ՄԻԱՅՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Հանրային խորհրդի ստեղծման մասին առաջարկի հանդեպ իր բացասական վերաբերմունքն է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հունիսի 6-ին հյուրընկալվել է Հայելի ակումբին: Ըստ Հրանտ Բագրատյանի, հանրային խորհուրդն ընդամենը տպավորության համար է: Ինչ վերաբերում է քաղաքական խորհրդի մասին սկսված խոսակցություններին, ապա Հրանտ բագրատյանը համարում է, որ քաղաքական խորհուրդ, ըստ Սահմանադրության, Ազգային Ժողովն է:
“
Հանրային խորհուրդը արվեստագետների համար է: Երկրորդը, երբ որ երկրում մոտ հարյուր մարդ քաղբանտարկյալ ձերբակալված է, քաղբանտարկյալ կա այս երկրում, հանրային խորհրդի մասին է խոսվում: Դա արվում է այն ձեւով, որպեսզի գնան Եվրոպայի առաջ արդարանան` ստեղծում ենք հանրային խորհուրդ, չեն գալիս: Պետք չի այդպիսի բաներ”, նշում է Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, երբ կազատվեն քաղբանտարկյալները, նոր միայն բարոյական կլինի մարդկանց հանրային խորհուրդ հրավիրել: “Չեք տեսնում արդեն վռազ թռել են այնտեղ հայտնվել են, ասենք Գեղամյան, Սադոյան: Նրանք էլ են մեկական ձայն, Լեվոն Տեր-Պետրոսյանն էլ է մի ձայն: Հասկանում եք: Քաղբանտարկյալներին ազատելուց հետո նստի խոսի հետագա ելքերի մասին, կուզես հանրային խորհուրդ քննարկի”:
Էջանիշներ