ՕՊԵՐԼԻԱԶՈՐԸ ՚ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՙ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ[16:01] 02 Հունիսի, 2008
՚
Ամբաստանյալՙ,- դիմելով մարտի 1-ին Արաբկիրի օպերլիազոր, վկա Էդգար Պետրոսյանին՝ իր խոսքի մեջ հանկարծակի վրիպեց դատավոր Ռուբեն Ափինյանը: ՚Վերջապես դուք տվեցիք ամենաճիշտ որակումը այս խաբեբայինՙ,- արձագանքեցին դահլիճում նստածները: Երբ դահլիճն համընդհանուր պոռթկաց ծիծաղից, դատավորը շփոթված ասաց, թե. ՚Ես վրիպում տվեցի, իսկ դուք ամեն բանից ուրախանում եքՙ:
Այս միջադեպը տեղի ունեցավ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալված Միսակ Հովակիմյանի դատավարության ընթացքում: Նա մեղադրվում է ՀՀ ՚Քերական օրենսգրքՙ-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ոտնձգություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ: Ի դեպ, այս գործով դատավարության ընթացքում արդեն 3-րդ անգամ փոխվում է դատական քարտուղարը:
Ի դեպ, երբ դատապաշտպանը փորձեց հետաքրքրվել, թե հատկապես ինչ բռնություն է ամբաստանյալը ցուցաբերել վկա Պետրոսյանի նկատմամբ, արդյոք նրան մարմնական վնասվածք կամ այլ տիպի վնասվածք է հասցրել , վերջինս պատասխանեց. ՚Ոչ, միայն
բարոյահոգեբանական վնասվածքներ է հասցրելՙ: Դահլիճն այս անգամ էլ չդիմացավ ու պայթեց ծիծաղից: Դատապաշտպան Մուշեղ Շուշանյանի հաջորդ հարցին տված պատասխանն էլ ավելի մեծ ծիծաղ առաջացրեց դահլիճում.՚Ինչի՞ց որոշեցիք, որ Հովակիմյանը ձեզ բարոյահոգեբանական վնաս է հասցրելՙ:
՚Երբ նա սկսեց մեր պահանջները չկատարելՙ,- եղավ վկա Պետրոսյանի պատասխանը: Բացի այդ՝ նա մի պահ խորհրդավոր լռելուց հետո հայտարարեց նաեւ, որ
՚ամբաստանյալի գործողություններից իր արժանապատվությունը վիրավորվել էՙ: Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքներին, ապա պարզվեց, որ Հովակիմյանը հարվածել է ընդամենը ձեռքերին:
Դահլիճի պարբերաբար ծիծաղի պոռթկումները սկսեցին դուր չգալ դատավորին, եւ նա երկու կնոջ դուրս հանեց դահլիճից ծիծաղելու համար:
Դատապաշտպանի հարցերից հետո Միսակ Հովակիմյանն իր հերթին եւս սկսեց մի քանի հարցեր տալ վկային: Օրինակ՝ նրան հետաքրքրում էր, թե բերման ենթարկելուց հետո ինքը՝ Հովակիմյանը բաժանմունքում ինչ է ասել ոստիկաններին: Վկա Պետրոսյանը չէր հիշում: ՚Որովհետեւ դու չես եղել այնտեղ, դու չես ինձ բերման ենթարկել, դրա համար էլ չես հիշումՙ,- արձագանքեց Հովակիմյանը:
Ի դեպ իրավաբանական կրթություն ունեցող վկան երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե բերման ենթարկելու համար ինչ իրավունքներ պետք է բացատրեր ձերբակալվածին ու ամենակարեւորն՝ ինչի համար: Իսկ ապա՝ վերջապես խոստովանեց, որ ոչ մի իրավունքի մասին էլ չի ծանոթացրել.
՚Փողոցում ի՞նչ իրավունք բացատրեիՙ, - հետո շարունակեց, որ իրեն ընդամենը հրաման է եղել. ՚Ազատության հրապարակում շրջագայելու ժամանակ մարդկանց հետ բացատրական աշխատանքներ անցկացնեն եւ զգույշ լինենՙ: Դատապաշտպանը հիշեցեց, որ նա խախտել է ՀՀ կառավաության որոշումն, ըստ որի՝ նա պարտավոր էր ձերբակալվածին հիշեցնել իր իրավունքները:
Այնուհետեւ՝ սկսեց ցուցմուքներ տալ ամբաստանյալի որդին՝ Վահագն Հովակմյանը, որը ՚Հայկական ժամանակՙ օրաթերթի լրագրող է եւ իբրեւ վկա դատակոչվել է դատարանի կողմից: Նա հայտարարեց, որ թեեւ սահմանադրորեն իրեն վերապահված իրավունքով չի ասի, թե ինչ հիմքերով, բայց լուրջ կասկածներ ունի, որ իր հորը ձերբակալել են, քանի որ ինքը լրագրող է:
Հարջորդ վկան պաշտպանական կողմից էր՝ Ներսես Ներսիսյանը, որին հարցաքննելու հմար պաշտպանական կողմը 15 րոպե ժամանակ խնդրեց:
Ա1+
Էջանիշներ