..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Մարկիզ ջան, տառակերությամբ մի զբաղվիր տառը խաշ չէ, պատվական Rammstein-ը հարցին մոտենում է ավելի գլոբալ ու քրիստոնեական դիրքերից, նրանք ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ են բայց արդար չեն, ոնց էլ լինի հաստա Մյասնիկ Մալխասյանը կամ Սասուն ՄԻքայելյանը որ չլնի չլնի փոքր ժամանակ հաստատ հարևանների պատուհանների ապակիները գոնե մի անգամ գնդակով ջարդած կլինեն,կլինեն, էս քեզ մի մեղք(իմա արդար չեն) ոնց էլ եղած լինի գոնե մի անգամ ձախ գնացած կլինեն, կլինեն, էս քեզ երկու.... բա՜ իսկ դուք ասում եք արդար քաղբանտարկյալներ![]()
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Չգիտեմ, համարժեք պատասխան տամ, պիտի ասեն կրքեր ես բորբոքում, չտամ կդառնա, որ էս մարդուն բան չասեցի:
Ապեր, թե բան չունեիր ասելու, ավելի լավ կլիներ ընդհանրապես էս թեմայում նման գրառում չանեիր: Առավել եւս` նման անպատասխանատու ու դատարկ արտահայտություններ քաղբանտարկյալների մասին չանեիր:
Ինձ էլ տառակեր ասելուց առաջ, մի հատ ինքդ քեզ հաշիվ տայիր, թե դրա իրավունքն ունես արդյոք՞…
Ելա՞վ թե՞ չէ…
Մի քանիսը նախկինում որոշ «ղալաթներ» կարողա և արել են, հետո" ինչ, օրինակ պատգամավորները կամ նախկին դատախազը...., դա նշանակումա «իշխանությունը բռնագրավելու» հոդվածո"վ պետքա կալանավորվեն և սկի չքննվե"ն էլ: Ձյաձյա, կասկածու"մ ես, որ այդ հոդվածով բան արած լինեին, հիմա իրենք Հաագայում կլինեին:
Երբ որ ինչ որ հակալևոնական բաներ ես գրում միանգամից սկսում են ասել թե "փաստարկներ բեր", "կոնկռետ անուններ նշի", խորանում են քրեական հոդվածների մեջ ու էլի հազար ու մի բան… Մեկն էլ ինձ գրեց, որ "քո կարցիքը հիմնվածա էմոցիաների վրա, այլ ոչ թե փաստերի"… Այդ դեպքում օրինակ, համեմատության կարգով, Սողոմոն Թեհլիրյանը Թալաթին կարողա քրեական օրենսգրքի հիման վրայա սպանել կամ փաստարկներ ու անուններա բերել նորա սպանել… Չե, հենց էմոցիաների վրա… Ու տենց էլ պետքա եղել…
Լևոնը իր ՀՀՇ - ով էս երկիրը ծնկի չոքացրեց, ու այդքանից հետո ուզում եք, որ մի հատ էլ փաստարկներ բերենք…
Նախ Լևոնը չլիներ, տաբուրետկա էլ լիներ, երկիրը ծնկի կիջներ, ու կվերականգնվեր, ոնց որ եղավ: Չնայած էդքանն էլ գիտակցելով ես Լևոնին դեմ եմ(ավելի կոնկրետ իրան էլ դեմ չեմ, իրա թիմին եմ դեմ, Ստեփանին, Նիկոլին, Արամին՝ Սարգսյան): Շարժման մասնակից չեմ, բայց մեր ժողովրդին սիրում եմ, թող լինի այնպես ինչպես ուզում է մեր հասարակ ժողովրդի մեծամասնությունը, ես իրանց հետ կլինեմ(իրականում չգիտեմ մեծամասնությու՞նն է մասնակցում, կամ կողմնակից շարժմանը) Բայց անուններ են ուզում կարելի ա տալ. Օրինակ Հակոբ Հակոբյանը, Գագիկ Ջահանգիրյանը... շատերին չգիտեմ էլ, այ դրանց նմանները քաղբանտարկյալներ չեն, դրանց հենց ժողովուրդը պետք է տրորեր: Իսկ անմեղ մարդկանց, որոնց տարել են միայն ըմբոստանալու և իրենց կամքն արտահայտելու համար, պետք է բաց թողնել:
էսպես չի մնա
Սմբատ Այվազյանին պետքա դատել պետ. եկամուտների նախարար եղած ժամանակ արած թալանի համար, Ջհանգիրյանին 96-ից սկսած բոլոր ընտրությունները կեղծելու, բացի դա անմեղ մարդկանց դատելու համար/հիշենք թեկուզ Մատաղիսի գործը/,
Արարատ Զուրաբյանին կենտրոնի թաղապետ եղած ժամանակ արած թալանի համար:
Բայց դե եթե տենց դատեն, պետքա բոլորին դատեն, այդ թվում 1996-ին ԱԱԾ-ի ղեկավար աշխատած երիտասարդին:
Իսկ չարած բաների համար մարդկանց եթե դատում են, ուրեմն իրանք իրոք քաղբանտարկյալ են:
Իսկ եթե իշխանությունը միայն ընդդիմադիրներինա դատում ընտրակաշառք բաժանելու համար, էտ ռուսերեն ասած "կուրամ նա սմեխ":
Չէ, իհարկե, հարգելիս, փաստարկն ու՞մ է պետք, վերջապես ՀՀ-ում ենք ապրում, այստեղ գործում է վրեժխնդրության սկզբունքը. «Ոտքս տրորեցի՞ր, ես քու տիրոջ մերը»: Հարմար տարբերակ է:
Մենակ թե չգիտեմ ինչի, հարգելիս, անտրամաբանական ու այսպիսի մերկապարանոց հայտարարություններից զզվում եմ![]()
Սա էլ քեզ էմոցիա: Բավարարվա՞ծ ես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայաստանում 2 խմբավորում իրար դեմ են դուրս եկել… Մեծ հաշվով երկուսին էլ ես դեմ եմ… Այսօր մեզ երկու ճանապարհի առաջ են կանգնեցրել ու ասում են ընտրեք… Այլ ընտրության հնարավորություն մեզ չեն տալիս…
Հիմա, ճանապարհներից մեկը տանումա դեպի կործանում և դա Լևոննա (լավագույն դեպքում դեպի փակուղի), մյուս ճանապարհը չգիտենք դեռ թե ուր է տանում… Այս իրավիճակում մենք գոնե կարող ենք անել մինիմումը, որ գիտենք - չգնալ այն ճանապարհով, որը տանում է դեպի կործանում, այլ փորձել գնալ մյուս ճանապարհով, միգուցե հետագայում ճանապարհը լավանա կամ ավելի լավ ճանապարհ բացվի… Ցավոք երրորդ ընտրությունը մենք չունենք, ավելի ճիշտ մեզ չեն տվել… Իսկ ամենասխալ տարբերակը այս իրավիճակում ոչ մեկին չնտրելն է, որովհետև ոչ մեկին չնտրել նշանակում է մնալ տեղում կանգնած…
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 31.07.2008, 13:33: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ