User Tag List

Էջ 2 26-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 376 հատից

Թեմա: Քաղբանտարկյալներ

  1. #16
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց գտնում եմ, որ այն բավական մոտ է իրականությանը: Ինքդ տրամաբանիր, Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացավ, նրան տեղափոխեցին հիվանդանոց, դրանից հետո սկսվեց կռիվները իշխանության և «Նոր ժամանակներ» կուսակցության մեջ: Արամի բժիշկ Արմեն Գալստյանը պնդում էր, որ Արամի վիճակը ծայրահեղ վատ է, իսկ արդարադատության Արսեն Բաբայանը պնդում էր հակառակը: Դրանից մի քանի որ հետո սկսվեց Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ դատալսումը, դատավորը երեք ժամ անցկացրեց խորհրդակցական սենյակում և մոտ իսուն տարով ծերացած մտավ դահլիճ ու հայտարարեց, որ երկարացնում է կալանքի ժամկետը ևս երկու ամսով, այդ ընթացքում պաշտպանողական կողմը բազմաթիվ ու հիմնավոր ապացույցներ էր ներկայացրել, որ Արամին չի կարելի կալանքի տակ, խցում, պահել, սակայն դատարանը թքած ունեցավ, հավանաբար ստիպված: Հետո անցավ երկու օր և Հրաչը, որը Արամ Կարապետյանի տեղակալն է, Աղվան Հովսեփյանի հետ գնացին Ապարան ինչ որ միջոցառման և հանկարծ դրան հաջորդող օրը, գլխավոր դատախազը ցուցում է տալիս, որ ազատ արձակեն Արամ Կարապետյանին, դե ասա, ին՟չ ես կարծում, ես սխալվո՟ւմ եմ:
    Սատոր ջան, եթե Արամ Կարապետյանի գլխից մի մազ պակասի կամ նա մահանա, ի՞նչ ես կարծում ի՞նչ կլինի…կտանեն կթաղեն ու վե՞րջ…առանց էն էլ վիճակները վիճակ չի մի հատ էլ, որ հանկարծ ընդդիմության ներկայացուցիչ նախնական կալանքի ժամանակ մահանա, ի՞նչ ես կարծում ի՞նչ կլինի…դու կարծում ես Արամ Կարապետյանին պաշտոն կտան նա էլ կգնա ԱԽՔ-ի կողքին կկանգնի՞

  2. #17
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սատոր ջան, եթե Արամ Կարապետյանի գլխից մի մազ պակասի կամ նա մահանա, ի՞նչ ես կարծում ի՞նչ կլինի…կտանեն կթաղեն ու վե՞րջ…առանց էն էլ վիճակները վիճակ չի մի հատ էլ, որ հանկարծ ընդդիմության ներկայացուցիչ նախնական կալանքի ժամանակ մահանա, ի՞նչ ես կարծում ի՞նչ կլինի…դու կարծում ես Արամ Կարապետյանին պաշտոն կտան նա էլ կգնա ԱԽՔ-ի կողքին կկանգնի՞
    Արամը, որ ԱԽՔային չի դառնա դրանում գրեթե վստահ եմ, Արամին անձամբ եմ ճանաչում և նման տպավորություն չունեմ, ասածս ամենևին չի նշանակում, որ պաշտոն են խոստացել, կարծում եմ պայմանը կայացել է քիչ խոսելու մեջ, պարզապես Կարապետյանն այլևս չի մեղադրի իշխանության ներկայացուցիչներին հանցագործության մեջ, իսկ եթե պայմանը չխախտի, ապա հնարավոր է և ընդհանրապես վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը կարճեն:
    Արամին եթե բան պատահեր իսկապես իշխանությունը լուրջ խնդիր կունենար, սակայն այդ բանը կարող էր և պատահել մինչև խափանման միջոցի փոխման օրը, ըստ բժիշկ Գասպարյանի, Արամ Կարապետյանի համար նույնիսկ րոպեները նշանակություն ունեին, իսկ ըստ Արսեն Բաբայանի դա պարզապես խառնաշփոթ ստեղծելու վիճակ էր, և արի ու տես, որ Արսեն Բաբայանը չէր սխալվում:

    Այս ամբողջ պատմությունը կարելի է կարդալ ինչպես ա մեկ պլյուսում, այնպես էլ լրաբեր.ինֆոյում:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 28.05.2008, 16:24: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #18
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Ռոբերտ Քոչարյանի հիմնական ներդրումը հայկական պետության կայացման գործում այն է, որ նա այնպես ապականեց քաղաքական դաշտն ու այնպես որակազրկեց բոլոր քաղաքական գործիչներին (ու այդ թվում նաև ինքն իրեն), որ այլևս ոչինչ չի բացառվում:

  4. #19
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՆԺԿ մամուլի քարտուղար Էմանուել Մարգարյանը երեկ մեզ փոխանցեց, որ Արամ Կարապետյանը շատ բարձր տրամադրություն ունի, «մազաչափ անգամ չի հրաժարվել իր ծրագրերից ու ուզում է շուտափույթ ապաքինվել` դրանք ի կատար ածելու համար»:

    zhamanak.com

  5. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո անցավ երկու օր և Հրաչը, որը Արամ Կարապետյանի տեղակալն է, Աղվան Հովսեփյանի հետ գնացին Ապարան ինչ որ միջոցառման և հանկարծ դրան հաջորդող օրը, գլխավոր դատախազը ցուցում է տալիս, որ ազատ արձակեն Արամ Կարապետյանին, դե ասա, ին՟չ ես կարծում, ես սխալվո՟ւմ եմ:
    Է, այստեղ էնքան վերսիաներ կան, որ միայն կենտրոնանալ գեստապոյական բերանը փակ պահելու վրո տեղին չի:
    Օրինակ, հաշվի առնելով որ Արամը նաև "բռլիանտովի մալչիկ" է, կարող է Աղվանին /ու ավելի վերև ՝ Սերժին/ կուպիտ են արել, հաշվի առնելով դրանց ժլատ գեղցի լինելը:
    Երկրորդ, քանի որ Արամի ախբերը "սոլնիչնիների" հետա, կարող ա բացատրել են, որ Աղվանի կամ իր ընտանիքի գլուխը կթռնի:
    Երրորդ, դաշնակները կարող է ուլտիմատում են տվել, որ կպատվիրեն Աղվանի ընտանիքին...
    Եվ այլն այս ոգով :
    Արամին պռոստո տակ բռնել ու վախացնել հնարավոր չի: Ես խոմ դա լա՞վ գիտեմ

    Հ.Գ. Ամենահավանականը ըստ թվաբանական կարգի է ըստ ինձ :

  6. #21
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մոդերատորական: Kuk-ի և Sator-ի մի քանի գրառումներ ջնջվել են թեմայից դուրս լինելու և անձնական բնույթ կրելու պատճառով: Նմանատիպ հաղորդակցության համար խնդրում եմ օգտվեք նամակագրական համակարգից:

  7. #22
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Հայեր, վերջին դատերից կարդացե՞լ եք:
    Էս մեկը վերջն ա…

    ՕՊԵՐԼԻԱԶՈՐԸ ՚ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՙ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ[16:01] 02 Հունիսի, 2008

    ՚Ամբաստանյալՙ,- դիմելով մարտի 1-ին Արաբկիրի օպերլիազոր, վկա Էդգար Պետրոսյանին՝ իր խոսքի մեջ հանկարծակի վրիպեց դատավոր Ռուբեն Ափինյանը: ՚Վերջապես դուք տվեցիք ամենաճիշտ որակումը այս խաբեբայինՙ,- արձագանքեցին դահլիճում նստածները: Երբ դահլիճն համընդհանուր պոռթկաց ծիծաղից, դատավորը շփոթված ասաց, թե. ՚Ես վրիպում տվեցի, իսկ դուք ամեն բանից ուրախանում եքՙ:

    Այս միջադեպը տեղի ունեցավ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալված Միսակ Հովակիմյանի դատավարության ընթացքում: Նա մեղադրվում է ՀՀ ՚Քերական օրենսգրքՙ-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ոտնձգություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ: Ի դեպ, այս գործով դատավարության ընթացքում արդեն 3-րդ անգամ փոխվում է դատական քարտուղարը:

    Ի դեպ, երբ դատապաշտպանը փորձեց հետաքրքրվել, թե հատկապես ինչ բռնություն է ամբաստանյալը ցուցաբերել վկա Պետրոսյանի նկատմամբ, արդյոք նրան մարմնական վնասվածք կամ այլ տիպի վնասվածք է հասցրել , վերջինս պատասխանեց. ՚Ոչ, միայն բարոյահոգեբանական վնասվածքներ է հասցրելՙ: Դահլիճն այս անգամ էլ չդիմացավ ու պայթեց ծիծաղից: Դատապաշտպան Մուշեղ Շուշանյանի հաջորդ հարցին տված պատասխանն էլ ավելի մեծ ծիծաղ առաջացրեց դահլիճում.՚Ինչի՞ց որոշեցիք, որ Հովակիմյանը ձեզ բարոյահոգեբանական վնաս է հասցրելՙ: ՚Երբ նա սկսեց մեր պահանջները չկատարելՙ,- եղավ վկա Պետրոսյանի պատասխանը: Բացի այդ՝ նա մի պահ խորհրդավոր լռելուց հետո հայտարարեց նաեւ, որ ՚ամբաստանյալի գործողություններից իր արժանապատվությունը վիրավորվել էՙ: Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքներին, ապա պարզվեց, որ Հովակիմյանը հարվածել է ընդամենը ձեռքերին:

    Դահլիճի պարբերաբար ծիծաղի պոռթկումները սկսեցին դուր չգալ դատավորին, եւ նա երկու կնոջ դուրս հանեց դահլիճից ծիծաղելու համար:

    Դատապաշտպանի հարցերից հետո Միսակ Հովակիմյանն իր հերթին եւս սկսեց մի քանի հարցեր տալ վկային: Օրինակ՝ նրան հետաքրքրում էր, թե բերման ենթարկելուց հետո ինքը՝ Հովակիմյանը բաժանմունքում ինչ է ասել ոստիկաններին: Վկա Պետրոսյանը չէր հիշում: ՚Որովհետեւ դու չես եղել այնտեղ, դու չես ինձ բերման ենթարկել, դրա համար էլ չես հիշումՙ,- արձագանքեց Հովակիմյանը:

    Ի դեպ իրավաբանական կրթություն ունեցող վկան երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե բերման ենթարկելու համար ինչ իրավունքներ պետք է բացատրեր ձերբակալվածին ու ամենակարեւորն՝ ինչի համար: Իսկ ապա՝ վերջապես խոստովանեց, որ ոչ մի իրավունքի մասին էլ չի ծանոթացրել. ՚Փողոցում ի՞նչ իրավունք բացատրեիՙ, - հետո շարունակեց, որ իրեն ընդամենը հրաման է եղել. ՚Ազատության հրապարակում շրջագայելու ժամանակ մարդկանց հետ բացատրական աշխատանքներ անցկացնեն եւ զգույշ լինենՙ: Դատապաշտպանը հիշեցեց, որ նա խախտել է ՀՀ կառավաության որոշումն, ըստ որի՝ նա պարտավոր էր ձերբակալվածին հիշեցնել իր իրավունքները:

    Այնուհետեւ՝ սկսեց ցուցմուքներ տալ ամբաստանյալի որդին՝ Վահագն Հովակմյանը, որը ՚Հայկական ժամանակՙ օրաթերթի լրագրող է եւ իբրեւ վկա դատակոչվել է դատարանի կողմից: Նա հայտարարեց, որ թեեւ սահմանադրորեն իրեն վերապահված իրավունքով չի ասի, թե ինչ հիմքերով, բայց լուրջ կասկածներ ունի, որ իր հորը ձերբակալել են, քանի որ ինքը լրագրող է:

    Հարջորդ վկան պաշտպանական կողմից էր՝ Ներսես Ներսիսյանը, որին հարցաքննելու հմար պաշտպանական կողմը 15 րոպե ժամանակ խնդրեց:

    Ա1+

  8. #23
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ...բարոյահոգեբանական վնասվածքներ է հասցրելՙ...
    Մտքի թռիչք....... տեսնես որտեղ ա կարդացել, ոնց-որ թե բջջայինների ինստրուկցիաների մեջ տենց բան չկա
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #24
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Իրավաբանականում բազային կրթությունն է ստցել, ոստիկանությունում վերապատրաստվել է: Մի աչքո՞վ ես նայում: Բոլորիցս երկու անգամ շատ դիպլոմ կունենա:

  10. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Քաղաքական դատերի կուրյոզներից:
    .............Քաղաքական դատավարությունների ընթացքում արձանագրված հաջորդ ընդհանրությունն այն է, որ մի քանի գործերով որպես քաշքշված ոստիկան անցնում է միեւնույն անձը: Ասենք, կան դեպքեր, երբ միեւնույն ոստիկանը երեք ժամում հասցրել է երեք անգամ քաշքշվել, յուրաքանչյուրը` 15-20 րոպե տեւողությամբ, եւ այդ ընթացքում նույն ոստիկանը նույնքան մարդու բերման է ենթարկել ոստիկանություն` իրեն երկարատեւ «քաշքշելու» համար....

    ՀԺ
    Իսկ արդարադատության պարզ տրամաբանության տեսանկյունից ամենասարսափելին այն է, որ դատարանները շարունակում են դատախազության մեղադրանքների պեչատելու գործընթացը: Մինչև օրս դատարան բերված բոլոր 26 գործերում դատավճիռը եղել է մեղադրական: Այսինք դատախազության մեղադրանքն ըստ էության հաստատվել է: Ի՞նչ է ստացվում: Մեր ոստիկանությունն ու դատախազությունն այնքան անսխալական են, որ գոնե մեկ, մի հատիկ դեպքում չեն սխալվել: Կարող էր չէ՞ խառնաշփոթի մեջ այնպես պատահել, որ ենթադրենք գոնե մեկ անգամ սխալ մարդու ձերբակալած լինեին, ու դատարանում ապացուցվեր, որ նա անմեղ է: Բայց չէ, ինչ եք ասում, բոլոր դեպքերում ամեն ինչ կատարվել է հազար տոկոսանոց ճշտությամբ: Եվրոպական մի երկիր չեք գտնի, որտեղ աստիկանությունն ու դատախազությունն այսքան արդյունավետ են աշխատում…

    Ամենդեպքում, դեռ 32 մեղադրյալ էլ սպասում է դատական նիստի ավարտին կամ սկզբին: Կամ ի՞նչ կարևոր է: Նրանց մեղադրական դատավճռին արդեն կայացրել են..... ձերբակալման պահին:

  11. #26
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2007
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Ժողովուրդ էս հոդվածի մասին ինչ կասե՞ք: ՀԵրիք չի մարդուն ծեծել են, հլը մի հատ էլ դատի են տալիս:

    ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԾԵԾՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԱՐՁԵԼ Է ՄԵՂԱԴՐՅԱԼ


    Մարտի 1-ին առավոտյան Ազատության հրապարակից Ոստիկանության Շենգավիթի բաժին Երեւանի բնակիչ Սամվել Հարությունյանը տեղափոխվել է դաժան ծեծված: Նա ոստիկաններից հայելի է խնդրել իր դեմքը տեսնելու համար, սակայն նրան մերժել են: Ծեծվածն էլ իր ձեռքի հեռախոսով ինքն իրեն լուսանկարել է, որն այսօր ներկայացնում են ՚Ա1+ՙ-ի ընթերցողներին:

    Ի դեպ, այս լուսանկարը նրան դաժան ծեծի ենթարկու մասին միակ ապացույցն է: Այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Հարությունյանը նստած էր մեղադրյալի աթոռին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցուցաբերելու համար, իսկ նրա դեմքի վերքերն արդեն ապաքինված են:

    ՚Համ ծեծել են, համ էլ մեղադրում են ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու համար: Եթե ՚դիմադրությունՙ չցուցաբերեր, այսինքն չպաշտպանվեր, նշանակում է` այսօր եղբարս ողջ չէր լինիՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Սամվել Հարությունյանի քույրը` Սեդա Հարությունյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ շուրջ մեկ օր եղբորից որեւէ տեղեկություն չեն ունեցել, իսկ այնուհետեւ իրենց զանգել են եւ ասել, որ նա ոստիկանությունում է, սակայն թույլ չեն տվել տեսնել նրան: ՚Սպասում էին, որ վերքերը ապաքինվի: Նույնիսկ թույլ չեն տվել նրան տաք հագուստ փոխանցել: Իսկ Հատուկ քննչական ծառայությունում քննիչ Լեւոն Մելքոնյանն ասել է, թե դու անմեղ ես, քեզ փաստաբան պետք չէ: Եղբայրս էլ, քանի որ անմեղ է, փաստաբան չի պահանջելՙ,- ասաց Հարությունյանի քույրը: Նա եղբոր հետ կարողացել է հանդիպել միայն նրա ձերբակալությունից 20 օր հետո, երբ վերքերն արդեն սպիացած են եղել:

    Ինչեւէ, 47-ամյա Սամվել Հարությունյանն այսօր դատարան ներկայացավ ձեռնաշղթաներով: Նրա փաստաբան Արթուր Գրիգորյանը դատավարության հենց սկզբում դատավոր Գայանե Կառախանյանի ինքնաբացարկի վերաբերյալ հանդես եկավ միջնորդությամբ, որով հիմնավորեց, որ տիկին Կառխանյանը կանխակալ վերաբերմունք ունի Հարությունյանի նկատմամբ եւ ի վիճակի չէ նրան ընդունել իբրեւ քաղբանտարկյալ եւ արդար վճիռ կայացնել: Իր միջնորդությամբ փաստաբան Գրիգորյանը կանխակալ վերաբերմունքի մեջ մեղադրեց ոչ միայն տիկին Կարախանյանին, այլեւ ՀՀ ողջ դատական համակարգը եւ նշեց նաեւ,որ դատարաններն անտեսում են ՀՀ –ի վերաբերյալ ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները եւ ազատ չեն արձակում քաղբանտարկյալներին:

    ՚Սույն գործով մեղադրյալ Սամվել Հարությունյանի եւ ակնհայտ մտածածին եւ քաղաքականապես պատճառաբանված մեղադրանքներով կալանքի տակ պահվող այլ անձանց հասարակության աչքերում հանցագործ դարձնելու իշխանությունների կողմից անընդմեջ տարվող պրոպագանդան հասել է այն աստիճանի, որ արդեն ներթափանցել է դատական համակարգըՙ,- ասաց Արթուր Գրիգորյանը: Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը քաղբանտարկյալ է: Դատավոր Գայանե Կարախանյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը եւ Հարությունյանի փաստաբաններին ժամանակ չտրամադրեց իր մերժումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար: Դատական նիստն այսօր հետաձգվեց մինչեւ հունիսի 12-ը:

  12. #27
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրապետությունում կան ՉՎԱՃԱՌՎԱՈՂ անձինք և արդարադատություն բառի իսկական իմաստով՞
    Չվաճառվող անձինք շատ կան, ուղղակի իրանք արդարադատության համակարգում երկար չեն դիմանում, կամ քաղաքական գործերի ժամանակ իշխանությունը օգտագործումա վաճառվողներին, որոնք ջախջախիչ մեծամասնություն են կազմում:

  13. #28
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Հայեր,
    Խորացեք թե ինչպիսի բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված ոստիկաններ են մեզ ամեն օր պաշտպանում:
    Վարդան Ջհանգիրյան դատից

    Վերջինս (դատական գործում տուժող, ոստիկան Ռաֆիկ Մուրադյանը)հարցաքննության ընթացքում ժամանակ առ ժամանակ մեղանչում էր, թե. ՚Էտ բանը չպիտի լիներ: Ապահովիչը իջավ ներքեւ, քսվեց մարմնիս, չգիտեմ ոնց կրակեցՙ: Պաշտպան Լուսինե Սահակյանի հարցադրմանը, թե ինչու է զենքը պատրաստ պահել, նա պատասխանեց. ՚Իմ եւ ընկերներիս ապահովության համար, բայց չստացվեցՙ:
    Սույն .... հայրենակիցը.. կներեք արտահայտությանս համար.. զենքից օգտվելու տարրական կանոններին չի տիրապետում: Սրան ո՞նց են թողնում, որ տուն մտնի: Հասարակությունից մեկուսացնել է պետք: Որ ուրիշ բան չանի, իրանց տնեցիքին կարա վնաս տա:

  14. #29
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    «ՆԵՐԻՐ ԻՆՁ ԵՂԲԱՅՐ»

    Երեկ քաղբանտարկյալ պատգամավոր Սասուն Միքայելյանին ԱԱԾ մեկուսարանից թույլատրել էին 7 ժամով գալ Հրազդան` մասնակցելու հարազատ եղբոր հուղարկավորությանը: Նա իր հետ Հրազդան էր տարել ծաղկեպսակ, որի վրա գրված էր` «Ներիր ինձ եղբայր»: Կալանավորված պատգամավորին մի քանի ժամով դուրս գալու թույլտվություն էին խնդրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Իրավապահներն էլ ընդառաջել էին նրանց խնդրանքին ու նույնիսկ առանց ձեռնաշղթաների էին պատգամավորին ուղեկցել Հրազդան: Նշենք, որ Սասուն Միքայելյանի ձերբակալությունից հետո նրա վատառողջ եղբայրը դադարեցրել էր բուժումը, ինչը փատորեն առիթ դարձավ 57-ամյա Սարգիս Միքայելյանի մահվան: Երբ Ս. Միքայելյանը մտել է Վանատուր թաղամաս` իր ծննդավայր, հավաքված մարդիկ սկսել են արտասվել, քանի որ նրա վերադարձին հրազդանցիներն այդպես չէին սպասում: Հուսահատ հայրենակիցներին Սասուն Միքայելյանն ասել է, թե ամեն ինչ լավ է լինելու:

    Ինչպես սպասվում էր, իշխանության դաշտից որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել պատգամավոր Միքայելյանի եղբոր հուղարկավորությանը, բացառությամբ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանի ու «Բարգավաճ Հայաստանից» Ռուբեն Գեւորգյանի` Ծաղիկ Ռուբո: Դե իհարկե, Սասուն Միքայելյանն այլեւս Հանրապետական կուսակցության անդամ չէ եւ «վտանգավոր է» նրա հետ շփումը: Նույնիսկ նրա ամենամտերիմ պատգամավորներն ու չինովնիկները չէին գնացել Հրազդան, բայց մի քանի ամիս առաջ ջիգյարով պարում էին նույն Միքայելյանի ծննդյան արարողությանը: Փոխարենը Հրազդանում էին «Ժառանգություն» խմբակցության անդամ պատգամավորները, բարձր պաշտոններ չունեցող ազատամարտիկները:

    Իսկ թե Սերժ Սարգսյանը, Մուկը եւ մյուս իշխանիկներն ինչպես են դուրս գալու համամարդկային այս անեծքի տակից, դժվար չէ պատկերացնել: Եթե նրանք այսօր պատասխան չտան, հաստատ վաղը նրանց սերունդներն են պատասխան տալու այսօրվա գործած մեղքերի ու այսքան անմեղ զոհերի համար:

  15. #30
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՄԵԴԱԼՆԵՐԸ ԿՀԱՆՁՆԵՆ
    Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հունիսի 4-ին տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը վարչական դատարանին է դիմել` Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու հայցապահանջով, Արցախյան պատերազմի բազմաթիվ մասնակիցներ պատրաստվում են բողոքի և կանխարգելիչ զանազան գործաղություններ իրականացնել վարչախմբի այդ անօրինական քայլի դեմ և շարունակել իրենց պայքարը մինչև Ժիրայր Սէֆիլյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրումը: Ազատամարտիկների գործողություններից առաջինը մարտական շքանշանների և մեդալների հանձնումը կլինի` եթե ոստիկանությունը նույն հայցով նորից դատարանին դիմի:

    Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու վերաբերյալ հայցադիմումը ոստիկանությանն էր վերադարձվել զուտ տեխնիկական վրիպակի պատճառով, իսկ նրան արտաքսելու քաղաքական որոշման մասին հայտնի էր դարձել ոստիկանությունում գործ հարուցելուց մեկ շաբաթ առաջ: Այս պահին ոստիկանությունը հապաղում է նորից դատարանին հանձնել դիմումի ուղղված տարբերակը, իսկ Սէֆիլյանի ազատազրկման ժամկետն ավարտվում է հունիսի 9-ին»:
    13:44:34 - 04/06/2008 lragir.am
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 2 26-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղբանտարկյալներ, Քաղհալածյալներ…
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.10.2008, 11:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •