմաններից դուրս գալու նպատակով, որը կնպաստեր նրա արագ ապաքինմանը եւ երբ տեղափոխման անհրաժեշտությունը չի թելադրվել բժիշկների եզրակացությամբ:
    Կալանավորված եւ դատապարտված անձինք ինչպես արդարադատության նախարարության քրակատարողական վարչությանը, այնպես էլ իրավասու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ոչ միայն չեն ներկայացրել խոշտանգումների կամ սադրանքների վերաբերյալ բողոքներ, այլեւ նշել են բարվոք վերաբերմունքի եւ խախտումների բացակայության մասին: Բացի այդ, ըստ Ա. Բաբայանի, հնարավոր չէ բերել գեթ մեկ փաստ կալանավորված ու դատապարտված անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու կամ նրանց անվտանգության դեմ ուղղված որեւէ մեկ արարք թույլ տալու մասին:
    «Այդ անձանց առողջական վիճակի ու անվտագության համար պատասխանատվություն է կրում քրեակատարողական վարչությունը, եւ մենք ոչ մի ջանք չենք խնայում այդ պարտավորությունն ի կատար ածելու համար»,-հավաստիացրեց ՔԿՀ մամուլի քարտուղարը:

    ԱՐՄԵՆՊՐԵՍ
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 06.09.2008, 15:29: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #134
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Չկա որևէ լրատվամիջոց, որը լինի իմ համար բացարձակ հավաստի: Ու չնայած դրան, չգիտես թե ինչու ես ավելի շատ հավատում եմ ընդդիմադիր մամուլին ու ընդդիմադիր գործիչներին, քանց թե Արդարատության նախարարության մամլո ծառայությանը կամ հայլուրին: Բոլորս էլ հրաշալի գիտենք, թե ինչպես կարելի է մոնտաժել խոսքերը, բոլորս էլ գիտենք որ կարելի է կալանավորին ճնշելով հարկադրել այլ բան ասել: Այնպես որ կարծում եմ կհամակերպվեք այն մտքին, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կշարունակեն չհավատալ Հայլուրին ու ԱՆ-ին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #135
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

    [16:49] 08 Սեպտեմբերի, 2008

    ՚Անցնում ենք վկաների հարցաքննությանը: Այս փուլը հոգեբանորեն դժվար է լինելու, որովհետեւ բոլորը սուտ ցուցմունքներ են տալու: Դուք ձեզ զգաստ պահեք, լուրջ պահեք, պրովակացիաների չենթարկվեքՙ,- Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այս խոսքերով նիստը սկսեց ամբաստանյալի աթոռը զբաղեցնող զինդատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ինչին հաջորդեցին ներկաների ծափողջույնները:

    Վկաները հարցաքննության հրավիրվեցին ոչ թե հերթականությամբ, այլ դատարանի ցանկությամբ: 6-րդ վարչության ոստիկան Գեւորգ Մալխասյանը, որը հարցաքննվում էր որպես վկա, պատմեց, թե ինչպես է փետրվարի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում իրենց վարչության 5 աշխատակիցների եւ քննչական վարչության տղաների հետ միասին գնացել զինված անձանց զինաթափելու եւ բերման ենթարկելու:

    Պաշտպանական կողմի եւ Գագիկ Ջհանգիրյանի տարբեր ձեւերով հնչեցրած այն հարցին, թե ո՞վ է հրամայել, որ նրանք գնան նման օպերացիա իրականացնելու, վկան այդպես էլ չպատասխանեց, ասաց` չգիտեմ: Ավելին, նա պնդեց, որ գործողությունը իրականացրել է, քանի որ հրաման է ստացել եւ ինքնագլուխ չի արել, մինդեռ ավելի ուշ ինքն իրեն հերքեց, ասելով` անձամբ հրաման չեմ ստացել, այլ տղաներն են իջել ներքեւ եւ ասել, թե գնում ենք զինված մարդկանց զինաթափելու: ՚Ո՞վ էր ասում` դու առաջ գնա, դու վերջում: Իսկ ո՞վ էր բամբ ձայնով հրաման տալիս: 30 հոգով եկել էիք, հրաման տվող չկա՞րՙ,- զայրացած հարց հնչեցրեց Գագիկ Ջհանգիրյանը, սակայն վկան կրկին շարունակեց պնդել, որ չգիտի:

    Ի դեպ, հարցաքննության ընթացքում վկան նշեց, որ գործողություն իրականացնելիս վիրավորել է ոտքը եւ այդտեղից անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Սա եւս զայրացրեց Գագիկ Ջհանգիրյանին, եւ վերջինս առարկեց, թե. ՚Ո՞նց: Դու քշեցիր մեքենան ու արագ էլ տանում էիր: Ես էլ ասում էի` կամաց, գլուխներս կուտեսՙ:

    Առաջին վկային լսելուց հետո դատարանը ընդմիջում հայտարարեց: Դատական նիստերի դահլիճից դուրս գալուց առաջ Գագիկ Ջհանգիրյանը դիմեց ներկաներին. ՚Ոչ էլ հավատում եմ, որ դատարանը արդար է լինելու, արդարացնելու է: Դուք ինքներդ տեսնում եք, թե վկան որտեղ է ճիշտ ասում, որտեղ է սխալ ասում: Ճիշտ ասում է այն բաները, որ ոչ մի նշանակություն չունեն մեղադրանքի համար, ստեր ասում է այն տեղերում, որը կարեւոր է: Մեր հույսը երկրում արդարության հաղթանակի վրա պետք է դնենք, ոչ թե դատարանի: Ուրեմն, դուք ձեր հարազատներով, բարեկամներով, ընկերներով ամսի 12-ին միտինգիՙ:

    Ի դեպ, այս նիստին եւս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքը շրջափակված էր երկաթաձողերով, իսկ հսկողություն իրականացնում էին ոչ թե կարգադրիչները, այլ ոստիկաններն ու կարմիր բերետավորները:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 9 26-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղբանտարկյալներ, Քաղհալածյալներ…
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.10.2008, 11:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •